Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքից Թարմ տվյալներ Թալինից Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը 42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվը Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 6-րդ. 2 հոկտեմբեր2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Նիկոլը պարտավոր է դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին եւ համանախագահներին

 

-Կրակի տակ է քաղաքացիական բնակչությունը, ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում, կան բազմաթիվ զոհեր, ԱԹՍ-ները եւ թուրքական ինքնաթիռը խախտել են ՀՀ սահմանները, կատարելով հարձակողական գործողություններ: Բացի Թուրքիայից, Ադրբեջանին ռազմական օգնության վերաբերյալ հայտնել են մի շարք այլ պետությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջան են բերվել մեծ թվով ահաբեկիչներ: Իրավիճակը կարող է ունենալ անկանխատեսելի զարգացումներ: Այս պայմաններում ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին եւ համանախագահներին` օգնության խնդրանքով, - հայտարարեց ՍԻՄ նախագահ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր. կորցրել է 45 հատ զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ. Հովհաննիսյան

21։00-ի ամփոփած տվյալների համաձայն՝ հակառակորդը կորցրել է 540 սպանված, ունի ավելի քան 700 վիրավոր, մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերը շարունակվել են։ Հակառակորդը բազմիցս որոշակի փոխելով մարտավարությունը՝ փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել։ Մեր Զինված ուժերը հերոսաբար հետ են մղում բոլորը գրոհները՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ եւ՛ զրահատեխնիկայի, եւ՛ հրետանային միջոցների, եւ՛ կենդանի ուժի։ Իրավիճակն այս պահին շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են. նույն ծանրության ուղղությունները հյուսիսն ու հարավն են։ Մեր Զինված ուժերը շարունակում են հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաեւ այլ բնույթի մարտական գործողություններ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ցավոք, հակառակորդն արդեն 2-3 օր այս մարտավարությունն է որդեգրել. թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ մեծ տրամաչափի զենքերից։ Այսօր հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարվածներ հասցրին Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ եւ ենթակառուցվածքներ»։

«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Էրդողանը մասնավորապես ընդգծել է, որ չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա` «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»: Ըստ նրա` հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» պարզեց Արցախի երկրորդ նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ տեսակետը:

-Այսօր մենք պատերազմի մեջ ենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ առաջին հերթին Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների հետ: Եվ հենց Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը նշանակում է, որ այս պատերազմի քավորը Թուրքիան է: Համարում եմ, որ շատ լկտի էր Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը: Փաստորեն, երեք նախագահները կոչ են անում դադարեցնել պատերազմը, իսկ Էրդողանն ասում է` շարունակեք: Սա բարբարոսական դրսեւորում է, որովհետեւ ինչքան էլ փորձես հասկանալ Էրդողանի դիրքորոշումը, ամեն դեպքում, անհասկանալի է, որ այդ երկրի նախագահը կոչ է անում շարունակել պատերազմը, կրակել եւ սպանել: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարձագանքի այդ կարգի հայտարարությանը:

– Իսկ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում Թուրքիան այսչափ լկտիացավ: Հնարավո՞ր է, որ ուներ որեւէ այլ երկրի կողմից «դաբրո»:

– Չեմ ենթադրում, որ ինչ-որ մեկը Էրդողանին «դաբրո» է տալիս: Չի բացառվում, որ Էրդողանին, պարզապես, թվացել էր, որ Ռուսաստանը ինչ-որ տեղ փոխել է վերաբերմունքը Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ: Գուցե սա է իրեն դրդրել այդ պատերազմին: Ամեն դեպքում, որեւէ կասկած չունեմ, որ Ադրբեջանի բոլոր քայլերը համաձայնեցվում են Թուրքիայի հետ: Այնպես որ, վստահ չեմ, որ Ադրբեջանը ականջալուր կլինի երեք երկրների ղեկավարների կոչին:

– Վերադարձ բանակցություների սեղանի շուրջ, այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք:

– Այս պահին, իհարկե, որեւիցե հնարավորություն չկա: Հիմա պատերազմ է գնում, եւ անիմաստ է խոսել բանակցությունների մասին, թեպետ բանակցություններն ուշ, թե շուտ անխուսափելի են:

– Ի՞նչ կարող ենք այս փուլում ակնկալել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

– Ենթադրում եմ, որ Ռուսաստանը պատմական պատասխանատվություն է կրում այս տարածքի վերաբերյալ: Վստահ եմ, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն իրադարձություններին, որն այսօր տեղի է ունենում տարածաշրջանում: Համարում եմ, որ միանշանակ լինելու են միջամտություններ ոչ միայն ՌԴ-ի, այլ աշխարհի այլ լիդերների կողմից: Իհարկե, վստահ չեմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դրական են արձագանքելու այդ կոչերին: Բայց փաստն այն է, որ մեր դիմադրությունը ակնհայտ է, եւ Ադրբեջանը չի հասել իր նպատակին: Աշխարհը համոզվել է, որ մենք ի վիճակի ենք դիմադրել, չնայած` ուժերի անհավասարությանը` հաշվի առնելով, որ այս անգամ Թուրքիան չի թաքցնում իր ակտիվ մասնակցությունը տեղի ունեցող գործընթացում:

– Ի՞նչ կցանկայինք այս պահին փոխանցել մեր հանրությանը` Հայաստանում եւ Արցախում:

– Ցավում եմ մեր զոհվածների համար, բայց սա պատերազմ է: Ծնողները կարող են հպարտանալ իրենց երեխաներով, որովհետեւ այդ տղաներն ապացուցել են եւ ապացուցում են, որ իրենք ընդունակ են շարունակել բոլոր հաղթանակները, որոնք եղել են 90-ականներին: Նորից եմ կրկնում` այսօր ուրիշ իրավիճակ է` հաշվի առնելով Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների ակտիվ մասնակցությունն այս պատերազմում: Բայց չեմ կասկածում, որ այստեղ խուճապ չկա, եւ մեր սահմանում կանգնած տղերքը ամուր են ու պինդ, որովհետեւ գիտեն` ինչի համար են կռվում: Գիտեն, որ հայրենիք են պաշտպանում,  իրենց երեխաներին ու մայրերին են պաշտպանում: Հույս ունեն, որ այս բարբարոսական գործողությունները, որոնք այսօր իրականացնում են Թուրքիան, եւ Ադրբեջանը կդադարեցվի, եւ իրենք կհասկանան, որ չեն կարողանում լուծել այն ռազմական խնդիրները, որոնք դրված են իրենց առջեւ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

Ի՞ՆՉ Է ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ 

Այսպիսով, ի՞նչ է ուզում Հայաստանն այս պատերազմում: Տրամաբանորեն, Հայաստանի մինչպատերազմյան բոլոր քայլերը պետք է ուղղվեին խաղաղության պահպանմանը: Այն, որ հիմա պատերազմի մեջ ենք, արդեն իսկ խոսում է մեր դիվանագիտության խոշոր ձախողման մասին: Թե ինչու, ինչպես, կամա թե ակամա ձախողում էր, այլ հարց է, հետպատերազմյան: Սակայն մեկ հանգամանք, այնուամենայնիվ, ֆիքսենք. այն, որ ձախողման հիմնական դրվագներից մեկն էր «հետհեղափոխական» տարիներին ՌԴ-ի  հետ այսօրինակ «տարօրինակ» հարաբերությունների ստեղծումը, հազիվ թե որեւէ ողջամիտ մարդու մոտ կասկած հարուցի: Ռուսների հետ հարաբերություններին դեռ կվերադառնանք: Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ է պետք Հայաստանին այս պատերազմական փուլում: Իհարկե, առաջին հերթին ունեցած դիրքերի պահպանումը՝ առավելագույնս փոքր կորուստներով: Պատճառը պարզ է. բավական է լինի ճեղքում, թշնամին խորանա Արցախի տարածքներում, ապա դա կարող է մինչեւ իսկ ողջ Հայաստանի լինել-չլինելը կասկածի տակ առնել: Եվ այն,  որ այս պատերազմն ի սկզբանե համարվեց գոյամարտ, հենց դրանով է պայմանավորված: Նույն տրամաբանությունը հուշում է, որ այս պահին մեր համար լավագույն լուծումը կլիներ՝ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը, ի դեպ, Հայաստանին նաեւ ապագա բանակցություններում դիվանագիտական լուրջ առավելություն կտար: Սակայն, թեեւ հայկական ուժերը դեռ հաջողությամբ դիմադրում են, լուրջ կորուստներ հասցնում թշնամուն, բայց ասել, թե նրա պոտենցիալին կործանիչ հարված ենք հասցրել, իհարկե, երեխայություն կլիներ: Չմոռանանք, խոսքը 10 միլիոնանոց Ադրբեջանի եւ նրա թիկունքին կանգնած Թուրքիայի մասին է, եւ ներկայիս մոտ 2 հազար մարդու կարգի կորուստները դեր չեն խաղում: Իսկ տեխնիկական կորուստները  Թուրքիան կարող է արագորեն վերականգնել: Հենց նման իրավիճակների համար է, որ ժամանակին Հայաստանն անդամակցել  էր ՀԱՊԿ-ին: Նաեւ, հենց այս նկատառումների արդյունքում է, որ Հայաստանում է ռուսական ռազմաբազան, ունենք համատեղ զորախումբ եւ հակաօդային պաշտպանություն: Ընդ որում, տավուշյան բախումների պատմությունը ցույց տվեց, որ Հայաստանը չի հապաղում՝ դիմելով ՀԱՊԿ-ին: Եվ այստեղ է, որ հասնում ենք ամենատարօրինակին: Այսպես, նախօրեին անգամ Արամ Սարգսյանը ֆիքսեց.

«1. Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում:

  1. Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով հանդիպումը:
  2. Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել»:

Ավելացնենք, Փաշինյանը հրաժարվում է նաեւ ռուսական ռազմաբազայի օգնությունից: Եվ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ, եթե սրանք գործոններ են, որ կարող են ամենաարագ տարբերակով կանգնեցնել պատերազմը եւ բազում պատանեկան կյանքեր խնայել: Ավելին, եթե խաղաղարարների տեղակայումը կարող է հետագայում եւս մի կողմից երաշխավորել Արցախի անվտանգությունը՝ կանխելով երեք-չորս տարին մեկ պատերազմը կրկնվելուց: Եվ մյուս կողմից՝ Ալիեւին պարտադրել՝ ելնելով իրավիճակի անելանելիությունից, գնալ ավելի ռեալ բանակցությունների: Վերջապես, այս գործոնն է, որն ի զորու է փակել Թուրքիայի ախորժակը մեր տարածաշրջանում: Չնայած, եթե չկա ՌԴ-ի պաշտոնական աջակցությունը, դա դեռ չի նշանակում, որ չկա նաեւ ստվերայինը: Նիկոլի նշված քայլերը կարող են տրամաբանություն ստանալ, եթե այս պահին սկսվի այնպիսի հակահարձակում, որ Ալիեւը հոր օրինակով վազի ոչ միայն զինադադար, այլ հաշտության համաձայնագիր խնդրելու: Սրա որոշակի հնարավորությունը եւս կա, այնպես որ, դեռ ենթադրությունների հարցում առաջ չընկնենք: Թեեւ, աննախադեպ համատեղ հայտարարությունը, որով երեկ հանդես եկան ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներն այն լուրջ գործոնն է, որն արդեն իսկ կարող է խախտել ամեն մի նախնական հաշվարկ եւ պայմանավորվածություն: Առավել եւս, որ այն, բացի հրադադարից, նաեւ պահանջում բանակցությունների անհապաղ վերսկսում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա

Հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա:

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼԸ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Այս պահին, երբ գրվում են այս տողերը, ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդեց. «ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»: Այսինքն, ինչքան ավելի շատ ռազմաճակատում թուրքը ջարդ է ուտում եւ խայտառակ պարտություն կրում, այնքան նա փորձում է քաղաքացիական բնակչությանը հասցվող նենգավոր հարվածները մոտեցնել Երեւանին: Ու թեեւ մեր ժողովրդի աննախադեպ միասնությունը հզոր է առավել, քան երբեւէ, սակայն երկրի ներսում էլ կան թուրքի օգտին ծածուկ աշխատող դավաճաններ: «Թուրք ներող» Արսեն Խառատյանի հետ կապված սկանդալը` ցայտուն օրինակ: Դրան գումարվեց նաեւ ԱԱԾ-ի կողմից հենց բանակի ներսում գործող ադրբեջանական լրտեսի բացահայտումը:

 

ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Կարծես թե աշխարհի համար արդեն ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանում ստեղծում է միջազգային ահաբեկչության որջ, եւ բնական ընթացքով սկսվել է հակաթուրքական կոալիցիայի ձեւավորումը: Այդ կոալիցիայի ամենագործուն բաղադրիչներն են Ռուսաստանը եւ Պարսկաստանը, իսկ վերամիավորված Հայաստանին բաժին է ընկնում բացառիկ առաքելություն: Իրավիճակն այնպիսին են, որ հիմա հայերն իրավունք չունեն չհաղթելու` արդեն նաեւ ելնելով համաշխարհային քաղաքակրթական շահերից: Ըստ քաղաքագետ Արթուր Ղազինյանի. «Կոալիցիայի մեջ մտնելու հայտ են ներկայացրել Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, առաջիկայում իրենց մասնակցության մասին կհայտարարեն նաեւ Սիրիան, Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը եւ այլ շատ երկրներ»:  Քաղաքագետը նաեւ նշում է. «Ադրբեջանի պարագայում ամեն ինչ արդեն պարզ է, նա ընտրեց ինքնիշխան պետության փոխարեն Թուրքիայի «պրոքսի» լինելու ուղին եւ այլեւս կորցրեց միջազգային հարաբերությունների սուբյեկտ լինելու հնարավորությունը»: «Իսկ Հայաստանն ու Արցախը ընտրեցին սեփական ուժերով տարածաշրջանային գերտերություն դառնալու ուղին` ռազմի դաշտում հաստատելով ՊԵՏՈՒԹՅՈՒՆ եւ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալու իրենց իրավունքը... Հիմա մեզ պետք է գործել զուսպ, հաշվարկված, խելամիտ, լինել վստահելի ու կանխատեսելի միջազգային եւ տարածաշրջանային գերտերությունների համար, դառնալ երկարաժամկետ պայմանավորվածությունների պահպանման եւ կատարման համար վստահելի ու կանխատեսելի, լուրջ եւ հավասարակշռված գործընկեր: Սրանից է կախված` մեզ վրա կլինի՞ աշխարհաքաղաքական խաղադրույք, թե՞ նորից կխոսենք «թղթե շերեփի» առեղծվածի մասին»:

Աշխարհաքաղաքական խաղադրույքի նախապատրաստման գործում արդեն իսկ իրենց դերերն ունեն ռազմիկ նախագահները: Ռոբերտ Քոչարյանն Արցախում է իրականացնում իր առաքելությունը, իսկ Սերժ Սարգսյանի հետ կոնտակտի է դուրս եկել ՌԴ-ն: Մեջբերենք հաղորդագրությունը. «Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կուսակցության նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Դրա հետ կապված` նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, եւ Հայաստանի դեմ` Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով»:

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը շեշտել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցումը: Այսինքն` ներքաղաքական կտրուկ շարժումները, առավելեւս ցնցումները, որոնք վտանգավոր են դարավոր թշնամու դեմ մղվող Հայրենական պատերազմի պայմաններում, ամեն կերպ կանխվելու են: Սակայն եթե ամբողջ հայրենասիրական ընդդիմությունը գործում է ազգային համախմբման եւ թշնամուն հարվածելու հունում, կան նաեւ «տակից» վտանգավոր ներքաղաքական ստվերային օրակարգեր խաղացնողներ...

 

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ», ՍՈՐՈՍԸ ԵՎ ՆԻԿՈԼԸ

Գործնականում ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը մասնակցում է կամավորական շարժմանը, յուրաքանչյուրն իր չափով եւ ձեւով: Սակայն կան արեւմտամետ կեղծ ընդդիմադիր միավորումներ, որոնք տարատեսակ խաղեր են տալիս հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ուղղությամբ, գումարած դրան բավականին անտարբեր են առաջնագծի հանդեպ: Նրանցից ամենաերեւացողի` «Սասնա ծռերի» գաղափարական հայր Ժիրայր Սէֆիլյանը մինչեւ հիմա «ձեւավորում» է կամավորական միավորում, որը «անհրաժեշտության դեպքում» կգնա ռազմաճակատ: Հարց է ծագում` ինչո՞ւ առաջին իսկ օրվանից ռազմաճակատում չեն: Չէ՞ որ «Սասնա ծռերը» հենց իբր թե հող հանձնելը կանխելու նպատակով 2016-ին իրագործեցին արյունոտ ահաբեկչական ակտ ՊՊԾ գնդում` այդ հարցն իր պատասխանին է սպասում: Բնականաբար, սորոսական ցանցն իր գործունեությունը չի դադարեցրել: Ճիշտ է, ե՛ւ Սորոսի Երեւանյան գրասենյակը, ե՛ւ սորոսական գրեթե բոլոր կառույցները հանդես եկան Թուրքիայի ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, սակայն մի տեսակ դժվար է հավատալ նրանց անկեղծությանը: Գումարած դրան` Նիկոլը հանկարծ հայտարարեց, որ իր թիմում չկան սորոսականներ, նրանք նիկոլականներ են: Այսինքն` նույնացրեց նիկոլականներին եւ սորոսականներին: Եվ ահա Նիկոլը հանդես եկավ աշխարհաքաղաքական նյութով. «Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է, եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը` ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»:

Սակայն ո՞րն է Նիկոլի պատկերացրած այդ առաքելությունը: Հանկարծ «Հայկական ժամանակում» հայտնվում է խմբագրական` «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով. «Հասկանալի է նաեւ, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, եւ սկսվում է բանակցությունների փուլը: Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետեւյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա` Ադրբեջանն այլեւս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ: Ի դեպ` ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը: Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան  Արցախը դուրս թողնել  բանակցություններից եւ ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է: Հիմա այլեւս որեւէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, հետեւաբար` բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջեւ ընթանան»:

Այսինքն` շոշափվում է այնպիսի բանակցային ֆորմատ, որը հակասում է առկա ձեւաչափն անվերապահորեն պաշտպանող հակաթուրքական-հակաահաբեկչական կոալիցիայի պատկերացումներին: Պատահական չէ, որ դրան բազում կտրուկ արձագանքողներ կան: Մասնավորապես, ըստ Արթուր Ղազինյանի. «Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լո՞ւրջ եք խոսում: Թուրքիային պաշտոնապես հրավիրում ենք Հարավային Կովկաս եւ դարձնում ենք Հայաստանի եւ տարածաշրջանի ճակատագրի որոշո՞ղ, դուք լո՞ւրջ եք խոսում: Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որեւէ հարցի քննարկմանը եւ բոլոր հասանելի միջոցներով պայքարելու եմ այդ որոշման դեմ: Նույնիսկ չփորձեք մտածել դրա մասին...»: Իրոք որ` չփորձեք, այդպիսի փորձը փորձանք է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՍԻՄ-ը ապաստան է տրամադրում Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն այս օրերին ակտիվորեն ներգարվված է Արցախից Երեւան եկած կանանց եւ երեխաներին ապաստան տրամադրելու գործընթացում: Այս պահին արդեն իսկ 15 փախստական տեղավորվել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Նրանց կտրամադրվի առաջին անհրաժեշտության սնունդ եւ ապրանք` մինչեւ պատերազմի ավարտը:

Ըստ անհրաժեշտության, խնդրում ենք կապ հաստատել կուսակցության գրասենյակի հետ:

Սեփ. լրատվություն

 

Մարդկանց ոստիկանություն են տանում՝ այն բանի համար, որ արցախցիներին կացարանով են ապահովում. Կարապետյան

 

«Երկու օր զուսպ եմ ինձ պահում, չեմ բարձրաձայնում։ Այլեւս անհնարին է երկրորդ օրն է՝ մարդկանց ոստիկանություն են տանում այն բանի համար, որ արցախցիներին կացարանով են ապահովում։ Հինգ օր ես ու այդ տղերք ու աղջիկներն անում ենք մի բան, ինչը պետք է պետությունն աներ, այլ ոչ թե պատերազմի միայն 5֊րդ օրը սոցապ. նախարարությունը ձեւական շտաբ հիմներ, հիմա էլ ոստիկանության միջոցով պարտադրեր, որ դադարեցնեն օգնությունները եւ տան միայն սոցապ նախարարության անգործունակ շտաբի հեռախոսահամարը։ Մանրամասների մասին հետո», - այս մասին գրում է «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» կազմակերպության նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

 

 

ՀԱՅ-ԵԶԴԻԱԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ ԱՐԴԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ. ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

Ինչպես 2016թ.-ին, այնպես էլ այսօր արցախյան ճակատի առաջնային գծում են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները: Ընդ որում, խոսքը ոչ միայն զինծառայողների մասին է, այլ նաեւ՝ կամավորների: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արցախա-ադրբեջանական ճակատում առկա իրավիճակին, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային  միավորում ՀԿ խորհրդի նախագահ  ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ եզդիներին չտարանջատեց հայերից՝ ընդգծելով.

- Հայ-եզդիական բազմաթիվ կամավորական ջոկատներ արդեն Արցախում են: Մեզ մնում է բոլորին ասենք՝ անփորձանք վերադառնաք: Հավատացեք, հեռավոր ճանապարհները սկսվում են մոտիկից: Այսօր մեր՝ հայաստանցիներիս ցավն ահավոր է, բայց թույլ չենք տա, որ անցյալը մեզ սպանի, որովհետեւ մենք եղել ենք, կանք ու կլինենք: Մենք պետք է ապրենք եւ արարենք: Մեր զինուժը հզոր է, մարտունակ, եւ մենք թշնամուն կպարտադրենք հավասարակշռված դիրքորոշում եւ խաղաղություն: Թեկուզ զոհվենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ապրելու: Աստված օրհնի մեր պաշտպաններին, մեր երկրի, ինչու չէ՝ նաեւ տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության երաշխավորին` Հայոց բանակին: Թուրքիան, որ կանգնած է Ադրբեջանի թիկունքում, կորոնավիրուսից տուժած տարածաշրջանին հայտարարում է պատերազմ: Դա մեզ համար թեեւ բացարձակապես անընդունելի է եւ դատապարտելի, սակայն Թուրքիայի ակտիվ դերակատարումը պետք է դատապարտվի նաեւ միջազգային հանրության կողմից: Չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Իսկ միջազգային հանրությունը, «չգիտես» ինչու, նորից դանդաղում է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունն իշխող են դարձել: Աշխարհի մեծամեծեր, կույր մի՛ ձեւացեք, ժամն է դատապարտել Ադրբեջանի սադրանքը, ագրեսիան: Ցավալի է, որ դուք լիարժեք չեք տեսնում, թե ձեր այդ քաղաքականությունն ուր է տանում եւ ինչով կվերջանա: Ընտրեք հստակ դիրքորոշում եւ մեր տարածաշրջանը կարճ ժամանակում փրկեք այս չհայտարարված պատերազմից: Պատերազմական վիճակը մնում է գերլարված, մարտերը շարունակվում եւ թեժանում են: Արցախում թշնամին բացահայտ թիրախավորել է նաեւ քաղաքացիական բնակչությանը: Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին եւ հերթական անգամ ուզում է իրագործել իր նոխկալի «երազանքը»:Կոչ եմ անում միջազգային հանրությանը, աշխարհի գերհզորներին՝ անհապաղ միջամտել եւ ոչ թե տարբեր, անիմաստ եւ անիրագործելի հայտարարություններ անել: Միջազգային հանրություն, հավատա, Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք եւ զինամթերք, Սիրիայում հավաքագրում է ահաբեկիչների եւ ուղարկում է Արցախ, փոխանակ զերծ մնա իրավիճակի էլ ավելի լարումից եւ, ինչպես ժողովուրդն է ասում` «յուղ չլցնի կրակին»: Գոյության ընթացքում մենք, իհարկե, շատ ավելի դաժան փորձությունների միջով ենք անցել: Սակայն հիմա, փառք ու պատիվ Հայոց բանակին, մեր հաղթող զինվորին, որն այս անգամ շատ ու շատ վճռական է տրամադրված, քաջ գիտի, որ պատմությունն նոր չի լինում, այլ հնի կրկնությունն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պատերազմից ոչ ոք չի օգտվել ու չի օգտվելու, եւ չի կարելի արտաքին քաղաքականությունը վարել, ելնելով էթնիկ պատկանելիությունից, մանավանդ, որի հետեւանքով մարդիկ են մահանում: Ինչ վերաբերում է եզդիներին, ապա այսօր ոչ ոք չի փորձի հերքել այն փաստը, որ Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, եւ մենք չենք պատրաստվում շատ դռներ բախենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախճիրը ներկայացնելու եւ հիմնավորելու համար: Մենք ինքներս կօգնենք մեզ, որովհետեւ աշխարհն օգնում է նրան, ով առաջին հերթին ինքն է իրեն օգնում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«ԱՐԱԲՈՆ» ԵՎՍ ՄԵԿՆԵՑ ՌԱԶՄԱԴԱՇՏ

«Իրավունքի» վերջին տպագիր համարում ներկայացրել էինք «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ տեսակետները` Արցախում տիրող պատերազմական իրավիճակի վերաբերյալ: Զրույցի ժամանակ պարոն Եղիազարյանն ընդգծել էր, որ պատրաստվում է մեկնել ռազմաճակատ. ««Արաբոն» պատրաստ է: Ավելին, այսքան կամավորների հոսք մենք երբեք չենք ունեցել: Սպասում ենք հրահանգին»:

Երեկ եւս «Արաբոյի» հրամանատարի հետ զրուցելու հնարավորություն ունեցանք: Մանվելը մեզ տխուր լուր հայտնեց՝ մահացել է քույրը: Սակայն չի կարողանալու մասնակցել հուղարկավորությանը՝ ռազմաջոկատը մեզ հետ զրույցի պահին պատրաստվում էր շարժվել դեպի Արցախ:

- Ճիշտն ասած, արդեն ուշացել  ենք: Սակայն մեր մեկնումը մի փոքր ձգվեց երկու պատճառով: Նախ, ունեինք կամավորականների մեծ հոսք, եւ շատ բարդ, կազմակերպչական խնդիրների առաջ կանգնեցինք: Սակայն ցանկանում էինք, որ այս առաջին խմբի կազմում մեկնեն մեր ամենափորձառու մարտիկները: Այդ նախընտրելի կազմը հավաքելն է, որ մեկ-երկու օր ուշացրեց մեկնումը:

Այս պահին շաժվում ենք մեկ վաշտի կազմով՝ մոտ 100 մարդ: Կհասնենք, տեղում իրադրությանը կծանոթանանք, ապա արդեն տեղում կդիմավորենք մեր երկրորդ խմբին: Նորից լավագույն տղաներից կազմված, որոնք դեռ շարունակում են հավաքվել: Հետո արդեն, ըստ անհրաժեշտության, կգան նաեւ այլ խմբեր, որոնք այս պահին կազմավորվում են կամավորականների հոսքից:

- Արդեն հայտնի՞ է, ինչ եք անելու, որտեղ:

- Հիմնականում՝ այո՛, դետալները կճշտենք Ստեփանակերտում: Բայց, հասկանալի է, այդ մասին չեմ կարող խոսել:

Հ.Գ.- «Արաբոն» հայաստանյան առաջին եւ ամենահեղինակավոր կամավորական ջոկատներից մեկն է: Կազմավորվել է 1989 թվականին: 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Վահան), Գորիսի (Շուռնուխ, Խոզնավար) եւ Արցախի՝ Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Գյուլիստան), Ասկերանի (Մալիբեկլու, Փառուխ, Ղուշչուլար, Խոջալու), Մարտունու (Ղարադաղլու), Մարտակերտի (Կուսապատ, Թալիշ, Դրմբոն, Կարմիրավան, Լենինավան, Մարաղա), Լաչինի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների,  ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ջոկատի անփոփոխ հրամանատարն է Մանվել Եղիազարյանը:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

Ստեփանակերտում կան վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան

 

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացոււիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տուժել է փրկարար ծառայությունը», - նշել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը հարվածել է Ստեփանակերտին:

 

Պատասխան հարված կլինի. Վահրամ Պողոսյանը՝ հակառակորդի կողմից Ստեփանակերտին հարվածելու մասին

Արցախի բանակը պատասխան հարված կհասցնի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությանը, այս մասին  Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը» ,- գրել է Վահրամ Պողոսյանը։

«Սմերչով» թիրախավորել են Հադրութը. Արծրուն Հովհաննիսյան

 

Նորից խփեցին Հադրութին։ Այդ մասին Facebook-ում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

««Սմերչով» թիրախավորել են Հադրութը», - հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ կա 5 վիրավոր։

Որպես կանոն` թուրքին ներողները գրեթե միշտ ռուսատյաց են. Էդգար Հովհաննիսյան

 

Ամբողջ աշխարհն ուշիուշով հետեւում է արցախա-ադրբեջանական սահմանում մինչեւ այս պահը դեռ ընթացող ռազմական գործողություններին, իսկ զինվորը, սպան ու կամավորը կերտում են նորագույն պատմության հաղթական էջերը: Պատմության դասերի եւ այսօրվա մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ՍԵՐՏՈՒՄ»

– Պարոն Հովհաննիսյան, ուղիղ 100 տարի առաջ` այս օրերին ընթանում էր հայ-թուրքական պատերազմը, եւ 100 տարի անց կրկին նույն իրավիճակում ենք: Ընդ որում` այն ժամանակ էլ կային հակառուսական ու պրոարեւմտյան տրամադրություններ, հիմա էլ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միշտ ասում են` պատմությունը կրկնվելու հատկություն ունի եւ պարուրաձեւ է զարգանում, որովհետեւ մարտահրավերների ու հնարավորությունների մի ամբողջ շղթա է:  Անընդհատ պատժվում են բոլոր նրանք, ովքեր պատմության դասերը լավ չեն սերտում եւ չեն կարողանում իրողությունները ճիշտ գնահատել: Խոշոր հաշվով` ոչինչ չի փոխվել մեր տարածաշրջանում. տարածաշրջանային եւ համաշխարհային շահեր հետապնդող դերակատարները մնացել են նույնը: Դարեր շարունակ մեր այս փոքրիկ տարածաշրջանում Թուրքիան ունեցել է հստակ հավակնություններ, այս տարածաշրջանն իր հետաքրքրությունների շրջանակներում է համարել նաեւ Ռուսաստանը, եւ միշտ այստեղ լինելու է շահերի բախման խաչմերուկ: Այդ տեսակետից կարելի է համարել թուրքական ագրեսիայի 100-րդ տարելիցը: Իսկապես, ուղիղ 100 տարի առաջ` 1920 թվականի սեպտեմբերի 27-ին, Քյազիմ Կարաբեքիրի 50 հազարանոց բանակը հարձակում կատարեց Հայաստանի առաջին հանրապետության վրա: Այն ժամանակ Հայաստանը համարվում էր Անտանտի` Անգլիայի, Ֆրանսիայի դաշնակիցը, բայց, ըստ էության, սիմվոլիկ էր այդ դաշնակցությունը, եւ Հայաստանը միայնակ էր իր պայքարում ու, ցավոք, շատ արագ` մի քանի շաբաթների ընթացքում, ընկավ Սարիղամիշը, Կարսը, Ալեքսադրապոլը, եւ ռեալ վտանգ ստեղծվեց ցեղասպանության երկրորդ արարի իրականացման համար: Մյուս կողմից էլ ցարական Ռուսաստանից հետո` այդ ժամանակ բոլշեւիկյան Ռուսաստանն, այսպես ասած, մի պահ հեռացել էր եւ հետո նորից եկել տարածաշրջան` իր հավակնություներով: Արդյունքում Հայաստանը մնաց խորհրդայնացված տարբերակով`  կորցնելով հողեր եւ շատ հնարավորություններ: Եվ այսօր` ուղիղ 100 տարի անց, երեւի պատահական չէ ընտրված ժամանակահատվածը, որովհետեւ ասում են` Թուրքիայի նախագահ Էրդողանն իր վարած քաղաքականության մեջ սիմվոլիզմ է սիրում: Եվ եթե 1920 թվականի հարձակումը մեր առաջին հանրապետության գոյության դեմ էր եւ իրականում դրանով էլ անկում ապրեց, ապա հիմա տեղի ունեցողը Հայաստանի երրորդ հանրապետության դեմ է, բայց մի փոքր իրենք սխալ էին հաշվարկել:

«ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ` ԹՈՒՐՔԻՆ ՆԵՐՈՂՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՄԻՇՏ ՌՈՒՍԱՏՅԱՑ ԵՆ»

– Ի՞նչ նկատի ունեք, կարծում եք, որ 100 տարի անց պատմությունից դասեր, այնուամենայնիվ, քաղե՞լ ենք:

– Սովորել ենք, որ պետք է բռունցքվել եւ կռվել մինչեւ վերջ: Սա զսպանակի պես է` կա սեղմվելու որոշակի չափաբաժին, դրանից ավել` կա՛մ ճզմվում ես, կա՛մ հետադարձ անդրադարձ է տեղի ունենում: Բռունցքը մի պահ է գալիս, որ դառնում է քարի պես ամուր, հիմա, կարծես թե, մենք այդ վիճակում ենք եւ պարտվելու ուղղակի իրավունք եւ հնարավորություն չունենք: Բայց պատմության դասերը միշտ չէ, որ լավ ենք սերտում, կամ ոչ բոլորն են լավ սերտում: Եթե մեր անկախ հանրապետության 30 տարվա պատմության կարճատեւ գոյության ընթացքում հասցրել ենք հասկանալ, որ ապավինելով սեփական բազկին եւ մտքին պետք է հնարավորինս փորձել դիմակայել առկա մարտահրավերներին, այնուամենայնիվ, հարաբերական խաղաղ ժամանակ մեր հասարակության մեջ հայտնվում են, այսպես ասած, թուրքին ներողները: Հետաքրքիրն այն է, որ ներում են նրան, ով ներողություն է հայցում, բայց ոչ ոք, հատկապես թուրքերն իրենց պատմության ընթացքում կատարած հանցագործությունների համար, մեզնից երբեւէ ներողություն չեն խնդրել: Միգուցե, առանձին ինչ-որ անհատներ եղել են, բայց նրանք տոկոս չեն կազմում եւ պաշտոնական, պետական քաղաքականության դրսեւորում այն երբեւէ չի եղել Թուքիայում: Ստացվում է` իրենք մեզնից ներողություն չեն խնդրում, մենք ներում ենք իրենց: Ի դեպ, որպես կանոն, թուրքին ներողները զարմանալի զուգադիպությամբ գրեթե միշտ ռուսատյաց են: Իհարկե, կարելի է վերլուծել եւ հասկանալ, թե ինչու է այդպես: 

«ՍԱ ԿՐԱԿՈՑ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

– Ինչ-որ առումով կարո՞ղ ենք ասել, որ սա ոչ թե մեր, այլ Ռուսաստանի եւ Թուրքիայի կռիվն է:

– Բայց նաեւ մեր կռիվն է: Իհարկե, սա դառնում է ավելի մեծ կռիվ, որովհետեւ ընդամենն օրեր առաջ ամերիկյան, բայց թուրքական պատկանելիության F16-ից արված կրակոցը կրակոց էր նաեւ մեր դաշնակից Ռուսաստանի դեմ: Միանշանակ, սա հստակ ագրեսիա է ոչ միայն Հայաստանի դեմ, որովհետեւ մեզ համարժեք մրցակից հակառակորդ Ադրբեջանն է, եւ մենք այս կամ այն կերպ գլուխ կհանենք եւ հանում ենք: Բայց այս անգամ աննախադեպ բան է տեղի ունեցել` Թուրքիան մտել է մեր տարածաշրջան, եւ իրենց երկրի ղեկավարի, ԱԳՆ-ի, ռազմական գերատեսչությունների մակարդակով բացահայտ հայտարարում են, որ աջակցում են Ադրբեջանին, ինչը գործով ցույց են տալիս: Այսօր բացի Նախիջեւանից,  մեր տեղեկություններով ամեն տեղ Ադրբեջանում թուրքական համապատասխան զինուժ կա, որը գործողության մեջ է եւ մեր սահմանն է խախատել, ընդ որում` Հայաստանի Հանրապետության: Կարծում եմ` այստեղից պետք է հետեւություններ արվի, եւ որոշակի հստակ վերաբերմունք լինի Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան իր շողոքորթ դիվանագիտությամբ եւ հստակ ամբիցիոզ ծրագրերով փորձում է տարածաշրջանում իր դերակատարությունը ավելացնել, բայց սա չպետք է երբեւէ թույլ տան մեր դաշնակլիցները, որ իրավիճակը դուրս գա բալանսավորումից` ի հաշիվ մեր ընդհանուր շահերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հակառուսական ուժերին պետք է մահապատժի ենթարկել. Մարինա Խաչատրյան

Երբ անգամ բազմազավակ մայրը այսօր պատրաստ է իր երեխաներին թողնել գնալ առաջնագիծ, ինչ-ինչ ստահակ, սորոսավաստակներ շարունակաբար հակառուսական տրամադրություններ են ստեղծում:

Այսօր Iravunk.com-ի հետ զրույցում այս մասին նշեց  «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: 

Այդ մարդիկ ինչո՞ւ հիմա սահմանին` հայ զինվորի կողքին չեն:

Մարինա Խաչատրյանի խոսքով` հակառուսական, սորոսածին բոլոր գործակալներին պետք է մահապատժի ենթարկել:

Մարինա Խաչատրանը նշեց որ, այսօր ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ մեկնել են առաջնագիծ, սակայն թե ինչով են զբաղված «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Մարինա Խաչատրայանի կարծիքով դեռևս անհայտ է:

Մեր զրուցակիցը նաև նշեց որ, գործող իշխանությունը մանկամսուրից ոչնչով չի տարբերվում:

«Արարատ Միրզոյան կոչվող երևույթը երեկ սպառնում էր, որ մեր գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է և հեշթեգով նշել էր, թե հանկարծ Չշշկռեք: Ուզում եմ իրեն հարցնել, թե այդ ցինիզմով և լկտիությամբ ի՞նչ է ուզում ասել: Արարատ Միրզոյանը ոչ մի բան չանելու համար ստանում է միլիոնների պարգևավճար:

- Եզրափակեց Մարինա Խաչատրյանը:

Հայկ Գևորգյան 

 

Կան երրորդ ուժեր, որոնք ուզում են այս կոնֆլիկտը որեւիցե կերպ ավելի մեծանա, ու բախվեն Թուրքիան եւ ՌԴ-ն. Լեպեխին

 

ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում արցախա-ադրբեջանական շփման գոտում, մտահոգիչ է, քանի որ աշխատում է ծանր հրետանին` ե՛ւ տանկեր կան, ե՛ւ ուղղաթիռներ, ե՛ւ այլն: Ըստ նրա` սա խոսում է հարձակվող կողմի` Ադրբեջանի լուրջ մտադրությունների մասին:

– Պարոն Լեպեխին, ի՞նչ կասեք այս ռազմական գործողություններում Թուրքիայի կողմից ոչ միայն Ադրբեջանին աջակցության, այլ բացահայտ մասնակցության փաստերի մասին:

– Հասկանալի է, որ Թուրքիան Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, եւ այն, ինչ անում է Ադրբեջանը, այսպես, թե այնպես համաձայնեցված է թուրքական կողմի հետ` նկատի ունեմ ռազմական տեսանկյունը: Այնուամենայնիվ, խոսել Թուրքիայի որեւէ մասնակցության մասին, դեռ վաղ է, թեպետ կան այնպիսի անհասկանալի պահեր, երբ ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվում է տեղեկատվություն, նույնիսկ տեսագրություններ` թուրքական անօդաչու սարքերի մասնակցությամբ: Եթե սա իրականություն է, ուրեմն` աննախադեպ է, եւ այս հարցով պետք է զբաղվել:

– Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի արձագանքներն ու քայլերը` տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

– Ռուսաստանը, իհարկե, դժվար դրության մեջ է: Խնդիրն այն է, որ վերջին երկու տարում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հեշտ չէին: Մենք հասկանում ենք, որ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանության եկավ, խոսում էր բազմավեկտոր քաղաքականության մասին, որ Հայաստանը պատրաստվում է համագործակցել ե՛ւ ՀԱՊԿ-ի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ: Այսինքն` իմ կարծիքով` հենց այդ ուղերձը, որ հավանականություն կար Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության, դարձավ պատճառ Ադրբեջանի ավելի ակտիվ գործելու համար: Կարծում եմ` այս ֆոնին Ադրբեջանում որոշ ռազմական ղեկավարների մոտ պատրանք առաջացավ, որ եթե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այդքան էլ լավ չեն, ապա կարելի է ստուգել դրանց ամրությունը: Եվ հիմա, ինչպես տեսնում եք, ստուգվում են այդ հարաբերությունների ամրությունը: Ռուսաստանի համար սա ոչ սովորական իրավիճակ է: Մի կողմից, իհարկե, Հայաստանը դաշնակից է, առավել եւս` այնտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմաբազան, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, եւ ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել` համաձայն հայ-ռուսական մեր պայմանագրերի, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանը նույնպես մեզ համար բարեկամական երկիր է եւ շատ կարեւոր տնտեսական գործընկեր: Բնականաբար, Ռուսաստանը հիմա կփորձի դիվանագիտական մեթոդով այս կոնֆլիկտը որեւիցե կերպ լուծել: Բայց կան նաեւ ինչ-որ երրորդ ուժեր, որոնք հետաքրքրված են նրանում, որ այս կոնֆլիկտը որեւիցե կերպ ավելի մեծանա, որպեսզի այս կոնֆլիկտում մասնակցեն ինչքան հնարավոր է շատ կողմեր, այդ թվում` Թուրքիան, որպեսզի բախվեն Թուրքիան եւ ՌԴ-ն: Դրա համար, իհարկե, իրավիճակը շատ բարդ է, առավել եւս այն պրոցեսների ֆոնին, որոնք ընթանում են Բելառուսում եւ Դոնբասում

– Կա՞ մտավախություն, որ ինչ-որ պրոցեսներ կարող են տեղի ունենալ հենց Ռուսաստանում, ինչպես նախորդ անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ՌԴ-ում վերածվեց ազգամիջյան բախումների:

– Ինչպես գիտեք, հուլիսին եղան այդպիսի բախումներ եւ սադրանքներ ոչ միայն երկու կողմերից, այլեւ` երրորդ: Բայց ռուսաստանյան իշխանությունները կարողացան այդ սադրանքների դեմն առնել, ու հայ եւ ադրբեջանական սփյուռքը, որոնք գտնվում են Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, նրանց համար, ըստ էության, դաս եղավ, որ սա ընդհանրապես կառուցողական ճանապարհ չէ` հարաբերությունները պարզելու: Այդ առումով, կարծում եմ` այս անգամ, դժվար թե, կրկնվի նույնը: Բայց պարզ է, որ ոչինչ պետք չէ բացառել: Հուսանք, որ այն տեղի չի ունենա:

– Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը, այն ունի՞ դիվանագիտական լուծում, թե՞ կա միայն խնդրի լուծման ռազմական ճանապարհ:

– Դիվանագիտական ճանապարհ կա, այն վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերսկսմանը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այլ հարց է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը գրեթե 3 տասնամյակ է այս խնդիրը չի լուծել, այլ փաստացի պահել է սառեցված վիճակում, չի կարող ինչ-որ կերպ ապահովել բանակցային պրոցեսի շարունակությունը: Իսկ Ռուսաստանը, որը այժմ դրա վրա է հենց խաղադրույք դնում, տարածաշրջանի այլ տերությունների` Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ, հնարավոր է կարողանան վերականգնել բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այնպես որ, այն իրադարձությունները, որոնց այսօր հետեւում ենք, երեւի, կդառնան պատճառ, որպեսզի Փաշինյանը եւ Ալիեւը դարձյալ նստեն բանակցային սեղանի շուրջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՄՆ-ը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադար հաստատել և դեմ է իրավիճակին երրորդ կողմի միջամտությանը, FoxNews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը դառնա միջազգա

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Այսօր առաջին տիկինն ու ես COVID-19-ի թեստի դրական արդյունքներ ենք ստացել: Մենք անմիջապես կսկսենք կարանտին և ապաքինման գործընթաց: Մենք միասին կանցնենք այս ամենի միջով», - գրել է Թրամփը Twitter-ում:

 

Մակրոն. Ավելի քան 300 սիրիացի իսլամիստ Թուրքիայի տարածքով ուղարկվել է Ղարաբաղ. կարմիր գիծը հատվել է

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ թուրքական Ղազիանթեփով ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

«Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհային, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Ղազիանթեփով տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվել են և նրանց հետևվում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես նման տվյալներ ունի», - ասել է Մակրոնը:

«Թուրքիայի այդ պահվածքն անարժան է ՆԱՏՕ-ի անդամ պետության համար, մենք նման գործողությունները լիովին անընդունելի ենք համարում: Նմն դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է», - ընդգծել է նա:

 

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Ուկրաինան ռազմական օգնություն է ուղարկում Ադրբեջանին․ Դոնեցկի հրամանատարություն

Այսօր առավոտյան ներկայացրել էինք Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող «ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի ծայրահեղ ադրբեջանամետ հայտարարությունը։ Այսպես, ուկրաինական իշխող ուժի ներկայացուցիչը վստահություն է հայտնում, որ Կիեւը «չի անցնի կողքով» եւ անպայման ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին: «Որքան ես գիտեմ, մենք արդեն օգնություն ենք ցուցաբերում և իրավական դաշտում, և ռեսուրսային դաշտում, խոսքը նաև հումանիտար օգնության մասին է։ Այսօր քննարկվում է ցուցակը կազմելու հարցը, թե ինչ է պետք։ Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և ռազմական աջակցություն է, և հումանիտար այն ամենը, ինչ պետք է լինի ապագայում։ Սա ռազմական իրավիճակ է»,- ասել է Մարչենկոն։ Երեւի ավելորդ է ասելը, որ սույն «ծառա» դեպուտատկան հազիվ թե նման բաներ ասեր, եթե վերեւների կարծիքը հստակ չիմանար։

Այն, որ սա Կրեւից եկող բացահայտ թշնամական հայտարարություն է Հայաստանի նկատմամբ, եւ ՀՀ ԱԳՆ-ն պետք է առնվազն բացատրություն պահանջեր, իսկ ավելի ռեալ՝ Ուկրաինայից ՀՀ դեսպանին հետ կանչեր, նվազագույնն է, որ այս պահին Հայաստանը պարտավոր էր անել։ Բայց ոչ, որեւէ գործնական քայլ չեղավ։ Մինչդեռ սկսում են ի հայտ գալ տվյալներ, որ Ուկրաինան արդեն իսկ սկսել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։

Այսպես, անցած շաբաթվա ընթացքում չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ռազմական իրադրության մասին ամբողջական ամփոփագիր ներկայացնելով, հանրապետության օպերատիվ հրամանատարության հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը այսօրվա ճեպազրույցում հայտնեց նաեւ Հայաստանի համար հույժ կարեւոր տեղեկություններ․ «Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի դեմ ագրեսիայի հարցում Ադրբեջանին աջակցության մասին խոսքերից անցել է գործողությունների։ Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը հավանություն է տվել Ադրբեջանին «Ստուգնա-Պ» հակատանկային հրթիռային համալիրի խմբաքանակի մատակարարմանը եւ եւ մի խումբ հրահանգիչներ ուղարկելուն, որոնք Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներին պետք է ուսուցանեն հակատանկային համալիրների կիրառումը: Ուկրաինական ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից մոտ ժամանակներս Ադրբեջան հումանիտար օգնության անվան տակ կտեղափոխվի 54 կայանքների եւ 324 հրթիռների խմբաքանակ: 

Դեռևս այս տարվա հուլիսին պաշտոնական Կիևը հայտարարում էր, որ հրաժարվում է պետական մակարդակով հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելուց։ Այն ժամանակ Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարը Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ հանդիպման ժամանակ հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ազգայնականների միջոցով հավաքագրում է իր երկրի քաղաքացիներին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար․․․»:

Այսպիսով, գործնականում ակնհայտ է, որ Արցախի դեմ պատերազմում է ոչ թե միայն թուրք-ազերիական տանդեմը, այլ նաեւ դրան ակտիվորեն ձայնակցում է Ուկրաինան։ Հաշվի առնելով, որ այս ամենին զուգահեռ, Թուրքիան սկսեց Ղրիմի հետ կապված բացահայտ հակառուսական հայտարարությունենրով հանդես գալ, ընդ որում, Ղրիմն ուղղակիորեն կապելով Արցախի հետ․ «Սեւ ծովում Ղրիմի օկուպացիայից սկսված ճգնաժամը կարող է կրկնվել ցանկացած պահի։ Դրա առավել կոնկրետ օրինակ է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որը սկսվել է Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումից»։

Կարճ ասած, գործ ունենք Հայաստանի դեմ գործող եռյակ, ավելի ճիշտ՝ քառյակ դաշինքի հետ, նկատի առնելով, որ Վրաստանը եւս ընդգրկված է այդ խաղերի մեջ՝ ահաբեկիչներով եւ զենքով բարձած ինքնաթիռներն անարգել թողնելով դեպի Ադրբեջան թռչել։ Հասկանալի է նաեւ, որ թիրախը միայն Հայաստանը չէ․ հարվածը նաեւ ՌԴ-ի ուղղությամբ է։ 

Սրա միակ պատասխանը կարող է լինել Հայաստանի կողմից Ղրիմը պաշտոնապես ՌԴ-ի մաս, եւ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչելը։ Բայց ոչ, ինչպես հուլիսին մեր պատկան իշխանավորները որեւէ ռեալ բան չարեցին, երբ ուկրաինացիները զորք էին ուզում ուղարկել Ադրբեջան, այնպես էլ գոնե այս պահին նման որեւէ հստակ քայլ չկա։

Բայց սա էլ հաշվի առնենք․ Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը մեկ ուշագրավ կապ եւս ունեն՝ Սորոս պապիկը։ Հենց Թուրքիա առաջին հերթին վազեց Զելենսկին՝ ընտրվելուն պես։ Նաեւ չմոռանանք, որ Ուկրաինայում նորաթուխ «Ժողովրդի ծառա» ուժը իշխանության եկավ ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան «քայլոները»․․․

Չդետալավորենք, երեւի ամեն ինչ հասկանալի է։ Նաեւ, որ Անկարային ձայնակցող Կիեւին ուղղվածխ կոշտ քայլեր մեր «քայլոներից» սպասելն անիմաստ կլիներ։

Ս․Աբրամյան

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի` համաշխարհային ահաբեկիչների կողքին լինելու համար». ավստրալահայ հասարակական գործիչ

 

Ավստրալահայ հասարակական գործիչ ԷՌՆԱ ԱՍԼԱՆՅԱՆԸ, ով զգալի ներդրում ունի հայոց քաղաքակրթական արժեքներն ամբողջ աշխարհով քարոզելու գործում, կոչ-հայտարարությամբ դիմել է միջազգային հանրությանը.

– Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Վրաստանի Հանրապետությունը Լիբիայից, Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ժամանած, թուրքերի կողմից որպես վարձկան հավաքագրած ԴԱԻՇ-ին և այլ ահաբեկչական իսլամական խմբավորումներին իր օդային տարածքը տրամադրելու համար:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Վրաստանի Հանրապետությունը` իր օդային տարածքը հայերին մահ բերող իսրայելական և թուրքական բեռնատար ինքնաթիռներին տրամադրելու համար:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի Հանրապետության նկատմամբ` հայերի ցեղասպանությանը սատարելու և համաշխարհային ահաբեկիչների կողքին լինելու համար:
Այսօր հայերը հետ են մղում ոչ միայն թուրք-ադրբեջանական համատեղ հարձակումը, այլև պայքարում են գլոբալ ահաբեկչության դեմ ՝ պաշտպանելով ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը:
Թուրքիային, Ադրբեջանին, Պակիստանին, Աֆղանստանին, Իսրայելին և Վրաստանին բերե՛ք Նյուրնբերգի տրիբունալ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԵՐՐՈՐԴ «ՍԵՌԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Կան Հայաստանի բարեկամներ, կան թշնամիներ, եւ կան վրացիներ:

 

ՈՒՐԱՑԱՎ...

Ըստ «Բաց հասարակության հիմնադրամի»` Ջորջ Սորոսը խիստ վիրավորվել է Նիկոլից նրա` «Հայաստանում սորոսականներ չկան, կան նիկոլականներ» արտահայտությունից, արձանագրելով, թե խի՞ Սորոս պապա մեռե՞...

ԼՌԱԿՅԱՑԸ

Ըստ կաթնամթերք արտադրողների` ՀՀ նախագահի լռությունը պայմանավորված է նրանով, որ նրա պաղպաղակ ուտելու պատճառով խոսալու ընդունակությունը մերթընդմերթ է դարձել:

 

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՍԽԱԼԸ (ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ` «ԵՍ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՉԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լեզվի պետական տեսչությունից հայտնում են, որ Դանչոից ինչ ենթակա, նա սկի ստորոգյալի լրացում էլ չի:

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս ինչ զուլում աշխարհ ա, Էրդողանն ու Իլհամը Ադրբեջանի ժողովրդին Արցախի հողի վրա մսաղաց ա դարձնում, քաղաքակիրթ աշխարհում քայլ անող չկա:

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Ինչքան էլ Մանվելի գլխին տուշոնկի գործ սարքեն, մեկ ա, նրա դուխը հարյուր սասունաբեռա:

ՀՖՖ-ն դատապարտել է ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում

ՀՖՖ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։

ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին։

Ի հակադրություն դրան, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Դա, օրինակ, վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղին, որտեղ արհեստական դաշտի կառուցումը հնարավորություն էր տվել բազմաթիվ երեխաներին զբաղվել ֆուտբոլով։ Վերջին օրերին Մեծ Մասրիկը, ինչպես նաև Վարդենիսի ողջ տարածաշրջանը ռմբակոծում են, մարդիկ զրկված են բնականոն կյանքով ապրելու, երեխաները՝ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։ 

ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նման գործելաոճը, հայտարարում է, որ հավատարիմ է մնում ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում»։

ՀՖՖ-ն հայտնում է նաև, որ ԱՖՖԱ-ի գործողությունների մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին և այդ կառույցների անդամ բոլոր ասոցիացիաներին։ 

 

Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ