Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ Զանգվածային հրթիռային հարված Ուկրաինային Իսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ) Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստը Ամերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախին Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են «Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը. Բալասանյան

Տեսանյութեր

Աշխարհաքաղաքական իրողությունների եւ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԽՆԴԻՐԸ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՈՐՔԱՆ` ՈՐԱԿԻ»

– Հայրենական մեծ պատերազմի տարեդարձին շատերը սպասում էին, որ Ռուսաստանը հայտարարելու է, որ 77 տարի անց կրկին հաղթեց ֆաշիզմին: Ի վերջո, հաղթանակը մո՞տ է, թե՞ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ երկար կտեւի:

– Կարծում եմ` հաղթանակն անկասկած լինելու է, բայց այն մոտ է, թե` հեռու, այս պահին կդժվարանամ նման կանխատեսում անել, ու երեւի պետք էլ չէ: Համենայնդեպս, ՌԴ համապատասխան մարմինները պարբերաբար հայտարարություններ են տարածում, որ գործողություններն ընթանում են` ըստ իրենց կողմից մշակված պլանի: Այստեղ խնդիրը ոչ այնքան արագության մեջ է, որքան` որակի, եւ որ հատվածը նրանք դենացիֆիկացնում են, ըստ իս,  դենացիֆիկացնում են ընդմիշտ: Դրա համար պետք է մի փոքր համբերատար լինենք:

– Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության մեջ կետ կա, որտեղ կողմերը մտադրություն են հայտնել միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ: Այս ուղղությամբ ի՞նչ է անում Հայաստանը:

– Անկեղծ ասած, պետական գերատեսչությունների եւ պատասխանատու մարմինների կողմից իրականացվող ծրագրերին ծանոթ չեմ: Բայց, ամեն դեպքում, այն, ինչ այսօր անում է Արեւելյան Եվրոպան, փառք Աստծո, Հայաստանում չի արվում: Նկատի ունեմ նրանց պայքարը հուշարձանների եւ պատմական հիշողությունը ջնջելու ուղղությամբ: Մեծ հույս ունեմ, որ չնայած աշխարհաքաղաքական տարբեր իրողություններին եւ ակնհայտ ճնշումներին, որն այսօր բանեցվում են հետխորհրդային տարածքների վրա, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը եւ իշխանությունը տուրք չեն տա այդ ամենին ու կշարունակեն ջանասիրաբար պահել այն պատմական հիշողությունը, որը կա: Ի դեպ, ուրախացնող էր այն հանգամանքը, որ մայիսի 9-ին «Հաղթանակի» զբոսայգում մեծ թիվ էին կազմում երիտասարդները եւ երեխաները: Սա նշանակում է, որ պատմական հիշողությունն ապրում է եւ սերնդեսերունդ փոխանցվում, ինչը շատ կարեւոր է:

«ՈՎ ԷԼ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է»

– Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի իր ուղերձում նշել էր, թե «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, այլ արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության»: Փաստորեն, ստեղծված իրավիճակի համար հիմա էլ մեղավորը զուտ ճակատագի՞րն է:

– Ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ իր արտաքին եւ ներքին քաղաքական ձախողումներում ունի իր մեղքի բաժինը: Չնայած աշխարհաքաղաքական իրողություններին եւ զարգացումներին` պետք է կարողանանք այնքան իմաստնություն ունենալ, որ չմտնենք այդ մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ, այլ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին եւ մեր ազգային շահերին` անցնցում երկիրը տանենք դեպի զարգացման: Ընդ որում` խուսափելով այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք, ըստ էության, հիմնարար առումով չեն բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից:

– Այս օրերին փողոցում պայքարող ընդդիմադիրներն ասում են, որ իրենք չունեն  գեոպոլիտիկ տերեր ու չեն փնտրում: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ առանց աշխարհի հետ հաշվի նստելու` առաջ տանել ազգային օրակարգ: 

– Հայաստանի նման երկրները չեն կարող աշխարհի կարծիքի հետ հաշվի չնստել: Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է անպայման առաջ շարժվեն` հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք այսօր կան: Նկատի ունեմ ոչ միայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, այլ նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ արձանագրությունները եւ դրանով ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունները: Դատելով մեր ընդդիմության հայտարարություններից` իրենք էլ չեն թաքցնում, որ եթե գան իշխանության, կամ ով էլ գա իշխանության, նոյեմբերի 9-ի արձանագրություններով ստանձնած պարտավորությունն իրականացնելու է, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում) լինելու է: Բայց այս ամենը պետք է լինի ՀՀ շահերին մաքսիմում համապատասխան եւ արժանապտիվ կերպով: Ընդհանրապես, առանց աշխարհաքաղաքական խաղացողների կարծիքը հաշվի առնելու, որեւիցե երկիր` լինի Հայաստանը, թե այլ պետություն, չի կարող ինքնուրույն ինքն իր համար զարգանալ: Այսօր գլոբալիզացիան այն մակարդակի է հասել, որ մեկը մյուսի հետ կապված են հազարավոր թելերով: Հետեւապես, ուղղակի անտեսել այդ ազդակները, հնարավոր չէ:

«ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»-Ը ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԲԱՆԸ»

– Իսկ այսօր վաստակե՞լ ենք իրավունքը` վստահաբար պնդելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», երբ Արցախի 75 տոկոսը հանձնված է, իսկ 15 տոկոսը պահպանում են ռուս խաղաղապահները:

– «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»-ը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության նշանաբանը եւ հիմնական ուղղությունը: Պետք է ակտիվորեն աշխատենք այն պետության հետ, որն այսօր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում, որն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունն անպայման պետք է օգտվի  Վլադիմիր Պուտինի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերջին հանդիպումից, երբ ՌԴ նախագահը հստակ նշեց միջազգային դատարանի նախադեպային որոշման մասին, որ ժողովուրդները կարող են ինքնորոշվել` առանց հաշվի առնելու այն պետության կարծիքը, որի տարածքում ինքնորոշվում են: Կարծում եմ` Կոսովայի հետ կապված այս նախադեպը մենք պետք է բարձրացնենք եւ Ռուսաստանի օգնությամբ հասնենք նրան, որ Արցախը երբեք ու երբեք չլինի Ադրբեջանի կազմում: Այս առումով այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանամերձ շրջանակների կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ, անընդունելի է: 

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ բավական չեզոք դիրք են գրավել թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ ի՞նչ հանգուցալուծում կարող է այս ամենն ունենալ:

– Արտաքին աշխարհի խաղացողներն այսօր սպասում են եւ ձգտում առավելագույնս չխառնվել Հայաստանի ներքին գործերին` շատ լավ իմանալով, որ միջամտությունը կամ կողմնակալ վերաբերմունքն այս կամ այն կողմի հետ կապված, հետագայում կարող է շատ վատ ազդեցություն ունենալ մեր ժողովրդի եւ տվյալ ուժային կենտրոնի միջեւ տրամադրությունների վրա: Դրա համար այսօր ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ՌԴ-ն ակնհայտորեն սպասում են, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա ընդդիմության այս պայքարը: Ամեն դեպքում, ինչպիսի լուծում էլ լինի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն իրենց քայլերում պետք է անպայման հաշվի նստեն միջազգային հանրության հետ` առավելագույնս պահպանելով մարդու իրավունքների եւ ազատությունների մասին ՄԱԿ-ի ընդունած հիմնարար որոշումները:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով` իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. «Նա ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»: Հետեւաբար, ըստ նրա, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միեւնույնն է, նրանք «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծանոթ եմ առաջին նախագահի այդ հայտարարությանը: Այդտեղ, իհարկե,   որոշակի բառախաղ կա: ՀՀ վարչապետը, որը ստորագրել է նոյեմբերի 9-ի արձանագրությունը, ստորագրել է Հայաստանի հանրապետության անունից, բայց հանրապետությունը չի գնացել ու ստորագրել: Սա նշանակում է, որ պատասխանատվությունն ընկնում է այն անձի վրա, ով այդ պահին ստորագրել է տվյալ փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է նրան, թե ով էլ լինի վարչապետ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին», սա նույնպես համարում եմ բառախաղ եւ համաձայն չեմ դրա հետ: Ցանկացած պետություն հաղթում էլ է, պարտվում էլ է, նորմալ երեւույթ է: Այստեղ կարեւորն այն է, որ պարտված վիճակում էլ կարողանանք արժանապատիվ կերպով եւ նվազ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Անգլիացիները սրա հետ կապված շատ լավ խոսք ունեն, ասում են` «պետք է այնպես անենք, որ նույնիսկ վնասից կարողանանք օգուտ քաղել»: Այս   տրամաբանությամբ է պետք շարժվել եւ օգտվել Ադրբեջանի այն հակասական հայտարարություններից, որոնք նրանց նախագահն անընդհատ անում է` քարտեզների հետ կապված: Այդ հայտարարությունները պետք է ցույց տալ ռուս գործընկերներին եւ փորձել առավելագույնս հասնել նրան, որպեսզի ՌԴ գլխավոր շտաբի սեղանին դրվի այն քարտեզը, որն առավելագույն կերպով ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода