«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ Թշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում


ՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ

Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը հազիվ էր ավարտվել, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց ոգեւորված այն գովերգել: Այսպես, թվիթերյան իր էջում Նիկոլը գրեց. «Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք մեր շփումները՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

 

ՄՈՍԿՎԱՆ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ

Ու ինչպես միշտ, այս հերթական գրառումից եւս միայն կասկածներ եւ տարբեր հարցեր են առաջ գալիս: Օրինակ, ո՞րն է այդ հանդիպման «շատ արդյունավետության» բացված տարբերակը: Կամ այդ ի՞նչ «ձեռքբերված պայմանավորվածությունների» մասին է խոսքը, դրա՞նք են «շատ արդյունավետ», որ Նիկոլն այդպես ոգեւորված պատրաստակամություն է հայտնում «կյանքի կոչել»: Եվ ահա, թերեւս հենց այդ «պայմանավորվածությունների» հետ կապված մտածելու տեղիք տվող մեկնաբանություն ներկայացրեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա, հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած Պուտինի եւ Նիկոլի հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Զախարովան հավելեց նաեւ, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հարցով բոլոր դրույթների անշեղորեն իրականացման օգտին: «Մենք ակնկալում ենք, որ այդպիսով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերի առումով»,- եզրափակեց խոսնակը: Դժվար չէ կռահել, որ Զախարովան ակնարկում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների մասին, ու եթե Նիկոլը եւս դա նկատի ուներ «ձեռքբերված պայմանավորվածությունների» տակ, ապա այստեղ ոչ թե ոգեւորվելու, այլ «գետինը մտնելու» կարիք կա: Սա բարոյական տեսանկյունից, չնայած այս դեպքում նման տերմինն անիմաստ է: Սակայն իրավիճակին նայենք այլ կողմից: Այսպես, Մոսկվան, փաստորեն, բոլորին ազդակ է հղում, որ «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն իրականացվեն»: Եռակողմ պայմանավորվածություններից իրականացման ենթակա է մնացել կոմունիկացիաների հարցը, եւ հիշեցնենք, դրանց վերագործարկումը ենթադրում է ՌԴ-ի վերահսկողություն: Հենց դրան է, որ դեմ է գնում թուրք-ազերիական տանդեմը, երբ օրակարգ բերեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ու մյուս կողմից, Իրանը պաշտոնապես ողջունել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունները, այսինքն՝ Թեհրանին բավարարում է այդ սխեմայով կոմունիկացիաների վերագործարկումը: Բայց Թեհրանը ցույց տվեց, որ պատրաստ է գնալ մինչեւ իսկ ռազմական բախման, եթե այդ սխեմայի փոխարեն փորձեն առաջ տանել «Զանգեզուրի միջանցքը»: Եվ ահա, Զախարովայի հիշատակած հայտարարությունը պարզ  ակնարկ է այն մասին, որ Նիկոլի հետ հանդիպմանը Պուտինը թերեւս հերթական անգամ նրան ասել է, որ այլ տարբերակ ՌԴ-ն եւս չի հանդուրժի, անկախ այն բանից, թե ոչ միայն թուրք-ազերիական տանդեմը, այլ մինչեւ իսկ հայաստանյան իշխանիկներն ինչ «լեւի» պատկերացում-պարտավորություններ ունեն: Կարճ ասած, որ, վերջերս ի հայտ եկած տերմինաբանությամբ, Նիկոլը հանկարծ մտքով անգամ չանցկացնի՝ «գցել» նախ  ՌԴ-ին, ապա՝ Իրանին: Ու կարելի է ենթադրել, որ Նիկոլը Պուտինին եւս ¥ինչպես քիչ ավելի վաղ Իրանին¤, բոլոր երդումները տվել է, թե ինչ «Զանգեզուրի միջանցք», մենք դրա մասին միայն Ալիեւի հայտարարություններից ենք լսել եւ դեմ արտահայտվել: Ապա շտապել է նաեւ թվիթերներով երդումները շարունակել, թե՝ «ձեռքբերված  պայմանավորվածությունները կյանքի կոչելուց» զատ այլ տարբերակ չկա:

 

ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԱԼԻՍ Է ՌԴ

Բայց ասել, թե անգամ սրանից հետո վերջնականապես «ՌԴ-ին եւ Իրանին գցելու» վարկածին պետք է հրաժեշտ տալ, միամտություն կլիներ: Անգամ այն բանից հետո, երբ սորոսականի համարում ունեցող հայաստանյան չինովնիկությունը եւս սկսեց Իրանին «ջերմ սիրո հեռակա խոստովանություններ» հղել: ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իրանական «Tasnim»-ի միջոցով Թեհրանին խոստանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը լուծվելու է միայն այնպես, ինչպես «կոնկրետ նշված է  նոյեմբերի 9-ի, այնպես էլ հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում»: Իսկ այնտեղ. «Չկա միջանցքի մասին ոչ մի խոսք... Բոլոր այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ»:

Սակայն կա նաեւ այն հարցը, թե հայաստանյան արեւմտամետներին եկող հանձնարարականները արդյոք նախկին համառությամբ կպահպանվե՞ն: Գաղտնիք չէ, որ նման հանձնարարականներն ունեն նաեւ բրիտանա-իսրայելյան ծագումնաբանություն, որոնք շատ բանով կախված են նրանից, թե Իսրայելը դեռ շանսեր տեսնո՞ւմ է՝ Ադրբեջանում ծանրակշիռ հակաիրանյան տրամպլին ունենալու հարցում: Այսպես,  հոկտեմբերի 22-ին ՌԴ-ում նախատեսված է Պուտինի եւ Իսրայելի նոր վարչապետ Նաֆտալի Բենետի առաջին պաշտոնական հանդիպումը, եւ կան մի շարք ազդակներ, որ օրակարգում, բացի սիրիական ուղղությունից, ծանրակշիռ տեղ է ունենալու նաեւ Ադրբեջանում իսրայելյան ուժերի ներկայացված լինելու մասին Իրանի մեղադրանքները: Ավելին, որոշ վերլուծական աղբյուրներ ակնարկում են նաեւ, որ Իրանին Մոսկվան հավաստիացումներ տվել է, որ բոլոր ջանքերը կգործադրի այդ խնդրի լուծման համար՝ այդ հարցով համապատասխան աշխատանք տանելով ինչպես Իսրայելի հետ, այնպես էլ Բաքվին միանգամայն հասկանալի կերպով բացատրելով իսրայելյան ուղղությամբ խաղերի մեջ մտնելու եւ դրանով թեւավորվելով՝ եռակողմ պայմանավորվածությունները ձախողելու վտանգավորությունը: Եվ հաշվի առնելով, որ վարչապետ Բենետն ամենեւին էլ չունի այն հեղինակությունն ու միջազգային կշիռը, ինչ նրա նախորդը՝ Բենյամին Նեթանյահուն, ապա շատ փորձագետներ ենթադրում են, որ նա պետք է որ փորձի Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ լեզու գտնել: Այսինքն, հակամարտությունը կարող  է լուրջ հետեւանքներ ունենալ Բենետի համար, հաշվի առնելով նաեւ Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի շարունակվող դիրքային ամրապնդումն ու ԱՄՆ-ի նահանջը: Իսկ մյուս կողմից, Վաշինգտոնից միայն Իրանի միջուկային գործարքին վերադառնալու ազդակներ են գալիս, եւ փոխարենը՝ առավելագույնս շրջանցելով ռազմական բոլոր սցենարները: Եվ այս իրավիճակը եւս Իսրայելին պետք է որ հուշի՝ Պուտինի հետ վատ հարաբերությունների չգնալ: Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Ալիեւը թեեւ դեռ փորձում է Իրանի ուղղությամբ ռազմատենչության կերպարը պահել, սակայն երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը եկավ հուշելու, որ Ալիեւն արդեն ավելորդ պատրանքներից սկսում է աստիճանաբար հետ քաշվել: Ընդ որում, Մոսկվայի ազդակը, թե՝ «ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց» զատ այլ տարբերակ չկա, իր հերթին այդ հարցում կօգնի Հեյդարովիչին: Ամեն դեպքում, նոյեմբերի 8-ին նա հանդիպելու է Էրդողանի հետ, ու, թերեւս, հենց այդ ժամանակ էլ վերջնականապես կհստակեցվեն Բաքվի հետագա քայլերը:

ԻՆՉ ԿԱՆԻ ԷՐԴՈՂԱՆԸ

Վերջապես, «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն» ռուսական ազդակը նաեւ այս իմաստն ունի: Դրանով Մոսկվան ավելորդ անգամ պնդեց, որ տարածաշրջանային հետագա զարգացումները տեսնում է եռակողմ պայմանավորվածությունների ձեւաչափում: Իսկ դա հուշում է հետեւյալը: Դեռ վերջերս Լավրովը կողմ արտահայտվեց «3+3» բանաձեւին, այսինքն՝ տարածաշրջանային հարցերը ՌԴ, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձեւաչափով քննարկելու մասին առաջարկին: Բայց եթե դրան հաջորդում է պնդումը, թե՝ «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն», ապա դրանով նաեւ պարզ հասկացնել են տալիս, որ այդ ուղղությամբ հարցերն արդեն լուծված են, էլ «3+3» կամ այլ ձեւաչափով քննարկելու բան էլ չկա: Այսինքն, եթե հետո կլինեն քննարկելու հարցեր, խնդրեմ, քննարկենք: Բայց այն բանից հետո, երբ «անշեղորեն իրականացման» ենթակա գործընթացները կավարտվեն: Այսինքն, երբ Մոսկվան Հարավային Կովկասում կվերցնի այն դիրքը, որին հավակնում է: Ընդունելի՞ է նման սցենարն  Էրդողանի համար. թերեւս՝ ոչ: Սակայն նա պետք է աչքի առաջ ունենա, որ ավելին ցանկանալու դեպքում ուղիղ բախման հեռանկար կա ոչ միայն ռուսների, այլ նաեւ՝ պարսիկների հետ: Գումարած նաեւ Հնդկաստանին, որը, ինչպես արդեն ներկայացնելու առիթներ ունեցել ենք, «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցքի քննարկումներ է սկսել Հայաստանում՝ այդ ընթացքում պարզ հասկացնելով, որ համագործակցում է ոչ միայն Թեհրանի, այլ նաեւ՝ Մոսկվայի հետ: Բացի այդ, արդեն Թուրքիայում գնալով սրվում են խոսակցությունները, որ գալիք ընտրություններում Էրդողանի կուսակցության վերընտրվելու շանսերը նվազում են ահագնացող տեմպերով: Ըստ վերջին հարցումների, թուրքերի 54 տոկոսը կարծում է, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացումը» պարտվելու է, ու դա այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին այդ ուժի վերընտրվելու օգտին էր արտահայտվում 65 եւ ավել տոկոսը, ու դրանից հետո կուսակցությունը հավաքեց ձայների 43 տոկոսը: Չեն դադարում նաեւ Էրդողանի՝ քաղցկեղ ունենալու մասին խոսակցությունները: Վերջապես, տարածաշրջանից ԱՄՆ-ի նահանջը, բացի Իսրայելից, նաեւ Թուրքիայի համար է խնդիր: Եվ այս իրավիճակում ռուսական «ԼՂ հարցով բոլոր դրույթները անշեղորեն կիրականացվեն» սկզբունքին բացահայտ դեմ գնալը կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Այսպիսով, կարծես թե հայ-ադրբեջանական հարցերը մնում են եռակողմ ձեւաչափում, ու իրավիճակը հասել է ինչ-որ փաստաթղթեր  ստորագրելու փուլին: Ե՞րբ: Կան  խոսակցություններ, որ Նիկոլի եւ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի կեսերին: Մինչ այդ, Ալիեւը, հիշեցնենք, դեռ հանդիպելու է Էրդողանին: Ասենք, Պուտինը եւս այս ընթացքում հիմնականում այլ ուղղությամբ է կենտրոնացած լինելու: Սկսենք նրանից, որ թեեւ դեռ օրեր առաջ խոսվում էր, որ Մինսկում հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին Պուտինը կմասնակցի: Ավելին, որ դրա շրջանակներում կարող է նաեւ Ալիեւն ու Փաշինյանը հանդիպեն: Սակայն վերջին պահին հայտնի դարձավ, որ Պուտինը Մինսկ  չի գնալու, ու այդ նիստերն անցկացվեցին տեսակապի ձեւաչափով: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում: Ռուսական որոշ աղբյուրներ այն կարծիքին են, որ Կրեմլի համար լուրջ հետաքրքրություն էր ներկայացնում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նվիրված էր ԱՊՀ-ի հիմնադրման 30-ամյակին: Հետաքրքրության իմաստն այն էր, որ նոյեմբերի 4-ին Մինսկում նախատեսված է ՌԴ-Բելառուս միության Միութենական բարձրագույն խորհրդի նիստը, որի ժամանակ ծրագրված է ստորագրել ընդհանուր պետության ձեւավորման բազմաչարչար ճանապարհային քարտեզը: Այսինքն,  դա  նոր Միության մեկնարկն է, եւ որոշ ռուսական աղբյուրներ այն կարծիքին էին, որ ԱՊՀ-ի 30-ամյակի առթիվ Պուտինը համագործակցության անդամ երկրների ղեկավարներին կակնարկեր, որ ստեղծվում է ինտեգրացիոն այլ համակարգ: Բայց  ահա, Պուտինի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ վերջին խորհրդակցության ժամանակ, երբ քննարկվեց, այսպես ասած, ԱՊՀ տարածքում փոխգործակցության թեման, պատկերը փոխվեց: Նույն աղբյուրներն ակնարկում են, որ քննարկումների արդյունքում ավելի նպատակահարմար համարվեց այլ սցենարը: Այն է՝ չմասնակցել ԱՊՀ-ի 30-ամյակի հոկտեմբերի 15-ի հոբելյանական նիստին, դրանով ցույց տալով, որ այդ կառույցն անտեսվում է: Իսկ նոյեմբերի 4-ի նիստին մասնակցությամբ Պուտինը ցույց կտա, որ հենց ընդհանուր պետության սկզբունքն է գերակա, որը նաեւ ԱՊՀ երկրների համար ազդակ կլինի՝ մասնակցել այդ գործընթացին, թե՝ ոչ: «Կարելի է չգալ ԱՊՀ գագաթաժողովին, բայց գալ Պետխորհուրդ՝ ընդգծելով Միութենական պետության գերակայությունը, այլեւ միաժամանակ նվազեցնել ԱՊՀ-ի դերը, իսկ դա արդեն փոքր, բայց տեսանելի ազդակ է «ռուսական հողերի հավաքողի» իմիջի օգտին»,- ընդգծում է աղբյուրը: Բացի այդ, նույն աղբյուրներն այն կարծիքին են, որ հոկտեմբերի 14-15-ին Մինսկ չմեկնելու որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ «Լուկաշենկոյի համար «մի փոքր շատ» կլիներ երեք շաբաթում երկու անգամ Պուտինին ընդունելը, այն  դեպքում, երբ նա արդեն երկու տարի Մինսկ չի գնում: Այդ ցուցադրական սառնությունը նաեւ նրա համար  է, որ այս անգամ եւս վերջին պահին Բատկան ինչ-որ պատրվակով՝ չհրաժարվի վերջնական ճանապարհային քարտեզի ստորագրումից: Այսպիսով, այն տպավորությունն է, որ տրվում է նաեւ նոր Միության ստեղծման գործընթացի մեկնարկը, ու այդ առաջարկն առաջին հերթին վերաբերում է ԵՏՄ եւ ՀԱՊԿ, ապա՝ ԱՊՀ երկրներին: Քննարկվե՞լ է նման հարց Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը, դժվար է ասել: Բայց եթե անգամ չի քննարկվել, ապա անպայմանորեն մոտ ժամանակներս քննարկվելու է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպքԱմերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ