Էմմա Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել. իրավապաշտպան
ՆերքաղաքականԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ քննիչը Էմմա Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Մելիքյանն ընդգծում է, որ Էմմա Սարգսյանը միայնակ մայր է, ծնողները գտնվում են արտերկրում:
Նշենք, որ Է. Սարգսյանը ձերբակալվել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քր.գործի շրջանակում: Առավել վաղ Ռ. Մելիքյանը տեղեկացրել էր, որ համացանցում է հայտնվել ձայնագրություն, որն ուղեկցվում է քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել էր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երեւանի վարչություն», - տեղեկացրել էր իրավապաշտպանը։