Ինչ շքեղ նվեր է ստացել երգչուհի Նառայի դուստրը ՝ Էլեոնորան, երեխա ունենալու կապակցությամբ (տեսանյութ).Armlady.am
ՀասարակությունArmlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի 2-րդ երեխան։
Նա դուստր է պարգևել ամուսնուն։
Էլեոնորան ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ամուսնու անակնկալը՝ իրեն ու դստերը հիվանդանոցից դուրս գրելիս։ Էլեոնորայի ամուսինը՝ Արամը, կնոջը Range Rover մակնիշի շքեղ մեքենա է նվիրել։
«Շնորհակալ եմ, իմ սեր»,- տեսանյութին կից գրել է Էլեոնորան։
Տեսանյութը դիտեք այս հղումով․
Հավելենք, որ ավելի վաղ Էլեոնորան ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են տանը դիմավորել իրեն ու նորածին դստերը։ «Բարի գալուստ տուն, փոքրիկս»,- տեսանյութին կից գրել էր Էլեոնորան։
Հիշեցնենք, որ Էլեոնորան և ամուսինը՝ Արամ Աբովյանը, ամուսնացել են 2017 թվականին։
Զույգը որդի ունի՝ Նարեկը։