ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)

«Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, բայց իրականում...».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

Մայիսի 15-ին սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Պարոն Ղազարյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում, որպեսզի շրջապատված լինեք սիրելի մարդկանցով, առողջ լինեք եւ միշտ ժպտաք:

– Շնորհակալություն…

Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:

– Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի, ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր` նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես, արդեն մի քիչ ուրիշ կերպ ես մոտենում դրան, որովհետեւ ասում ես` մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Քանի որ մի Աշոտ Ղազարյան էլ ունենք` թոռնիկս, ինքն էլ նույն օրն է ծնվել` իր ծնունդն ենք նշում: Իմն այնքան ենք նշել…Եթե կլոր ամյակ է, դա ուրիշ բան: Այն էլ ես չէ` ինչ-որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում ու նշում են:

Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

– Հիշո՞ւմ եք` «Մեր բակի» մեջ ասում էի` թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜, թանկ չէ` նայած ոնց են տվել, ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երեւի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:

Երբ ողջ էր Ձեր մայրը, այդ օրն ինչպե՞ս էիք նշում:

– Մենք նշում էինք` մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից տեսնելու էր` իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր, գալիս էր: Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:

Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը ո՞րն էր:

– Խաղողի տերեւով տոլման եւ սպասը, ու ես կնոջս ասացի` ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:

Երբ հանդիպեցիք Ձեր կնոջը

– Մենք իրար ճանաչել ենք` քրոջս հարեւանուհին էր: Ու միշտ, երբ քրոջս տուն գնում էի, տեսնում էի նրան: Անցան տարիներ, էլ չտեսա իրեն: Քույրս տեղափոխվեց ուրիշ տեղ ապրելու, իրենք` ուրիշ տեղ: Հետո` գնացի բանակ, եկա եւ որոշեցի, որ պետք է ամուսնանամ: Հարմար թեկնածու չէի գտնում: Մի օր էլ քույրս ասաց. «Հիշում եմ, որ դու գալիս-գնում էիր, Մելանյային նայում էիր` ոնց որ դուրդ գալիս էր: Իր հետ էլ ամուսնացիր, շատ լավ աղջիկ է": Եվ ես նորից իրեն գտա, հանդիպեցինք, սիրեցինք ու ամուսնացանք:

Ձեր թոռները տաղանդավոր են, հաղթել են մրցույթներում: Ինչ- որ տեղ գենով Ձեր տաղանդը նաեւ նրանց է փոխանցվել:

– Դա այդպես է…

Ինչպիսի՞ պապիկ եք:

– Յուրաքանչյուր պապի համար թոռը ամենաքաղցրն է: Այն ժամանակ, որ ջահել էինք, ասում էին` թոռից քաղցր բան չկա, ու ես ինչքան մեծանում եմ, հասկանում եմ, որ իրենք դեռ մի բան էլ քիչ էին ասում: Իրոք, թոռն աննկարագրելի երեւույթ է:

Երբ առաջին անգամ Ձեր թոռները` Անահիտ եւ Բորիս Ադամյանները, հաղթեցին, ամբողջ համացանցը խոսում էր նրանց տաղանդից: Դո՞ւք ինչ զգացիք այդ պահին:

– Շատ հուզվել էի ու այնպես էի անում, որ կինս չնկատի, որ աչքերս լցվել են: Երբ որ պտուղիդ պտուղը քեզ այդպիսի պահեր է պարգեւում, դրանից թանկ բան չկա:

Ձեր թոռն էլ է Աշոտ Ղազարյան: Կպատմե՞ք փոքրիկ Աշոտիկից:

– Նա շատ լավ տղա է: Հետաքրքիր է մտածում ու շատ ճիշտ է մեծանում: Մենք իրեն` այս մի արա, այս արա այդպիսի բան չենք ասում, ոնց որ մեր երեխաներին չենք այդպես ասել:

Իմ թոռները տեսնում են մեր շփումները մարդկանց հետ` նիստ ու կացը, վերաբերմունքը, եւ արդեն իրենք են զգում, որն է ճիշտը, որը` սխալ: Եվ այդպես ճիշտ էլ մեծանում են: Համարյա դիտողություն անելու կարիք չկա: Իմ ծննդյանս օրվան նվիրված հաղորդման ընթացքում Աշոտիկն ասաց` «Ես էլ եմ Աշոտ Ղազարյան, եւ այդ անունը պետք է բարձր պահեմ»: Այդ ոչ ոք իրեն չէր սովորեցրել: Յոթ տարեկան է, բայց կարողացավ ճիշտ մտածել եւ արտահայտվել:

Աշոտիկը բնավորությամբ ո՞ւմ է նման:

– Բոլորիցս էլ նմանություն կա: Կարեւորը` բարի, ազնիվ, մաքուր ու տաղանդավոր է: Լավ նկարում է, լավ նվագում է` դաշնամուրի է գնում, լավ լեզուներ գիտի` անգլերեն, ռուսերեն: Բարի, լավ մարդ է մեծանում:

Տարիների ընթացքում բախտ եք ունեցել խաղալ եւ շփվել շատ մեծությունների հետ: Այդ ամենն ո՞ւմ եք փոխանցելու:

– Կարեւորն այն է, որ ես նրանցից շատ-շատ բաներ սովորեցի: Հիմա էլ, որ դպրոցս բացել եմ, աշխատում եմ իրենցից ստացած գիտելիքներն ու փորձը, լավ ավանդույթները, դերասանական վարպետությունը փոխանցեմ երեխաներին, որ դրանք չգնան ու կորեն: Ես հպարտ եմ, որ այնպիսի մարդկանց հետ եմ Սունդուկյանի անվան ակադեմիական պետական թատրոնում բեմ բարձրացել` Ավետ Ավետիսյան, Արուս Ասրյան, Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Վերջալույս Միրիջանյան, Մուրադ Կոստանյան, Արմեն Խոստիկյան, որոնք իմ ամենամոտ ընկերներն էին: Ամենամեծ աստղերի հետ ես բեմ եմ դուրս եկել ու ամեն մեկից մի բան սովորել եմ:

Ովքե՞ր կարող են ընդունվել Ձեր դպրոց: Լինո՞ւմ է, որ անտաղանդ երեխային ընդունելու բերեն Ձեր դպրոց միայն նրա համար, որ ծնողն ուզում է, որ իր երեխան դառնա Աշոտ Ղազարյանի նման:

– Մեզ մոտ ընդունվում են 9-16 տարեկանները: Հումորը սովորելով չի: Ի ծնե պետք է ունենաս հումորի զգացում, իսկ տաղանդն էլ Աստված է տալիս: Մեր դպրոցի լավն այն է, որ ծնողներն էլ են համոզվում` մեկ-երկու տեսնում են, որ չէ, իր տղայի կամ աղջկա տեղը չի…Կարող է ինքը լավ մանկավարժ, ֆիզիկոս դառնա, բայց դերասան չի կարող դառնալ: Ճիշտ կողմնորոշվում են: Ում մեջ էլ, որ նկատում ենք դերասանական շնորհք կա` աշխատում ենք նրանց վրա: Մենք լավ մասնագետներ ունենք: Ես էլ եմ դասավանդում: Նկարահանումներ ենք անում: Այս վերջերս ահագին նկարահանումներ ավարտեցինք:

Հիմա մրցակցությունը շատ-շատ է: Ինչո՞վ է Ձեր դպրոցն առանձնահատուկ մյուսներից:

– Աշոտ Ղազարյանով…..

Երեւանի պատվավոր քաղաքացի եք, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր եւ էլի շատ կոչումներ ունեք: Ձեզ բոլորը սիրում են, ո՞րն է սիրված մնալու գաղտնիքը:

– Ժողովուրդը զգում է, որ ես երբեք դերասանություն չեմ անում, հատուկ խոսքեր չեմ ասում, որ ինձ սիրեն: Իր արվեստագետին ժողովուրդն է ընտրում: Եվ հեռուստատեսությամբ աչքերից զգացվում է, որ այդ մարդը մաքուր է, թե կեղծ է: Նայում են ընտանիքը` տեսնում են նորմալ ամուսիններ ենք: Քառասունվեց տարի իրար հետ ապրում ենք ու քառասունվեց տարին էլ ոնց որ նոր երեկ իրար սեր բացատրած լինենք: Տեսնում են քո դաստիարակած երեխաներին: Հետո տարբեր առիթներով քո վարվելաձեւը` նստելը, վեր կենալը, խոսելը, ժողովրդին նվիրվելը: Դրանք ժողովուրդը հասկանում է: Եվ ինչքան դերասանություն անես, մեկ է, քո արած դերասանությունը կերեւա: Ժողովուրդն է ընտրում իր կողմից սիրված արտիստին, որն էլ` Ղազարյան Աշոտին դարձնում է Աշոտ Ղազարյան:

Ժողովուրդը Ձեզ սովոր է տեսնել հումորային կերպարների մեջ: Ձեր կողմից համարձակ քայլ չէ՞ր դրամատիկ դերով հանդես գալը:

– Ես միշտ էլ ե՛ւ հումորայինն եմ սիրում, ե՛ւ` դրամատիկը: Ու երբ ներկայացման մեջ կա դրամատիկ պահեր, ես դրանով ավելի լավ զգում եւ անհամբեր սպասում եմ, երբ պետք է այդ ներկայացման տեսարանը գա, որ այդ կտորը խաղամ: Եթե սիրում ես ու վստահ ես քո վրա, պետք է խաղաս:

Եկեք մեր հարցազրույցն ավարտենք սիրո խոստովանությամբ:

– Արգենտինահայ բանաստեղծուհի կարª Ալիսա Կիրակոսյան, ինքն ասում էր`

Սերը գոյության հանճարն է միակ,

Սիրո հակառակը ամենեւին էլ չսիրելը չէ...

Եվ որպեսզի գոյատեւեն եւ ճիշտ ապրեն, պետք է սիրեն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода