«Նիկո՛լ, Օնիկդ բա ինչի ա ազատության մեջ ֆռֆռում».կարող ա՞ մեզ էլ ասես՝իմանանք
Թեմա«Նիկո՛լ, Օնիկի վերաբերյալ ձայնագրությունը, որ հանեցիր օրակարգ, հիմա գնա հաջորդ քայլիդ հետեւից: Բա էդ Օնիկը չէ՞ր, որ զորք էր ուզում հանել ազգի դեմ, Օնիկը չէ՞ր, որ ուզում էր «գցեր» քեզ էդ աթոռից: Կյանքումդ առաջին անգամ մի հատ ճիշտ բան ես կարողացել ասել փաստորեն, էլ էլ թողել ես օդի մե՞ջ…դե հիմա գնա՝ Օնիկի հետեւից»,-մեծ տարածում ստացած տեսաուղերձի միջոցով անդրադառնալով Օնիկի Գասպարյանի ԱԽՔ նիստում պատերազմի 4-րդ օրը հնչեցրած հայտարարությանը, որ իբր մեր զորքը կարողանում է դիմադրել ու տիրապետել իրավիճակին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանը, ընդգծելով.
-Օնիկդ է եղել Գլխավոր Շտաբի պետը, Օնիկը պետք է տա ամենամեծ պատասխանը՝ քո հետ միասին: Թե չէ ստացվում, որ մարդը պատերազմի օրերին քեզ ոնց ուզել «ֆռցրել» է, հիմա էլ ասում եք` Օնիկ ջան, դե գնա ու ազատության մեջ ֆռֆռա՞: Հասկանում ենք, որ ճամպրուկային ես, բայց էս ի՞նչ եք անում Փաշինյան Նիկոլ…էս ուր եք տանում երկիրը: