Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասին Քալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան «ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱ


Եթե դու հրաժարվում ես քո ինքնիշխան տարածքից, ապա ակնկալել, որ որեւէ մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի, կոպտագույն սխալ է. Ոսկանյան

Ներքաղաքական

Հայ-իրանական հարաբերությունների, չարդարացված ակնկալիքների եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

«ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՌԿԱ ԷԻՆ,  ԱՌԿԱ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ»

– Ընդամենն ամիսներ առաջ հերթական էյֆորիան էր տիրում, թե իրանական կողմը մեր տարածքներն ազատագրելու է ու նվիրի մեզ: Մինչդեռ հիմա տեսնում ենք, որ ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունները գնալով ջերմանում են: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին, ըստ էության, առկա են նաեւ այսօր, ու որեւէ խնդիր չի լուծվել: Բայց, ինչպես գիտեք, իրանցիներն աշխատում են մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությամբ: Փաստացի մտրակի կիրառությունից հետո` այժմ Ադրբեջանին առաջարկում են այդ, պատկերավոր ասված, քաղցրաբլիթը: Սակայն, սա չի նշանակում, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրները լուծվել են: Իրանական այն զորամիավորումները, որոնք տեղակայվել էին Իրան-Ադրբեջան սահմանում, այժմ էլ գտնվում են այդ դիրքերում: Այսինքն` ադրբեջանա-իրանական սահմանը վերահսկվում է իրանական ուժեղացված ռազմական միավորումների կողմից: Եվ կա մի կարեւոր հանգամանք եւս, որ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումների եւ Պուտին-Ռաիսի հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը շատ հստակորեն արձանագրում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ որեւէ հավակնությունների բացառումն Ադրբեջանի կողմից: Անշուշտ, ուղղակիորեն չի նշվում, որ Ադրբեջանը չպետք է սա անի, բայց խոսվում է կարմիր գծերի, միջազգային սահմանների անփոփոխելիության ու անթույլատրելիության մասին:

– Բայց չէ՞ որ միաժամանակ Իրանը նաեւ չի կաշկանդվում նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

– Այստեղ մի շատ կարեւոր նրբություն կա` Իրանը որեւէ պարագայում չի խոսել ազգերի ինքնորոշման մասին: Սա բխում է այս պետության շահերից` հաշվի առնելով, որ Իրանը բազմէթնիկ պետություն է, եւ Իրանի ներսում նույն Ադրբեջանը փորձում է տարբեր անջատողական շարժումներ խթանել թաքուն եւ անթաքույց կերպով, հետեւաբար իրանցիները որեւէ պարագայում չեն հրաժարվելու այս սկզբունքից: Այստեղ մեկ այլ կարեւոր ու նուրբ հանգամանք էլ կա` Խորհրդային Միության փլուզումից հետո` Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը նույն իրավական հենքի վրա, ինչ-որ Ադրբեջանի Հանրապետությունը: Հետեւապես ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականությունը զուտ իրավական առումով, ըստ էության, չի ենթադրում Արցախի այդ ամբողջականության մաս լինելու հանգամանքը: Բացի այդ, ադրբեջանական հանրապետությունն իրեն հռչակել է, այսպես կոչված, 1918-20 թթ. թուրքական սվինների օգնությամբ ստեղծված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավահաջորդ, իսկ այդ պետությունը չուներ սահմաններ: Ուստի` ադրբեջանական ներկայիս հանրապետության արհեստածին կազմավորումը չունի որեւէ բարոյական եւ իրավական իրավունք` հավակնելու նույնիսկ այն սահմաններին, որն ուներ Խորհրդային Միության ժամանակահատվածում: Ըստ էության, Խորհրդային Միության ժամանակահատվածում չկային սահմաններ, այլ կային վարչական բաժանումներ:

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԿԱՊԻ ԽԶՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ»

– Ամեն դեպքում, կարո՞ղ ենք ասել, որ Իրանն ինչ-որ առումով մեղմացրել է իր դիրքորոշումն, օրինակ, Սյունիքի հնարավոր միջանցքի վերաբերյալ ադրբեջանական հավակնությունների հարցում:

– Որեւէ ձեւով իրանցիները չեն թուլացրել իրենց դիրքորոշումը: Իրանի համար որեւէ պարագայում Հայաստան-Իրան կապի խզումը նշանակում է իրանական կենսական շահերի ոտնահարում:

– Բայց համակերպվե՞լ են, որ իրենց Հայաստանն առաջարկում է այլընտրանքային ճանապարհներ, քանի որ հիմնական ճանապարհների վրա Ադրբեջանը մաքսակետեր է դրել:

– Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը մանիպուլացնելով` օգտագործում է այդ «այլընտրանքային» եզրույթը` հասարակությանը հանգստացնելու համար: Ճակատենի հատվածով ճանապարհ չկա, իսկ Որոտանի համար այլընտրանք հանդիսանցող Տաթեւ-Աղվանին դարձել է միակ ճանապահը: Հետեւաբար, այս համատեքստում, եթե ուզում ենք ակնկալել Իրանի կողմից կոշտ դիրքորոշում, շատ ավելի կոշտ դիրքորոշումներ մենք պետք է ունենայինք: Բայց արդյոք ՀՀ պաշտոնական մակարդակով հստակ ազդակներ են գնում համաշխարհային հանրությանը, այդ թվում` Իրանին, որ ՀՀ տարածքներն օկուպացվել են Բաքվի ագրեսորական, բռնապետական վարչախմբի կողմից: Հայաստանից գնում է տարերային ազդակներ, թե խորհրդային քարտեզների համաձայն` սա ադրբեջանական  տարածք է, արդարացվում է, թե ճիշտ են արել, որ մաքսակետ են դրել, ասում են, որ Իրանը պետք է բանակցի Ադրբեջանի հետ եւ այլն: Եթե դու հրաժարվում ես քո ինքնիշխան տարածքից, ապա ակնկալել, որ որեւէ մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի, կոպտագույն սխալ է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ՍԻՐԻԱ»

– Մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ անցած տարի պատերազմից հետո, երբ Հայաստան էր այցելել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն, ուղիղ տեքստով առաջարկել է Հայաստանի իշխանություններին Սյունիքի պաշտպանությունը հանձնել իրենց: Ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին:

– Ցավոք, ո՛չ հայկական պաշտոնական շրջանակները, ո՛չ էլ` իրանական ինձ չեն հայտնում նման տեղակատվություն: Ես էլ ձեզ նման օգտվում եմ բաց աղբյուրներից, գուցե ավելի շատ աղբյուրներից` հաշվի առնելով իմ մասնագիտությունը: Բայց մի շատ կարեւոր հանգամանք պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ պարագայում չպետք է դառնանք Սիրիա եւ մեր պետության տարածքում ծածանվեն բոլոր դրոշները` բացի ՀՀ պետական դրոշից: Սա չպետք է որեւէ պարագայում թույլ տալ: Սակայն մյուս կողմից էլ պետք է կարեւորել արժանապատիվ կերպով աջակցություն ստանալու հանգամանքը: Եթե իսկապես իրանական կողմը պատրաստ է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել արժանապատիվ կերպով, կարելի է եւ անպայմանորեն պետք է ընդունել, ինչպես մեր մյուս բոլոր բարեկամների եւ դաշնակիցների աջակցությունը: Ադրբեջանական վերահսկողությունը մեր տարածքներում անօրինական է, եւ մենք չենք կարող հենց այնպես հրաժարվել Որոտանի հատվածի ճանապարհից, չենք կարող հրաժարվել մեր իրավունքներից:

– Այս առումով ինչպե՞ս եք վերաբերվում 3+3 տարածաշրջանային երկրների ձեւաչափով առկա հիմնախնդիրների լուծման հնարավորությունը, որին փաստացի կողմ է նաեւ Իրանը:

– Իրանցիներն ունեն շատ սուղ գործիքակազմ` մասնակցելու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հետեւաբար, փորձում են օգտվել յուրաքանչյուր հարթակից, որը կտա իրենց նման հնարավորություն: Սակայն, այս ձեւաչափը մեռալածին է, որովհետեւ այդ ձեւաչափից արդեն իսկ հրաժարվել է Վրաստանը: Արդեն իսկ 3+3 չի լինելու, այլ 3+2 է լինելու, ինչը չպետք է թույլ տալ: Ընդհանրապես որեւէ ձեւաչափում, որտեղ Թուրքիան ունի հնարավորություն` որեւէ վճռորոշ դերակատարություն ունենալ Հայաստանի հետ կապվող խնդիրներին, Հայաստանը որեւէ պարագայում չպետք է մասնակցի: Եվ եթե այս պահի դրությամբ Հայաստանի ռազմական անվտանգության մեծ մասն ապահովող ռազմական դաշնակիցն ունի նման մտայնություն, ապա դու պետք է հասկանալի լեզվով քո դաշնակցի հետ խոսես, այլ ոչ թե տարերային ուղերձներ հղես` մեկ քո դաշնակցին, մեկ քո դաշնակցի հետ մրցակցող որեւէ որեւէ երրորդ պետությանը: Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա շատ հստակ դիրքորոշում: Կարմիր գծերը պետք է հասկանալի լինեն միջազգային հանրության համար: Բերեմ պարզագույն օրինակ` որեւէ սահմանազատում չի կարող լինել, եթե այդ սահմանազատման ընթացքում թշնամու զինվորը ավտոմատը պահել է քո գլխին: Սա շատ հասկանալի կարող է լինել միջազգային հանրույթի համար, բայց այս ամենը պետք է ընդգծվի, որպեսզի դրա հիման վրա էլ կարողանանք մեր դաշնակիցներից ու բարեկամներից համարժեք արձագանքներ ստանալ:

– Պարոն Ոսկանյան, Դուք նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ եք: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում ելքը, քանի որ միայն հայտարարությունները որեւէ արդյունք չեն տալիս:

– Մեր պայքարի ձեւը միգուցե համարժեք չէ, բայց մենք չունենք սրանից ավելի գործիքակազմ: Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի իշխանափոխություն, քանի որ ակնհայտ է, որ կոնկերտ անձը չի համապատասխանում ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում պահանջվող որեւէ հատկանիշի: Սակայն, նման իշխանություն ունենալու համար մեր հասարակության հետ աշխատել են մոտավորապես 30 տարի: Տրվել են բացահայտորեն թշնամական ուղերձներ` զիջենք սա, կստանանք` խաղաղություն: Բայց տեսնում ենք, որ այս զիջումներից հետո` էլի լավ չենք ապրում: Եվ եթե անգամ օր ու գիշեր խոսենք այս մասին հասարակության մեջ տրամադրությունները լրջորեն ու միանգամից փոխել չի լինի, բայց ինչպես ասում են` կաթիլը քար է ծակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսությանApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համարՖԻՖԱ-ն ամենաքիչն է մտածում ֆուտբոլի մասին. Բենզեմայի գործակալը` ֆրանսիացու տարվա խորհրդանշական հավաքականում չլինելու մասին Արարատում 52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ