ԶԱՐՄԱՆՔ Ինչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններում ԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսում ԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօր Ալբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասին Քաղաքական հումոր Սպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am» Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանությունները ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից


Տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես Շադունցը

Ներքաղաքական

<<Երկիրը պետք երեխայիդ նման սիրես, ամեն մարդ պիտի  իր ուժերի չափով տեր կանգնի, թիկունք կանգնի սահմանը պահող մարդկանց: Մենակ էդ դեպքում է հնարավոր դուրս գալ աս իրավիճակից, ունենալ զարգացած երկիր եւ լինել  այնպիսին, որ քեզ հետ հաշվի նստեն, իսկ հիմա մենք թրջված ենք, խեղճացած, և մեզ կարեկցում են>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով այսօր երկրի առաջ ծառացած խնդիրներին, ասաց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը, ով 44-օրյա պատերազմի ընթացքում թողել էր ամեն ինչ եւ վազել ռազմի դաշտ։

-Պարոն Շադունց,  դեմարկացիայիեւ դելիմիտացիայի դեպքում ի՞նչ վտանգների առաջ է կանգնելու կոնկրետ Սյունիքը, որտեղ այս պահին մխրճված է թշնամին։

-Ճիշտ է ես ռազմական փորձագետ չեմ, բայց գտնում եմ, որ քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ պետք չէ գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի: Այս գործընթացը  առանց ուժի պարտադրանքի, խաղաղ, տասը անգամ չափելով, մեկ անգամ կտրելով պետք է իրականացվի։ Որովհետեւ ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի ավարտից հետո Արցախի հարցը եւս ավարտվելու է ի օգուտ թշնամու։ Սա է իրականությունը դաժան, բայց, ցավոք, իրականություն։

-Պարոն Շադունց, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Սյունիքի շուրջ։ Հայտնի է, որ ճանապարհները փակվել են, մի քանի գյուղեր հայտնվել են, փաստացի, շրջափակման մեջ։

-Իրավիճակը անորոշ է, մարդիկ անհանգստացած  են չգիտեն՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ադրբեջանական մաքսակետերը, ճիշտ է, կոնկրետ մեր համայնքի համար խնդիրներ չեն ստեղծել, որովհետև մեր համայնքի վարչական տարածքից դուրս են, բայց մեր բնակիչները, ովքեր կապ ունեն Գորիսի, Կապանի, Մեղրիի հետ, իրենց համար  իհարկե դժվար է, որովհետև մարդկանց ճանապարհը երկարել է, ուրիշ ճանապարհով են իրենց տեղաշարժը ապահովում։ Բայց սա դեռ ամենը չէ, Որոտան եւ Շուռնուխ տանող այընտրանքային ճանապարհը եւս այս պահին գտնվում է թշնամու անմիջական դիտարկման տակ։ Երբեմնի աշխույժ Գորիսը դառել է կորած-մոլարած քաղաք։

-Այսինքն չորս կողմից թշնամու դիտարկման տակ եք։

-Որ չորսը չլինի, ապա երեք կողմից հաստատ, մինչեւ Սյունիք մխրճվելը թշնամու դիրքերը 180 կիլոմետր հեռու էին մեզանից։

-Իսկ հիմա՞։

-Հիմա (-ծիծաղում է) դարձել է 1 կմ․ 800 մետր, տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում։

Եթե մենք թույլ տանք Ալիեւը կհասնի իր վաղեմի երազանքին, բայց մենք դա չպետք է թույլ տանք։ Ամեն մարդ ուզում է, որ իր երեխեն անվտանգ երկրում ապրի, ու ես որպես քաղաքացի ասում եմ, որ ինչը մեզնից է կախված, մենք դա անում ենք:Ես որպես շարքային քաղաքացի մտածում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ազգային շահը պետք  է վեր դասի անձնական շահից:

Ցավոք մինչ այս պահը ոչ իշխանություններից, ոչ էլ առավելեւս ընդդիմությունից որեւէ գործուն քայլ չենք տեսել։ Ընդդիմությունը խոսելուց է լավ, բայց գործելու ժամանակ նույն ընդդիմությունը հիվանդանում է, անկարող դառնում։ Էս տեմպերով մենք կկորցնենք մեր ինքնությունը, իսկ դրանից հետո արված ցանկացած գործողություն այլեւս անիմաստ կլինի։ Օր առաջ պետք է համախմբվել հանուն հայրենիքի, եթե կորցրեցինք Սյունիքը կկորցնենք ողջ Հայաստանի հանրապետությունը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան ՈսկանյանՆիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացվել է. կրկին վարակվել է կորոնավիրուսովԿազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններԱղբյուր․ Մխիթարյանը կհեռանա ՌոմայիցՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը.Նաիրի ՀոխիկյանԼարսի ճանապարհը փակվել է բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատարՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացանԱլեն Սիմոնյանը հերքում է անհերքելինԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՏԸ, ՔԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻՍՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Աստղագուշակ՝ հունվարի 26-ի համարՀունվարի 26. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Փնտրվում է նախագահ«Հրապարակ». Աշխատակիցները «չեստ» են տալիս«Իրավունք». «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան«Ժողովուրդ». Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ