Հարգանքի տուրք` Հայրենականում զոհված հերոսների հիշատակին (Ֆոտոշարք)
Տեսանյութեր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները համախոհների, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, կուսակցությունների ղեկավարների, գիտնականների ու տարբեր բուհերի ուսանողության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի եւ Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Հատկանշական էր այն, որ շատերի ձեռքում Հայրենական մեծ պատերազմում զոհված իրենց պապերի ու հարազատների լուսանկարներն էին, ինչպես նաեւ պաստառներ, որտեղ գրված էր` «Եվրամիություն-դենացիֆիկացիա», «ՆԱՏՕ-դենացիֆիկացիա»:
Ի դեպ, շարժման անդամները մինչ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ կդնեին եւ ծաղիկներ կխոնարհեցնեին` անցկացրին ակցիա` մեծ հաղթանակն ու պատմական հիշողությունը խորհրդանշող Գեորգիեւյան ժապավաններ բաժանելով քաղաքացիներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ