Աշոտ Փաշինյանն ու իր հարսնացուն եւս հրավիրված են Պապիկյանի հարսանիքին Կապշեք, երբ իմանաք, թե որքան հետեւորդ ունի ինստագրամում Լիլիթ Հովհաննիսյանի որդին Հետաքրքիր փաստեր Ջենիֆեր Լոպեսի մասին Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկում ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ Շարմազանով Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը


ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում. Էմիլ Մարկոսյան

Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե մշակում են նախագիծ, որով առաջարկվում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար եւս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել` սկսած հունվարի 1-ից: Հերթական պարտադրանքների դեմ այս օրերին ամենօրյա հրատապ ակցիաներ են իրականացվում հենց Առողջապահության նախարարության դիմաց: Իսկ ակցիայի մասնակիցներին պատուհաններից անտարբեր ու անդիմակ հետեւում են ոչ միայն Առողջապահության, այլեւ մյուս նախարարությունների աշխատակիցները: Բայց իջնել ու պատասխաններ տալ ակցիայի մասնակիցներին` որեւէ մեկը չի համարձակվում: Անգամ ասուլիսների ժամանակ բլբուլ կտրած ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը չուներ պատասխաններ, ով, նախարարության շենքից դուրս գալով եւ ակցիայի մասնակիցներին տեսնելով, ուղղակի փախավ նրանցից` «Ամո՜թ, ամո՜թ» վանկարկումների ներքո:

«Իրավունքի» հետ զրույցում ամենօրյա ակցիաների նախաձեռնության հեղինակ փաստաբան ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ասաց, որ իրենք դեմ են պարտադրանքին ու վճարովի ՊՇՌ թեստավորմանը եւ ընդհանրապես` Առողջապահության նախարարության հակասահմանադրական եւ հակամարդկային մոտեցումներին։

– 1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է ու հանցագործ: Սրանք միայն իրենց գրպանի ու մի օրվա լափի մասին են մտածում, ժողովրդի մասին մտածող չեն: Ժողովրդի մասին մտածողը նկուղի հատակում պոլիէթիլենային տոպրակների մեջ չէր պահի մեր զինվորների դիերը: ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով` կոտորում: Ասում էին, թե պատվաստվածները թեթեւ են տանում կորոնավիրուսը, բայց իրենց իսկ բերանով հայտնում են, որ 23 մահ է արձանագրվել: Սա՞ է թեթեւը: Այս ամենը կատարվում է, որովհետեւ լռում ենք, չենք համախմբվում ու գալիս նախարարության դիմաց` ասելու, որ մեզ հիմարի տեղ դնողն ինքն է բնատուր հիմար: Հայաստանում համավարակը «ռուբիլնիկով» անջատե՞լ էին գունագեղ տոնակատարության կամ նախագահականում հավաքույթի ժամանակ: Երբ իրենց պետք է` մոռանում են, որ Հայաստանում համավարակ կա: Իսկ երբ պետք չէ, քաղաքացին նորից դառնում է տուգանվելու մատերիալ: 

– Ակցիայի ժամանակ պահանջում էիք, որ Անահիտ Ավանեսյանը կամ ԱՆ որեւէ ներկայացուցիչ դուրս գա եւ պատասխանի Ձեր հարցերին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ խուսափեցին:

– Իջնեն ի՞նչ պատասխանեն ժողովրդին, երբ նախարարությունների պատուհանների մոտ տեսնում ենք, որ աշխատակիցներն առանց դիմակ շենքի ներսում իրենց լավ են զգում: Իսկ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանում են: Գան ասեն, որ մարդկանց խաբե՞լ են, որ պատվաստված մարդն այս վիրուսը թեթեւ է տանելու: Բարոյականություն պետք է ունենան, որ իջնեն: Մենք տեսանք, թե ինչպես Առողջապահության նախարարության աշխատակիցը փախավ ընդամենը հարցերին չպատասխանելու համար, մինչդեռ սրանք մեր վճարած հարկերի հաշվին են աշխատավարձ ստանում: Եթե մեզ տեսնելով` իրենց աշխատակիցը փախչում է, ապա վաղը, երբ նախարարության առջեւ հավաքվեն բազմաթիվ մահացածների ընտանիքները, այդ ժամանակ չեն հասցնելու փախչել: Սրանք անգամ չունեն մի նորմալ ռազմավարական ծրագիր` Հայաստանում համավարակի կանխարգելման համար: Որեւիցե սուպերմարկետում տեսե՞լ եք, որ դռան դիմաց ջերմաչափում անեն: Փոխանակ կանխարգելման միջոցներ կիրառեն`  ջայլամի քաղաքակություն են վարում, գլուխները մտցրել են հողի մեջ, իսկ ժողովրդին կա՛մ տուգանում են, կա՛մ պատվաստվում, ուրիշ բան չեն մտածում:

– Ժամանակին Ազատության հրապարակի շրջակայքում երկու սրճարան ապամոնտաժելու համար` բողոքի ալիք էին բարձրացրել սրճարանների, ռեստորանների տերերը: Իսկ ո՞ւր են հիմա, երբ հերթական սահմանափակումներն ուղիղ վնաս են հասցնելու իրենց:

– Ճիշտ է, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարությամբ հանդես է եկել, սակայն այս չարիքի դեմ միայն հայտարարութամբ չեն պայքարում: Հայտարարություն բոլորն են անում` ամպագոռգոռ ու ճոխ, բայց խնդրի հասցեատերը ՀՀ առողջապահության նախարարության շենքում է նստած: Հորդորում եմ բոլորին մասնակցել ակցիաներին հենց Առողջապահության նախարարության դիմաց: Ու սա չի վերաբերում միայն սննդի սպասարկման ոլորտի աշխատակիցներին, այս պարտադրանքներն ու սահմանափակումներն անդրադառնալու են բոլոր ոլորտներին: Երբ ժամանակին ասում էինք` այս չարիքը գալու է մեր երեխաների հետեւից, չէին հավատում, բայց հիմա սկսել են արդեն երեխաներին էլ պատվաստվել: Ուսանողներին էլ է հերթը հասնելու, ուղղակի, միանգամից չեն անում` վախենալով հնարավոր ցասումից: Բայց թող խելքները գլուխները հավաքեն, այլապես ամեն կերպ մենք սրանց խելքի կբերենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Աշոտ Փաշինյանն ու իր հարսնացուն եւս հրավիրված են Պապիկյանի հարսանիքինԿապշեք, երբ իմանաք, թե որքան հետեւորդ ունի ինստագրամում Լիլիթ Հովհաննիսյանի որդին Հետաքրքիր փաստեր Ջենիֆեր Լոպեսի մասին Արմեն Սարսգյանի Հայաստանից գնացե՞լ է Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկումՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ ՇարմազանովՄանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան Լաքոթ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ