Iravunk.com | ԽՈՒՆՏԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՍԻՆ ՀՈՒՅՍԸ
Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան Էս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ Պետրոսյան Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ

ԽՈՒՆՏԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՍԻՆ ՀՈՒՅՍԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Հանրահավաքների, երթերի եւ այլ ակցիաների մասնակիցների թվի մասին տարբեր դանիելիոաննիսյանների եւ այլ նիկոլահաճոների թվերն այլեւս բացի ծիծաղից, այլ բան չեն հարուցում: Եթե երթի սկիզբը Ֆրանսիայի հրապարակում է, իսկ վերջը` Մաշտոց-Պարոնյան խաչմերուկում, ապա որեւէ բանավեճ թվի մասին, այն շատ է, թե` քիչ, անիմաստ է: Իսկ Նիկոլը թող Հ1-ի թվերով կողմնորոշվի, թե չէ դեղերն էլ այլեւս չեն օգնի:

Իսկ խունտայի վերջին սին հույսը մնում են սադրանքներն ու ոստիկանական բռնությունները: ՀՀ քաղաքացիները զարմացած են` ինչքան շատ ու զարմանազան տեսակի ոստիկան կա երկրում, որ կապիտուլյանտի խունտան ավելի լավ է պաշտպանված, քան` արտաքին սահմանները: Ինչպես փաստում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի` սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե՛ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետեւ փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների:

Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր եւ այլն:

Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու եւ Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրեւ թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ սխալվում եմ):

Սա չի հաջողվելու, որովհետեւ նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է»:

Ի դեպ, սադրանքների եւ բռնությունների ընթացքում, մասնավորապես` Շիրակի մարզում պարզվեց եւ Նիկոլի «շարքային» հենարանի իրական դեմքն ու ծագումնաբանությունը: Անզավակ ոմն Անո Իգիթյանը, ով ներկայանում էր որպես զոհվածի ծնող, իր ճվճվոցների ընթացքում հայտարարեց, որ Նիկոլը պիտի հայերի հախից գա: Այսինքն` որ ինքն ու այլ նիկոլապաշտները գենետիկորեն չհայ են, կամ ավելի պարզ լեզվով արտահայտված` «թուրքի եթիմ»: Նաեւ չհային բնորոշ էր ՀՀ պետական դրոշները խլելը, պատռելը, մեքենաների անիվների տակ նետելը... Ուղղակի տարակուսելի է` մի՞թե 2021-ի ընտրություններին «թուրքի եթիմները» 688 հազար էին, թե՞ այդ թիվը կոպտորեն նկարված էր: Համենայնդեպես, դատելով մոլեռանդ նիկոլական Գնել Սարգսյանի` Կայարանամերձ հրապարակում կազմակերպված «հուժկու հանրահավաքի» խղճուկ տեսքից, դրանք կա՛մ շատ քիչ են, կա՛մ այնքան վախկոտ, որ Համաժողովրդական շարժման ծավալվելուն պես զանգվածաբար մտել են «մկան ծակերը»:

Ուշագրավ է եւ այն, որ բառերի ճշգրտությամբ համընկավ այն, ինչ ընդդիմության հանրահավաքների մասին ասում է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, եւ ինչ ասում են նիկոլականները: Ապշեցուցիչ ճշգրտությամբ, ինչն արձանագրել են ինչպես վերլուծաբանները, այնպես էլ Շարժման բազում ակտիվիստներ` իրենց գրառումներում: Իսկ թշնամու ուզածը 7 գյուղերն են` Տիգրանաշենը եւ Տավուշի «անկլավները»: Ինչպես նկատեց Արմեն Աշոտյանը. «Ադրբեջանցիները միակ անկլավները, որ ունեն Հայաստանում` նիկոլական անկլավներն են: ԱԺ մեծամասնությունը ՔՊ-ական, թուրքական անկլավ են: Վերցնենք` շպրտենք իրենց: Կառավարությունում ծվարած ոչնչությունները ադրբեջանական-թուրքական անկլավներ են: Վերցնենք` շպրտենք իրենց: Ոստիկանների մեջ, դատախազությունում կան մեկումեջ անկլավներ: Դրանք էլ պետք է ` վերցնենք` շպրտենք իրենց»: Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ իրավացիորեն նշում է` ամեն ինչ շատ պարզ է , Ադրբեջանը շատ ուղիղ` այս անգամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով ասում է , որ ամեն ինչ անելու է, որպեսզի գործող իշխանությանը հնարավորինս օգնի ու սատար կանգնի, եւ անհրաժեշտության դեպքում սահմանային լոկալ լարվածությամբ նաեւ ցուցարարներին ցրելու փորձ իրականացնի. «Տրամաբանական հարց կարող է առաջանալ. Ո՞րն է թշնամու մոտիվացիան, ինչո՞ւ է Ադրբեջանը, մեղմ ասած, իրար խառնվել, եւ փորձում սատարել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությանը: Առաջարկում եմ հայտնի «100 փաստեր» ժանրի շրջանակներում գրել բոլոր տրամաբանական փաստարկները»:

Սկզբունքորեն մոտիվացիան շատ պարզ է` արտաքին թուրքը հասկանում է, որ ներքին թուրքը կորցնում է իշխանությունը, եւ դրա հետ մեկտեղ վերանում է կոմֆորտային վիճակը, երբ հակահայկական խնդիրները լուծվում են ներսի կամակատարների ձեռքով:

Իսկ Սերժ Սարգսյանը Եռատոնի օրը` մայիսի 9-ին, իր ուղերձով նաեւ խաչ քաշեց նիկոլական «խաղաղասիրության» վրա.

- Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:

Ոգով արի եւ ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի եւ ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:

Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:

Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:

Ամեն ինչ հստակ է, հավելելու ոչինչ չկա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода