Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները «Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը Ձմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը Ժողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա Հակոբյան Սյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա Հակոբյան Սորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդը Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասին


Թուրքիայից եւ Ադրբեջանից որեւէ դրական ազդակ երբեւէ չենք տեսել ու չենք տեսնելո. Մարիամ Ավագյան

Հանդիպում

Պատերազմից մեկ տարի անց դեռեւս անորոշ է, թե որտեղ, ինչպես եւ ինչ կարգավիճակով են ապրելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված արցախահայությունը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

«ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՍՕՐ»

– Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային «խաղաղության դարաշրջանի» բացման մասին է խոսում, ավելին` ըստ նրա` որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ, թե ինչ ազդակներ է տեսնում, միգուցե, Նիկոլ Փաշինյանը` որպես մեր երկրի քաղաքական առաջնորդ, փորձում է դիվանագիտական խաղ խաղալ, բայց այն կարող է ծուղակային լինել հենց մեզ համար: Պետք է զգույշ լինել` Թուրքիայից եւ Ադրբեջանից որեւէ դրական ազդակ երբեւէ չենք տեսել ու չենք տեսնելու: Հակառակը` հստակ տեսնում ենք, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի նախագծի իրականացումը: Ի դեպ, այդ նախագծի մասին Իլհամ Ալիեւը խոսել էր դեռ տարիներ առաջ եւ ասել, որ իրենք ամեն օր մոտենում են Արեւմտյան Ադրբեջանի քաղաքական լուծման խնդրին եւ այդ ուղղությամբ ամեն օր աշխատում են: Այս առումով մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» վերադարձի խնդիրը շատ արագ վերածեցին Երեւանի, Սեւանի, Սյունիքի եւ հազարումի այլ տարածքների գրավելու մտադրությամբ: Այսինքն` Ադրբեջանի կողմից Արցախի այսօրվա օկուպացված տարածքներն ընդամենը մեկ քայլ էր, որպեսզի Իլհամ Ալիեւը հասնի Մեղրիի միջանցք, Սյունիք եւ մյուս տարածքներ: Եթե այսքանից հետո` կա մեկը, որ տեսնում է դրական ազդակ, թող մեզ էլ ցուցադրի: Էրդողանը եւ Ալիեւը բավական ճկուն եւ խոշոր պետական գործիչներ են, որոնք հստակ գիտեն ինչ են ուզում, մինչեւ ուր են ուզում եւ ինչի համար են ուզում եւ նույնիսկ ժամկետներ ունեն իրենց ծրագրերի իրականացման համար:

– Ձեր կարծիքով` կա՞ նրանց ծրագրերը տապալելու, կասեցնելու ելք ու հնար, երբ ադրբեջանական զինված ուժերն արդեն ճանապարհին կանգնեցնում եւ ահաբեկում են հայ երեխաներին:

– Պետք է հստակ խոսենք, ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի վարքագծի դրական փոփոխության մասին, այլ մեր դեմ ցեղասպանության շարունակականության: 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր Արեւելյան Հայաստանի տարածքում, եւ այն պետք է կարողանանք կանխարգելել: Այո՛, մեր երիտասարդությունը պետք է գիտակցի, որ իրենք ցեղասպանության վտանգի տակ են, բայց ոչ թե վախի մթնոլորտ ստեղծենք, որ արտագաղթն ավելի շատանա, այլ ցույց տանք այն ճանապարհները, թե ինչպես կանխարգելել այն: Ցեղասպանության կանխարգելման երկու հիմնական ճանապարհ կա` քաղաքական-իրավական դաշտի առողջացում եւ մեր երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակում: Այսինքն` այսօր հայ երիտասարդին հստակ պետք է ներշնչենք, որ հայրենիքի պաշտպանությունը նրա ռազմահայրենասիրական եւ ֆիզիկական պատրաստվածության մեջ է:

«ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԻ ԹԵՎՆ ԱՍՈՒՄ Է` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ, ՄՅՈՒՍ ԹԵՎՆ ԱՍՈՒՄ Է` ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՆ»

– Պատերազմից հետո` մեկ տարի անց, կա՞ պետական օղակ, որն այսօր զբաղվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված արցախահայության խնդիրներով:

– Թե՛ մինչեւ ԱԺ ընտրությունները, թե՛ դրանից հետո մեր կազմակերպության կողմից բազում նամակներ ենք հղել հայաստանյան պաշտոնատար անձանց, բայց արձագանք չկա: Դիմել եմ նաեւ Արցախի իշխանություններին ու շատ տարօրինակ պատասխաններ եմ ստացել, բայց երբ Արցախի գործադիր մարմնի ներկայացուցիչները եկան Երեւան, եւ Արցախի ներկայացուցչությունում հանդիպում եղավ, այդ հարցերը կրկին բանավոր բարձրացրինք եւ, կարծես թե, մի փոքր հետնահանջ արեցին եւ ասացին, որ` այո, սա կարեւոր է, եւ այս խնդիրները պետք է սկսենք արծարծել: Ընդհուպ ասում էին, որ պետք է գործադիր մարմնում համապատասխան օղակ բացվի: Տեսեք, Հայաստանում ունենք միգրացիայի ծառայություն, որտեղ իրենք էլ չեն ժխտում, որ կարող են զբաղվել միայն միգրանտներով, այսինքն` հնդիկներով ու իրանցիներով, իսկ հայ փախստականների կամ բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող օղակ այս պահին չունենք: Նույն վիճակն էլ Արցախում է, այնտեղ էլ է կոչվում միգրացիոն ծառայություն: Իրենց հարց տվեցի, թե Արցախում «միգրացիա» ասելով` ի՞նչ նկատի ունեք, երբ հնդիկ ու պարսիկ չունեք, այսքանից հետո հույս ունեմ, որ կունենանք գործնական արդյունք եւ այդ ուղղությամբ աշխատանք կտանեն:

– Տեւական ժամանակ քննարկվում էր 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արցախահայության կարգավիճակի հարցը, սակայն այդպես էլ այն որեւէ լուծում չստացավ: Ի վերջո, ո՞րն է այս հարցի լուծումը:

– Խնդիրն այն է, որ մեր քաղաքական վերնախավը մշտապես «փախստական» ասելիս հասկացել է, այսպես կոչված, «ադրբեջանցի փախստականների» խնդիրը: Իրենք այնքան են հեռացել հայ փախստականի իրավաքաղաքական պաշտպանման խնդիրներից, որ իրենց մեջ ակամա արդեն նստել է, որ արցախյան կոչված կոնֆլիկտի հետեւանքով մի տեսակի փախստական կա` «ադրբեջանցի փախստականները»: Սկսած ՀՀ առաջին նախագահից վերջացրած նույնիսկ ներկա վարչապետով հենց խոսում են փախստականների մասին, հաջորդ բառը «ադրբեջանցին» է: Այնինչ արցախյան կոնֆլիկտի հիմնական տուժած հատվածն Ադրբեջանից հայ փախստականներն էին, որոնց մասին մինչ օրս խոսակցություն չկա: Իսկ արցախյան այս երրորդ պատերազմից հետո` ձեւավորվեցին նոր փախստականներ, ինչը բերեց նաեւ բազում այլ խնդիրներ հենց կարգավիճակի հարցում:

– Ի՞նչ նկատի ունեք:

– 30 տարվա ընթացքում հայկական քաղաքական վերնախավն այդպես էլ չկարողացավ հասկանալ` Արցախն ի վերջո միացա՞վ Հայաստանին, թե` ոչ, Արցախը դե ֆակտո կայացած պետությո՞ւն է, թե` ոչ, ինչի հետեւանքով իրավական դաշտը շատ խուճուճ է: Այսօր Արցախի բնակիչն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ մեր Սահմանադրությամբ եթե հայ մարդն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, ուրեմն` ՀՀ քաղաքացի է: Մինչդեռ պատերազմից անմիջապես հետո, երբ գործադիր մարմնի տարբեր թեւերի հետ խոսեցինք, պարզվեց` մի թեւն ասում է, որ նրանք` այո, ՀՀ քաղաքացի են, մյուս թեւն ասում է` քաղաքացի չեն, այլ բռնի տեղահանված են: Այսինքն` ՄԱԿ-ի բնորոշմամբ` փախստական են, բայց սոցիալական առումով: ՄԱԿ-ն էլ ունի խուճուճ բնորոշում, եթե նույն էթնիկ խումբն է տեղափոխվել մի պետությունից այլ պետություն, ապա նա փախստական չէ, այլ բռնի տեղահանված է: Այս պարագայում ստացվում է` ներքին տեղահանված էլ չէ: Եվ պատահական չէ, որ մինչ օրս իշխանություններն այս խնդրին չեն էլ անդրադառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հերոսներից մինչեւ լրագրողներ. ովքեր են AAD 12-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները«Երկրում բռնապետություն է վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ».ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ«ԵԹԵ ԴՈՒ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՍ ՔՈ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԱՊԱ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ ԿԼԻՆԻ, ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ՍԽԱԼ Է»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻQR ԿՈԴԻ «ՀԵՌԱՎԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԱՊԱՑՈՒՅՑ ԴԵՌԵՎՍ ՉԵՄ ՏԵՍԵԼՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏՈՆԱԾԱՌ ՊԵ՞ՏՔ Է ԴՆԵԼՌԴ-Ն ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ«ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ»«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ, ՈՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ, ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ, ԿՓՈՐՁԻ ՄԵԶՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊՈԿԵԼ»Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելԲԱՄԲԱՍԱՆՔ«ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՓԱԿՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ»Ես որդին եմ բոլոր-բոլոր այն մայրերի,ովքեր հիմա անիծում են «Հերոսածին» կոչումն իրենց. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակըՁմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը«Ո՛Չ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, Ո՛Չ ԱՄՆ-ՈՒՄ ՆԻԿՈԼԻԿՆԵՐ ՉԵՆ ԳԱԼԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՄԵՂԱՎՈՐԺողովրդին կանգնեցնում են հերթական փաստի դիմաց. Ալլա ՀակոբյանԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ԿԽՈՐՏԱԿԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՆ ՆԵՏԱԾ ԲԱԼԱՍՏԸՍյունիքի պաշտպանության պատմության փարթամ ծառից Նիկոլը եւս մեկ ճյուղ կտրեց. Ալլա ՀակոբյանՍորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդըԿիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունելՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում կանցկացվի Ռեստորանային սպորտի բաց առաջնություն.Ֆեդերացիայի հաջողությունների եւ առաջիկա մրցաշարի մասինՆախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծԷրդողանը վստահ է, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ առավելություններ ունի Չինաստանի նկատմամբԻնչու՞ են AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբներ առաջանումՈՒՂԻՂ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունըՄահացել է Իվան Ուրգանտի տատիկը՝ խորհրդային կինոյի աստղ Նինա ՈւրգանտըԱռաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ ՓաշինյանՊետության պարտավորությունն է օր առաջ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը, այլ ոչ թե սկուտեղի վրա լրատվականների ձեռքը հանձնելը. ԿրպեյանԴատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներըԱրկտիկայում թերակղզի է անհետացել Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը (Photo)ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ ՄարկոսյանԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենԱՀԿ-ից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվելԻշխանությունը «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների. ՆազարյանՄարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասինԱդրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում ենելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներինԼրագրող, ով իր գրիչով եւ պրոֆեսիոնալիզմով այն եզակիներից է, ով տարիներ շարունակ չփոխեց իր գրիչն ու ձեռագիրը, եւ, որ ամենակարեւորն է` սկզբունքներըԻր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ ՄամիջանյանՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակԵղվարդ-Զորավանի երկնքում նկատել են անհասկանալի նյութ շաղ տվող ուղղաթիռի Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարարԹիվ 68 երթուղու վարորդը վիրավորել է հերոսածին մայրիկին, ով շտապում էր անմահացած որդուն վերջին անգամ տեսած զինվորին տեսակցելու100 հազար դրամը կմուծեն ու կկարողանան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարել․ ՏԿԵ փոխնախարարԱրմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայտնի է Վարդուհի Վարդանյանի որդու երեխայի սեռը. նրանք տեսանյութ են հրապարակել.starnews.am2022 թվականին ԱՊՀ-ի Միջպետական բանկի Խորհրդի նախագահությունն անցել է ՂազախստանինԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴՆ ՕՐԱԿԱՆ ՈՒՏԻ 1 ԿԻՎԻ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ