⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ


Հավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է

Հասարակություն

Հոկտեմբերի 15… Տարիներ շարունակ այս օրը եղել է ուրախության ու սիրո օր: Տարիներ շարունակ եղել է ընտանիքի ձեւավորման ու աչքալուսանքի օր: Ավաղ... Արդեն մեկ տարի է, ինչ այս օրը վերածվել է ցավի, կարոտի ու սպասումի… Մենք սպասում ենք քեզ…

Այսօր` հոկտեմբերի 15-ին լրանում է Որոտանի (Կուբաթլու) N զորամասի տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Խոսրովի Նիկողոսյանի մահվան առաջին տարելիցը:

Հրամանատար, ով ուներ ղեկավարման իր ուրույն ձեւն ու տարբերակները: Ինչպես ենթակա անձնակազմը, այնպես էլ վերադաս հրամանատարությունը յուրովի հարգանք էին տածում կապիտան Նիկողոսյանի նկատմամբ: Նրա մարդկային որակների մասին խոսելու համար բառերն ուղակի քիչ են, իսկ թե ինչպիսի սպա ու հրամանատար էր` փաստում են բոլոր ճանաչողները:

Նրա յուրահատուկ հումորները, թեւավոր դարձած խոսքերն այսօր էլ նրա զինվորների ու ընկերների շուրթերին են: Նրա նվիրվածությունը բանակին օրինակելի էր ամենքի համար: Ժամերով, երբեմն նույնիսկ անքուն գիշերներով զորամասում էր մնում անմիջապես լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դնում էր իր առջեւ: Նիկողոսյանն ուներ վարակիչ ծիծաղ: Ամենալուրջ մարդն անգամ նրա ժպիտով վարակվում ու սկսում էր ժպտալ:

Մարտական գործողությունների սկսման պահին Նիկողոսյանն իր անձնակազմով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում` ներկայացնելու Հայաստանը «Կովկաս 2020» զորավարժությանը: Տղերքը բարձր էին պահել հայրենիքի պատիվը ու անհամբեր սպասում էին վերադարձին: Սպասում էին ստացած փորձն ու գիտելիքները զորավարժադաշտից իրական մարտի դաշտ բերելուն ու հակառակորդին մի լավ դաս տալուն: Սեպտեմբերի 30-ին նրանք արդեն Հայաստանում էին: Անմիջապես մարտի բերեցին երկաթե հսկաներն ու պատրաստ էին մարտի: Դիրքավորվելուց հետո օր ու գիշեր Նիկողոսյանը քայլում էր, զրուցում էր անձնակազմի հետ, բնավորության համաձայն կատակներ անում` բարձրացնելով անձնակազմի տրամադրությունը: Սակայն հոկտեմբերի 15-ի երեկոն արի ու տես պիտի տարբերվեր ու սեւով ներկվեր:

Կապիտան Նիկողոսյանի կյանքում հոկտեմբերի 15-ն ուներ իր ուրույն նշանակությունն ու արժեքը: Բավական չէր, որ ծնվել էր հոկտեմբերի 15-ին, որոշեց նաեւ ամուսնանալ հենց այդ օրը:

Նիկողոսյանը ենթականերին հորդորում էր, որ պետք է քիչ քնել: Ասում էր, որ պետք է վայելել կյանքը: Ճամբարային հավաքների ժամանակ սիրում էր անձնակազմի հետ մի քանի կիլոմետր վազել, իսկ երբ փորձում էին հետ ընկնել իրենից, ծիծաղում էր նրանց վրա ու ստիպում հասնել իրեն: Երբեք չէր հոգնում: Մի քանի կիլոմետր երկարությամբ դիրքերն ամբողջ օրը, առանց կանգառների քայում էր:

Նիկողոսյանի հետ անձնակազմն իրեն պաշտպանված ու վստահ էր զգում: Հզոր տանկիստ ու հրամանատար էր: Սիրում էր ռազմական տեխնիկան: Մշտապես բացատրում էր անձնակազմին, որ լավ տիրապետեն իրենց զինվորական մասնագիտությանը, քանզի մի օր դրանով ստիպված են լինելու պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքների կյանքը:

Անմահների շարքում դասված մեր ընկերոջ անունը գրվեց հերոս տղերքի գրքում ու իր ապրած կյանքի օրինակը ուղենիշ կլինի շատերի համար:

Փառք քեզ, հավերժ տանկիստ… Կապիտան Նիկողոսյան քո մարդկային որակներն ու չափանիշները կպարտավորեցնեն մեզ միշտ հիշել քեզ ու բարձր պահել քո անունը:

Ա. Գասպարյան

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ