Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.am ՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ Բաբուխանյան Ջոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համար Եթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտել


ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 4-րդ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին հռչակեց ահաբեկիչների հետ համագործակցող պետություն

Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղափոխման մասին հաղորդագրություններով, ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ ըստ ստացվող տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալներ՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:
«Խորապես մտահոգված են այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլեւ երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Շահագրգիռ պետությունների ղեկավարությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների օգտագործումը թույլ չտալու եւ տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ընդգծել են գերատեսչությունում:

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատում է, որ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից մարտերի մեջ ներգրավված են «օտարերկրյա ահաբեկիչներ եւ վարձկաններ», որից հետեւությունները եւ գործնական քայլերը կարող են շատ հետաքրքիր լինել։ Սկսած նրանից, որ Ադրբեջանն այդպիսով ճանաչվում է, որպես միջազգային ահաբեկչության հետ ուղղակիորեն համագործակցող պետություն, վերջացրած՝ հակաահաբեկչական ռազմական գործողությունների հեռանկարներով՝ ՌԴ եւ ՀԱՊԿ ուժերի կողմից։

Հետաքրքիր է նաեւ այն, որ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությանը հաջորդեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն մտքին, թե՝ ՀԱՊԿ-ն ձեւական պատճառ չունի միջամտելու Լեռնային Ղարաբաղում ներկայիս սրացման դեպքում․ «ՀԱՊԿ-ն այսօր չի միջամտում, քանի որ պատերազմն ընթանում է Ադրբեջանի տարածքում, եւ այդ պատճառով ՀԱՊԿ-ն ձեւական պատճառ չունի այդ հակամարտությանը միջամտելու համար: Եթե պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք, ապա ՀԱՊԿ-ն ձեւական առիթ կունենա դրան խառնվելու համար»։ Սակայն Բյուլբյուլօղլին «մոռանում» է հիշատակել, որ ՀԱՊԿ-ը նաեւ հակաահաբեկչական գործողությունների իրականացման տեսլականն է ֆիքսել իր կանոնադրությունըմ, առավել եւս, եթե խոսքը Կազմակերպության անմիջական հարեւան տարածքներում գործող ահաբեկչական խմբավորումների մասին է։ Եվ պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին անմիջապես հիշեցրեց, որ նրա տարածքից հարձակվող ահաբեկիչները եւս ՀԱՊԿ-ի թիրախներից են, այսինքն՝ միջամտության բոլոր հիմքերը կան։

Պատերազմի բռնկման պատճառներից մեկը մեր երկրի ղեկավարության վարած սխալ արտաքին քաղաքականությունն էր. քաղաքագետ


Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ կարծիքով` պատերազմական գործողությունների ընթացքում, չգրված օրենքների համաձայն, ճիշտ չէ նույնիսկ տականքների հասցեին մեղադրանքներ նետել:

– Սակայն, ինչպես չնշենք, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր: Ցավոք, շատ քչերն էին երկու-երեք շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ անդրադառնում, թե ինչ է իրադարձություններ են ծավալվում Հայաստանի շուրջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

За конфликтом в Карабахе стоит Турция: Карен Шахназаров

••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Վարուժան Ավետիսյանն ասաց, որ խմբի տղաներից 6-7 անդամ արդեն մեկնել են առաջնագիծ

Սահմանային լարված իրավիճակի մասին Iravunk.com-ը զրուցեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

Iravunk.com-ի այն հարցին, թե «Սասնա ծռեր» կուսակցության ո՞ր անդամներն են մեկնել առաջնագիծ, կամ առհասարակ մեկնել են, թե ոչ, Վարուժան Ավետիսյանն ասաց հետևյալը.

«Սասնա ծռերից մեկնել են և մեկնում են»: 

Մեր այն հարցին, թե կոնկրետ ովքե՞ր են մեկնել առաջնագիծ, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ խմբի տղաներից 6-7 անդամ արդեն մեկնել են առաջնագիծ:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց, թե արդյո՞ք Վարուժան Ավետիսյանը կմեկնի առաջնագիծ, սակայն  մեր զրուցակիցը նշեց, որ ամեն բան իր ժամանակն ունի:

Ի վերջո, այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր էին այդ մեկնողները: 

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը ասել էր, որ սպասում են համապատասխան ժամանակի, սահման մեկնելու համար: 

Հայկ Գևորգյան 

Ինձ Արման Բաբաջանյանի հետ չհամեմատեք. Առաքել Մովսիսյան

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: 4-օրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր. զոհվածների և սպանվածների տարբեր թվեր են շրջանառվում. Հայկական կողմից՝ մինչև 110 զոհ, ադրբեջանականից՝ 2500: Պետք է արձանագրել, որ 2016-ի հայտնի դեպքերին իրենց մասնակցությունն ունեցան նաև մի շարք նախկին գումարման պատգամավորենր: Սակայն այսօր իրավիճակը կարծես թե այլ է:

Ավելի վաղ  Analitik.am-ը գրեց, որ դիմել է  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, պարզելու համար, արդյո՞ք վերջինս պատրաստվում է զորագրվել և մեկնել առաջնագիծ, թե ոչ: Սակայն Արման Բաբաջանյանը նշել էր, որ իրեն հարմար չէ:

Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին:

Ա. Մովսիսյանը նշեց հետևյալը.

«Մենք հիմա Վարդենիսում ենք, իսկ ինչ մնում ա Արման Բաբաջանյանին, ինձ դրա հետ չհամեմատեք: Չհասկացա: Հիմա հեչ դրա վախտը չի»:

Հայկ Գևորգյան 

Մակրոնը հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին

«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- այս մասին Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` քննադատեով արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: Նա Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց եւ վտանգավոր:

Մակրոնը նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ: Իսկ վերջում հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին. «Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»:

Մոսկվան հավանության չի արժանացրել ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի հայտարարությունը․ Պեսկով

Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Պեսկովն ասել է․ «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք դրանց հետ համաձայն չենք»։

Նա հիշեցրել է նախօրեին հնչեցրած իր խոսքերի մասին, որ «չարժե կրակի մեջ յուղ լցնել»:

«Մեր զինվորականները շատ ուշադիր են հետևում շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, մենք նաև հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են աշխարհի տարբեր երկրների առաջնորդները», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը նախկինի պես բոլոր տարածաշրջանային երկրներին զսպվածության կոչ է անում և հատկապես հակամարտության մասնակից երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:  

Դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի նախագահին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ կոչ անելով գործադրել ջանքեր՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։ 

«Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետեւանքով գրանցվել են հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ խաղաղ բնակչության եւ զինծառայողների շրջանում։ Պարոն նախագահ, ցավալի է տեղեկանալ իսրայելական մամուլից, որ ռազմական ինքնաթիռները, որոնք օգտագործվում են Ադրբեջանի կողմից, մատակարարում է Իսրայելը։ 

Իսրայելից ուղարկվող սպառազինությունը, անօդաչու թռչող սարքերն ու հրետանին օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Նման գործելաոճը նշանակում է, որ Իսրայելը, որին անհրաժեշտ է ավելի շատ խաղաղություն, օգնում է Ադրբեջանին վերակենդանացնելու իր թշնամաքը հայերի դեմ՝ խաղաղաստեղծ դիրքորոշում որդեգրելու փոխարեն։

Սույն նամակով դիմում ենք Ձերդ գերազանցությանը՝ հայցելով միջնորդել Ձեր կառավարությանը՝ դադարեցնելու Ադրբեջանին զենքի մատակարարումները։

Դուք խաղաղասեր անձ եք եւ մեկը, որը քաջածանոթ է Հոլոքոստի եւ ջարդերի հետեւանքով իր ժողովրդի տառապանքներին, հետեւաբար, ապավինում ենք Ձեր խղճին եւ դատողությանը՝ անելու հնարավոր ամեն բան, որպեսզի Իսրայելը դադարեցնի ագրեսոր թշնամի Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,- շեշտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

Մեզ հարկավոր չէ առայժմ օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը. Փաշինյան

Մենք Ռուսաստանի նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը: «ՏԱՍՍ» լրատվականի փոխանցմամբ, այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ հարկավոր չէ առայժմ օգտագործել 102-րդ ռուսական բազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը», - նշել է նա:

ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:

«Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում ոչինչ չի պատահել, և չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է», - հավելել է Նիկոլ Փաշինյանը: 

Мартакерт подвергся бомбардировке, есть погибшие и раненые

Немногим ранее военный самолет подверг бомбардировке город Мартакерт, вследствие чего погибли трое мирных жителей, есть также раненые. Об этом сообщает пресс-секретарь президента Арцаха Ваграм Погосян.

«Официальный Баку в открытую предпринимает атаки против мирного населения, нарушая все нормы международного права», – пишет В. Погосян.

••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Արծրուն Հովհաննիսյան.Այս պահին մարտերը շարունակվոմ են. ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ

«Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակվել են ընթանալ մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետանային հրետակոծություններ: Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն անցել է հարձակողական լայնածավալ գործողությունների, որի մասին արդեն հայտնել ենք: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը:

«Հակառակորդը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի. մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են դրանց: Ցավոք, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Իրանը ոչնչացրել է ադրբեջանական երկրորդ անօդաչու թռչող սարքը

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի հյուսիս-արեւմուտքում ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք: Իրանական MEHR լրատվական գործակալության տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել երկրի հյուսիսային շրջաններից մեկի` Շահրեստանի երկնքում։ Ադրբեջանի զինված ուժերի դրոնն Իրանի սահմանը հատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու հատվածից:

Սա երկրորդ նման դեպքն է: Ավելի վաղ` սեպտեմբերի 28-ին Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քասեմ Ռեզային նախազգուշացրել է Բաքվին, որպեսզի նրանք ավելի լավ վերահսկեն իրենց մարտական գործողությունները Իսլամական Հանրապետության հետ սահմանակից գոտում։

 

Ахалкалакские армяне перекрыли турецко-грузинскую границу с требованием открыть армяно-грузинскую границу

Жители Ахалкалака перекрыли турецко-грузинскую границу в ответ на оставшуюся закрытой армяно-грузинскую границу, передает Tert.am.

В разговоре с изданием один из жителей Джавахка (армянонаселенный район Грузии – ред.) сказал, что грузовики с гуманитарной помощью не могут проехать в Армению, поскольку КПП "Ниноцминда" на армяно-грузинской границе продолжает оставаться закрытой.


"Если грузовики не могут идти из Джавахка в Армению, значит и из Турции в Грузию не въедут грузовики. Именно по этой причине мы переместились из КПП "Ниноцминда" в КПП "Карцахи" на турецко-грузинской границе и перекрыли его. КПП останется закрытым, пока не будет открыта армяно-грузинская граница", - сказал один из находящихся в КПП гражданин А.К.

Еще один гражданин отметил, что гуманитарная помощь состоит из нескольких грузовиков, груженных мукой, картошкой и другими продуктами, однако вчера после отправки двух грузовиков сегодня вновь был получен запрет.

"Прежде всего, Армении тоже есть что делать, она держит границу закрытой, находясь в двух шагах,  мы не можем дойти до границы и встать рядом с нашими братьями. Пусть откроют границу, мы придем на помощь, пойдем воевать", - подчеркнули собравшиеся.

Վրացիների հերթական պաշտոնական սուտը

«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: 

Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ»:

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ երկու պետություններն էլ գնահատում են Վրաստանի դիրքորոշումը, քանի որ հարցը երկրի տարածքով ռազմական տեխնիկայի տեղափոխման է վերաբերում։

«Մենք կտրականապես մերժել ենք բոլորին: Դա գիտեն մեր հարևաններն ու հարգանքով են վերաբերվում: Մենք վերլուծում ենք իրավիճակը, հետևում ենք գործընթացին ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սեսիաշվիլին`ընդգծելով, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը:

Այսպիսով, կարելի է ֆիքսել, որ վրացիները փորձում են պետական մասշտաբով հերթական անգամ ստել։ Այն, որ թուրքական ինքնաթիռներն անարգել թռչում են վրավական երկնքով, փաստ է։ Վկայություններից մեկն էլ այսօր լուսադեմին Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռն է, որը թռել էր Տրիպոլիից՝ Ադրբեջան հասցնելով գրոհային ահաբեկիչների հերթական խմբաքանակը։ Իսկ այ դեպի Հայաստան ռազմական ինքնաթիռների թռիչի մասով վրացիները ճիշտ են ասում․ չեն թողնում։

 

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան ԲաբայանԱյսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին.Վարդան Ոսկանյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ ՏԻՄ ընտրությունների այս պատկերը ցույց է տալիս, որ այս խարան-իշխանության անկման պրոցեսը սկսում է ուրվագծվել. Գևորգ ԳևորգյանԿառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի». Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ