«Ընտրություն չկա». Ավստրիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից
ՄիջազգայինԱվստրիան մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից, քանի որ երկրի արդյունաբերությունը մեծապես կախված է ռուսական վառելիքից։
Այսպիսով, Վիեննան «ընտրություն չունի» և չի պատրաստվում աջակցել Ռուսաստանի դեմ գազային էմբարգո սահմանելու գաղափարին, բացատրել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները։
«Եթե պատժամիջոցները ձեզ ավելի շատ են հարվածում, քան այն անձին, ում նրանք թիրախ են դարձնում, ապա դրանք քիչ օգտակար կլինեն», - ասել է Բրունները CNN-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել էր, որ երկրի արդյունաբերությունը և բնակիչները 80%-ով կախված են ռուսական գազից, և առաջիկա մի քանի տարիների ընթացքում հնարավոր չի լինի հրաժարվել դրանից։
Նա հիշեցրել է, որ Վիեննան միայնակ չէ, որ դեմ է գազային էմբարգոյին։ Նման միջոցառմանը չեն աջակցում նաև Գերմանիայի և Հունգարիայի իշխանությունները։