Սիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասին Գերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումը Ուկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել» Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Թուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել «Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասին Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday


ԹՈՒՐՔԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ՔՈ ԶԱՎԱԿԻՆ ԵՎ ԼՐՏԵՍՈՒՄ ՔԵԶ

Վերլուծություն

Ո՛չ, կոլաժի ներքեւի մասի կադրը սարքովի չէ, դա իրական լուսանկար է: Երեւանի սուպերմարկետում պրոպագանդվում է թուրքական զինուժը` վաճառքի հանված` երեխաների համար նախատեսված զինվորական հավաքածուն ներառում է նաեւ  թուրքական դրոշը: Եվ անգլերեն մակագրություն փաթեթավորման վրա. «Կառուցի՛ր սեփական սուպերբանակը»: Հայ երեխային առաջարկվում է խաղ, որի ընթացքում պետք է թուրքական սուպերբանակ կառուցի...

 

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԹՈՒՐՔԱԿԱ՞Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստորեն հասցվել է այն վիճակի, որ թուրքը մասնակցում է հայ մանուկների դաստիարակությանը, քանզի խաղը դաստիարակության կարեւոր բաղկացուցիչ մասն է: Արդեն փորձում են մեր երեխաներից սարքել 21-րդ դարի ենիչերիներ: Սուպերմարկետների տերերի ազգային ինքնագիտակցության վրա հույս դնելը սին է, քանզի առեւտրի խոշոր ցանցերի տերերն օլիգարխներն են: Նրանց ազգն ու հայրենիքը փողն է` հիշենք Նաիրի Հոխիկյանի` եթերում պատմած սոսկալի դրվագը: Երբ այդ մեդիափորձագետը դրանցից մեկին ներկայացնում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու վտանգը, վերջինս արձագանքում է. «Քո համար տա՞ք է, որ ազգանունդ հայկական է»: Իզուր չէ, որ Ֆեյսբուքի օգտատերերի մոտ շրջանառվում է ժարգոնախառը «օլիգառլախ» բառախաղը, որը ճշգրտորեն արտացոլում է բիզնես-վերնախավի ողջ ցինիկ պղծությունը: Մի հետաքրքիր զուգադիպություն` հենց որ իր ասուլիս-լայվի ընթացքում կապիտուլյանտը հայտարարեց, որ պայքարելու է «թուրքը մեր թշնամին է» բանաձեւն արմատախիլ անելու համար, հաջորդ իսկ օրը սուպերմարկետում հայտնաբերվեց վերը հիշատակված խաղալիքը` թուրքական դրոշով: Կապիտուլյանտի խոսքն ազդանշան օլիգարխների համար, որ արդեն կարելի է թուրքավարի պղծել հայ մանուկների հոգիները: Իրականում կապիտուլյանտի ասուլիսի` թուրքերին վերաբերող հատվածը հենց առանցքային քաղաքական ուղերձն էր, նա պարզ ասաց, որ ինչքան էլ իրենց թուրք ասեն` չեն կարողանալու կանգնեցնել: Մնացյալը` ստորագրել-չստորագրելու, Սոչիի եւ Բրյուսելի օրակարգերի, միջանցքի եւ «ճանապարհ բացելու» մասին ճամարտակությունները, սոսկ լոլոներ են, տեղեկատվական աղմուկ, զի Նիկոլի պաթոլոգիկ ստախոսությունը նորություն չէ: Ուստի լրիվ օրինաչափ էր, որ դելիմիտացիային եւ դեմարկացիային նվիրված ԱԺ լսումների ժամանակ, որոնք հրավիրվել էին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, մի շարք հռետորներ կապիտուլյանտին ուղղակի անվանում էին թուրք, իսկ ՔՊ խմբակցությանը` թուրքական մեծամասնություն: Լսումների ընթացքում բազում կարծիքներ հնչեցին, նաեւ վեճեր եղան «Հայաստան» խմբակցության եւ ամեն օր հանրահավաքներ եւ այլ անհնազանդության ակցիաներ անող «Ազատագրական շարժման» միջեւ, սակայն ընդհանուր տրամադրությունը հետեւյալն էր` առանց խունտայի հեռացման ոչ մի հարց չի կարող ունենալ մեր շահերից բխող լուծում: Դա աքսիոմատիկ, ճշմարտություն է, իսկ ամփոփ կերպով դելիմիտացիային եւ դեմարկացիային վերաբերող հարցերի կոնցեպտը ԱԺ պատերից դուրս ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ արմեն Աշոտյանը. «Դելիմիտացիան ու դեմարկացիան լավ բան են, բայց պետությունները դրան հասնում են, երբ որ խորքային բոլոր խնդիրները լուծվել են: Եթե Ադրբեջանի հետ ունես Արցախի խնդիր, ինչպե՞ս ես գնում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի: Դելիմիտացիան ճիշտ բան է, բայց այս դեպքում ես ունեմ 3 «ՈՉ»-երի սկզբունք.

  1. Ո՛չ քո օրոք, Նիկոլ, որովհետեւ դու ունակ չես ՀՀ շահը հետապնդել միջազգային հարթակներում, ունակ չես ներկայացնել մեր ազգային շահը, Ալիեւին հանդիպելուց չես կարողանում բանակցել:
  2. Ո՛չ հիմա, Նիկոլ, երբ Ադրբեջանը մեզ ստիպում է, որ ուժային սպառնալիքով գնանք այդ պրոցեսին, այսինքն` վատով են մեզ ստիպում, իսկ այս խեղճ ու թույլ վիճակում չի կարելի գնալ նման պրոցեսի:
  3. Ո՛չ առանձին վերցված, Նիկոլ:

Եթե դու աշխարհին պատրաստ ես տալ այն, ինչ ուզում են, առանց ստանալու ինչ մեզ է պետք, ինչպե՞ս ենք լուծելու հետո Արցախի հարցը»:

ԻՍՐԱՅԵԼԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Վաղուց մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ կապիտուլյանտը (որին լսումների ժամանակ անվանում էին «թուրք Նիկոլ») ձեռք է բերել իսրայելական արտադրության «Պեգասուս» գաղտնալսման համակարգ: Եվ ահա Այֆոնների արտադրողը` Apple կորպորացիան, պաշտոնապես սկսեց նամակներ հղել ՀՀ քաղաքացիներին, որ իրենց Այֆոնների վրա ապօրինաբար տեղադրված է «Պեգասուսը»: Առայժմ նամակների մասին հրապարակավ հայտնել են երկու հոգի, որոնցից մեկը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է. «Այսօր (նոյեմբերի 24-ին-խմբ.) Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել.

  1. Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տեւական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ:

Կրկնում եմ` ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլեւ մերձավոր շրջապատիս եւ ընտանիքիս անդամների հեռախոսների վրա:

  1. Այս նամակում Apple ընկերությունը հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, ենթակա են լայն տարածման: Իմ, հնարավոր է նաեւ ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների հետ կապված հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը»:

Բնականաբար, հարց է ծագում` ինչո՞ւ ամերիկյան այդ ընկերությունը որոշեց ՀՀ քաղաքացիներին, ընդդիմությանը եւ լրագրողներին պաշտպանել նիկոլական գաղտնալսումներից: Ճիշտ է, ավելի վաղ Apple ընկերությունը այդ լրտեսական համակարգը որակել էր բռնատիրական ռեժիմների գործիք, սակայն պարզ է, որ բոլոր դեպքերում ԱՄՆ իշխանություններն են որոշում` «Պեգասուս» օգտագործող ո՞ր վարչակարգն է բռնատիրական, իսկ որը` ոչ: Այսինքն` կարելի է փաստել, որ մեր կապիտուլյանտական խունտան այլեւս բռնակալական է համարվում Վաշինգտոնի կողմից: Եվ տրամաբանական է, որ եթե Թուրքիայում մայդան են սկսում Էրդողանին տապալելու նպատակով, ապա պիտի նաեւ խորընդոտեն հարեւան երկրներում գործող Էրդողանի խամաճիկներին: Իհարկե, ԱՄՆ-ն ունի նաեւ ՀՀ արեւմտամետներին գաղտնալսումից պաշտպանելու նկատառում, սակայն արդյունքում շահում են բոլորը: Իհարկե, Apple-ի խորհուրդները կարող են օգտագործել Այֆոն ունեցող բոլոր քաղաքացիները, գումարած դրան` նաեւ բոլոր տեսակի հեռախոսների պաշտպանության մասին խորհուրդներով հանդես եկավ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Եվ փաստացի թուրքական լրտեսումից պաշտպանվելն ակտուալ է հիմա, երբ առավել քան հասունացել է կապիտուլյանտներին տապալելու հանրային պահանջը: Ճիշտ է, դրա միջոցները հրապարակային են, սակայն կազմակերպիչների, ցանցային պայքարի օղակների, կիրառելիք տեխնոլոգիաների պաշտպանությունը խունտայից ամենեւին էլ ավելորդ չէ: Եվ, ի դեպ, աստիճանաբար քաղաքական հակագրոհի են անցնում ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը: Սիլվա Համբարձումյանով գործ կարելը դարձել է ծաղրի առարկա, իսկ դատարանում Գռզոն արդեն խոստովանել է, որ չունի ապացույցներ իր` Սերժ Սարգսյանին Բադեն-Բադենի կազինոներ վերագրելու պնդումներին: Ինչ վերաբերում է մինչեւ հիմա «Սերժ մերժողներին», ապա ըստ ՀՀԿ ակտիվիստ Տիգրան Վարդանյանի. «Ե՞լք եք ման գալիս: Դուք դա չեք գտնի, որովհետեւ խճճվել եք ձեր մարդկային որակների մեջ: Այսքանից հետո դուք նույն Նիկոլն եք: Ցավ եմ զգում, որ դուք էլ եք հայ կոչվում, տգետներ»:

Իսկ ովքեր տգետ չեն` վաղուց են սպասում ակտիվ գործողությունների ազդանշանի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինԳերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումըՈւկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել»Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըՉիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվերԹուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել«Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասինՍայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն Սարգսյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ