Ստեփանակերտում տեղի ունեցած հրաձգության դեպքի վերաբերյալ քրեական մեղադրանք է առաջադրվել գեներալ Սամվել Կարապետյանին
ՀասարակությունՍտեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Արցախի Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել:
Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից, նշելով, որ Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Արցախի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: