ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութ Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերում Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարին Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 8-րդ. 4 հոկտեմբերի 2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել առաջնագծից եւ գրառում կատարել:

«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»։

Հիշեցնենք, որ երեկ տարածվեց տեղեկատվություն, թե Արցախի նախագահը վիրավորվել է։ Սակայն բարեբախտաբար այն արագորեն հերքվեց։ Այս եւ երեկ գիշեր նախագահի տարածած լուսանկարները դա հաստատեցին։

Արցախի ՊԲ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին լուրը

 

Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է, որովհետև Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:

Հյուսիսային և հարավային ուղղություններում համառ մարտեր են ընթանում, ՊԲ-ն հետ է մղում հակառակորդի հարձակման փորձերը․ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության»,-գրել է նա:

Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կա

 

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում, «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի, կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում ու Շուշիում», - ասել է Պողոսյանը:

Հերքում. Ջաբրայիլը չեն գրավել

 

#ՀԵՐՔՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Մեխակավանը (Ջաբրայիլը), բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: 

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է իրավիճակին՝ ձախողելով թշնամու բոլոր հարձակողական գործողությունները:

Գրում է իր էջում Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ադրբեջանական կողմի պնդումները, թե Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

 

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտնում են Արցախի ՊԲ-ից։ 

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում:

Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

 

Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել է Մոսկվա

Ըստ մի շարք աղբյուրների, վերջին 48 ժամվա ընթացքում Հայաստանի կառավարությունից երկրորդ այցն է եղել Մոսկվա։ Աղբյուրը նկատագրում է նման պատկերավոր իրավիճակ՝ «Airbus A319-132 C J (VIP Corporate Jet) 701-ը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երեւանի Զվարթնոցի եւ Մոսկվայի Վնուկովոյի միջեւ»: 

Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանին եւ Բայրամովին հրավիրել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու։

Եթե Նիկոլը խաղաղապահներ չի ուզում, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին

Երեկվանից կտրուկ սրվել են խոսակցություններն այն մասին, թե պե՞տք է Հայաստանը համաձայնվի, որ արցախյան պատերազմի գոտում տեղակայվեն ռուս խանաղապահներ։ Ֆիքսենք․ այս տարբերակի դեմ հատկապես հիստերիա են սարքել հայաստանյան արեւմտամետները, որոնք թվում էլ ավելի աչքի են ընկնում սորոսականները։ Այն թեւը, որը սիրում է հայրենասիրական կիլոմետրանոց ճառերով հանդես գալ, եւ գրեթե առանց բացառության՝ պատերազմից շատ հեռու մնալով։ Հիմնականում խաղաղարարներին դեմ հանդես գալը փորձում են բացատրել այս մտքերով՝ «Մեր բանակը կհաղթի», «Գնանք Բաքուն գրավենք», «Սումգայիթում էլ էին խաղաղապահ տեղավորել», «խաղաղապահ բերելը կազդի մեր անկախության վրա», մի խոսքով, այս ոճի մեջ։ Մեկն էլ ոգեւորված պատմում էր՝ «Վիրավոր զինվորներն անգամ ձգտում են պատերազմ վերադառնալ»։ Միայն թե այո, այց դիրավոր զինվորը հերոս է, կձգտի ամեն կերպ հասնել ընկերներին։ Բա ի՞նչ է մտածում նման բան պատմողը, իսկ ինչո՞ւ է ինքը ողջ-առողջ գտնվում այդ նույն վիրավոր զինվորի մոտ եւ ոչ թե սահմանին։ Կամ «Փառք մեր հաղթական բանակին» եւ «ռուսական բանակը Հայաստանից հանեք» գոռացողներից քանի՞սն են այդ բանակի հետ։ Ինչ վերաբերում է «Խաղաղապահների դեպքում Հայաստանն անկախությունը կկորցի» գոռացողներին, ապա նրանք նաեւ պետք է բացատրեն՝ մեր երկրի ռուսական բազան, որը բույն ռուսանակն խաղաղապահ բանակն է՝ Թուրքիայի ուղղությամբ, քանի միլիմետրով է նվազեցրել Հայաստանի անկախությունը։

Այլ հարց է, թե ի՞նչ է մտածում Նիկոլը՝ խաղաղապահների մասին։ Հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին նա դեմ արտահայտվեց ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ՝ ՌԴ հայաստանյան ռազմաբազային դիմելուն, եւ առ այսօր չի դիմել։ Այն դեպքում, երբ հենց նման իրավիճակների համար է, որ Հայաստանը դարձել է ՀԱՊԿ անդամ, որ եթե ոչ Ադրբեջանի, ապա Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում դիմենք այդ կառույցին։ Թե ինչու չենք դիմում ՀԱՊԿ-ին, որեւէ պաշտոնական հստակ մեկնաբանություն չկա։ ՀՀ իշխանությունենրը միայն ասել են՝ դրա կարիքը դեռ չկա։ Իսկ ի՞նչ պետք է լինի, որ դրա կարիքը լինի, ո՞րն է կարիքի առաջացման վերջին սահմանը, չեն ասում։ Նաեւ չեն բացատրում, թե ի՞նչ կլինի, եթե դիմեն վերջին պահին, իսկ ՀԱՊԿ-ը պարզապես ֆիզիկապես չհասցնի օգնության գալ։

Այնուամենայնիվ, «Ալ Ջազիրային» տված վերջին հարցազրույցում Նիկոլը, պատասխանելով հարցին, թե Թուրքիան օգնում է Ադրբեջանին, իսկ Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին, պատասխանել է այսպես. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»: Հաջորդ հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, ՀՀ վարչապետն ասել է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Այսպիսով ֆիքսենք․ ՆԻկոլը փաստացի չի բացառում, որ խաղաղապահներ կարող են լինել, դա քննարկման ենթական հարց համարելով։ Միայն թե նաեւ պետք է բացատրի, թե այդ ինչո՞ւ է «Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր» եւ ոչ թե Հայաստանի դաշնակից։ Թեկուզեւ այն առումով, որ չկա պայմանագրի տեսքով որեւէ միջազգային ստորագրված փաստաթուղթ, որը կսահմաներ համանախագահ երկրների կարգավիճակը, նրանց իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում, թե պատերազմական իրավիճակներում ինչ են պարտավոր անել։ Ավելին, պատերազմական իրավիճակներում համանախագահները, ըստ իրենց մանդատի, ոչինչ պարտավոր չեն անել․ նրանց գործը բանակցություններին նպաստելն է, իակ բանակցություն այս պահին պարզապես չկա։ Փոխարենը, ՌԴ-ն Հայաստանի հանդեպ միանգամայն օրինական պայմանագրային հիմունքներով ունի հստակ պարտավորություններ հենց պատերազմական դեպքերի հետ կապված։ Այդ թվում՝ ինչպես երկկողմ պայմանագրի, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ Այդ մեխանիզմների գործադրման համար մեկ պարզ բան է պետք՝ Հայաստանի դիմումը։ Ընդ որում, դա խաղաղապահ առաքելություն չէ․ նման դիմումի դեպքում պետք է ստանանք ռազմական աջակցություն (կամ չստանանք, եւ այդ դեպքում հարց կառաջանա՝ բա ինչի՞ համար են այդ երկու ռազմական պայմանագրերը)։

Նկատենք, Նիկոլը շատ ճիշտ է ասում՝ խաղաղապահների հարցը կարող է լուծվել ՄԽ-ի շրջանակներում։ ՌԴ նախագահի խոսնակը եւս մոտավորապես նույնն է ասում՝ խաղաղապահ ուժերի տեղակայման համար պետք է երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Իսկ այ, ռազմական օգնության դեպքում Ադրբեջանի համաձայնության կարիքը չկա։ Եվ պարզ հարց․ եթե ոմանք դեմ են խաղաղապահներին, ինչո՞ւ չեն խոսում ՀԱՊԿ-ին ժամ առաջ դիմելու մասին։

Իսկ սորոսականներին, վստահ եղեք, մեկ բան է պետք՝ թեկուզեւ ողջ Հայաստանը կոտորվի, մենակ թե ռուսական բանակը չմիջամտի։

Ս․Աբրամյան 

 

Գյանջանյի փողոցներում փախուստն ու խուճապը է 

 

Արցախի Պաշտպանության բանակի կողմից Գյանջայի օդանավակայանին (ճակատային գծից 60 կմ), հարվածները բարոյալքող ազդեցություն են ունեցել։ Կադրերում երեւում է, թե ինչ խուճապ է առաջացել փողոցներում, երբ պարզ է դարձել, որ քաղաքի ուղղությամբ կրակ է բացվել։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հրաման է տվել դադարեցնել կրակը։ «Իմ հրամանով այսօր պաշտպանության բանակը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Գյանջա քաղաքում ռազմական օբյեկտները վնասազերծելու նպատակով։

Այս պահին ես հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար։ Եթե հակառակորդը համապատասխան հետևություններ չանի, մենք կշարունակենք համաչափ և հզոր հարվածները՝ կազմալուծելով և ավերելով թշնամու բանակն ու թիկունքը»,- հայտարարել է նա։

Դաշնային խորհուրդը գնահատել է Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարը

 

Խաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու հարցը և այնտեղ նրանց գտնվելու ձևաչափը պետք է քննարկվեն Մինսկի խմբի, և, հնարավոր է, ընդհանուր առմամբ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում, կարծում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ նշելով, որ նման գործողությունները պահանջում են հակամարտության բոլոր կողմերի շահագրգռվածությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս խաղաղապահներին Ղարաբաղում տեղակայելու հարցը կարող է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Խաղաղապահներն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ հակամարտության բոլոր կողմերը հետաքրքրված են նրանցով: Սա առաջինը. մեզ պետք է հստակ արտահայտված կամք բոլոր կողմերից», - կիրակի РИА Новости-ին ասել է Կոսաչյովը:

Որ դեպքում ՌԴ-ն կտեղակայի իր խաղաղապահներին Արցախում. պատասխանում է Պեսկովը

 

Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ РБК-ի հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎԸ  նշել է, որ այն հնարավոր է միայն կոնֆլիկտի երկու կողմերի համաձայնության դեպքում:

«Ռուսաստանը կարող է տեղակայել իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ: Խաղաղապահները կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ միայն երկու կողմերի համաձայնությամբ», - հայտարարել է Պեսկովը:

Ադրբեջանի նախագահի օգնականը Գյանջայում «մատնել է» թուրք զինվորականներին. Լուսանկարներ

 

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակել և ջնջել է թվիթ այն մասին, թե ինչպես է «Հայաստանն անխղճորեն հրթիռակոծում Գյանջան», գրում է Infoteka24-ը:

Լուսանկարին ուղեկցող գրառման հեռացման պատճառը, հավանաբար, այն փաստն էր, որ կադրում հստակ երևում է զինվորներից մեկի շևրոնի վրա թուրքական դրոշը:

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակը դիմել է թուրք զինվորների օգնությանը, որոնք ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում Ալիևի հանցավոր ռեժիմին:

 

Ղարաբաղում զոհվել է ավելի քան 60 սիրիացի գրոհային, որոնց աջակցում է Թուրքիան

 

Սիրիայում Մարդու իրավունքների մշտադիտարկող խորհրդն արձանագրել է Թուրքիայի կողմից աջակցվող 64 սիրիացի գրոհայինի մահ Ղարաբաղում: Այս մասին հայտնում է 24tv.ua- ն՝ հղում անելով «Ամերիկայի ձայնին»:

Վերջին երկու օրվա ընթացքում բախումների ժամանակ առնվազն 36 սիրիացի է զոհվել: Այսպիսով, սպանված գրոհայինների թիվը 28-ից հասել է 64-ի:

Ավելի վաղ հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում և տեղափոխում Լեռնային Ղարաբաղ: Այնտեղ նրանք պետք է կռվեն Ադրբեջանի կողմից, որին աջակցում է Թուրքիան:

Նման աշխատանքի համար Թուրքիան իբր առաջարկում էր ամսական 1500 դոլար:

 

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում. կան տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից, հաղորդում են ՊԲ-ից։

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին:

Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

 

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Առաջին», - ընդգծել է Պողոսյանը։

Բաքու Է ժամանել Աֆղանստանից համալրում (լուսանկարներ)

 

Բաքու Է ժամանել Աֆղանստանից համալրում: Այս մասին հայտնում է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հեղինակային ալիքը: «Բաքու են մեկնում Աֆղանստանից փոխադրողներ»,- գրել է նա:

Որպես հիմնավորում, Պեգովը ներկայացրել է նաեւ Աֆղանստանից Բաքու թռիչքային քարտեզը։

В Баку прибыло пополнение из Афганистана (ФОТО) | Русская весна

Ավիացանցայի թռիչքներին վերաբերող համացանցային մի շարք ռեսուրսներ կան, եւենք եւս, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, ֆիքսել են դեպի Բաքու նման թռիչք՝ էլ ավելի կոնկրետացմամբ։

Այսպիսով, ինքնաթիռը դեպի Բաքու է թռել աֆղանական Մազարի Շարիֆից։ Իսկ Մազարի Շարիֆ հասել է Քաբուլից։ Եվ ամենահետաքրքիրը․ Քաբուլ ինքնաթիռը հասել է Բաքվից, իսկ Բաքու է թռել Գերմանիայից՝ հոկտեմբերի 2-ին։ Նկատենք նաեւ, որ Մազարի Շարիֆում է այն ռազմակայանը, որտեղ գերմանական հրամանատարության ներքո ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները:

Մեկ այլ փաստ․ թռիչքն իրականացրել է An-124-100-150 «Ռուսլան» ինքնաթիռը՝ UR-82072 համարով։ Այդ ինքնաթիռը, ընդգծենք, պատկանում է Ուկրաինային։ Նույն այն Ուկրաինային, որը պաշտոնապես երեկ հայտարարեց, թե չնայած տարածված խոսակցություններին, արցախյան պատերազմում չի պատրաստվում օգնել կողմերից որեւէ մեկին։ Մինչդեռ մինչ այդ հայտնի էր դարձել, որ ուկրաինական բանակի Գլխավոր շտաբը կայացրել է որոշում՝ Ադրբեջանին զենք-զինամթերք եւ, մասնավորապես, հակատանյակին հրթիռային համալիրներ մատակարարելու մասին։ Ու երբ դրանից հետո ուկրաինական ռազմական բեռնափոխադրող «Ռուսլանը» նման «տարօրինակ» թռիչքներ է կատարում, էլ քանի՞ կոպեկ արժեն պաշտոնական Կիեւի չմիջամտելու հայտարարությունները։

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. Արայիկ Հարությունյան

 

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ
Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…
Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»: 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Իրանական լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին

 

Իրանական Mashregh լրատվամիջոցը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան տեղափոխված հարյուրավոր ահաբեկիչների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշել է այն ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց անդամ են Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները:

Mashregh-ն իր հոդվածում նշում է, որ ահաբեկիչները «Սուլթան Մուրադ», «Ջեյշ ալ Աշրաղ» և այլ անվանումներով 51 խմբավորումներից են:
Աղբյուրը հավելում է, որ այդ ահաբեկիչներից նվազագույնը 103-ն արդեն իսկ սպանվել են Ղարաբաղում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութՃանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերումՍերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարինԽոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ