Կապիտուլյանտ Նիկոլը դեռ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալուց.Գագիկ Համբարյան 2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ


«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, հնարավոր ելքերի ու խոստացված դիմադրության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆԻ հետ:

 

«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ, ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ»

– Մինչ բոլորը խոսում են համախմբման ու դիմադրության մասին, երկիրը շարունակում է սրընթաց գահավիժել: Ի վերջո, ինչպե՞ս է կասեցվելու այս վտանգավոր ընթացքը, եւ ինչո՞ւ չի ուրվագծվում այդ համախմբումը:

– Միայն համախմբմամբ է հնարավոր մեր այսօրվա մարտահրավերներին արձագանքելը, դրանց առերեսվելը ու հույս ունենալը, որ կարող ենք հաղթած դուրս գալ այս իրավիճակից: Այլ պարագայում ուղղակի դատապարտված ենք այս չարաբաստիկ շրջանը նորից կրկնելու ու կրկնելու: Այն ուժերը, որոնք անգամ հիմա նախկին-ներկա են քարոզում, խոսում են անձնական, խմբային, կուսակցական հավակնությունների մասին, մի օրակարգ են հետապնդում` թույլ չտալ մարդկանց համախմբվել մեկ նպատակի շուրջ: Այս պահին մեկ հարց պետք է քննարկվեր` մենք պետականություն ուզո՞ւմ ենք ունենալ, թե` ոչ: Եթե այս հարցից զատ` այլ հարցեր են քննարկվում ցանկացած ուժի կողմից, նշանակում է, որ իրենց օրակարգն է խանգարել համախմբմանը, օրվա իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ քողարկված սատարել նրանց:

– Կարծում եք` հենց այդ այլ օրակա՞րգն ունի այս օրերին Հանրապետության հրապարակում հանրահավաքներ իրականացնող Ազատագրական շարժումը, որոնք գոռում են համախմբում, բայց պարզվում է` իրենց համար անցանկալի են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները:

– Չեմ կարող ինձ թույլ տալ նման հետեւություն անել, որովհետեւ այդ շարժման ներսում շատ ներքին հարցեր կան, որոնցից տեղյակ չեմ: Կարծում եմ` այս հարցը ճիշտ կլինի ուղղել շարժման մասնակիցներին եւ շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներին: Ամեն դեպքում, ինձ համար մի բան շատ հստակ է` արհեստածին քարոզչական թեզերը, որոնք միտված են բաժանելուն, հայ մարդուն հայ մարդու նկատմամբ թշնամի դարձնելուն, անընդունելի եւ անընկալելի են: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ արդեն իսկ հաջողած տեխնոլոգիան նորից կիրարկվի մեր նկատմամբ: Պետք է, ի վերջո, հասկանանք, որ եթե այսպես շարունակենք, այլեւս ոչինչ չենք ունենալու, ինչի համար պետք է պայքարենք, ինչի շուրջ պետք է համախմբվենք: Ամեն վայրկյանը, քանի դեռ սրանք զբաղեցնում են իշխանական աթոռներ եւ ներկայացնում են հայկական պետականությունը, մեզ համար ճակատագրական եւ կործանարար է:

 

«ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՆԵԼ»

– Երբ ամեն վայրկյանը շատ թանկ կարող է նստել մեր պետականության համար, չե՞ք կարծում, որ ժամանակի կորուստ է ասել, թե եկեք մեր գրասենյակներում ցուցակագրվեք, որ դիմադրություն ձեւավորենք, ինչը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը: Վերջապես ե՞րբ են կառուցվելու այն բարիկադները, որի մասին ասում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

– Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, տեղի չունեցավ մի քանի օրում, չեմ վախենա ասել, որ դրան նախապատրաստվել էին տասնամյակներ: Մի քանի անհաջող ցցուն փորձեր, որոնց մասին բոլորս ենք շատ լավ հիշում, եւ հաջողեցին 2018-ին, երբ ստեղծվեց նպաստավոր իրավիճակ, ու պահը որսացին: Դրա համար տարիներ շարունակ ապատեղեկատվությամբ ու տեղեկատվական ահաբեկչության զոհ դարձնելով հասարակությանը` հասունացրել էին, եւ դժգոհությունը ստեղծել էր մի պայթյունավտանգ, շատ զգայուն իրավիճակ, որի հետեւանքը եղավ այն, ինչ տեսանք 2018-ին:

– Միայն չասեք, որ հիմա էլ հասարակությունը պետք է սպասի տասնամյակներ, որպեսզի ստեղծված իրավիճակը շտկվի:

– Տասնամյակներ չենք սպասելու, բայց վստահաբար գիտեմ, որ յուրաքանչյուր չմտածված քայլ եւ իրադարձային լուծում կամ արձագանք նույնքան վճառական կարող է լինել մեր պետականության համար այսօր, քան երբեւէ: Այնպես որ, միամտություն է ակնկալել, որ համախմբման բացակայության պարագայում որեւէ մեկը կարող է վճռական բեկում մտցնել ստեղծված իրավիճակում: Համախմբումը պետք է լինի առանց նախապայմանի, եւ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են պատասխանատու մեր պետականության, մեր հայրենիքի ապագայի համար պետք է մի կողմ դնեն իրենց խմբային, կուսակցական, անձնական նախասիրությունները, նախապատվությունները, տարաձայնությունները, անեն այդ վճռական քայլը եւ ստանձնեն պատասխանատվություն: Այդ ժամանակ մենք լրիվ այլ իրավիճակ կունենանք: Մեր ջանքերը հիմա ուղղված են հենց դրան, ինչի մասին բազմիցս խոսել են գործընկերներս: Պետք է ձեւավորվի մեկ օրակարգ, որը կհամախմբի մեր ծվեն- ծվեն եղած հասարակությանը եւ հնարավորություն կտա, իրոք, մեր հայրենիքի համար սրտացավ անհատներին ու խմբերին իրենց ծառայությունը մատուցել` հանուն հայրենիքի, հանուն մեր պետականության:

 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԵՂԵԼ Է Ո՛Չ ՄԱՆԴԱՏԻ, Ո՛Չ ԱԹՈՌԻ, Ո՛Չ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ»

– Համարենք, թե համախմբվեցին ու այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանին մերժեցին, բայց հետո ինչպիսի՞ ապագա է սպասվում: Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է փոխել երկրի հաջորդ իշխանությունը, որ ավելի վատը չդառնա, քան ներկաներն են:

– Մեր օրակարգը մերժելու օրակարգ չէ, այլ հանունի օրակարգ է: Այո՛, իրենց իշխանությունից հեռացնելով` մեր խնդիրները չեն վերանալու, ժամանակը չենք շրջելու եւ չենք վերադառնալու 2018 թվականի հայտնի իրադարձություններին նախորդած շրջան: Մենք նորից ունենալու ենք նույն գոյութենական մարտահրավերները տարածաշրջանում եւ դրանց պետք է պատրաստ լինենք արձագանքնելու: Հակառակ ընտրությունը ոչինչ չանելն է եւ սպասելը, թե երբ ենք, պարզապես, արձանագրելու հայկական պետականության գոյության ավարտը: Ինձ համար սա անձնապես անընդունելի իրողություն կլինի: Արդյոք մենք արել ենք եւ անում ենք հնարավորը, որպեսզի չմոտեցնենք եւ կանխենք այդ չարաբաստիկ օրը: Ես կարող եմ իմ անունից խոսել` ինձ համար սա քաղաքականություն չի եղել եւ   չի լինելու: Սա հայրենիքի փրկությանն ուղղված մի գործընթաց է, որի հարցում ինձ համար կարմիր գծեր գոյություն չունեն: Ինձ համար միշտ հայրենիքը եւ հայկական պետականությունը եղել են բարձրագույն արժեքներ,եւ հանուն դրա պայքարը  իմ ընտանիքի պատմության եւ իմ ժառանգության մի մասն է: Ես չեմ կարող պարզապես ձեռքերս ծալած նստել Հայաստանում կամ արտերկրում ու սպասել, թե իմ փոխարեն իմ հայրենիքի փրկության գործում այլոք ինչ մասնակցություն պետք է ունենան: Ուզում եմ, որ սա նաեւ որպես ուղերձ ընկալեն ընթերցողները եւ հասկանան, որ մեր պետականության գոյության համար յուրաքանչյուրս ենք պատասխանատու թե՛ Հայաստանում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս, որովհետեւ յուրաքանչյուրիս անվտանգության երաշխավորը հայկական պետականությունն է: Որ րոպեին հայկական պետականությունը դադարի գոյություն ունենալ, բոլորիս գոյությունն է բառի բուն իմաստով վտանգված լինելու: Ուզում եմ` մարդիկ իրոք հասկանան, որ սա հերթական քաղաքական խժդժությունը չէ, հերթական տարածաշրջանային ուժերի տեղաբաշխումը չէ, այլ իրապես վճռական նշանակություն ունի: Եվ եթե մենք չենք ստանձում պատասխանատվությունը մեր պետականության համար պայքարելու եւ պաշտպանելու, ուրեմն` պետք է արձանագրենք, որ արժանի չենք այդ պետականությանը:

– Հենց դրա համար խորհրդարանական ընդդիմությանն ընդդիմադիր շարքերից ասում են` դրեք Ձեր մանդատները, դուրս եկեք փողոց միասին պայքարենք ու պաշտպանենք մեր պետականությունը: Դուք հենց այս կոչերի ներքո վերցրիք Ձեր մանդատը, այս իրավիճակում ի՞նչ եղանակ կարող է փոխել այն, եւ ե՞րբ եք պատրաստ վայր դնել:

– Ինձ համար այս պայքարը եղել է ո՛չ մանդատի, ո՛չ աթոռի, ո՛չ պաշտոնի համար: Անհեթեթ են ուղղակի նման խոսակցությունները: Ցանկացած քայլ, որը կմոտեցնի այս թրքադավ իշխանությունների կառավարման ավարտին, ինձ համար ընդունելի լուծում է: Որ րոպեին, որ պահանջվի մանդատները վայր դնել, պայքարը փողոց տեղափոխել կամ առաջնագծում մեր տղաների թիկունքին կամ կողքին կանգնելու պատիվն ունենալ, ես այնտեղ պետք է լինեմ: Չեմ կարծում, որ նման պնդումներ անողները սպասարկում են համախմբման օրակարգին: Եթե իրենք իրապես մտահոգված են մեր երկրի ապագայով եւ մեր պետականության գոյությամբ, ուրեմն` թող սպասարկեն համախմբման օրակարգին: Գիտեք, շատ կուզեի, որ իրականությունն այլ լիներ, եւ ստիպված չլինեի այս հարցերի շուրջ խոսել: Բայց, ցավալիորեն ունենք այն, ինչ ունենք, եւ ինքս ինձ հարց եմ տալիս` եթե ոչ ես, ապա էլ ո՞ւմից պետք է ակնկալեմ իմ հավատամքի համար իմ պատկերացումներին համապատասխան պայքարը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե չհամախմբվենք, այս պայքարում մենք անհատապես որեւէ հաջողություն չենք գրանցելու, չենք հաղթելու, իսկ ինձ համար շատ պարզ է` չկա եւ չի լինելու համակերպում այս իրողությունների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կապիտուլյանտ Նիկոլը դեռ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալուց.Գագիկ Համբարյան2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրԱյն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայողՀումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի շնորհավորանքը հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանըՍերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակինԵռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ