Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկում ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ Շարմազանով Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը


ՌԴ-Ն ԱՎԵԼԻ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Հասարակություն

Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումը կողմերն արդյունավետ են գնահատել: Մինչ քաղաքագետների մի մասը լավատեսական շեշտադրումներով է անդրադառնում, մյուս մասի մոտ հակառակ տրամադրություններ են: Իսկ ինչպես են գնահատում հանդիպումը Արցախում, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Արցախի ԱԳ նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով նկատեց.

- Կարծում եմ, որ, առհասարակ, երբ տարբեր հարցեր են քննարկում, պետք է նաեւ քննարկված հարցերն ու ընդունված պարտավորություններն իրականացնելու պատրաստակամություն հայտնեն: Բայց դա չի նշանակում, որ դրանք իրականացնելու են 100 տոկոսով: Այնուամենայնիվ, հանդիպումից հետո սովորաբար ասում են, որ գոհ են: Ըստ իս, ընդհանուր առմամբ, կարեւորն այն է, որ բուն հայտարարության հրապարակումից հետո մենք տեսանք, որ այնտեղ հիմնական շեշտը դրվում է խաղաղության եւ կայունության պահպանման վրա, որեւէ կոնկրետ գործողություն, քայլ եւ այլն, որ առավել եւս անհանգստացնում է մեր հասարակությանը, տեղի չունեցավ: Հետեւաբար, մենք ընդհանրապես պետք է շատ համառորեն շարունակենք առաջ տանել մեր գիծը. անկախ ամեն ինչից, ամուր կանգնենք մեր դիրքերում եւ մեկընդմիշտ հասկանանք, որ մեր ճակատագիրն իսկապես կախված է բացառապես մեզանից:

- Ի՞նչ եզրահանգումներ եք կատարել հայտարարությունից:

- Ռուսաստանի Դաշնությունը, միգուցե, մտահոգված լինելով Ադրբեջանի կողմից այս վերջին սադրանքներով, ավելի մեծ ջանքեր է գործադրելու խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Ըստ երեւույթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից լինելու է միասնական մոտեցում, որովհետեւ ՌԴ նախագահ Վ.Պուտինը բազմիցս հայտարարել է, որ հարցը պետք է կարգավորվի եռանախագահության շրջանակում: Սա նշանակում է, որ կա համաձայնություն բոլոր համանախագահների միջեւ:

«ԷԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵՆՑ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է»

Սոչիի հանդիպման արդյունքներից մեկն էլ սահմանագծումն է: Ի՞նչ ապագա է սպասվում Արցախին՝ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում: Ինչպես են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը եւ Հայաստանում առկա իրավիճակը ուղիղ ազդեցություն ունենում Արցախի վրա: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի նախկին պատգամավոր ԱՐՊԱՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:

- Արցախի ապագայի վերաբերյալ ով կարող է հիմա հստակ բան ասել՝ էնպես չեք խճճել ամեն ինչ, որ կարողանանք մի բան մտածել, թե ինչ է լինելու մեր Արցախի հետ:

- Ո՞վ է խճճել, պարո՛ն Ավանեսյան:

- Գիտեք, ես էսօր կատարվող իրադարձությունների հետ լուրջ հակասություններ ունեմ, չեմ ուզում որեւէ բանի մասին խոսել, առհասարակ: Դեռ խոսելու եմ, բայց հիմա չեմ ուզում խոսել: Շատ լուրջ հակասություն ունեմ իրենց հետ:

- Իրենց ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

- Դե, տեղի իշխանությունների հետ, ընդհանուր: Ժամանակին ես ամենաշատ խոսողն էի, բայց հիմա չեմ ուզում խոսեմ:

- Այնուամենայինվ, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան:

- Ես ընդամենը մի բան կարող եմ ասել. հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կվերագտնի իրեն, ու մենք մեր հայրենիքը չենք կորցնի: Ամեն դեպքում, Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, դա բացառվում է, վստահ:

- Բայց տեսնո՞ւմ եք նման վտանգներ:

- Իհարկե, բա Դուք չե՞ք տեսնում: Էդ հանդիպումները ինչի՞ մասին են խոսում. էդ հանդիպումները հենց դրա մասին են խոսում, որ Արցախը վտանգված է: Միայն թե արցախցիները կմեռնեն, բայց Ալիեւի լծի տակ չեն ապրի. դա ես որպես արցախցի եմ ասում: Մենք ինքնասպան կլինենք ազգովի, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկումՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ ՇարմազանովՄանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսության
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ