Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկում ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ Շարմազանով Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը


«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ, ՈՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ, ԵՐԲ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ, ԿՓՈՐՁԻ ՄԵԶՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊՈԿԵԼ»

Հանդիպում

1995-1998 թթ. ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆԸ զգուշացնում է, որ երբ զիջում են Գորիս-Կապան ճանապարհը, սա չի նշանակում, ենթադրենք, ընդամենը X երկարությամբ եւ Y լայնությամբ ինչ-որ մի հողաշերտի զիջում:

- Ցանկացած ճանապարհի աջ եւ ձախ կողմերում տարիների ընթացքում գոյանում են որոշակի ինֆրաստրուկտուրաներ, գյուղեր, բնակավայրեր, արտադրություն եւ այլն: Եվ երբ ասում են, թե, օրինակ, 22 կմ զիջում ենք, նշանակում է, որ դրանից դեպի Հայաստանն ընկած հատվածում, հետագայում այլեւս անելիք չունենք: Իսկ ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհներ կառուցելուն, պարտավոր ենք կառուցել, հակառակ դեպքում, օրինակ, Աղվանի գյուղում ապրող մարդուն պետք է ասես` ճանապարհ չկա, դու սարերով, ոտքով գնա Կապան ու հետ արի:

– Վերջին ռազմական գործողություններից հետո` սյունեցիներն ահազանգում էին, որ որոշ գյուղեր հայտնվել են շրջափակման մեջ: Արդյոք այդ գյուղերի համար այլընտրանքային ճանապարհի կառուցումը կարող է ելք լինել:

– Հարյուր տոկոս չասենք, թե շրջափակման մեջ են, որովհետեւ նրանք կարող են գնալ Մեղրի եւ Քաջարանով գալ, բայց սա շատ երկար ճանապարհ կստացվի: 2000-ականների սկզբին, երբ այդ ճանապարհը կառուցվել է, այն մի լուրջ նպատակ է հետապնդել: Այն ոչ միայն սահմանի երկարությամբ դեպի հարավ գնացող  ճանապարհն էր, այլ նաեւ Քաջարան-Մեղրի ճանապարհի տեխնիկական առումով փոխարինողն էր, որովհետեւ Մեղրիի լեռնանցքը բավականաչափ բարձր է` 2550 մ, եւ ձմեռային պահմանությունը լուրջ դժվարությունների հետ է կապված: Բայց ի պատիվ Մեղրիի եւ Կապանի ճանապարհաշինարարների` պետք է ասել, որ նրանք ամեն ինչ անում են: Նույնիսկ 1992-93 թթ. այդ ճանապարհը պահպանվել է, երբ անհնարին էր 20 լիտր դիզվառելիք ճարել եւ ինչ-որ մեխանիզմ աշխատեցնել: Բայց այդ ճանապարհը կառուցվեց, որ եղանակային վատ պայմանների դեպքում` այլընտրանքային ճանապարհ ունենանք: Բացի այդ, 6-7 գյուղը, որոնք այդ ճանապարհի վրա են, նրանց համար պայմաններ էր ստեղծվել, որ ապրեն, զարգանան, մարդաշատ դառնան: Իսկ այսօր, օրինակ, Ծավ գյուղում քանի՞ երեխա է ծնվում:

– Ըստ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի. «Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս»: Ըստ Ձեզ` իրականում կա՞ն տարածքներ ու ճանապարհներ, որոնք ադրբեջանական են, բայց հիմա գտնվում են Հայաստանի տիրապետության տակ:

– Իմ կարծիքով` չկան, ցանկացած հայ մարդ միշտ պետք է ասի, որ այդպիսի տարածք չկա: Ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ քարտեզներ են վկայակոչում, որեւէ մեկը` ո՛չ ռուսական ԶՈՒ գլխավոր շտաբը, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չի կարող 100 տոկոս ճշմարտությամբ ասել, թե այս մի քարտեզն է ճշմարիտ, մնացած բոլորը` ոչ: Նման բան իրավունք չունեն ասելու, որովհետեւ հակափաստարկներ կարող են լինել, որ հենց այդ նույն քարտեզում մի տարի հետո ինչ-որ բան փոխվել է:

– Ի վերջո, ո՞ր քարտեզով պետք է իրականացնել սահմանագծում եւ սահմանազատում, որպեսզի ե՛ւ իրավական հիմք ունենա, ե՛ւ գոնե ի վնաս մեզ չլինի:

– Ցանկացածից պետք է սկսել եւ քայլ առ քայլ իրականացնել: Յուրաքանչյուր հատվածի համար պետք է ապացույցներ գտնել, որ սա մերն է, սա` իրենցը, եւ փորձել գտնել քիչ, թե շատ խելամիտ տարբերակը: Մենք պետք է մինչեւ վերջին պահն անընդհատ պայքարենք, որպեսզի հայանպաստ որոշման հասնենք: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ վաղը փաստաթուղթ կստորագրվի, եւ դրա հիման վրա կսկսեն քարտեզի վրա քանոն-մատիտով գծեր քաշել, սահման գծել, չարաչար սխալվում է: Սա տասնյակ տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում:

– Բայց դեռ սահմանագծում եւ սահմանազատում չիրականացրած` ինչ զիջեցին Ադրբեջանին, իշխանությունները հայտարարեցին, թե ադրբեջանական էր:

– Սխալ եմ համարում նման հայտարարությունները: Եթե նույնիսկ հոգու խորքում այդպես են մտածում, ապա իրավունք չունեն անգամ ամենամոտ ընկերոջ հետ կիսվել, որովհետեւ հետո սա փաստարկ է դառնում նույն Ադրբեջանի ձեռքին կամ միջազգային որեւիցե կառույցի, որ հենց դուք հայտարարեցիք, թե ձերը չէր, էլ ի՞նչ եք ուզում: Ես իրավագետ չեմ, բայց որպես սովորական մարդ, մտածում եմ, որ ցանկացած մի բան, որը մեզ համար նպաստավոր չէ, պետք է լռել:

– Այնուհանդերձ, այս փուլում նպատակահարմա՞ր եք համարում սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց սկսելը:

– Պահը հիմա է ավելի նպատակահարմար, թե մեկ տարի հետո, կարելի է քննարկել, բայց ինչ-որ մի օր պարտադիր այն պետք է սկսվի: Միգուցե սկսելով նաեւ զսպող դերակատարություն ունենա, որովհետեւ մենք գործ ունենք մի թշնամու հետ, որն անընդհատ, երբ հնարավորություն ունենա, կփորձի մեզնից ինչ-որ բան պոկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկումՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ ՇարմազանովՄանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսության
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ