Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես. Տեր Աբրահամը՝ Ալեն Սիմոնյանին
Ներքաղաքական«Ցավոք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կրկին աչքի ընկավ իր լսարանին հաճոյանալու դասախոսությամբ՝ վիրավորելով եւ դասակարգելով մարդկանց ու թիրախավորելով հոգեւորականներին։ Ժողովրդական ասացվածքն ասում է. «Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես»։ Հայ հոգեւորականն իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու է իր առաքելությունը՝ ծառայել իր սիրելի ժողովրդին։ Ալեն Սիմոնյանը, եթե ուշադիր թերթած լիներ, ու այս ժամանակներում հետեւած լիներ հոգեւորականի ծառայությանը, վերստին կհամոզվեր, որ հայի տեսակի ու արժեհամակարգի պահպանմանն է ուղղված մեր ծառայությունը։ «Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց» (Մատթեոս 7:20)», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ քահանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: