Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկում ՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ Շարմազանով Մանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չեն Լինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. Աճեմյան Վահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը Կոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր Գրիգորյան Սոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածել Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասին


Ձմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը

Տնտեսություն

«Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) գնահատումներով, համաշխարհային տնտեսությունն այս տարի կունենա նման ցուցանիշներ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 5.6 տոկոս (2022թ.-ին՝ մոտ 4.5 տոկոս, իսկ 2023թ.-ին՝ 3.2, ինչը նորմալ ցուցանիշ է): Գնաճն այս տարի կլինի 5 տոկոսի կարգի, որը 2023թ.-ին կնվազի մինչեւ մոտ 3 տոկոս: Մոտավորապես նույն կանխատեսումներն են կատարել նաեւ այլ գլոբալ ֆինանսատնտեսական կառույցները, եւ, հաշվի առնելով, որ մտել ենք տարվա վերջին ամիս, հիշատակված գնահատումներից շեղումը կարող է լինել 0.1-0.2 տոկոսի կարգի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԱԼԱՆ

Ընդամենը երկու ցուցանիշ բերեցինք՝ ՀՆԱ-ի եւ գների ենթադրյալ աճը, որոնք ցույց են տալիս, որ աշխարհի մակարդակով արձանագրվելու է ՀՆԱ-ի աճից փոքր գնաճ: Հայաստանի նման փոքր տնտեսության համար համաշխարհային նման ցուցանիշները, որպես կանոն, հանդիսանում են նվազագույն շեմ: Իսկ ավելի կոնկրետ, երկրի քիչ թե շատ նորմալ կենսագործունեության պայմաններում միշտ էլ ունեցել ենք համաշխարհային ՀՆԱ-ից 2-3 եւ ավելի տոկոսային կետով բարձր ՀՆԱ-ի աճ, իսկ գնաճը մեր երկրում «ավանդաբար» սահմանվում եւ հիմնականում պահպանվում էր 3-5 տոկոսի կարգի: Ընդ որում, այս տարի, համենայնդեպս՝ հոկտեմբերի դրությամբ (վերջին պաշտոնական  ցուցանիշները հոկտեմբերի համար են) կարող էինք ունենալ համաշխարհային ցուցանիշների համեմատ էապես ավելի բարենպաստ մթնոլորտ, հաշվի առնելով, որ անցած պատերազմի ամենաթեժ ամիսը հենց  հոկտեմբերն էր, այն, բնականաբար, ծանր անդրադարձավ տնտեսության վրա, բայց անգամ եղածի վերականգնումն արդեն իսկ կարող էր երկնիշ աճ խոստանալ: Իսկ ահա գնաճի մասով պետք է ունենայինք համաշխարհային հիշատակված 5 տոկոսից նկատելիորեն պակաս թիվ: Հաշվի առնելով, մեր պատկան այրերը սիրում են թանկացումները կապել երկու գործոնի հետ՝ համաշխարհային գնաճի եւ դոլարի համեմատ դրամի փոխարժեքի անկման: Աշխարհում, կրկնենք, 5 տոկոս թանկացում է:  Իսկ ահա փոխարժեքի մասով ունենք դոլարի անկում. անցած հոկտեմբերին ունեցել ենք 1 դոլարի 491.74 դրամ վիճակագրական փոխարժեք, որն այս տարի նվազել է մինչեւ 479.25: Եվ այս գործոնը պետք է նպաստեր, որ ունենայինք համաշխարհային գնաճից մոտ 1 տոկոսային կետով ցածր ցուցանիշ՝ 4 տոկոս: Փոխարենը հոկտեմբերին՝ անցած հոկտեմբերի համեմատ վիճակագիրները ներկայացրել են 9.1 տոկոս գնաճ, սպասվածից մոտ 5 տոկոսով ավել: Իսկ դա որեւէ համաշխարհային գնով եւ դոլարի թռիչքով բացատրելն անհնար է:  Կարճ ասած, այս ցուցանիշները հերթական անգամ հիմնավորում են, որ հայաստանյան այս գերթանկացումներն արհեստական են եւ ունեն սովորական թալանչիական նպատակներ: Իսկ պետություն կոչվածը մատների արանքով է նայում այդ օլիգարխիկ-մոնոպոլիստական թալանին, Քանի որ հանցակից է. ունի այդ թալանից իր բաժինը: Ու թող չասեն, թե դա պետբյուջե է գնում. բյուջեի ավելացումներից շահողը ոչ թե թոշակառուներն են, շարքային աշխատողները կամ երկրի անվտանգությունը, ա՛յ, օրինակ, ռեժիմի թիկունք դարձած «մենթերը», գերբարձր աշխատավարձեր ստացող չինովնիկությունը (ռեժիմի յուրայինները), մինչեւ իսկ կորոնավիրուսից փող  «լափողները», եւ այդպես շարունակ:

ԵՎՍ ՄԵԿ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ամեն դեպքում, պատահական չէ, որ մի կողմից՝ նույն պատկան մարմինները խոսում են բյուջեի եկամուտների աճից, իսկ մյուս կողմից, ինչպես իրենց իսկ վիճակագիրների թվերն են ներկայացնում, երկրում աղքատության մակարդակը միայն աճում է: Չնայած, վիճակագիրները փորձել են հակառակը «նկարել», բայց այս անգամ անքան կոպիտ, որ երեւում է, որ մարդկանց մի լավ նեղել են: Այսպես, թեեւ վիճակագրությունը նոյեմբերի 25-ին էր ներկայացրել հոկտեմբեր ամսվա տնտեսական ցուցանիշները, այդ թվում՝ 9.1 տոկոսանոց գնաճը, սակայն «մոռացել» էր նաեւ նշել, թե որքանով են փոփոխվել աշխատավարձերը: Այդ ցուցանիշը կցեցին միայն նոյեմբերի 30-ին, ինչն արդեն իսկ վկայում էր, որ «դզել-փչելու» լուրջ գործ կա: Եվ հենց դա էր այնքան կոպիտ ստացվել, որ չտեսնել պարզապես չես կարող: Իսկ  եթե «նկարչություն» չէ, պաշտոնական վիճակագրությունը թող նման պարզ հարցերի պատասխանը տա: Այսպես, հոկտեմբերի համար՝ անցած հոկտեմբերի համեմատ ներկայացրել են միջին աշխատավարձերի 10 տոկոսանոց աճ, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, 9.1 տոկոս գնաճից բարձր է, այսինքն՝ մարդիկ ստացել են կոմպենսացում: Բայց հարց է, թե այդ 10 տոկոսն ինչպե՞ս են ստացել: Մասնավոր հատվածի համար ներկայացվել է 9.6 տոկոս աշխատավարձերի աճ, որը մոտավորապես համարժեք է տարվա այլ ամիսներին՝ նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ աճի ցուցանիշին: Իսկ ահա պետական հատվածի համար ներկայացրել են աշխատավարձերի 10.5 տոկոսանոց աճ: Այն դեպքում, երբ ողջ տարվա ընթացքում համարժեք ցուցանիշները մի քանի անգամ պակաս էին: Օրինակ, սեպտեմբերին՝ անցած սեպտեմբերի համեմատ պետական աշխատավարձերի 3.9 տոկոս աճ էին ներկայացրել, օգոստոսին՝ 3.5, հուլիսին՝ 2 եւ այլն: Ու հիմա վիճակագրությունն ինչպե՞ս է բացատրելու, թե այդ ի՞նչ հրաշքով հոկտեմբերին, երբ բյուջետային տարին մոտենում է ավարտին, հանկարծ պարզվեց, որ պետական համակարգում տեղի է ունեցել միջին աշխատավարձերի 10.5 տոկոսանոց թռիչք: Ինչ է, վերնախավի պարգեւատրությունները աշխատավարձի անվան տակ են գրել ու նման թի՞վ ստացել: Չնայած, դա էլ բացատրություն չի կարող լինել: Արդյունքում, թեեւ ստացել են գնաճը մի փոքր գերազանցող միջին աշխատավարձերի աճ, սակայն դա էլ վիճակը չի փոխում: Այն պարզ պատճառով, որ աշխատավարձ ստանում է ոչ երկրի ողջ բնակչությունը: Կան, օրինակ, թոշակառուներ, որոնց թոշակը մեկ կոպեկով անգամ հոկտեմբերին չի փոխվել: Գումարենք գործազուրկներին, երեխաներին. չէ, միջին աշխատավարձերի անգամ 10 տոկոսանոց աճը բավարար չէ, որ երկրի ողջ բնակչության մասշտաբով կոմպենսացվի 9.1 տոկոս գնաճը: Եվս մեկ գործոն հաշվի առնենք: Գաղտնիք չէ, որ մեր բնակչության առյուծի բաժինը ստացածը հազիվ ծախսում է սնվելու, մի փոքր էլ՝ հագուստ-կոշիկի համար. համենայնդեպս, դա ամեն ընտանիքի ծախսերի առյուծի բաժինն է: Իսկ ահա «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբում գներն այս հոկտեմբերին՝ անցած հոկտեմբերի համեմատ ավելացել են 16.0 տոկոսով: Ընդ որում, «ոչ ալկոհոլային խմիչքները» եթե հանենք, զուտ սննդամթերքի գնաճը շատ  ավելի ցցուն կլինի: Դրանից զատ, շատ ավելի ընդգծված են թանկացել սննդամթերքի այն տեսակները, որոնք մարդկանց համար հիմնական են: Օրինակ, բանջարեղենը թանկացել է 69.3 տոկոսով (տե՛ս նաեւ գրաֆիկը), «ձուկը եւ ծովամթերքը»՝ 31.9 տոկոսով, շաքարավազը՝ 20.3 տոկոսով, «յուղերը եւ ճարպերը»՝ 23.6տոկոսով, եւ այսպես շարունակ: 

Իսկ դա նշանակում է, որ շարքային քաղաքացիները, վիճակագիրների ասած՝ 10 տոկոսով բարձրացած աշխատավարձերի վրա մի այդքան էլ պետք է դնեն, որ կարողանան անցած տարվա չափով սնունդ գնեն: Սա դեռ երեխաներին, թոշակառուներին եւ չաշխատողներին չհաշված: Կարճ ասած, որքան էլ Նիկոլը ժամանակին իրեն էր կոտորում, թե հենց գամ իշխանության, բոլորդ ապահովված  եք ապրելու, փաստն այն է, որ այս պահին ունենք աղքատության էական խորացում: Իսկ ավելի կոնկրետ, դեռ ձմեռը չեկած, մարդիկ սովի դուռն են հասել: Բա ձմռանն ի՞նչ է լինելու...

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ինչպես դիմակայել սակագների թանկացմանը. Վազգեն Սաֆարյանը լուծում է առաջարկումՀՀ իշխանությունները ոչ թե խոսում են Թուրքիայի հետ, այլ պառկել են տակները. Էդուարդ ՇարմազանովՄանկավարժականում արշալույսները կրկին խաղաղ չենԼինելու է նոր ցավոտ լուծում, որն արդեն պարզ է` Սյունիքի ճանապարհի հետ է կապված. ԱճեմյանՎահան Քերոբյանը կլքի՞ էկոնոմիկայի նախարարի պաշտոնըՈ՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամըԿոչ եմ անում մեր հանրությանը չենթարկվել ապօրինի հրահանգներին, այլեւս չի՛ կարելի լռել. Գրիգոր ԳրիգորյանՍոչիում վայրէջք կատարող ինքնաթիռին կայծակ է հարվածելՍոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․Արմեն Չարչյանը մամուլում տարածված հերթական ապատեղեկատվության մասինՔալիստ երեսփոխաններն այնքան պարապ են, որ ԱԺ դահլիճում հեռախոսներով խաղում են. Գագիկ Համբարյան«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՎՈՐԵԼ».ՀՈՒՍԻԿ ԱՐԱՈւկրաինան՝ ներխուժման եւ դիվանագիտական հանձնման արանքումԲԱՄԲԱՍԱՆՔԷՐՄԵՆԻՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ«Առանց նախապայմանների», երբ բոլոր նախապայմանները կատարված ենԶԱՐՄԱՆՔԱդրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցՔաղաքական հումորՈրո՞նք են սալորաչրի օգտակար հատկություններըՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ. ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունըԴուք ինձ առավոտից իրիկուն գրում եք, որ ես պուտանկա եմ, դուք գալու եք իմ կողքը կանգնե՞ք.ՇպռոտԿորոնավիրուսի յուրաքանչյուր երրորդ էքսպրես թեստ կարող է կեղծ դրական արդյունք տալ․ հետազոտությունԼկտի, պիղծ, փչացած… Ժաննա Բուտուլյանին այսքան զայրացած չէիք տեսել (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՌԴ Ռոստովի մարզի ՔԿԱԳ֊ներում արգելել են ծիծաղելՊավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշան, որոնց համար այս շաբաթը լավագույնն է լինելուԿրեմլը չի բացառել, որ Ղազախստան մեկնած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության մասնակիցները կպարգևատրվենՆազարբաևը խախտեց առեղծվածային լռությունը«Դժվար չի, մի շարք ա, հելեք, Վանեցյանից հարցրեք՝ Ռուբինյանը գործակալ ա, թե՞ չէ»․ Ռուբինյանը՝ ԽամոյանինԲաքվից ավտոբուսի կանոնավոր երթուղի կգործի դեպի Շուշի և ԱկնաՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյունԿառավարությունը կողմ է ոչ պետական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկինՎանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումըԱրցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայություններըՀայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից«Պարո′ն Ռուբինյան, այսպիսի թույլ ներվային համակարգով ինչպե՞ս կարելի է Հայաստանը ներկայացնել». Գեղամ ՄանուկյանԵրբ վերջանում է պատերազմը, թաքստոցներից դուրս են գալիս «հերոսները». Պատերազմի ողջ արհավիրքը վերապրած հերոսի գրառումըԾովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայիՉներես տղես ինձ. Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըApple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համարԱրմեն Չարչյանի առողջությունը քայքայվել է, նա դեռևս չի ապաքինվել. Արամ Վարդևանյան Պեկինի օլիմպիական խաղերին կմասնակցի 6 հայ մարզիկԵրևանում Ֆրանսիական ինստիտուտ կստեղծվի. Ջոնաթան ԼաքոթՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30 տարեկան էԱդամի դիմանկար գորգը մեկ տարի գործեցի, կտրելուց 10 ամիս չանցած կրտսեր Ադամը ծնվեց...Փոքրիկ Ադամի մայրիկի գրառումըՆերկայացել է որպես հայուհի․ ուղարկել մերկ նկարներ․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները արցախցուն դրդել են լրտեսությանApple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ