Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօր Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video) Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար Ղազարյան Վաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու


«ՊԱՄՊԵՐՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՀԱԲԵՐ ԳԱՐՇԱՀՈՏԸ

Վերլուծություն

«Եթե Շուշին հայկական քաղաք է եղել, ապա ինչո՞ւ է այս վիճակում, ինչո՞ւ ոչ մի շինություն չի կառուցվել» (30 օգոստոսի, 2021թ.): «Շուշիի մասին որ էդքան խոսում եք, բա 30 տարվա մեջ ինչի՞ մի նոր շենք չեք կառուցել» (4 հոկտեմբերի, 2021թ.): Ի՞նչ եք կարծում, այդ երկու նախադասությունները նո՞ւյն անձին են պատկանում: Ամենեւին էլ ո՛չ` առաջինի հեղինակն Ալիեւն է, երկրորդինը` Նիկոլը:

 

100% ԹՐՔԱՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Բայց չէ՞ որ տվյալ դեպքում Նիկոլի խոսքը Ալիեւի խոսքի գրեթե ճշգրիտ «քսերոքսն» է, եւ ակամա սկսում ես մտածել, որ Նիկոլի ելույթների տեքստը գրում է Ալիեւը: Կամ Էրդողանը: Եվ այդ նույնականացումը դառնում է լրիվ անսքող եւ բացահայտ: Փաշինյաններին պատկանող «Հայկական ժամանակը», հրապարակելով Ալիեւի` Սերժ Սարգսյանի հասցեին Մատաղիսում դուրս տվածը, ընտրել էր ամենազազրելի վերնագիրը, որը միայն հնարավոր էր: Այնպես, ինչպես կընտրեր հիպոթետիկ «Ադրբեջանական ժամանակ» կայքէջը: Եվ եթե մազութային գուբերնատորի աներեւակայելի ստերին ու լկտիություններին ոչ մի պատասխան չի տրվում, եթե Անկարայից ու Բաքվից սրանք «դրական ազդակներ» են զգում, ապա դա կոչվում է 100% թրքահպատակություն: Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսին արձանագրեց, որ բանակցությունների «ծնկաչոք ֆորմատը», մեղմ ասած, շատ անհարմար է, եւ հիմնավորելով, որ կապիտուլյանտի օրոք որեւէ ոլորտում որեւէ դրական կամ նվազ վնասակար բան ստանալն անհնարին է, բանաձեւեց. «Այս կառավարությունը պամպերսային քաղաքականության դաշտում է գտնվում»: Այսինքն` տոտալ վախ թուրքից եւ նույնքան տոտալ հնազանդություն: Իսկ Սերժ Սարգսյանն ավելորդ համարեց ակնհայտ բաները փաստելը եւ մատնանշեց, որ առկա է իշխանափոխության խնդիր, որը լուծելի է միայն միասնական նվիրյալ ընդդիմադիր պայքարով: Այդ պայքարը չպայմանավորելով այն հանգամանքով, թե իշխանությունում արդյոք փայաբաժին կլինի: Եվ այսպես, ունենք իրողություն, երբ պետականությունը խեղդամահ է լինում գարշահոտ «պամպերսի» մեջ, եւ դա հնարավոր է շտկել միայն կապիտուլյանտական խունտայի հեռացումից հետո: Հեռացումը նախապայմանն է, քանզի, ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը. «Ալիեւին Հայաստանում պատասխանում են երկու նախագահները եւ մի քանի պատգամավորներ, մնացածը տանը չեն»: Երկու նախագահներն էլ առանձին-առանձին ձեւակերպեցին բանաձեւը, թե ինչպես փոխել իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ առկա են Նիկոլին դեմ 400 հազար քաղաքացիներ, եւ անգամ քաղաքացիների 5%-ի համառ փողոցային պայքարին ոչ մի իշխանություն չի դիմանա, Սերժ Սարգսյանն էլ կարեւորեց միասնական նվիրյալ պայքարը, նշելով, որ հարկ եղած դեպքում ՀՀԿ-ն կանցնի պայքարի բացառապես փողոցային ձեւաչափի... Այսինքն` տեխնոլոգիան կա, մնում է դա գործարկել հարմար պահին:

«ՊԱՄՊԵՐՍԱՅԻՆ» ԿՈԴԵՐԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ

Հարմար պահի փակագծերն էլ բացվեցին երրորդ նախագահի կողմից` երբ Նիկոլը կխաբի խոշոր խաղացողներից որեւէ մեկին, միանգամից կզրկվի արտաքին աջակցությունից: ՍԵրժ Սարգսյանի պաշտոնական պատասխանը Մատաղիսում Ալիեւի դուրս տված բարբաջանքներին եւ սպառնալիքներին հարկ է դիտարկել հանրությանը կրավորական վախերի կոդերից ձերբազատելու ենթատեքստում. «Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու եւ նրա հետեւում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետեւում քեզ ճնշում են` ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան եւ միասին, ձեռք ձեռքի տված տեւական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»` ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, եւ որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության եւ Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր եւ պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլեւս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ ե՛ւ Մատաղիս, ե՛ւ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»:

Ի դեպ, նշենք, թե որտեղ էր Իլհամը այն պահին, որի մասին ասում է Սերժ Սարգսյանը: Թուրքիայում` խաղատանը, լրիվ «պամպերսային» վիճակում, քանզի շատ խոշոր գումար էր տանուլ տվել եւ իրեն պատանդ էին վերցրել, մինչեւ Հեյդարը չհասցրեց «ամենափրկիչ» գումարը... Ահա թե ում իրական «խաղատնային» մեղքերը կապիտուլյանտը փորձում է վերագրել երրորդ նախագահին: Երրորդ նախագահն էլ փաստացի իր ուղերձներով քաղաքացիներին ձերբազատում է վախի կոդերից եւ տալիս նոր կոդեր: Ոտքի կանգնելու կոդեր: Ինչպես նաեւ իրավիճակի կոդը` Հայաստանում թշնամին ունի «լավ գործընկեր»: Կապիտուլյանտ, որը թշնամու լավ գործընկերն է: Այսինքն` թշնամուց հոռի է եւ վնասաբեր: Հետեւաբար` քաղաքացիների անելիքն ակնհայտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԱմենայն Հայոց հայրապետը Մոսկվայում հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ ՍարգսյանԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյանը` «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսինՈրոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանցիների դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության համար միակ ելքը նրանց հեռացումն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ