2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օր Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)


«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»

Հասարակություն

44-օրյա պատերազմում մեր ցավալի կորուստներից մեկն էլ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եւ որդու զոհվելու փաստն էր: Ցավալի ու միաժամանակ՝ մինչ օրս առեղծվածային համարվելով: Նկատի ունենք, որ այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչպես Ռուստամի հստակ կոորդինատները հայտնի դարձան թշնամուն: Այս, ինչպես նաեւ պատերազմական եւ հայաստանյան ներկա իրողությունների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ Հայոց բանակի առկա իրավիճակին եւ սահմանային կուտակումներին.

- Պետք է մարդը կույր լինի, որ չտեսնի թշնամու կուտակումները ՀՀ սահմանների ողջ երկայնքով մեկ, բայց ոչ ոք դրա մասին չի խոսում: Այնինչ, կուտակումները բավականին ահագնացող տեմպերի են հասնում: Ձեզ ավելին ասեմ, նոյեմբերի 16-ին թշնամին պլանավորել էր, որ իջնի եւ Գորիս տանող ճանապարհը փակի, բայց, ի փառս մեր բանակի, հանդիպեցին զինվորների հուժկու հարվածին: Իսկ այն խոսակցությունները, թե մեր բանակն այլեւս ի զորու չէ դիմակայել թշնամուն, կեղծ են ամբողջությամբ: Նման խոսակցությունները, թեզերը տարածում են Հայաստանում գտնվող եւ իրենց ծառայությունները թուրքերին մատուցող «հայերը»: Նոյեմբերի 16-ին շատ զինվորների հետ միասին նաեւ «Սեւ հովազ» պայմանագրային գումարտակն էր կռվում եւ իր անվանն արժանի հակահարված տվեց թշնամուն:

 

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽՈՒՃԱՊԻ ԷԻՆ ՄԱՏՆՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

- Պարոն Գասպարյան, հնարավոր չէ՞ր մեր բանակի նման մարտունակությունը, ինչպես Դուք ասացիք, ցուցադրել նաեւ 44-օրյա  պատերազմի ընթացքում, որպեսզի խուսափեինք նման ցավոտ արդյունքներից:

- Գիտե՞ք, 44-օրյա պատերազմի ժամանակ նույն «Սեւ հովազ» պայմանագրային ջոկատը Քարվաճառի տարածքում մի սանտիմետր հող չզիջեց, անգամ առաջին օրվա գրաված դիրքը հետ բերեց: Բայց հետո իմացաք, թե ում ձեռամբ՝ ինչ եղավ: Էլ չեմ խոսում հարավային ուղղության մասին, որտեղ միտումնավոր խուճապի էին մատնում զինվորներին:

- Ովքե՞ր:

- Յան ազգանունը կրող «թուրքերը»:

- Գեներալի ուսադիրների տա՞կ:

- Անգամ՝ գեներալների, այո, ցավոք: Բայց խուճապը ոչ միայն գեներալներն ու սպայակազմն էին տարածում, այլ նաեւ որոշ լրատվամիջոցներ, ֆեյքեր, որոնք միտումնավոր բանակը տանում էին բարոյալքման: Հեռու չգնանք, վառ, թարմ օրինակ: Նոյեմբերի 16-ին՝ մի քանի ժամ ընթացող պատերազմի ժամանակ, միանգամից «Հայկական ժամանակ» օրաթերթը խուճապ տարածեց, թե ունենք զոհեր, գերիներ: Իսկ նման լուրերը մեխանիկորեն փոխանցվում են զինվորներն, որոնք կանգնած են սահմանին:

- Ուզում եք ասել, որ նաեւ նման լուրեր տարածողնե՞րն էին մեղավոր, որ նոյեմբերի 16-ին կրկին ունեցանք զոհեր, գերիներ:

- Այո: Վայրկյանների ընթացքում տարածվեց խուճապ, որ բումերանգի էֆեկտով հասավ սահման: Ու ցավալին այն է, որ դա ներքին թուրքերի մոտ հաջողվեց:

- Պարոն Գասպարյան, բայց ո՞նց են այդ խուճապային տրամադրությունները նման արագությամբ հասնում դիրքեր, երբ թվում է, որ տղաները պետք է որ կենտրոնացած լինեին թշնամու դեմն առնելու, ոչ թե համացանցային լուրեր ընթերցելու վրա:

- Այո, համաձայն եմ Ձեզ հետ: Պարզապես, երբ զինվորների մեջ տարածվեց հրահանգ, որ ցանկացած մանրուք պետք է նկարել ու այն հանրայնացնել, ա՛յ, հենց այդտեղից սկսվեց բանակի կազմաքանդումը:

 

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՆ ԵՂԵԼ ԸՆԴՀԱՏԱԿՈՒՄ

- Վերադառնանք  44-օրյա պատերազմին: Այն ժամանակ փորձառություն ունեցող գեներալներին հեռացրին մարտական գործողություններից: Սա եւս բանակի կազմաքանդման ծրագրի մի մա՞սն էր:

- Իսկ որտեղ էին կռիվ գնացող այդ գեներալները: Տվյալ գեներալները միշտ են եղել ընդհատակում: Կամ ի՞նչ գեներալ. այն գեներալները, որոնք 90-ական թվականներից ռազմական ոչ մի կրթություն չունենալով, գեներալնե՞ր դարձան: Էսօր պահեստազորի գեներալներ կան, որոնք հռչակում են, որ հայկական տարածքների մի մասը եղել են ադրբեջանական, եւ մենք երեսուն տարի այդ տարածքները օգտագործել ենք: Եվ այդ գեներալ կոչվածնե՞րը պետք է պատերազմեին: Նման գեներալները հրավիրում են թուրքերին մեր տարածքներ: Ինչպե՞ս կարող է Հայոց բանակի գեներալը նման արտահայտություն անի, դրանք ինչ գեներալ են: Ամոթ է, Ձեր չեղած ուսադիրներին համապատասխան խոսեք: Ինչո՞վ էին մտածում այդ գեներալները, երբ 90-ականներից սկսած մինչ օրս նորմալ խրամատ չեն կահավորել:

- Սեյրան Օհանյանը, օրինակ, գեներալներից մեկն ասում է, որ իր օրոք ամեն բան արվել է զինվորի համար:

- Դե թող ցույց տա: Թող հիմա Սեյրան Օհանյանը եւ, առհասարակ, բոլոր ԱԺ պատգամավորները, որոնք պարգեւավճարներ են ստանում, հավաքվեն, ու ես իրենց բարձրացնեմ դիրքեր: Բայց խորհուրդ եմ տալիս, որ պամպերս էլ հետները վերցնեն: Տեսնեմ ո՞նց են հինգ մետր հեռավորության վրա, սառնամանիքին թուրքերի աչքերին նայելու:

- Ի դեպ, հետաքրքիր է Ձեր տեսակետը մերօրյա ընդդիմադիրների գործողությունների վերաբերյալ:

- Այսօր ընդդիմադիր դաշտը խաղ է խաղում ժողովրդի զգացմունքների հաշվին: Էս պահին ինձ համար  թիվ 1 քաղաքականությունը ազգովի բանակ դառնալն է: Բոլորը` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը թքած ունեն էս ժողովրդի վրա, միակ փրկությունը համազգային համախմբումն է: Էսօր ով մի քանի դրամ ավել փող ունի, կուսակցություն է ստեղծում, այնինչ այսօր մեր կուսակցությունը հայրենիքն է:

 

«ԵՂԲՈՐՍ ՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ ՏՐՎԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ»

- Պարոն Գասպարյան, ի դեպ, Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես ընկավ Շուշին:

- Ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը չեն ընկել, մերոնք են ճանապարհը բացել ու էստի համեցեք են արել: Ուղղակի անհնար էր Շուշին վերցնել: Այն, որ բերդաքաղաքի դռները բացվելու են, ես դա հասկացել եմ դեռեւս հոկտեմբերի 11-ին, երբ եղբայրս ու որդին զոհվեցին:

- Ի դեպ, Ձեր եղբոր եւ որդու զոհվելու պատմությունը եւս մնաց առեղծվածային:

- Ես մեկ տոկոս անգամ չեմ կասկածում, որ եղբորս մեքենայի կոորդինատները տրվել են թշնամուն՝ ներքին թուրքերից մեկի ձեռքով: Դրանում ես կասկած չունեմ: Ես փնտրում եմ, կգա ժամանակը, կբացահայտեմ եղբորս կոորդինատները թշնամուն տվողին, ես դա խոստանում եմ նրան: Այդ չարաբաստիկ օրը իմ ծննդյան օրն էր, ռացիայով կապվեց, ասաց. «Ախպերս, հեսա կգամ, կոֆեով ծնունդդ կտոնենք: Ու չեկավ...»:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրԱյն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայողՀումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի շնորհավորանքը հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանըՍերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակինԵռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ