ՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից «Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ Ուժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ


Հնդկաստանի ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցն ապտակ էր Թուրքիային, Ադրբեջանին և Պակիստանին. միջազգայնագետ

Տեսանյութեր

Օրերս պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Նա ոչ միայն ունեցավ բարձր մակարդակով հանդիպումներ հայաստանյան պետական պաշտոնյաների հետ, այլեւ հանդես եկավ հայտարարությամբ, որ Հնդկաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը` դիվանագիտական ճանապարհով:

Այցի բովանդակության եւ հայ-հնդկական հարաբերությունների հնարավոր արդյունքների մասին «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` Ս. Ջայշանկարի հայաստանյան այցն առաջին հերթին ապտակ էր Թուրքիային, Ադրբեջանին եւ Պակիստանին, ինչը չափազանց դրական է:

– Պետք է խոստովանել, որ, ի վերջո, թեեւ շատ ուշ, բայց Հայաստանի իշխանությունները պատերազմում կրած պարտությունից հետո կարծես, սկսել են այլ ելքեր որոնել ստեղծված իրավիճակից ու հարաբերություններ կառուցել աշխարհի տարբեր ուժերի հետ, որոնք հստակորեն դեմ են Պակիստանին ու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը: Ըստ իս, պետք է շատ լուրջ վերաբերել Հնդկաստանի հետ հարաբերություններին, որովհետեւ  այն դառնալու է Չինաստանից հետո երկրորդ գերհզոր պետությունը, ինչն անհերքելի փաստ է: Հայաստանյան այցի ժամանակ Հնդկաստանի ԱԳ նախարարը, բացի տնտեսական ծրագրերից, մատնանշեց մի քանի կետեր, թե ինչ ոլորտներում կարող են զարգանալ հայ-հնդկական հարաբերությունները: Ուստի, ունենալով Հնդկաստանի հետ բարիդրացիական բազմադարյա հարաբերություններ, չպետք է սահմանափակվենք լոկ պատմությամբ, այլ իրագործելի նպատակներ առաջ քաշենք: 

– Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս հարաբերությունների խորացումը, եւ ի՞նչ է դրանից շահելու Հնդկաստանը:

– Ամենակարեւորը` ճանապարհ է բացելու Հնդկաստանի համար, որ Իրանի եւ Հայաստանի միջով գնա դեպի Վրաստան եւ Եվրոպա: Սա, բնականաբար, մեզ առիթ է տալու, որ տարածաշրջանում ունենանք տնտեսական արժեք եւ առեւտրի շրջանառություն: Բայց ինձ, որպես միջազգայնագետ-արեւելագետի, ավելի շատ հետաքրքրում է գաղափարախոսական հարթակը: Հնդկաստանում շուտով կտպվի գիրք, որտեղ իմ ներկայացրած հոդվածում նշել եմ բազմաբեւեռ աշխարհի գաղափարաբանության մասին: Այնտեղ կա անդրադարձ նաեւ Հայաստանին: Հետեւապես, կցանկանայի, որ այս ուղղությամբ աշխատեինք, այլ ոչ թե միայն տնտեսական ոլորտը զարգացնեինք եւ հնդկական ճանապարհի մաս կազմեինք: Պետք է կարողանանք մեր բազմադարյա հարաբերությունները նորովի ներկայացնել եւ հասկանալ Հնդկաստանի նոր ազգային գաղափարախոսությունը: Նույն ինքը` Հնդկաստանի արտգործնախարարը, իր հեղինակած գրքում նշել է, որ չի ձգտում պայթյունավտանգ տարածաշրջանում պատերազմների` լինի այն ռեգիոնալ, թե` լոկալ: Նա առաջ է քաշում այն գաղափարը, որ Հնդկաստանը պետք է ունենա իր ազգային գաղափարախոսությունը եւ իր ուրույն արժեքների կրողը լինի:

– Ըստ Ձեզ, մեզ թողնելո՞ւ են խորացնել հայ-հնդկական հարաբերությունները, թե՞ խանդով են դրան վերաբերելու մեր դաշնակիցներն ու թունոտ թշնամիները:

– Բնականաբար, այս ազդակը դրական պետք է գնահատենք նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այո՛, սա ապտակ էր առաջին հերթին Թուրքիային, Ադրբեջանին եւ Պակիստանին, որոնք միասին զորավարժություններ են անցկացնում, իսկ պատերազմի ժամանակ իրենց դրոշներն էին բարձրացրել աշխարհի չորս կողմում ու սոցիալական մեդիայում: Այս առումով հատկանշական էր այն, որ արցախյան 44-օրյա պատերազմին զուգահեռ սոցիալական ցանցերում պատերազմ էր տեղի ունենում Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ: Սա շատ զարմանալի իրադարձություն էր, ինչին ականատեսն եմ եղել: Սոցցանցային այդ խմբերում հնդիկները պրոպագանդում էին մեր շահերը: Հարյուր հազարավոր հնդիկներ պաշտպանում էին Հայաստանն ու Արցախը, իսկ պակիստանցի օգտատերերը գրում էին նույն ադրբեջանական լոզունգը, թե` «Ղարաբաղը Ադրբեջան է»: Վստահ եմ, որ նրանք նույնիսկ չգիտեն այդ կոնֆլիկտի ծագումնաբանությունը եւ ներկա պատերազմի դեպքերը, ուղղակի, նրանք կարողացել են ստեղծել համաթուրանական դաշինք: Եվ հիմա հարց է ծագում` ինչո՞ւ չպետք է մենք եւս կարողանանք այդ դաշինքի դեմն առնելու համար ստեղծել հակակշիռ ուժ: Բազմիցս ասել եմ, որ պետք է խթան հանդիսանանք հակաթուրանական միջազգային կոալիցիայի ստեղծմանը: Դժբախտաբար, որոշ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում այս հարցին` ասելով, որ մենք փոքր ուժ ենք եւ ոչինչ չենք կարող անել: Մինչդեռ այդպես չէ, սա կարեւոր տարածաշրջան է, եւ մենք վաղուց պետք է քայլեր ձեռնարկեինք: Նույն պատերազմի ժամանակ անընդհատ ասում էի, որ րոպե առաջ պետք է դիմենք Հնդկաստանին, որովհետեւ նրանք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի կողքին լինել, ինչի վերաբերյալ ազդակներ էին հղել:

– Բացի Հայաստանում հնդկական սերիալներ ցուցադրելուց, ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանն այս հարաբերություններն էլ ավելի ջերմացնելու համար:

– Եթե չեմ սխալվում, ամեն տարի կազմակերպվում են հնդկական ապրանքների փառատոն-ցուցահանդես: Բայց սա ոչ թե միայն պետական մակարդակով պետք է լինի, այլեւ խրախուսվեն այն կազմակերպությունները, որոնք Հնդկաստանում միջոցառումներ կիրականացնեն եւ ժողովուրդների միջեւ շփումն էլ ավելի բարձր մակարդակի կհասցնեն: Եվ, ի վերջո, կարելի է ռազմական պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ Է ակնկալում ԲայդենիցՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունըՓաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»Պուտինի եւ Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանումԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ