«Ինչքա՞ն պետք է թաքնվի զինված պարիսպների հետևում».Գայանե Ներսիսյան
Մշակութային«Իրավունքը» զրուցեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ.հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի հետ:
-Տիկին Ներսիսյան Դուք ևս դուրս եք եկել փողոց և պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կմանրամանե՞ք…
-Իհարկե, ես մասնակցել եմ բոլոր ժողովրդական հանրահավաքներին` վարչապետ կոչեցյալի հրաժարականի պահանջով: Ժողովուրդն այլևս չի հանդուրժում ներկայիս բռնապետությունը: Երբեք մեր ժողովւրդը չէր տեսել Ազգային ժողովի պարիսպների մոտ այդքան զինված ոստիկանների` բակը լցված պայթուցիկներով, իսկ շենքի կենտրոնական պատշգամբում` կանգնած դիպուկահարների: Ակամայից ուզում եմ հասկանալ` ինչքա՞ն պետք է թաքնվի այդ զինված պարիսպների հետևում: Սակայն զավեշտն այն է, որ ժողովուրդը բղավում էր` դավաճան հեռացի՛ր, իսկ ՔՊ-ականները հիստերիկ ծափահարում էին: Դա, իհարկե, վախի դրսևորում էր: Քանի որ համբերատար մեր ժողովուրդը ի վերջո կարող է կոտրել պարիսպը ... Դուք ստորներ չարտաբերեք այլևս Հայաստան սուրբ անունը: Դուք դրա իրավունքը չունեք:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ