«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՐԵՎԷ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷԻՆՔ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ» Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ Զաքարյան Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարին ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ


Սորոսածինները Հայաստանին մղում են դեպի հերթական անդունդը

Հայաստանն այս օրերին մի կերպ է գոյատեւում այն բոլոր փոսերի մեջ, որտեղ մեզ գցել է Նիկոլն ու իր վարչախումբը: Բայց, ինչպես ասում են՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Չնայած, մեր այս իրավիճակում պետք է նաեւ մեկ այլ հայտնի արտահայտություն հիշել՝ «Եթե Աստված ուզում է մեկին պատժել, նախ խելքն է գլխից առնում»: Ու երեւի հենց այդպես էլ կա, հաշվի առնելով, որ մերօրյա «խելքի պուտուկներ», դեմքի ամենաանմեղսունակ արտահայտությամբ Հայաստանին դեպի հերթական փոսն են առաջնորդում, որը կարող է հիշատակված բոլոր մնացածներից էլ խորը եւ վտանգավոր լինել:

«ԱՏԼԱՆՏՅԱՆ ԽԱՐՏԻԱ»-2

Այսպես, այն օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ ազերիները վերսկսեցին իրենց հարձակումները Հայաստանի տարածքում, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որ այդ հարձակման եւ ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք ծանր մտորումների տեղիք տվող հայտարարություններով հանդես եկավ, հանկարծ վերջում որոշեց «Առաջին ալիք»-ի եթերում «բարի լուրով» հանդես գալ: Ասենք, ոմանց համար դա միգուցե իրոք բարի լուրի տեսք ուներ, սակայն կարծես թե ԱԽՔ-ն մատնանշեց այն խորը փոսը, ավելի ճիշտ՝ անդունդը, որի մասին խոսեցինք: Այսպես, Գրիգորյանը հպարտորեն պատմեց, թե Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր: «Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը»,- հավելեց Գրիգորյանը: Առաջին պահին այն տպավորությունն էր, որ Գրիգորյանը, կապված հարձակման հետ, պարզապես փորձում է Ալիեւին վախեցնել եւ ձեռքի հետ էլ Մոսկվային «մի թեթեւ» շանտաժի ենթարկել, ակնարկելով. թե ահա, Բայդենը, հենց ազերիական հարձակման պահին Փաշինյանին կանչել է Վաշինգտոն, նրան այնտեղ մի 2-3 ավիակիրային նավատորմ կտա, եւ Ալիեւի ճաշը կեփենք: Բայց հաշվի առնելով, որ ոչ միայն անգլիական, այլ անգամ ամերիկյան նավերը հազիվ թե Հայաստանի «լեռները մագլցել» սովորած լինեն, պետք էր ԱԽՔ-ի այդ հայտարարությանն այլ բացատրություն գտնել: Առավել եւս, երբ արագորեն հայտնի դարձավ, որ Բայդենը նման հրավեր արել է ոչ միայն Նիկոլին, այլ 110 երկրի ղեկավարի, ընդ որում, ամենեւին էլ Վաշինգտոն չհրավիրելով. գագաթաժողովն առցանց է լինելու՝ դեկտեմբերի 9-10-ը: Այսինքն, որ մի ավիակիրային նավատորմի մասին խոսք չկա, եւ այդ հրավերն ամենեւին էլ կապված չէր ազերիների հարձակման հետ: Իրավիճակը սկսեց շատ ավելի հասկանալի դառնալ, երբ ռուսական վերլուծական, ապա նաեւ՝ պաշտոնական աղբյուրները սկսեցին հրապարակավ խոսել, թե ինչ նպատակ ունի այդ գագաթաժողովը: Իմաստը սա է: 1941թ. օգոստոսի 14-ին Բրիտանիայի վարչապետ Չերչիլը եւ ԱՄՆ նախագահ Ռուզվելտը ստորագրեցին «Ատլանտյան խարտիան», որն այդ պահին ուներ հիտլերյան Գերմանիայի դեմ ուղղվածություն, եւ նույն տարվա սեպտեմբերի 24-ին դրան միացավ նաեւ ԽՍՀՄ-ն: Այդ փաստաթուղթը սահմանում էր, թե պատերազմից հետո աշխարհն ինչ քաղաքական, ռազմական եւ ֆինանսատնտեսական կառուցվածք է ունենալու: ԽՍՀՄ-ի ներգրավումը, թերեւս, այն իմաստն ուներ, որ Միությունը կպարտվի Գերմանիային, եւ վերջինս էլ հետպատերազմյան աշխարհում կդառնա անգլոսաքսոնիզմի հիմնական թշնամին: Բայց եղավ հակառակը, եւ արդյունքում «Ատլանտյան խարտիան», թեեւ դարձավ հետպատերազմյան աշխարհի համար ուղեցույց, սակայն գաղափարական առումով այն շատ արագ էլ տեղափոխվեց հակախորհրդային դիքեր, այսինքն, Գերմանիայի փոխարեն հենց ԽՍՀՄՆ-ն դարձավ հիմնական թիրախ: Եվ ահա, 2021 թվականի հունիսի 10-ին Սենթ Այվսում երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ու Բրիտանիայի վարչապետը՝ Բայդենն ու Ջոնսոնը ստորագրեցին նոր «Ատլանտյան խարտիա»՝ 1941 թվականի համանուն համաձայնագրի օրինակով: Դա ընկալվեց, որպես աշխարհը աշխարհաքաղաքական տեսանկյունից վերաբաժանելու, այսինքն՝ Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վրա հիմնված աշխարհակարգից աստտիճանաբար հրաժարվելու փորձ: Իսկ ահա «Հանուն ժողովրդավարության» համաժողովը գոնե ռուսական փորձագիտական-պետական շրջանակներում ընկալվում է, որպես նոր «Ատլանտյան խարտիայի» հիման վրա աշխարհի պետություններին ամերիկաբրիտանական տանդեմի կողմից յուրային-օտարների բաժանելու գործընթաց: Կարճ ասած, որ այն Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ թշնամական բլոկ ստեղծելու քայլ է: Ամեն դեպքում՝ փաստը, որ ՌԴ-ն արտգործնախարար Լավրովի մակարդակով այն անվանեց Վաշինգտոնի «ամենաանախորժ նախագծերից» մեկը, արդեն իսկ պարզ հուշում է Մոսկվայի վերաբերմունքն այդ միջոցառման նկատմամբ:

ՆԻԿՈԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Բայց վերադառնանք Հայաստանին: Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը համաժողովին մասնակցության հրավեր է ստացել, արդեն իսկ հասցրել է մեր երկրի դեմ ուղղել ռուսական փորձագիտական շրջանակների ամենախոժոռ հայացքները: Եվ այն, որ փաստացի մասնակցությունը կընկալվի, որպես հայաստանյան իշխանությունների հերթական ընդգծված հակառուսական քայլը, գործնականում կասկածի տեղիք չի տալիս: Թե ինչ հետեւանքների դա կարող է տանել, դեռ կհասնենք: Մինչ այդ, նկատենք, որ հազիվ թե Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն այդ թեման շրջանցեց: Իհարկե, կարելի է նաեւ ենթադրել, որ Նիկոլը, ի պատասխան, հազար ու մի արդարացում է բերել, թե՝ դա համարում է դեմոկրատիայի միջոցառում, չի պատրաստվում ճամբարափոխ լինել եւ այդպես շարունակ: Բայց այդ բոլոր արդարացումներով հանդերձ, Մոսկվան առավել քան պարզ ցույց է տվել եւ ցույց է տալիս, թե ինչ է մտածում այդ գագաթաժողովի մասին եւ ինչ պատկերացում կունենա դրա մասնակիցների հետ կապված: Չբացառենք, որ նաեւ ի ցույց է դրել Ադրբեջանի օրինակը, որին այդ գագաթաժողովին անգամ հրավեր չեն ուղարկել, իսկ Ալիեւը Մոսկվային անվանում է «առավել քան դաշնակից»: Եվ, բնական կլիներ նաեւ, որ Պուտինը Նիկոլին մեկ պարզ հարց տար՝ եթե մենք ենք ապահովում ձեր երկրի անվտանգությունը, իսկ ԱՄՆ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ մատը մատին չտվեց՝ ձեզ օգնելու համար, ու հիմա վազում եք նույն ամերիկացիների ընդգծված հակառուսական ¥հակաչինական, հակաիրանական¤ համաժողովներին, վերջապես կողմնորոշվելո՞ւ եք, թե ում եք համարում ձեր դաշնակիցը: Նիկոլի պատասխանն էլ կարելի է կռահել. ինչպես այդ հանդիպմանը, այնպես էլ դրանից հետո նա անդադար ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ի հետ դաշինքն է գովերգում: Բայց դա էլ տվյալ «անդունդի» խորությունը չի պակասեցնում: Այսպես, իրականում Նիկոլը պատրաստվո՞ւմ է այդ համաժողովին մասնակցել. կառավարությունից այդ մասին, եթե չենք սխալվում, դեռ որեւէ բան չեն ասել: Այսինքն, հիմքը մնում է պարբերաբար ռուսների հետ «սիրախաղերի» փորձեր անող, սակայն այդպես էլ ընդգծված արեւմտամոլի համարումից ազատվել չկարողացող Ա.Գրիգորյանի հրապարակային հայտարարությունը, ով, ի դեպ, վարչապետի աշխատանքային ծրագրերը ներկայացնելու պաշտոնական լիազորություն եւ պարտականություն չունի: Բայց նա համաժողովին մասնակցության մասին, կրկնենք, հրապարակավ խոսել է, ամերիկացիները պետք է որ արդեն Նիկոլի անվան դիմաց «պտիչկա» դրած լինեն: Ու հիմա, եթե հանկարծ Պուտինի հետ հանդիպումից հետո պարզվի, որ ինչ համաժողով, ինչ բան, Նիկոլն այդ օրը բոլորովին այլ գործեր ունի, մեկ է, Վաշինգտոնում կընկալեն, թե՝ խոստացավ-խաբեց, որն ավելի վատ է, քան ի սկզբանե  «տակից» հրաժարվելը: Եվ, ինչքան էլ որ հարց ծագի, թե պատահակա՞ն էր, որ արեւմտամոլի համարում ունեցող ԱԽՔ-ն այդպես առաջ ընկավ՝ Նիկոլի մասնակցությունը հաստատելով, մեկ է, վերջնարդյունքը նույնն է՝ ամերիկացիները կցանկանան պատժել իրենց խոստացող-խաբողին: Իսկ եթե ամերիկյան պատժից վախենաս, ապա մյուս կողմից ռուսներն են, այն էլ՝ Հայաստանի համար նման ծանրագույն իրավիճակում: Ու հաշվի առնելով թեմայի լրջությունը, որ ռուսներն ու ամերիկացիները բացահայտ խոսում են պատերազմ կլինի-չի լինի թեմայով, ապա պատիժն էլ նույն լրջությամբ է լինելու: Ու վատն այն է, որ դրա ծանրությունը զգալու է ոչ թե ուղղակիորեն խունտան, այլ՝ ժողովուրդը:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ

Բայց ներկայացված պատմությունը այն մեդալն է, որը ոչ թե երկու, այլ՝ երեք երես ունի: Այն է. ինչպես նոյեմբերի 16-ի իշխանական քարոզները, այդ թվում՝ ԱԽՔ-ի «տափուկ» գործողությունները ցույց տվեցին, Հայաստանում շարունակում է ակտիվանալ հակառուսական քարոզչամեքենան: Հիմա սա են դրել հիմքում. տեսա՞ք, ռուսները զորք չուղարկեցին, բայց այլընտրանք ունենք՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»: Եվ հենց այդ պահին էլ նույն Արեւմուտքը, ավելի ստույգ՝ անգլոսաքսոնական թեւը սկսել է Հայոց ցեղասպանության «ճանաչման» շքերթ. Բրիտանիա, Ավստալիա, այսինքն՝ պետություններ, որոնք ԱՄՆ-ի հետ, այդ նույն «խարտիայի» հետ մեկտեղ, այսպես ասած՝ նոր ՆԱՏՕ են ստեղծում: Եվ բնական է, որ մեր ներքին հակառուսական քարոզների մեջ այդ փաստը եւս չի շրջանցվի, թե՝ տեսեք Արեւմուտքն ինչ է անում, էս է՝ Թուրքիայի հերը կանիծի, մեր պատմական հողերը սկուտեղի վրա մեզ կմատուցի...

Միայն թե տարօրինակաբար այս ամենը հիշեցնում է 100 տարի առաջվա պատմությունը: 1920թ. սկզբներին, Հայաստանը հարավկովկասյան բոլոր պետություններից էլ առաջ գտնվելով ռուսական ուղեծրում, պատրաստվում էր ազերիներից շուտ «բոլշեւիկ գրվել», ինչը կապահովագրեր մեր երկիրը թուրքական բոլոր նկրտումներից՝ պահպանելով Հայաստանի այդ ժամանակահատվածի սահմանները՝ ներառյալ Նախիջեւանն ու Արցախը: Պարզ հաշվարկով. Հայաստանն ուներ սեփական զորեղ բանակը, որին էլ կգումարվեր բոլշեւիկյան Ռուսաստանի ռազմական աջակցությունը: Փոխարենը, Արեւմուտքը խոստացավ Սեւրի պայմանագիր, բայց «օդից կախված», որին էլ գումարվեց Թուրքիայի ագրեսիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությունը անմիջապես «բոլշեւիկ գրված» Ադրբեջանին: Թե ինչ քաղաքական հաշվարկներով այդ ժամանակների դաշնակցական իշխանությունները գնացին արեւմտյան ուղով, որից հետո էր, որ պարզվեց՝ «անգլիական նավերի լեռներ չմագլցելու» փաստը, դեռ իր հստակ եւ վերջնական բացատրությունն է պահանջում: Սակայն արդյունքում ունեցանք դաշնակ իշխանավորների «հայ դե Փարիզը», իսկ Հայաստանը մնաց ներկա տարածքով, եւ դա էլ հրաշքի պես բան էր, հաշվի առնելով դաշնակների այդ փուլում վերջին ավանտյուրան՝ «Ալեքսանդրապոլի պայմանագիրը»: Ու հիմա էլ. Արեւմուտքը սկսել է խոստումներ շռայլել, թե՝ Մինսկի խումբը կլինի, Ցեղասպանությունը կճանաչենք, մի պահ փող էլ առաջարկեցին եւ այլն: Պահանջն էլ է հասկանալի. ծառայեք մեզ՝ ընդդեմ ռուսների: Միայն թե էլի «անգլիական նավատորմը», որը, ի դեպ, անցած դարի 20-ականների համեմատ մի քանի գլուխ ցածր քաշային կատեգորիայում է, հաստատ դեռ «լեռներ մագլցել» չի սովորել: Իսկ ռուսական բանակն այստեղ է, ավելին, հենց նա է այս պահին երաշխավորում Հայաստանի լինել-չլինելը: Եվ ահա, գործնականում նույն իրավիճակում, հայաստանյան չինովնիկությունն էլի համառորեն հակառուսականություն է քարոզում եւ տարբեր ավանտյուրիստական մեթոդներով մեր երկրին քարշ տալիս «Դեմոկրատական համաժողովներ»: Չնայած՝ նրանց ի՞նչ կա՝ «հայ դե Փարիզի» տարբերակը միշտ էլ ունեն: Տուժողն էլի հայ ժողովուրդն է լինում, եթե հերթական անդունդի շեմին կանգնած՝ չկարողանա իր վճռական խոսքն ասել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՐԵՎԷ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷԻՆՔ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՏ»Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան Ոսկանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ