«Տարոն, դու չես էլ պատկերացնում, թե լաոն որքանով է զարթնել, բայց շարունակիր փաղաքշել անմեղսունակ արյունարբու շեֆիդ»
Թեմա
Համաժողովրդական շարժման ակտիվիստ Մարիանա Սմբատյանը անդրադարձ է կատարել ՔՊ-ական քարոզչամեքենայի առանցքային դեմքերից մեկի` Տարոն Չախոյանի տարածած խղճուկ կեղծիքներին, որոնցով վերջինս անգիտակցաբար Նիկոլի գլխի տակ փափուկ բարձ է դնում.
Տարոն Չախոյան անունով ոմն դեվիանտ վարքի նշաններով պատանյակ կա, որն իշխանազավթ խունտայի բարձրախոսներից է։ Ամենայն ուշադրությամբ հետևելով հանրահավաքների ուժգնացմանը, սույն արքունական ծաղրածուն, որի պարտականությունների մեջ է մտնում "թագավորի" տրամադրությունը տեղում պահելը, տալիս է մարդաքանակի ամփոփագրեր ըստ օրերի։ Զավեշտն այն է, որ "թագավոր ջան, քեֆդ տեղը պահի" ու կամայական ցածր, իրականության հետ կապ չունեցող թվեր գրելով, նա անում է եզրակացություն, որ "շարժումը մարում է"․․․ Ինչ ասեմ, վիրտուալ, ֆեյք իրականությամբ առաջնորդվող, հերոսի ֆեյք պապիկով ու գերու ֆեյք հարազատով պատնեշվող իշխանության բորբոսնած, հիվանդ ուղեղը չի կարող մարսել, որ այլևս օրակարգ թելադրող և հանրային կարծիք ձևավորող չէ, քանի որ 50 հազար մարդու փոխարեն տեսնում են 7 հազարին։
Տարոն, դու չես էլ պատկերացնում, թե լաոն որքանով է զարթնել, բայց շարունակիր փաղաքշել անմեղսունակ արյունարբու շեֆիդ։