Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Բանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանը Հերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը «Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ Ավանեսյան Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան Ոսկանյան Բաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան Չմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի Հոխիկյան Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Խիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ Սամսոնյան


Եթե այսօր չպայքարեն հայերը, վաղը տեղաշորի մեջ մեռնելու են` սեփական մեզի հոտից խեղդվելով. Գրիգոր Գրիգորյան

Ներքաղաքական

44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ կարծիքով` իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից իրականացվում է ազգային շահերի դավաճանություն եւ հայության դեմ հանցագործություն, իսկ ընդդիմությունը քաղաքական ամլություն է դրսեւորում, ինչն անթույլատրելի է ներկայիս պայմաններում, երբ թշնամին բառացիորեն ճանկերով պատառոտում է Հայաստանը: Այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՁԱՅՆ ԵՆ ՏՎԵԼ ԱՅՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՅՆ ՍՊԱՍԵԼԻՔՈՎ, ՈՐ ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ` ԻՆՉ ԱՆԵԼ»

– Պարոն Գրիգորյան, խորհրդարանական ընդդիմությունն ասում է` մենք ի՞նչ անենք, երբ անգամ այս օրհասական պահին փողոցում մեծ թվով ժողովուրդ ոտքի չի կանգնում:

– Ընդդիմությունը պատճառաբանություններ փնտրելու իրավունք չունի, որովհետեւ բառացիորեն ասում եմ` ընդդիմություն այլեւս գոյություն չունի: Սա ոչ միայն իմ, այլեւ իմ շատուշատ ընկերների կարծիքն է` հայե՛ր, դուք չունեք ընդդիմություն:

– Ըստ Ձեզ, ի՞նչ կարող էր եւ պետք է աներ ընդդիմությունն այս իրավիճակում, որ չի անում:

– Դա ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ անեին, որ չեն անում: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ձայն են տվել իրենց ոչ թե նրա համար, որ հետո ասեն` ի՞նչ պետք է անենք, այլ ձայն էին տվել այն սպասելիքով, որ նրանք գիտեին` ինչ անեն: Ավելին` նրանք ասում էին, որ գիտեն ինչ են անելու:

– Բայց այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը գալիս էր իշխանություն դառնալու, այլ ոչ թե ընդդիմություն լինելու: Համենայնդեպս, ընտրություններով փորձում էին իշխանության գալ:

– Ինձ թվում է` սա այլեւս կմնա իրենց երազում` հաշվի առնելով այս վերջին օրերի իրենց լռությունն ու անգործությունը, թեպետ եղան ինչ-որ հայտարարություններ: Փաստացի, հիմա նրանք պետք է կոչ անեին եւ մեր հայրենակիցներին հանեին փողոց: Իսկ նրանք, ովքեր այսօր տներում նստած, փորձում են Ֆեյսբուքով հետեւել իրադարձություններին, թե ինչ է կատարվում կամ նրանք, ովքեր ասում են` դե մարդ չկա, գնանք, ի՞նչ անենք եւ այլն, թող իմանան, որ եթե ամեն մեկը ոչ թե ասի` մարդ չկա, այլ ասի` ես մեկն եմ, գնում եմ, այդ ժամանակ իրավիճակը կփոխվի: Իսկ եթե բոլորն ասելու են` մարդ չկա, չի էլ լինի: Գիտեք, նույնկերպ 100 տարի առաջ այս նույն սցենարով ենք կորուստներ կրել: Ով այսօր համարում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, ամեն ինչ արդեն ծախված է, երեւի մի քանի տարի հետո` արդեն կա՛մ օտարության մեջ, կա՛մ Թուրքիայի վիլայեթ դարձած Հայաստանում, կա՛մ շատ ավելի փոքրացած Հայաստանում իրենց տունը նստած, Աթաթուրքի նկարը պատին պարտադրանքով կախած իրենց երեխաներին ու թոռներին ամոթով կամ անամոթաբար ստելու են, թե ինչպես էին պայքարում, իսկ պիղծ հայրենադավներն ու ամուլ ընդդիմությունը ծախեցին երկիրը եւ հանձնեցին թշնամուն: Այսօր կա՛մ ընդդիմության եւ իշխանության միջեւ կա կոնսենսուս, կա՛մ ընդդիմությունը ոչ մի բան անել չի կարողանում: Էլի եմ ասում, եթե այսօր չպայքարեն հայերը, վաղը տեղաշորի մեջ մեռնելու են` սեփական մեզի հոտից խեղդվելով: Այդ ժամանակ կասեն, որ իրենց ամբողջ կյանքը կտային, միայն թե այն պահը վերադառնար, որ կարողանային դուրս գալ հրապարակ եւ պաշտպանել հայրենիքը` հանուն իրենց երեխաների, թոռների եւ սուրբ հավատքի:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՎԱՅՐ ԴՐԱԾ ԿԼԻՆԵԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ»

– Անընդհատ սլաքներն ուղղվում են, թե ընդդիմությունը չի կարողանում ոչինչ անել, բայց իրենք էլ հակադարձում են, որ այն, ինչ իրենք չենք կարողանում անել, դուք ավելի լավ արեք:

– Սա թերեւս ամենաանատամ փաստարկն է: Եթե մենք պետք է ամեն ինչ անենք, ինչի՞ համար ենք իրենց ուղարկել Ազգային ժողով, կարո՞ղ են բացատրել: Եթե փողոցում պայքարը մենք պետք է անենք, պատերազմի ժամանակ մենք պետք է գնանք, հանրային ակտիվություն մենք պետք է ցուցաբերենք, եթե ամեն ինչ մենք պետք է անենք, դուք մեր ինչի՞ն եք պետք, կամ ո՞րն է ձեր դերը:

– Բազմիցս ասել են` եթե վստահ լինեն, որ իրենց մանդատները դնելը, իրավիճակ կփոխի, րոպե առաջ վայր կդնեն...

– Ես չեմ վստահում նրանց խոսքերի անաչառությանը, որովհետեւ հայրենիքի անվտանգությամբ իրականում մտահոգվածները վաղուց վայր դրած կլինեին մանդատները  եւ կոչ կանեին, որպեսզի գոնե իրենց սատարողները դուրս գան փողոց եւ ոչ թե շոուներ կսարքեին` մարդկանց հանելով փողոց, ման տալով քաղաքով մեկ եւ հետո ուղարկելով տուն:

– Այսքանից հետո` կարծում եք հանրությունը որեւէ կոչով դուրս կգա՞ փողոց:

– Չեմ կարող ասել, կարող եմ իմ անունից խոսել: Ես այլեւս ինձ համար ֆիքսել եմ, որ այդ ուժերը, որպես ընդդիմություն, ինձ համար այլեւս գոյություն չունեն: Թող շատ ամպագոռգոռ չհնչի, բայց բոլորս, ովքեր մտահոգված ենք այս իրավիճակով, պետք է փորձենք ինքներս մեջք մեջքի տալ: Արդեն քիչ ժամանակ է մնացել, պետք է ձեւավորենք ուժ (չեմ ասում ընդդիմություն), որը կփրկի հայրենիքն այս հայրենադավների չանչերից: Իսկ նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր եւ շատ խելացի են համարում, մտքներով թող չանցնի, թե իրենք այսպես լուռ կնստեն, հայրենիքը կպատառոտեն, կհանձնեն թշնամուն եւ դրանից հետո նոր իրենց ռեսուրսները գործի կդնեն: Իրենք կարող են շատ լավ գործի դնել այդ ռեսուրսները նաեւ հիմա, պարզապես, չեն համարում այն այս պահին արդյունավետ իրենց համար:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Նույն ՀՅԴ-ն, որը միայն Երեւանում 3 հազար ակտիվ անդամ ունի, շատ այլ քաղաքական միավորումներ եւս ունեն ռեսուրսներ, ԶԼՄ-ներ եւ այլն, իրենց ռեսուրսային բազան բավականին լայն է, ինչո՞ւ չեն գործի դնում: Երբ այս «հայրենադավ օպերացիան» ավարտվի, միգուցե իրենք փորձեն ալիք բարձրացնել եւ ասել` ինչ եղել-եղել է, եկեք ինչ-որ կա փորձենք պահել, կգանք իշխանության, եւ մենք գիտենք` ինչ անել: Բայց թող իրենք հասկանան, որ այն տղաները, որոնք արյուն են թափել այս հողի ամեն մի թիզի համար, չեն ներելու իրենց այսօրվա պասիվությունը: Մեկը ես` դեմ եմ լինելու նրանց նմաններին իշխանության ղեկին ընդունելուն:

– Բայց հույս կա՞, որ, Ձեր ասած` «հայրենադավ օպերացիան» ավարտվելուց հետո` դեռ հնարավոր կլինի ինչ-որ բան փրկել:

– Կխուսափեմ ինչ-որ կանխատեսումներ անել: Ես ընդամենը արձանագրում եմ այն, ինչ տեղի է ունենում, եւ օր օրի ավելի ու ավելի եմ համոզվում, որ որոշ մարդիկ առաջնորդվում են նեղ անձնական, խմբային շահերով: Միգուցե նրանք մի բան գիտեն, որը մենք չգիտենք, բայց այդ դեպքում արդարացի կլիներ գոնե նրանց, ովքեր իրենց համար օրերով ու ամիսներով փողոցներում սառել են, իրենց հետեւից են գնացել, իրենց ձայնն են տվել եւ, ի վերջո, ապահովել են իրենց այդ նստատեղերը պառլամենտում, գոնե նրանց տեղեկացնեին, որ իրենք ամուլ են, բան չեն կարողանում անել կամ եկել են պայմանավորվածության, այլ ոչ թե լռեին ու ինչ-որ անատամ հայտարարություններով փորձեին, այսպես ասած, արդարանալ: Հայն Աստծո ժողովուրդ է, որը պարտվել չի կարող, եւ թող ոչ ոք չմտածի, որ ինքն անփոխարինելի է: Անփոխարինելիներ չկան, կան անկրկնելիներ, ու կարող եմ թերեւս ասել, որ ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանական ընդդիմությունը դարձավ անկրկնելի իր պասիվությամբ` հայրենիքի աննախադեպ վտանգի ժամանակ: Դրանով իրենք, իրոք, անկրկնելի դարձան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնԱնձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված...Ինչու Ռոնալդուն չդարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստԻրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով. ՎարդեւանյանՀունվարի 24-ի հոսանքազրկումների մասինՈրոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ. ՀՀ նախագահը հրաժարական տվեցՀայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներՈրտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ)Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա Սատանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ