«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ Թշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում


ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

Եվ այսպես, լրացավ այն վերջնաժամկետը, որը մեր «հայրենի» կառավարությունը տվել էր սեփական ժողովրդին՝ պահանջելով պատվաստվել, հակառակ դեպքում, ըստ էության, աշխատանքից ազատվել եւ սովամահության ենթակա դառնալ: Ու չնայած դրան, ժողովուրդն այդպես էլ զանգվածաբար չի նետվում պատվաստվելու:

ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱՎ

Այսպիսով, ինչո՞ւ են մարդիկ դեմ պատվաստումներին: Այն դեպքում, երբ տեսնում են, որ կորոնավիրուսը վտանգավոր, հաճախ՝ մահացու հիվանդություն է, եւ տրամաբանորեն, պետք է շտապեին պատվաստվել: Շատ պարզ պատճառով՝ հասարակությունը չի վստահում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը: Նախ, որ պատվաստանյութն  օգնելու փոխարեն մի բան էլ չի վնասի: Եվ երկրորդը, մարդիկ պարզ ու հասկանալի ձեւով չեն տեսնում պատվաստումների էֆեկտիվությունը: Ընդ որում, «հայրենի» իշխանությունները, որ պարտադրելու փոխարեն, պարտավոր էին հասարակությանը հուզող այդ բոլոր հարցերի պատասխանները տալ, ընդ որում այնպես, որ մարդկանց մոտ այլեւս կասկած չմնար, միանգամայն հակառակ քարոզչությունը տարան՝ մասամբ սեփական անճարակության, մասամբ էլ, պարզապես ասելու բան չունենալու պատճառով: Օրինակ, հասարակությունն ինչպե՞ս վստահի պատվաստանյութերին, երբ առողջապահության նախարարը, բացատրությունների փոխարեն, փախչում է մասնագիտական քննարկումներից: Չնայած՝ նախարարին էլ կարելի է հասկանալ. պետք է տալ այնպիսի մասնագիտական  հարցերի պատասխաններ, որոնց հետ կապված  արդեն իսկ բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք ամենեւին էլ «պատվաստվե՛ք» քարոզչության օգտին չեն: Նկատի ունենք, որ, ի տարբերություն Հայաստանի, կան շատ երկրներ, որտեղ պատվաստվածության ցուցանիշը բնակչության թվի նկատմամբ արդեն պատկառելի մեծությունների է հասել: Այսինքն, կարելի է պարզապես նայել այդ երկրներում հիվանդացության եւ մահացության ֆոնին, եւ միանգամից պարզ կդառնա՝ ներկա պատվաստանյութերն իրո՞ք այն «կենարար հեղուկն» են, ինչպիսին փորձում է ներկայացնել մեր նախարարը:

ԴՐՍԻ ՓՈՐՁԸ

Բերենք նման երկրների տվյալներ, որոնց թվում ամենացայտուն օրինակներից մեկը Սինգապուրն է: Մոտ 5.1 միլիոնանոց այդ երկրում ներկայումս գոնե մեկ պատվաստում ստացածների ցուցանիշը 81 տոկոսի կարգի է, իսկ ամբողջական պատվաստում ստացածներինը՝ մոտ 80 (Moderna, Pfizer/BioNTech, Sinovac պատվաստանյութերը): Այսինքն, այդ երկիրը պետք է որ վերջնականապես հաղթահարած լիներ կորոնավիրուսը: Բայց ահա պատկերը սա  է. տվյալ օրը առկա հիվանդների ամենամեծ ցուցանիշը մինչ այս գրանցվել էր անցած տարվա ապրիլ-օգոստոսին, վարակվածության օրական ցուցանիշը հասավ մոտ 1000-ի, ապա նվազեց մինչեւ 4-5 հարյուրի կարգի: Հետագայում, միչեւ այս ամառվա կեսերն այդ ցուցանիշը 100-ից պակաս էր, հաճախ օրերով կազմում էր 0: Մահացածների ընդհանուր թիվը մինչեւ անցած ամառվա սկիզբ հասավ 25-ի, եւ մինչեւ այս ամառվա կեսերը՝ 35-ի կարգի էր: Չմոռանանք, այն ժամանակ որեւէ պատվաստանյութ չկար: Բայց ահա, երբ այս ամառվա սկզբներից կտրուկ ավելացավ պատվաստվածների թիվը՝ գերազանցելով բնակչության 80 տոկոսը, սկսած սեպտեմբերի սկզբներից կտրուկ ավելացավ նաեւ օրական վարակվածության ցուցանիշը, ուր ներկայումս 3000-3500-ի կարգի է եւ ավել: Իսկ մահացածների ընդհանուր թիվը, եթե սեպտեմբերի 15-ին 58-էր, ապա հոկտեմբերի 15-ին այն գերազանցեց 200-ը: Կարճ ասած, 80 տոկոսից ավել պատվաստվածության պարագայում Սինգապուրում ինչպես վարակվողների, այնպես էլ՝ քովիդից մահացողների թվերն իսկական ճախրանք են ապրում: Որպեսզի սա լոկալ դեպք չհամարեն, բերենք այլ օրինակներ: Ու նախ՝ Իսրայելինը, որը սեփական եւ այլ երկրների չվաճառվող վակցինայով պատվաստվածների առաջատար երկրներից է ու անգամ հասցրեց հայտարարել կորոնավիրուսը հաղթահարելու մասին: Այսպես, Իսրայելում երկու եւ ավելի պատվաստում ստացածները հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել են բնակչության 61 տոկոսը: Բայց եթե այս տարվա հունվարի սկզբներին, երբ պատվաստված չկար, այնտեղ օրական վարակվածությունը որոշ դեպքերում հասավ 10 հազարի, հիմնականում մինչեւ 50-75-ի, ապա սեպտեմբերին օրական վարակվածության ցուցանիշը հասավ մինչեւ մոտ 14 հազարի, ապա հոկտեմբերից նվազելով, հիմա 2.5-3 հազարի կարգի է: Այն դեպքում, երբ ապրիլ-հուլիսին այդ ցուցանիշը 0-ական կարգի էր: Իսկ մահացողների օրական թիվը մինչեւ հոկտեմբերի սկզբները 30-50 կարգի էր, որը ներկայումս 20-ի շրջակայքում է: Ցայտուն օրինակ է նաեւ Բրիտանիան: Այստեղ մեկ պատվաստում ստացածների թիվը 72 տոկոս է, լրիվ պատվաստվածներինը՝ 66 ¥ գրանցված է Moderna, Oxford/AstraZeneca, Pfizer/BioNTech պատվաստանյութերը¤: Այդ պարագայում, օրինակ, հոկտեմբերի 13-ին կորոնավիրուսով հիվանդ էր մոտ 137 հազար մարդ: Բայց ահա, օրինակ, մայիսի 21-ին, երբ պատվաստվածների ցուցանիշը համապատասխանաբար 55 եւ 33 տոկոս էր, հիվանդների թիվը մոտ 32 հազար էր: Ընդ որում, հուլիսի սկզբներից սկսած օրական վարակվածությունը 30-40 հազարի միջակայքում է, այն  դեպքում, երբ մինչեւ անցած դեկտեմբեր, երբ պատվաստումները դեռ նոր էին սկսվում, այդ ցուցանիշը հիմնականում 20-25 հազարի կարգի էր: Մահացության օրական ցուցանիշը եւս, եթե մինչեւ օգոստոս երեք-չորս տասնյակի կարգի էր, ներկայումս գերազանցում է 200-ը: Ի դեպ, Բրիտանիայի հետ կապված նման մասնագիտական փաստեր եւս արձանագրվել են: Օրինակ՝ Շոտլանդիայում, 2021 թվականի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 10-ը անցկացված վիճակագրական ուսումնասիրություններն արձանագրել են COVID-ից մահվան 208 դեպք: Այդ թվում, 41-ը եղել են չպատվաստվածներ, 9-ը՝ մասամբ պատվաստվածներ, իսկ 158-ը՝ լիովին պատվաստվածներից (այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում Շոտլանդիայում գրանցվել է COVID-ից մահվան ընդամենը 7 դեպք): Մինչդեռ եթե պատվաստանյութն իրոք ունենար 90-95 տոկոս արդյունավետություն, ինչպես հայտարարում են, ապա մահացածների 90-95 տոկոսը պետք է լինեին չպատվաստվածները: Էլ ավելի ընդհանրական ուսումնասիրություններով, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 12-ը չպատվաստվածներին բաժին է ընկել կորոնավիրուսից մահացությունների միայն 28 տոկոսը, մինչդեռ պատվաստվածներինը՝ մահերի 72 տոկոսն է: Այս կարգի օրինակները համատարած են, գրեթե ողջ Եվրոպայով մեկ ¥պատվաստվածների ամենամեծ ցուցանիշները այստեղ են¤ բնակչության 60-70 տոկոս պատվաստվածության պարագայում ունեն այնքան ¥եւ ավելի¤ հիվանդ ¥օրական կտրվածքով¤, որքան կար, երբ պատվաստումները չէին սկսվել կամ նոր էին սկսվում: Այսինքն, առկա նման դինամիկան գալիս է հուշելու, որ պատվաստումները գոնե այս պահին, շատ մեղմ ասած, չեն տալիս այն էֆեկտը, որն ակնկալվում էր: Իսկ եթե ավելի իրատեսական լինենք, ապա բրիտանական օրինակը հուշում է, որ պատվաստվածները մի քանի անգամ ավելի խոցելի են դառնում կորոնավիրուսի հանդեպ, քան չպատվաստվածները: Այդ թվում, ինչպես վարակվելու, այնպես էլ ծանր հիվանդության եւ մահացու ելքի առումով: Թե ինչու է այսպես, փորձում են տալ նման բացատրություն. ներկայումս կորոնավիրուսի այլ տարատեսակներ են ¥օրինակ՝ «Դելտա» շտամը¤, որոնք շատ ավելի վտանգավոր են, եւ եղած պատվաստանյութերի էֆեկտիվությունը դրա դեմ էապես նվազում է: Միգուցե եւ այդպես է: Սակայն այդ դեպքում, եթե առկա վիճակագրությունը դա է ցույց տալիս՝ խիստ ցածր էֆեկտիվություն, էլ ինչո՞ւ են մարդկանց պարտադրում պատվաստվել: Հաշվի առնելով նաեւ, որ դեռ պետք է ուսումնասիրել այն դեռ շատ թերի պրակտիկան, թե էական էֆեկտ չունենալով հանդերձ, առկա պատվաստանյութերն ի՞նչ իրական կողմնակի ազդեցություն ունեն, օրինակ, որքանո՞վ  են նպաստում օրգանիզմում թաքնված հիվանդությունների զարգացմանը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Կարճ ասած, երբ Անահիտ Ավանեսյանը խոսում է այն մասին, թե պատվաստումները լավ բան են, քանի որ. «Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ, պոլիոմելիտով եւ նման այլ վտանգավոր հիվանդություններով», ապա լավ կանի, որ միաժամանակ հիշատակի (հուսանք, որ տեղյակ է), թե այդ մյուս պատվաստանյութերը քանի տասնամյակ են ներդրվել եւ ուսումնասիրվել: Նաեւ, որ երբ այդ գաղափարը փորձում է մեխանիկորեն տարածել նաեւ կորոնավիրուսային պատվաստանյութերի վրա, ապա դրանց հետ կապված եւս հստակ գիտական ուսումնասիրություններ ու փաստեր ներկայացնի: Հաշվի առնելով, որ եթե այդ ամենը շրջանցում են, ապա եղած համաշխարհային փորձի պարագայում մարդկանց պատվաստում պարտադրելը խոսում է միանգամայն այլ նպատակներ ունենալու մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպքԱմերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ