ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ) Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Եռաբլուրը վերևից. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի


«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»

Հանդիպում

Շուրջ 36 համայնքում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման ընտրություններ: Իշխանությունը գրեթե կիսով չափ կարողացավ պահպանել իր դիրքերը նաեւ համայնքներում, իսկ խիստ հարաբերական համարվող ընդդիմությունը, այնուամենայնիվ, կարողացավ կորզել մի քանի համայնքապետի ու ավագանու անդամի աթոռներ: Տեղի ունեցած ընտրությունների եւ դրանց կարեւորության շուրջ «Իրավունք TV»-ին զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԵՐԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐՏԵՂ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԳԻՆ ՖԵՈԴԱԼՆԵՐ ՉԿԱՆ, ԽՈՒԺԱՆՆԵՐ ԵՆ»

– Ըստ էության, այս ընտրություններին եւս զուտ մի քանի նոր ու հին քաղաքական ուժեր ինչ-որ անձերի շուրջ դաշինքներ կազմելով` կարողացան մի քանի պաշտոն պոկել իշխանությունից: Սա որքանո՞վ աղերս ունի ներկայի համար քաղաքական ու ապագայի համար գաղափարական պայքարի հետ:

– Մեզ, որպես ժողովուրդ, շատ անգամ կործանում է ագահությունը եւ պաշտոնամոլությունը: Մոռանում ենք կարեւորը, ազգայինը, ընդհանուրը, եւ յուրաքանչյուրը փորձում է իր համար աթոռ նվաճել: Ընդ որում` որպես կանոն, աթոռն էլ ուզում են նվաճել ոչ թե, որ օգուտ բերեն համայնքին, երկրին, այլ որպեսզի օգուտ ստանան իրենք: Ամբողջ խնդիրը սրա մեջ է, որ մեզ մոտ պաշտոնը չի դիտվում, որպես երկրին ծառայելու լծակ, հարթակ, այլ դիտարկվում է, որ երկիրը պետք է ծառայեցվի այդ պաշտոնին: Մի անգամ ՈՒՀԱ-ում ասացին, որ Հայաստանը երկիր չէ, այլ օֆիս է: Իհարկե, որպես հումոր ասվեց, բայց դառը եւ լացելու ճշմարտություն կա դրա մեջ: Հիմա մարդիկ ինքնամոռաց իրարից համայնքապետի պաշտոն են քաշքշում` այն դեպքում, երբ ամբողջ երկիրը գնում է կործանման: Սա մոտավորապես նույնն է, որ խորտակվող նավի վրա կռիվ տան, թե ով է ավագ խոհարարը լինելու: Մինչդեռ նավը կես ժամից խորտակվելու է, ավագ խոհարարն էլ է խորտակվելու, կրտսերն էլ, նավապետն էլ: Մյուս կողմից՝ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ֆեոդալական պետություն է: Կան ֆեոդալներ այսինչ մարզում կամ համայնքում, որոնց համար կապ չունի լեւոնականներն են իշխանության, քոչարյանականները, հանրապետականները, թե` նիկոլականները, միեւնույնն է, իրենք են ֆեոդալները: Պարզապես, կուսակցական մի կրծքանշանը հանում են, մյուսն են դնում, եւ նրանք անգամ եթե չեն առաջադրվում, իրենց պաշտոնը փոխանցում են ընտանիքի անդամներին, զավակներին: Մշտապես նույն համայնքում իրենք են պաշտոն զբաղեցնում, անկախ քաղաքական կուրսի փոփոխությունից` հիմնական տեղական իշխանությունը մնում է իրենց ձեռքում: Եվ այդ մարզի ու համայնքի բնական ռեսուրսներն էլ ծառայեցնում են իրենց ու հարստանում: Մարդիկ ինքնամոռաց կարողանում են ամեն ինչ դնել մի կողմ, ամեն ինչի վրայով անցնել եւ մասնակցել ինչ-որ կռվի, որ նստեն մի աթոռի:

– Փաստորեն, ՏԻՄ ընտրությունների արդյունքներից մեծ հույսեր չի՞ կարելի ունենալ, օրինակ, այն դիտարկելով, որպես երկրում իշխանափոխության նախադրյալ:

– ՏԻՄ ընտրությունների հետ կապված մեծ հույսեր սովորաբար չեն ունենում: Դրա համար պետք է լինեն նախ ուժեղ ընդդիմադիր կառույցներ, որոնք ինչպես տեսնում ենք, չկան: Մարդիկ դուրս են գալիս միտինգի, ասում են` եկեք միացեք մեզ, բայց երեք օր հետո իրենք են իրար մեջ վիճում ու տարբեր անկյուններ փախչում: Ցավոք, Հայաստանում գործընթացներն անլրջացել են, եւ Հայաստանն ինքն է արդեն անլրջացել: Մարդիկ, կարծես, կորցրել են հիմնական ուղենիշները, եւ որեւէ մեկը հարց չի տալիս, թե ո՞ւր ենք գնում, ինչի՞ համար եւ ինչի՞ն է պետք այդ աթոռը: Ասում են` Նիկոլին քցենք, իհարկե, պետք է քցենք, քանիցս եմ ասել` Նիկոլը չարիք է մեր երկրի համար, բայց` լավ, քցեցինք, ո՞ւմ ենք բերում իշխանության եւ ինչի՞ համար, ո՞ր ծրագրի համար: Ոչ ոք չի խոսում այդ մասին: Անլրջացվել են բոլոր գործընթացները, եւ դրա համար էլ անլուրջ են մեզ ընկալում նաեւ աշխարհում:

 

«ԼՐՋԱՆԱԼՈՒ ԵՎ ՍԹԱՓՎԵԼՈՒ ՊԱՀԸ ՎԱՂՈՒՑ Է ԱՆՑԵԼ, ՀԻՄԱ ԵԿԵԼ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՊԱՀԸ»

– Ե՞րբ ենք լրջանալու եւ սթափվելու: Մի ժամանակ բավական ակտուալ էին նման կոչերը:

– Լրջանալու պահը վաղուց է անցել: Մենք ոչ մի կերպ չենք լրջանում, սթափվելու պահը նույնպես վաղուց է անցել, եկել է վերջնական կողմնորոշվելու պահը: Ընդ որում` ամեն ինչ շատ պարզ է` պետք է ընտրենք` թուրքի հետ ենք, թե` ռուսի: Ուրիշ կողմնորոշվելու բան էլ չի մնացել: Մեր կուսակցությունը եւ շարժումն ասում են` մենք Ռուսաստանի հետ եղել ենք վերջին 250 տարին մեկ միութենական պետության մեջ կամ դաշնակից հարաբերություններում եւ պահապանվել ենք Արեւելյան Հայաստանում մինչեւ օրս, մնացածը կորցրել ենք, ցեղասպանվել ենք, տարբեր երկրներ արտագաղթելով, ասիմիլացվել ենք: Մինչդեռ այսօր էլի տատանվում ենք, մի կողմից՝ Նիկոլը մեկնում է ԱՄՆ հակառուսական ինչ-որ ֆորումի մասնակցելու, մյուս կողմից՝ գնում է Մոսկվա, գնում է Մինսկի խմբի հետ հանդիպման Բրյուսել, որպեսզի Արցախի հարցը քննարկի, մյուս կողմից նորից գնում է Մոսկվա: Քանի այս տատանումների մեջ ենք, մենք անընդհատ հարվածներ ենք ստանալու, որին ի վիճակի չենք դիմակայել: Ցավոք, որպես ազգ` չկազմակերպվեցինք, որ դիմադրություն ցույց տայինք:

– Ինչո՞ւ մեզ չի հաջողվում կազմակերպվել այնպես, ինչպես հաջողվեց հրեաներին:

– Նրանք ուրիշ հոգեբանություն ունեն, նրանց մոտ ամոթ է, եթե իր երեխան չի ծառայում բանակում, իսկ հայերի մոտ ամոթ է դարձել, որ իր երեխայի համար ռուսական անձնագիր չի հանում, օրինակ, Ստավրոպոլի ինչ-որ մի գյուղում, որպեսզի երբ երեխայի ծառայելու ժամանակը գա, ուղարկի այնտեղ: Դրա համար մենք այսօր պետք է պահպանման, երկրի եւ ազգի ֆիզիկական գոյության խնդիր լուծենք: Ուստի` մենք ասում ենք` քանի ուշ չէ, իսկ կարող է նաեւ ուշ լինել, պետք է ժողովրդով դիմենք խնդրանքով Ռուսաստանին եւ Բելառուսին, որպեսզի, որպես երրորդ պետություն, ներգրավվենք իրենց միութենական պետության մեջ: Սա պետք է լինի համաժողովրդական խնդրանք: Մեր շարժումն առաջարկում է ժողովրդին միանալ այս գաղափարին, ինչի համար շուտով ստեղծելու ենք մարզային, քաղաքային եւ գյուղական կառույցներ, սկսելու ենք ստորագրահավաք: Եվ սա կլինի ոչ թե խոսք, այլ՝ գործ:

 

«ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՆ Է»

– Ձեր խոսքում Դուք անդրադարձաք ԱՄՆ հովանու ներքո կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին, որը կայանալու է դեկտեմբերի 9-10-ին եւ որտեղ ՀԱՊԿ անդամ երկրներից հրավիրված է միայն Հայաստանը, իսկ մեր հարեւան երկրներից` Վրաստանը: Ռուսաստանն ու Չինաստանը առնվազն յոթ պաշտոնական հայտարարություններով իրենց խիստ բացասական վերաբերմունքն են արտահայտել վերոնշյալ միջոցառման վերաբերյալ: Արդյոք արժե ԱՄՆ նախագահի հետ էլի մի լուսանկար ունենալու համար մեկնել մի տեղ, որին դեմ է մեր ռազմավարական դաշնակիցը:

– Ինչ վերաբերում է լուսանկարվելուն, հիշեցնեմ, որ Նիկոլը ոչ թե ԱՄՆ նախագահի, այլ նրա մանեկենի հետ էր նկարվել: Անդրադառնալով համաժողովին` նշեմ, որ այն արվում է շատ կոնկրետ նպատակով: ԱՄՆ-ն դրանով ճշտում է, թե ով է իրենց հետ, ով` ոչ: Իսկ ով իրենց հետ չէ, ուրեմն` իրենց դեմ է: Աշխարհը շատ արագ տեմպերով գնում է բեւեռացման, կարելի է ասել` ամեն օր, ամեն ժամ: Բազմաթիվ անլուծելի եւ գլոբալ ճգնաժամերի մեջ ենք հայտնվել` սկսած ուժի կենտրոնների ճգնաժամից, վերջացրած համավարակով: Ինչպիսի ընթացք կստանա այս բեւեռացվող աշխարհը, դժվար է ասել, բայց մի բան վստահ կարող ենք ասել, որ նման ալեկոծությունների դեպքում Հայաստանի նման անգլուխ ու անկազմակերպ պետությունները խորտակվում են: Հետեւապես, Նիկոլը եթե այնտեղ պետք է գնա եւ հակառուսական ինչ-որ փաստաթղթի տակ ստորագրի, ահավոր վատ կլինի մեզ համար: Իսկ եթե` չստորագրի, նույնպես վատ է, որովհետեւ այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ էր մասնակցում: Ժամանակն է, որպեսզի, որպես ժողովուրդ, վերջնական կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում: Չի լինի մեկ գնալ այնտեղ, մեկ` Մոսկվա, հույս դնել մեկ սրա վրա, մեկ` նրա: Դրա համար ենք ասում` միակ լուծումը` հայ ժողովրդի ինքնության, ինքնիշխանության, ֆիզիկական անվտանգության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության պահպանումն է, որը կարող ենք իրականացնե՝ միայն Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն անդամագրվելով:

– ԱԳ նախարար դարձած Արարատ Միրզոյանը ժամանակին ասում էր, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, բայց հիմա ի՞նչ ժողովրդավարության մասին պետք է այդ համաժողովին խոսի Փաշինյանը, երբ այսօր մեր երկրում քաղաքական  հետապնդումների են ենթարկվում համայնքապետներից մինչեւ ազատամարտիկներ: Վերջերս էլ կալանավորվեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

– Այսօրվա ինքնակոչ ղեկավարները երբ ասում են` «ժողովրդավարության բաստիոն» ենք եւ այլն, տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ մի բան ավել են խմել, կա՛մ մի բան ավել են ծխել: Եթե այդ դեպքն էլ չէ, ուրեմն` պետք է դիմեն բժշկի, որովհետեւ Հայաստանն այսօր, էլի եմ ասում` ֆեոդալական մի երկիր է դարձել, որտեղ նույնիսկ կարգին ֆեոդալ էլ չկա, խուժան ֆեոդալներ են, եւ այս վիճակում խոսել ժողովրդավարության մասին, պարզապես, ծիծաղելի է: Ինչ վերաբերում է ձեր նշած խայտառակ դեպքին` լեգենդար ազատամարտիկի կալանավորմանը, սա նույն քաղաքականության շարունակությունն է, որը Նիկոլը սկսել է 2018-ից: Սյունիքը սրանք որոշել են, որ ինչպես Արցախը, պետք է տան: Արցախում հասկանալով, որ սրանք միտումնավոր ամեն ինչ հանձնում են թուրքերին` ռուսները վերջին պահին խառնվեցին եւ փրկեցին ինչ հնարավոր էր: Հիմա նույն մեթոդները Սյունիքում են կիրառում: Նույն ձեռագիրն է, նույն անհասկանալի բախումներն են սահմաններում, որոնք, չգիտես ինչու, չեն պաշտպանվում: Բանակ կա, տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ կան, գրադներ կան, հազարումի տեսակ զենք են ռուսները նվիրել ու ասել են վերցրեք, կռվեք, պահեք ու պահպանեք ձեզ, բայց չեն կռվում: Օրինակ, մինչեւ օրս Նիկոլը տվե՞լ է բացատրություն, թե ինչ եղավ նոյեմբերի 16-17-ին Սյունիքի սահմաններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/ZCt4n

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի շնորհավորանքը հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանըՍերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակինԵռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալըՄարուքյանն իրեն ընդդիմադիր համարո՞ւմ էՌոնալդուն կրել է հայկական բրենդի հագուստ (լուսանկարներ)Ռոնալդուի եւ Ջորջինայի սիրո պատմությունը. ինչպես է զույգը ծանոթացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ