Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ) Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Եռաբլուրը վերևից. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի Լավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի ՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video) Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ Նազարյան Կաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»

Հասարակություն

Այս տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ.

- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Սոչիի հանդիպումը, անկասկած, կարեւոր միջազգային իրադարձություն է: Պետք է մեծ երախտագիտություն հայտնենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, իրավիճակի կարգավորման, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ նրա գործունեության համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ բազմաթիվ հարցեր արդեն լուծվել են: Բայց կան խնդիրներ, որոնք դեռեւս լուծված չեն, եւ առաջացնում են մտահոգություն:

ՆԱԽ, շատ կարեւոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի իր անխոնջ ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչվեցին միջազգային հանրության կողմից եւ անդամագրվեցին տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում, որոնք գծվել էին հարյուր տարի առաջ խորհրդային իշխանության արշալույսին: Անկախ նրանից, թե ինչ-որ մեկին դա դուր է գալիս, թե` ոչ, սա է իրականությունը, որի հետ պետք է ընտելանալ: Ուստի շատ կարեւոր է, որ Ռուսաստանը, նրա հնարավորությունները, քարտեզները, ռազմաքաղաքական եւ այլ իրողությունների ըմբռնումը դրվեն սահմանազատման եւ սահմանների փոխադարձ ճանաչման ծառայության: Միանգամայն ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում Ռուսաստանից բացի, ուրիշ ոչ ոք ի վիճակի չէ անել այդ գործը, հետեւաբար, երախտապարտ ենք Ռուսաստանին այս հարցում ակտիվ լինելու համար:

ԵՐԿՐՈՐԴ` կարեւոր է հասկանալ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է շարունակվի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ավելի մեծ վստահություն ստեղծելու ուղղությամբ: Իսկ դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել բոլոր ռազմագերիներին, քանի որ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքը բոլորի փոխանակումն է բոլորի հետ: Միայն այդ դեպքում հայ ժողովուրդն իր համար ընդունելի կընկալի միջազգային այս նոր իրականությունը: Ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների մարմինների որոնման եւ վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը շատ կարեւոր է, որը պետք է շարունակվի եւ հասցվի տրամաբանական ավարտի` թափանցիկ եւ հասկանալի մեր տարածաշրջանի հասարակության եւ միջազգային հանրության համար:

ԵՐՐՈՐԴ` միանգամայն ակնհայտ է, որ 1992թ. մարտի 24-ին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն անդամակցելուց անմիջապես հետո, Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են ԵԱՀԿ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես արբիտր հանդես գալու խնդրանքով: Անցել է գրեթե երեսուն տարի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտնի միջնորդությունը շարունակվում է: Պետք է հասկանալ, որ աշխարհում չկա որեւէ այլ կառույց, որը օբյեկտիվորեն եւ սրտացավորեն կզբաղվեր այս հարցով` հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային բոլոր իրողությունները, այդ թվում` միջազգային իրավունքը: Հայաստանը կշարունակի պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ընդհուպ սեփական պետության ստեղծումը` ԵԱՀԿ Հելսինկյան հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք ընդունվել են 1975 թվականին, եւ որոնք չեն կորցրել իրենց հնչեղությունն ու արդիականությունը նույնիսկ այսօր:

ՉՈՐՐՈՐԴ` խաղաղ գործընթացը չի կարող առաջընթաց ունենալ առանց մեր հասարակությունների մասնակցության` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը կաջակցի բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք կգործադրվեն հարեւան ժողովուրդների միջեւ ավելի մեծ վստահություն հաստատելու ուղղությամբ: Մեր երկրների փայլուն ուղեղները միշտ մտահոգված են եղել, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարվի անվստահությունը, թշնամանքը, փոխադարձ ատելությունը, Ադրբեջանում նաեւ ծայրահեղ հայատյացությունը: Սրանք շատ կարեւոր բաներ են, եւ ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ լրջորեն կմտածեն, թե ինչ է պետք անել հարաբերությունները կարգավորելու համար` անվստահությունը նվազեցնելու համար: Կարծում եմ, որ հասարակական, քաղաքացիական երկխոսությունը, միջխորհրդարանական շփումը, մտավորականների, հարեւան ժողովուրդների առաջադեմ, խելացի մարդկանց շփումը պետք է հանգեցնի նրան, որ մեր երկրների շարքային մարդիկ սկսեն ավելի շատ վստահել միմյանց, ստեղծվի մթնոլորտ, որտեղ հնարավոր են որոշ լուրջ, հիմնարար փոփոխություններ...

Զարմանալի եւ ցավալի է, որ արեւմտյան կազմակերպությունները, որոնք երկար տարիներ զբաղվում էին Հարավային Կովկասում խաղաղապահ գործունեությամբ, այժմ դուրս են մնում այս գործընթացից եւ կողքից են նայում Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին հաշտեցնելու Ռուսաստանի փորձերին: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի քրիստոնեական բարեգործական, խաղաղապահ, մարդասիրական եւ այլ կազմակերպություններն այսօր անեին այն, ինչին կոչված էին տասնամյակներ շարունակ: Մասնավորապես` նստեցնեին Հայաստանի ու Ադրբեջանի խելացի ու ազդեցիկ մարդկանց կլոր սեղանի շուրջ` քննարկելու խաղաղ համակեցության ու առանց պատերազմի կյանքին վերաբերող տարբեր հարցեր:

ՀԻՆԳԵՐՈՐԴ` պետք է հասկանալ, որ այսօր Ռուսաստանը շատ մեծ միջազգային դժվարություններ է ապրում եւ գտնվում է Արեւմուտքի հետ լուրջ առճակատման մեջ, սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժամանակակից միջազգային քաղաքականության այն հազվագյուտ ոլորտներից է, որտեղ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները չեն տարբերվում: Սա ստեղծում է ընկալումը առ այն, որ կա ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հնարավորություն նույնիսկ նման դժվարին պայմաններում: Եվ լուծման քաղաքական բանաձեւ գտնելու այս գործընթացը պետք է անպայման շարունակվի` հանուն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի փրկության, հանուն մեր ժողովրդի ներկայացուցիչների նոր աղետների, տեղահանումների եւ ֆիզիկական բնաջնջման կանխման: Պետք է ընդգծել, որ այսօր Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանն այսօր չի ընդդիմանա թուրք-ադրբեջանական տանդեմին եւ արմատական քայլերի չի գնա այդ տանդեմի դեմ: Սա նույնպես մեր կյանքի իրողությունն է: Ուստի, ես եւ իմ համախոհները հետեւողականորեն հանդես ենք գալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության բազմակի խորացման եւ ամրապնդման օգտին: Մենք կողմ ենք մեր երկրում Ռուսաստանի Դաշնության քաղաքակրթական ներկայության ընդլայնմանը: Համոզված ենք, որ ռուս-հայկական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանների համատեղ պաշտպանությունը ի զորու է պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իհարկե, կարող է գալ այն ժամանակը, երբ այդ սահմանները կդառնան թափանցիկ, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրները կդառնան Եվրասիական տնտեսական միության կամ տարածաշրջանային այլ նոր կազմակերպությունների անդամներ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը կլինի լոկոմոտիվը, բայց մինչեւ այս ժամանակները գան, մեզ պետք է ուժեղ Հայաստանը` ուժեղ Ռուսաստանի հետ միասին: Այդ իսկ պատճառով մենք հանդես ենք գալիս մեր երկրում Ռուսաստանի Դաշնության տնտեսական, ռազմական, քաղաքական եւ հումանիտար ներկայության ուժեղացման օգտին: Մեզ համար սա անվտանգության, մեր ինքնիշխանության պաշտպանության, Հարավային Կովկասում կայունության գործոն է:

ԵՎ ՎԵՐՋԻՆԸ` ուզում են նշել, որ հիբրիդային, հոգեբանական պատերազմները վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ մի բանի չեն հանգեցրել եւ չեն հանգեցնի ապագայում: Ուստի այսօր Հայաստանում պետք է լռեցնել հակառուսական հռետորաբանությունը, որպեսզի Ռուսաստանին եւ նրա խաղաղապահ ջանքերին ընդդիմացող մարդիկ հստակ եւ պարզ հասկանան, որ դա կարող է հանգեցնել հայկական պետականության հիմքերի խարխլմանը, ինքնիշխանության կործանմանը, ընդհանրապես հայության համաշխարհային դիրքերի թուլացումը: Պետք է հասկանանք, որ ինչպես հարյուր տարի առաջ, մենք հիմա շատ լուրջ փոփոխությունների շեմին ենք, եւ պետք է ողջ մնանք, ավելի ուժեղանանք, միավորվենք եւ համախմբվենք հզոր Ռուսաստանի շուրջ: Միասին աշխատենք մեր բարդ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ:

Պատրաստեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալըՄարուքյանն իրեն ընդդիմադիր համարո՞ւմ էՌոնալդուն կրել է հայկական բրենդի հագուստ (լուսանկարներ)Ռոնալդուի եւ Ջորջինայի սիրո պատմությունը. ինչպես է զույգը ծանոթացել Հայ-ադրբեջանական սահմանին ձեւավորել ՀԱՊԿ մշտադիտարկման մեխանիզմ. ինչ է առաջարկում Մհեր ՇահգելդյանըՀայոց Բանակի 30-ամյա հոբելյանը մե´նք ենք տոնելու՝ հունվարի 28-ին, ժամը՝ 13.00-ին Հանրապետության հրապարակում«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը պարգեւատրվել է Ալբերտ Հովհաննիսյան անվան հուշամեդալովՆվիրյալ Հայը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի խորհրդանիշ Ալբերտ Հովհաննիսյանի Հայրիկն էր՝ Արտակ Հովհաննիսյանը, ով իր ամենաթանկին կորցնելուց հետո անգամ արժանապատվորեն լծվեց Թիկունքն ամուր պահելու գործինՊրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ երեխաների շրջանում «Օմիկրոնի» տարածման, հետևանքների եւ պատվաստանյութերի արդյունավետության մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ