Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video) Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասին


«ՄԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Հոկտեմբերի 30-ին Կինոյի տանը տեղի ունեցավ Հայաստանի Կինոգործիչների միության կողմից կազմակերպված Գիլդայի մրցանակաբաշխություն, որտեղ լավագույն անվանակարգում պարգեւատրվեցին կինոյում ներդրում ունեցած լավագույնները: Ի դեպ, ավելացնեմ, որ ամեն գիլդա ինքն է սահմանել քվեարկության ձեւն ու ընտրել լավագույններին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ այս պատմության մեղավորը` ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը` ասելով. «Շատ երկար մտածում էի` արդյոք արժի այս տարի տոն կազմակերպել կամ անել փառատոներ, որովհետեւ մեր կորուստները շատ-շատ էին, սարսափելի, հուսահատեցնող էին, բայց, կարծում եմ, որ մենք ապրելու եւ ստեղծագործելու իրավունք ունենք»: Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը:

Երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես եկավ Առնո Բաբաջանյանի "Էքսպրոմտ" դաշնամուրային կատարմամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ճանաչված դեմքեր: «Իրավունքը» զրուցեց դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի, Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող Արթուր Բախտամյանի, դրամատուրգ, թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանի եւ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ:

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ - Դրամատուրգ, թատերագետ, արվեստագիտության թեկնածու

Нет описания.

Տիկին Ասլիբեկյան, ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:

– Պրոֆեսիոնալ Կինոգիլդաների առաջին մրցանակաբաշխությունը կայացավ ամենաբարձր մակարդակով` փաստելով, որ մեր երկրում կան նվիրյալներ, որոնք երկրի համար ամենաբարդ այս ժամանակաշրջանում կարող են երկրի մշակույթը այսպես բարձրացնել: Շնորհիվ Հարություն Խաչատրյանի, Արայիկ Մանուկյանի, Լեւոն Գալստյանի եւ ուրիշների տքնաջան աշխատաքի` այսօր Հայաստանում կան կինոգիլդաներ: Երեկ ականատես եղանք Կինոյի տան վերածնունդին, ինչպես նաեւ կինոդարանի (սինեմատեկի) հիմնադրմանը:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին բացառապես գիլդայի անդամ կինոգործիչները, որոնք խրախուսվեցին վերջին երեք տարիներին նկարահանած իրենց ֆիլմերի համար: Առաջին անգամ մրցանակներ ստացան նաեւ կինոյի հագուստի նկարիչ եւ գրիմյոր մասնագետները: Մասնագիտություններ, որ անչափ կարեւոր են որակյալ ֆիլմ ունենալու համար, սակայն երբեք չեն նշանավորվել: Միջոցառումը շատ առումներով էր կարեւոր, ստեղծագործողներին խրախուսելու, գնահատելու, կինոոլորտի ներկայացուցիչների ոգին բարձրացնելու, սեփական գործին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալու, մղելու տեսանկյունից, իսկ երեկոյի մեխը առողջ, բարիդրացիական եւ սիրով հագեցած մթնոլորտ ապահովելու կոչն էր, մի բան, որ  իսպառ բացակայում է հայաստանյան ստեղծագործական գրեթե բոլոր ոլորտներում: Ինձ համար շատ խորհրդանշական էր իմ դասախոս, ապա` կոլեգա, կինոգետ Սուրեն Հասմիկյանին պատվավոր մրցանակ հանձնելը: Մենք պարտավոր ենք մեր կողքին ապրող, արդեն կենդանի լեգենդներ դարձած արվեստի երախտավորներին ըստ արժանվույն գնահատել, նրանց ջերմ խոսքեր հղել եւ առիթը բաց չթողնել` ասելու, որ երախտապարտ ենք:

Իսկ առավել կարեւոր էր ստեղծագործական կինոհամայնքի ինքնակազմակերպչական ներուժի դրսեւորման փաստումը, ինչը պետք է օրինակ ծառայի արվեստի այլ ոլորտների մասնագետների համար:

ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ - Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող

Արթուր Բախտամյան

– Նախ` ես Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ եմ: Եվ նաեւ մեր վարչության այս երեք տարվա աշխատանքի պտուղներից մեկն էլ այս կարեւոր` սինեմատեկի առաջին հարկի բացումը եւ Գիլդաների մրցանակաբաշխությունն է: Հիմա բոլորին թվում է, թե իրենք կինո են նայում, բայց մոռացել են, թե կինոն ինչպես են նայում, ինչպիսին է լինում: Ոչ թե համակարգիչը փորի վրա դրած` միացնել-անջատել, առաջ-ետ տալով պետք է նայել, այլ այն դասական ակադեմիական կինոն, որտեղ մարդը հատուկ գալիս էր եւ գիտեր, թե ինչ պետք է նայի: Ու կարծում եմ, որ սա շատ կարեւոր վերածննդի նման մի քայլ է:

ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ - Հայաստանի նկարիչների միության նախագահ

Нет описания.

– Մուտքից սկսած` արդեն հրաշք տպավորություն էր: Ահռելի աշխատանք էր կատարվել: Ես շատ լավ ճանաչում եմ Հարություն Խաչատրյանին, իր թիմին եւ գիտեմ, թե ինչ մեծ դժվարություններով են անցել, բայց այդ ամենին ուղղակի նայել են ու անցել են, գործել են ու մինչեւ այսօր գործում են: Եվ այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն է, թե ինչ թեւեր է տալիս արդեն Կինոմիությունը, ինչ նոր ճյուղեր են զարգանում` ի դեմս այս գիլդաների, որոնք, վստահ եմ, որ վաղվա օրը էլ ավելի հետաքրքիր եւ գունեղ են դարձնելու:

 

ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ - սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ

Нет описания.

Պարոն Պողոսյան, ինչպիսի՞ տպավորություններ ունեցաք:

– Տպավորությունս հիանալի է: Վաղուց կինոյի շուրջ այսպիսի վերածնունդ չէր եղել: Սկսած ձեւավորումից, մուտքից, ես մուտքին այնքան էի կարոտել: Այստեղ մեր ամենակարեւոր պրեմիերաներն են եղել` ամեն մեկիս կենսագրության մեջ: Եվ այսօր այդ ամեն ինչը վերածնվեց, ու նոր ոգի կա, նոր երիտասարդի, այսօրվա կինոնվիրյալի տեսլական, մոտեցում կա այս ամեն ինչին: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին: Սա ինչ-որ մի վերելք է , որի շունչը մենք պետք է ամեն մեկս վերցնենք մեր մեջ եւ կարողանանք արտաշնչենք ավելի գեղեցիկ:  Մենք պետք է բարձրացնենք մեր հանդիսատեսի ոգին, ճաշակը: Կոմերցիան` կոմերցիա, բայց այսօր մեզ համար դա պետք է առաջնայինը չլինի: Այսօր մենք պետք է ոգեւորենք այն մարդկանց, այն երիտասարդությանը, որոնք անձնվիրաբար պաշտպանեցին մեր երկիրը:  Բրավո բոլորին:

ԳԻԼԴԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

"Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր" Արման Միտոյան` "Անհայտ բաժանորդ" ֆիլմի համար:

"Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր" Կարինե Սիմոնյան` իր "Նոր տարվա գոճի" ֆիլմով:

"Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր" Լիլիթ Մարտիրոսյան` "Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն" ֆիլմով:

"Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր" Արման Միտոյան` "Անատոլիական պատմություն" ֆիլմով:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻՍՏ

"Խաղարկային ֆիլմի լավագույն սցենարիստ" Էդգար Բաղդասարյանն ու Քնարիկ Միրզոյանը` "Էրկեն կիշեր" ֆիլմով:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ

"Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր" Էդգար Բաղդասարյան:

"Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր" Ալեքսանդր Բաղդասարյան` "Նոր տարվա գոճի":

"Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր" Թամարա Ստեփանյան` "Կանանց գյուղը":

"Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր" Դավիթ Բաբայան` "Կաֆկա":

"Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր" Հրաչ Քեշիշյան` "Անատոլիական պատմություն":

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ