ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ Շարմազանով Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասին Քալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան


Միակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը»

Ներքաղաքական

Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններ, որի արդյունքում միավորվելու են 8 համայնք՝ Փարաքար, Մերձավան, Բաղրամյան, Այգեկ, Արևաշատ, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք: Այս համայնքում  ՏԻՄ համասնական ընտրություններում մասնակցության համար գրացնված են երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, «ՔՊ» կուսակցությունը՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ։

Փարաքարցիները եւ վերը նշված գյուղերի  բնակիչները «Իրավունքի» հետ զրույցում  անդրադառնալով թեկնածուներին միանշանակ փաստեցին. «Միակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է, ով միշտ է եղել ժողովրդի կողքին: Չեք գտնի մեկին, ով դիմած լինի Գրիգորյաններին ու առանց խնդրին լուծում ստանալու հեռանա: Էս մարդիկ իրենց տեսակով գյուղին, գյուղացուն նվիրված մարդիկ են` թե ՛հայրը, թե՛ առավելեւս որդին»,-ասաց Արամ Պապը Մերձավանից:

 

Ցանկացած խոսքի համար պատասխանատու ենք թե՛ մեզ ընտրողների, եւ թե՛ չընտրողների առջեւ

Իսկ ինչն՞ է երիտասարդ հաջողակ գործարարին, այսպես ասած, ստիպել, որպեսզի մտնի քաղաքականության մեջ, որոնք են համայնքային առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրները, ինչ կարգախոսով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, որն է հայրիկից ստացած ամենարժեքավոր խորհուրդը, ինչը երբեք չի ների այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք  «Ապրելու Երկիր» կուսակցության առաջին համար Վալոդյա Գրիգորյանի հետ, ով նախ անդրադարձավ  համայնքային առաջնահերթ խնդիրներին մանրմասնելով.

-Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի վերանորոգում, գերեզմանատների բարեկարգում, բուժամբուլատորիաների վերանորոգում և կահավորում, տրանսպորտային համակարգի բարելավում, աղբահանության կազմակերպման որակի բարելավում:  Ուզում եմ փաստել, որ ես եւ իմ կուսակցությունը երաշխավորում ենք մեր ընտրողներին, որ մեր նախընտրական ծրագրում առկա ցանկացած կետ լուծելու ենք, որը չստացվի պետբյուջով, դա կարվի աձնական միջոցներով: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ոչինչ հենց այնպես չեմ ասում: Ցանկացած խոսքի համար պատասխանատու ենք թե մեզ ընտրողների եւ թե չընտրողների առջեւ: Եվ պատահական չէ, որ մեր նախընտրական քարոզարշավի կարգախոսն է` «Ապրելու Փարաքար»:

-Կառանձնացնե՞ք ամենաաշատ խնդիրներն ունեցող համայնքները այսօր:

-Խնդրահարույց է հատկապես Արևաշատ համայնքում, քանի որ չկա էջմիածնին կապող տրանսպորտ: Նախկինում եղել է, բայց հիմա չի աշխատում, կարծում եմ, ոչ եկամտաբեր լինելու պատճառով, քանի որ մարդկանց քանակը չի բավարարել: Եթե դա լինի ոչ շահույթ հետապնդող բարեգործական կազմակերպություն, կարծում եմ, ժողովրդին կարող ենք նորմալ տրանսպորտով ապահովել: Համապատասխան մարմինների հետ քննարկումից և թույլտվություն ստանալու դեպքում  ընտրություններից հետո իմ անձնական միջոցներով կլուծեմ այդ խնդիրը։ Իմ անձնական հովանավորությամբ Մերձավան համայնքի սպորտդպրոցում մոտ 70 երեխա է մարզվում՝ Մերձավան և հարևան համայնքներից, Այգեկ համայնքում արդեն երկու տարի գործում է պարի խմբակ, Մուսալեռ համայնքում 43 երեխա է մարզվում, Արևաշատում բռնցքամարտի մեծ դպրոց կա, որտեղ 20 երեխա է հաճախում: Վերջիններիս սակավաթիվ լինելը կապված է ֆինանսական հնարավորությունների հետ: Անկախ ընտրությունների արդյունքից՝ ընտրություններից հետո դա էլ կվերցնեմ իմ հովանավորության ներքո, որպեսզի այդ 20-ը դառնա 40, 60։ Ես թե նախկինում, թե այժմ ոչ մի հեռահար նպատակ չեմ ունեցել, պարզապես լինելով մարզիկ՝ ցանկացել եմ այս ձևով մասնակից լինել մեր երեխաների զարգացմանը, քանի որ, վստահ եմ, տարիներ հետո դա իր արդյունքը տալիս է, փողոցից կտրվում են։

Տեսել եմ, թե՛ տիկին Թանդիլյանի եւ թե՛ պարոն Առաքելյանի տարիների աշխատանքը

-Պարոն Գրիգորյան, ի դեպ ինչո՞ւ հենց «Ապրելու երկիր» կուսակցությունով առաջադրվեցիք:

-Որովհետեւ տեսել եմ, թե տիկին Թանդիլյանի եւ թե պարոն Առաքելյանի տարիների աշխատանքը, որ նրանք իրենց ցանկացած խոսք վերածում են գործուն  փաստի: Անկեղծ ասած, շատ համայնքային բնակիչներ «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնելով ընտրապայքարում ոգեշնչվում եւ դառնում են մեր համախոհները: Ինչ խոսք, նաեւ պարոն Վարդանյանի տեսակն ու մարդկային բարձր հատկանիշներն են ինձ համար առիթ հանդիսացել անդամագրվել հենց այս կուսակցությանը:

Ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք սիրելի ժողովուրդ

-Պարոն Գրիգորյան, Ձեր մասին խոսելիս, համայնքի բնակիչները ավելի շատ խոսում են Ձեր մարդ տեսակի մասին, հետո նոր քաղաքական գործչի: Ուստի ուզում եմ նաեւ Ձեզ չճանաչողների համար բացահայտենք Ձեր մարդ տեսակը: Ձեր թույլտվությամբ:

-Սիրով:

-Պարոն Գրիգորյան, եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ապրելու ընդամենը 24 ժամ, ի՞նչ կանեիք:

-Ամեն ինչ, ինչ հնարավոր է:

-Ի՞նչը կյանքում չեք ների:

-Դավաճանությունը:

-Ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:

-Կինս:

-Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

-Զավակներիս լույս աշխարհ գալու օրերը, թեեւ երջանիկ օրեր շատ եմ ունեցել իրականում:

-Ամենատխուր օրը:

-44-օրյա պատերազմի արդյունքները իմանալու օրը:

-Հայրենիքը Ձեզ համար:

-Սրբություն:

-Ձեր հայրիկից ստացած ամենակարեւոր խորհուրդը, որով առաջնորդվում եք կյանքում:

-Համբերատարություն:

-Եվ վերջում, Ձեր խոսքը դեկտեմբերի հինգին ընտրության մասնակցող համայնքի բնակիչներին:

-Ուղղակի ճիշտ ընտրություն կատարեք սիրելի ժողովուրդ, անկախ նրանից ինձ կընտրեք, թե ոչ, ես ընտրվելու դեպքում ծառայելու եմ բոլորին, դա ես խոստանում եմ:

 

ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ ՇարմազանովՄանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսությանApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համարՖԻՖԱ-ն ամենաքիչն է մտածում ֆուտբոլի մասին. Բենզեմայի գործակալը` ֆրանսիացու տարվա խորհրդանշական հավաքականում չլինելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ