Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video) Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար Ղազարյան Վաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու «Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութը Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը


Խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել իշխանությունը. Արամ Սարգսյան

Հանդիպում

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ գնահատմամբ՝ արտախորհրդարանական կուսակցությունները պետք է համախմբվեն մեկ գաղափարի շուրջ, որովհետեւ զոհասեղանին դրված է մեր պետության անվտանգության ապահովման հարցը, որն անընդհատ մեր աչքի առաջ խաթարվում է:

«ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ «ՊՈԼԻԳՈՆ», ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

- Նկատի ունեք ա՞յն, որ Իրանը փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, մինչդեռ ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

- Սա ուղղակի խայտառակ իրավիճակ է ստեղծում, ինչը շատ լուրջ հարց է: 7 տարի է ասում ենք, որ Նախիջեւանը դարձել է ռազմական «պոլիգոն», որն ուղղված է Հայաստանի դեմ, ուրիշ մեկի դեմ չէ: Նախիջեւանից Երեւան ընդամենը 60 կմ է եւ ոչ ոք երաշխիք չի կարող ունենալ, որ, այսպես կոչված, սովորական ինքնաթիռները, որոնք իբր պետք է մարդկանց տեղափոխեն, ինչ են իրականում տեղափոխում: Չէ՞ որ Բաքվում թույլ չեն տվել, որ Հայաստանից գնան եւ տեսնեն, թե ովքեր են նստում իրենց օդանավը կամ ինչ են ուզում տեղափոխել Նախիջեւան: Իսկ եթե ռազմական զենք կամ ռազմական վաշտեր են գալի՞ս: Ով ասես կարող է գալ, անգամ՝ գրոհայինները, մենք որտեղի՞ց կարող ենք նման վերահսկողություն ապահովել, որպեսզի ասենք՝ դե թռնում են, թող թռնեն:

- Բայց իշխանական պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռների համար Հայաստանի օդը երբեք փակ չի եղել՝ այնպես, ինչպես Ադրբեջանի օդը փակ չի եղել Հայաստանի քաղաքացիական ինքնաթիռների համար:

- Հիմար հայտարարություն է, դե եթե կարող են, թող մի անգամ փորձ անեն, հենց իրենք նստեն այդ ինքնաթիռն ու գնան, տեսնենք Ադրբեջանի օդային տարածքում ինչ կանեն իրենց: Հասկանո՞ւմ եք, որ թնամուն իր տարածքով ոչ ոք թույլ տալիս թռչել, անգամ եթե թշնամին ասում է, թե թույլ եմ տալիս դուք էլ իմ տարածքն օգտագործեք: Շատ դեպքեր են եղել, երբ օդանավերը հայտնվել են այս կամ այն պետության օդային տարածքում, որոնց, ուղղակի, խփել են, որովետեւ չգիտեն՝ ինչն նպատակով են նրանք մտել: Հիմա մենք ի՞նչ գիտեք, թե ինչ նպատակով են մեր օդային տարածքն օգտագործում ադրբեջանական ինքնաթիռները: Նրանք միգուցե սկզբում ներկայացնեն, թե ինչ-որ մարդկանց են տեղափոխում այստեղից այնտեղ, բայց հաջորդ անգամ այդ նույն օդանավից մեզ վրա համապատասխան կրակ բացեն, ի՞նչ ենք անելու: Եվ ընդհանրապես՝ չէ՞ որ մեր տարածքը նկարահանվելու է ամբողջությամբ այդ օդանավերից: Թշնամին իր որեւէ նկրտումներից չի հրաժարվել, առավել եւս արդեն պատրաստ է հարձակվել Նախիջեւանից, մինչդեռ հիմա թույլ են տալիս նաեւ մեր օդային տարածքն օգտագործել եւ հիմար իրավիճակի մեջ են դնում Իրանի իսլամական հանրապետությանը: Այսինքն՝ մեր բարեկամին չեն աջակցում, այլ աջակցում են թշնամուն:

«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ, ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

- Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ-ն երբեք չի ներքաշվի դավադրության մեջ` ընդդեմ Իրանի:

 - Դավադրությունն էլ ինչպե՞ս է լինում, հո պոզով-պոչով չի լինում: Չգիտեմ՝ ինչ պատճառով, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետեւ իրենք անգամ չեն կարող բացատրել իրենց գործողությունների տրամաբանությունը, բայց հիմա վտանգի տակ են դրել ամբողջ հանրապետությունը: Դրա համար ելնելով այս հանգամանքից՝ առաջարկել ենք արտախորհրդարանական ուժերին, որպեսզի համապատասխան հետեւություններ անեն եւ կարողանան միասին պայքարել դրա դեմ:

- Ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական ուժերի համախմբման սցենարները չաշխատեցին, կարծում եք՝ հիմա հնարավո՞ր է հասնել նման կոնսոլիդացիայի:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գաղափարով եւ ինչ ուժեր կհամախմբվեն: Հիմա այն ընթացքն է, որ պետք է իրոք ձեւավորվի այդպիսի համախմբում: Եվ անպայման չէ, որ բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն: Բավարար է, որ համապատասխան գաղափար առաջ բերվի եւ համոզիչ լինի շատերի համար, ու մարդիկ իսկապես պայքարեն: Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ կա նաեւ այլ ձեւ՝ ներազդելու այսօրվա իշխանությունների վրա: Դրանք համապատասխան որոշումների նախագծերն են, որոնք պետք է բերել Ազգային ժողով, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե իշխող ուժն ինչ նախագծեր է հրաժարվում ընդունել: Այդպիսի քայլեր դեռ չի արվել ընդդիմության կողմից:

- Սա ի՞նչ կարող է փոխել, երբ իշխանությունն ունի «պողպատե» կայուն մեծամասնություն եւ ընդունելու է միայն այն որոշումները, որոնք կլինեն իր քիմքին հարմար:

- Կապ չունի եւ հենց դրա համար եմ ասում՝ ոչ թե պետք է ելույթներ ունենալ ու իրար վրա «բոչկա գլորել», այլ ուղղակի համապատասխան որոշումների նախագծեր բերել եւ այդտեղ արդեն կռիվ տալ, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ով ինչի համար է պայքարում: Թող մեծամասնությունը մերժի: Օրինակ, մենք հիմա ներկայացրել ենք Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություներին, որ այսօր ամենակարեւոր պահն է ու անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը հայտարարի, որ ԼՂ հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով, լեգիտիմ է, եւ սա կապ չունի նրա կարգավիճակի հետ: Այն, ուղղակի, ձեւավորվել է համապատասխան Խորհրդային միության օրենքին եւ միջազգային իրավունքի նորմերին:

«ԵԹԵ ՍԱ ԷԼ ՔԱՆԴՎԻ, ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՒՈՒՅԹ Է ԼԻՆԵԼՈՒ»

- Ինչո՞ւ է սա պետք հենց այս պահին:

- Եթե այսպիսի հարցադրում չեն անում, Մինսկի խմբի համանախագահներին ի՞նչ օրակարգ են առաջարկում, ինչի՞ վերաբերյալ նրանք պետք է խոսեն: Այսինքն՝ նորից վերադառնան Կազանյան փաստաթղթին եւ Մադրադյան սկզբուքների՞ն, որտեղ խոսք է գնում ընդամենը մի տարօրինակ եւ ժամանակավոր կարգավիճակի, հետաձգված հանրաքվեի մասին եւ այլն, սա մեզ ձեռնտու չէ: Ուստի՝ պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ իրավունքի տեսանկյունից Արցախի հանրապետությունը ձեւավորվել է օրինական ճանապարհով եւ դուրս գալով Ադրբեջանի կազմից՝ չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը: Հիմա պայքարը պետք է գնա նրա վերաբերյալ, թե ինչպիսի սուբյեկտ է դառնում: Մենք այսպիսի առաջարկով հանդես ենք եկել, բայց, չգիտեմ ինչու, որեւէ անգամ մամուլի մարմին չի փորձում այդ հարցը քննարկել, բայց չէ՞ որ սա լրջագույն խնդիր է:

- Նայած ում համար, համենայնդեպս, տպավորություն է, որ Արցախի հարցում իշխանությունը շատ հետեւողականորեն 3+3 ձեւաչափն է փորձում առաջ մղել, այսինքն՝ Արցախի հարցը լուծել հարեւաններով, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների աշխատանքները վերսկսելով:

- Վերջերս գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, որը շատ լուրջ մասնագետ է այդ ուղղությամբ, վերլուծություն է ներկայացրել, որը տպագրվել է անգամ Լազերյան ակումբի կայքում: Նա նշել է, որ սա ամենասխալ քայլն է: Հատկապես այն առումով է սխալ, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ պլատֆորմն է, որտեղ երեք համանախագահները լինելով ՄԱԿ-ի անվանգության խորհրդի անդամ, կարողանում են կոնսոլիդացված քննարկել եւ առաջարկություններ անել ու իրար հետ համագործակցում են: Հիմա եթե սա էլ քանդվի, շատ վտանգավոր երեւույթ է լինելու: Առավել եւս, որ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան են ներքաշել պատերազմի Հայաստանին եւ Արցախին, եւ նրանք են խախտել այն պայմանավորվածությունը, որ ուժ չեն կիրառելու: Ու ստացվում է՝ ովքեր ագրեսորներն են, բերում ենք բանակցային գործընթացի այն ֆորմատ, որտեղ կան պարտված Հայաստան, թիրախավորված Իրանի իսլամական հանրապետություն եւ Վրաստան, որն ընդհանրապես այս հարցում որեւէ դերակատարություն չունի: Այդ դեպքում՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն ի՞նչ գործ ունեն այս հարցում, էլ ինչպե՞ս ենք վերականգնելու այս ֆորմատը եւ ի՞նչ օրակարգ ենք առաջարկելու:

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ՈՎ Է ԱՌԱՋԱՆՈՐԴԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

- Մեր տարածաշրջանը գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» բացման մասին: Ի՞նչ դրական ազդակներ կան այս օրակարգն առհասարակ կյանքի կոչելու համար:

- Իմ մոտ այն տպավորությունն է, որ այս իշխանությունը քանի որ չգիտի ինչ անի եւ այս վիճակից ինչպես դուրս գա, սկսում է անել աբսուրդային հայտարարություններ, թե՝ եկեք խաղաղ ապրենք: Սա հայտնի մուլտֆիլմից Լյոպոլդի պատմությունն է, որն ասում էր. «Ռեբյատա, դավայծե ժիծ դռուժնո»: Բայց Լյոպոլդը գոնե ուժեղն էր, մյուսներին էր ասում՝ իրար մի եկեք, միեւնույն է, ձեզ հաղթելու եմ: Մինչդեռ սա, որը չի կարող հաղթել, ասում է՝ եկեք խաղաղ ապրենք: Իսկ ո՞վ է ուզում քեզ հետ խաղաղ ապրել՝ առանց այն նախապայմաններն իրականացնելու, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր առջեւ նորից դրել են, նրանք համաձայնվելո՞ւ են խաղաղության: Այսինքն՝ այդ պարագայում դու համակերպվո՞ւմ ես, որ Արցախի օկուպացված տարածքներն այլեւս քոնը չեն: Սրանք հարցեր են, որոնք քննարկման փուլում են, բայց չեմ տեսնում մասնագիտական քննարկում: Մենք առաջարկել ենք ԱԺ երեք խմբակցություններին հրավիրել նաեւ լսումներ Արցախի հիմնահարցի հետ կապված, որն ամբողջովին խարսխված է մեր անվտանգության համակարգի հետ: Հետո ի՞նչ, որ իրենք այս ընտրություններին իբր ստացել են քվե, որպեսզի իրականացնեն իրենց, այսպես ասած, քաղաքականությունը: Սա ոչ մի նշանակություն չունի: Առաջին օրը ստացեք եք այդ քվեն, երկրորդ օրը կարող է պատահել, որ ժողովրդի մեծ մասը նորից դժգոհ լինի եւ չուզենա ձեզ տեսնել: Այս ամենը ցույց է տալիս, որ խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել իշխանությունը, մեզ էլ դրել է այդպիսի վիճակում ու ասում են՝ միայն թե մեզ ձեռք մի տվեք, եկեք խաղաղ ապրենք, ինչ եղել, եղել է: Բայց իրենք չեն բավարարվելու անգամ դրանով: Դրա համար սա անիմաստ առաջարկ է ու փիլիսոփայություն, որը տապալվելու է միանշանակ: Եթե, իհարկե, ամեն գնով իրենց ախորժակը դու չբավարարես:

- Եթե ոչ ընտրություններով, ապա ինչպե՞ս կարող է ընդդիմությունն այս կործանարար ընթացքը կասեցնել այսօր:

- Այնպես, ինչպես 2018 թվականին այս «պարոնն» արեց, ինչպես եղավ մեր ժամանակ՝ 1996 թվականին եւ անգամ ավելի շուտ: Հիշեք, թե ինչպես եղավ 1988-ին, երբ ամբողջ ժողովուրդը համախմբված էր: Հիմա, ցավոք, 1988-ի օրինակը չի աշխատում, որովհետեւ այն ժամանակ ամբողջ ժողովուրդն էր միասնացած՝ ե՛ւ կոմունիստներն էին նույն շարքերում, ե՛ւ անկուսակցականները, ե՛ւ հակասովետական մարդիկ: Ովքեր ազգային շահից էին հանդես գալիս, բոլորը միասնական էին Արցախի հարցում, իսկ հիմա այդ միասնականությունը չկա: Պարզ քաղաքագիտական վերլուծությամբ՝ հստակ կարելի է ասել, որ երբ հասարակության 15 տոկոսն իսկապես ուզում է ինչ-որ բանի հասնել, անպայման այդ հարցը կարգավորվում է, իսկ մյուս հատվածը միշտ էլ սուսուփուս նստած է իր տանը: Միշտ 15 տոկոսն է որոշում մյուսների ճակատագիրը: Այդպես եղել է եւ այդպես էլ շարունակվելու է:

- 2018-ին արեւմտյան տեխնոլոգիաները փայլուն աշխատեցին, հիմա եթե համաշխարհային կոնսեսուս չլինի մեր երկրի ապագայի վերաբերյալ, սեփական ուժերով կարողանալո՞ւ ենք ինչ-որ բան փոխել:

- Մեր ազգը շատ յուրահատուկ է, որովհետեւ ունենք մեծ Սփյուռք: Ոչ թե միայն այստեղի հայությամբ, այլ նաեւ Սփյուռքի եւ Արցախի հայությամբ ամեն ինչ միանշանակ կարող ենք անել: Պարզապես, պետք է ապահովել այդ եռամիասնությունը: Բազմիցս ասել եմ եւ մեկ անգամ էլ ուզում եմ կրկնել՝ Ալիեւը միշտ էլ հայտարարում էր պատերազմի մասին, բայց չէր անում այդ քայլը, որովհետեւ համոզված էր, որ հայերը միասնաբար են, եւ ինքը չի կարող հաղթել: Այս մասին նա ասել է բացահայտ: Երբ այս պահին տեսավ, որ պառակտված է ազգը, շատ հանգիստ եկավ պատերազմ անելու: Սա շատ լուրջ հարց է: Դրա համար եթե կարողանում ենք այդ եռամիասնությունը ձեւավորել, եթե մեկ գաղափարի շուրջ համախմբում ենք մեր ազգի ամենակարեւոր էլիտան, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այդ պարագայում անպարտելի ենք: Իհարկե, եթե ճիշտ կազմակերպվենք եւ ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները: Ոչ ոք այսօր չի տեսել հայության միասնական գործողություններն ամբողջ աշխարհով մեկ, բայց կարելի է կազմակերպել եւ անհրաժեշտ է:

- Փաստորեն, եթե ոչ ապագա, ապա հույս կա՞:

- Այո՛, իհարկե, կա: Եվ այդ պարագայում շատ կարեւոր է, թե ով է առաջանորդելու ժողովրդին: Նկատի ունեմ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԻշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անումԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ ՍարգսյանԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյանը` «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսինՈրոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանցիների դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության համար միակ ելքը նրանց հեռացումն էԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան«Ի՞նչ են ավելացնում հայերը տոլմայի մեջ:Եվ թող վրացիներն իմանան՝ հայկական պանիրն ավելի լավն է»,- այցով Հայաստանում է Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ա. Ռաբինովիչը։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ