Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ին Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ) Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Տավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. Փաշինյան Պիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենք Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

«Բեմը հանրահավաքի հարթակ չէ, նա իր օրենքներն ունի».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Սահակյան, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 24-ին հանդես եք գալու "2022 միստերիա-հիստերիա" նոր տրագիկոմեդիայով: Այդ օրը նաեւ Ձեր հորª լուսահոգի Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Օրը դրա՞ համար եք ընտրել:

– Ոչ, ես ընդհանրապես օր ընտրելու հնարավորություն չեմ ունենում, ուղղակի այդ օրը Պարոնյանի անվան թատրոնում ազատ էր, եւ ես էլ շատ ուրախացա, որ հենց այդ օրը հնարավորություն ընձեռվեց խաղալու: Այդ օրը պետք է շատ լավ խաղալ:

- Ովքե՞ր են հերոսները, կմանրամասնե՞ք:

– Այս անգամ հերոսները շատ են, շատ-շատ: Հին հերոսներից մնացել են ընդամենը երկուսը` իմ ներքին ձայնը (որի անունն է Արբանյակ), եւ Աթաբեկ-Բալաբեկը, բայց որն էլ ունի 2021-ին եւ 2022-ին տեղի ունեցող երեք միանգամայն նոր հատվածներ: Նոր հերոսներից է Հմայակ Բռնաբարը, որը տեղի-անտեղի մտնում եւ հարցնում է. "Բա դու խի՞ սահմանին չես" (ու նման զազրելի բաներ)… Կա հերոս Չուլփալասյան Գնդոն, որը գտնվելով "փերֆեքթ թիվի"-ների ազդեցության տակ, հավատում է, որ` «Թուրքիան կործանվել է, Վանը տվել են հայերին, Վանգան կանխատեսել է ընդդիմության պարտությունը, չար ուժերը կախարդել են իրենց փրկիչ քրչապետին, ու նա չի կարողանում աշխատել…» Կա իշխանասեր արվեստագետ-մտավորական Խարդակ Ծայրապետյանը, քաղաքական գործիչ Վրույր Ծայրունցը, եւ էլի մի քանի նման խայտառակ կենդանիներ: Հա, մի երկու հատ էլ լրագրող-մարմնավաճառուհիներ կան` Շառինե Թարսաշինյանը, Գառինե Աղբունցը (սրանք միսի-փիսիներն են), եւ մի հատ էլ հիմար տերտեր կա...

- Ներկայացման փորձերի ընթացքում ստեղծագործական կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

– Երբեմն լինում են, բայց առանց դրա ոչինչ չի ստացվի, դերասանն իր բնույթով բարդ բան է:

- Ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ վանկարկում է`«Նիկո՛լ, դավաճան», այս թեմայով կլինի՞ նոր տրագիկոմեդիա:

– Այդ թեմայով շատ բան կար նախկին ներկայացումների մեջ, իսկ հիմա մենք փորձում ենք երգիծանքի լեզվով արտահայտել գաղափարներ, որոնց մասին մարդիկ չեն լսի հանրահավաքների ժամանակ, չեն կարդա սոցցանցերում: Բեմը հանրահավաքի հարթակ չէ, նա իր օրենքներն ունի, եւ ես կարծում եմ, որ երգիծական արվեստը պետք է արտահայտի ոչ թե մարդկանց հույզերն ու ցանկությունները, այլ բացահայտի ու մարդկանց առաջ սփռի դառնագույն, քողարկված, անգամ անտեսանելի իրողություններ` անգամ ինչ-որ տեղ ցավ պատճառելով: Արվեստը մարդ ուրախացնելու, գոհացնելու կամ մխիթարելու միջոց չէ: (Սա կարելի ա վերնագիր դնել): Արվեստը պետք է վիրաբույժի նման մարդուն ցավ պատճառի` բուժելու համար: Մանավանդ` մեր օրերում:

- Ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր մինչեւ հիմա հույսեր են կապում ներկայիս իշխանության խաղաղության պայմանագրի հետ:

– Ես նրանց ցանկանում եմ բարի գիշեր, անուշ քուն եւ էրոտիկ երազներ: Իրենք սիրում են երազախաբ լինել:

- Որտեղի՞ց կարող են ներկայացման համար տոմսեր ձեռք բերել:

– Տոմսերը պետք է ձեռք բերել նախօրոք եւ շտապ` Պարոնյանի անվան թատրոնի տոմսարկղից կամ tomsarkgh.am-ից` հավաքելով "2022 Միստերիա-հիստերիա":

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. ՓաշինյանԱյսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպումՀերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Դուբայը վերածվել է ծովի (Տեսանյութ)Ուկրաինայի նպատակն է դիմակայել ևս 6 ամիս. Sky News«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորըԲացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода