Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»

Չպետք է հասնեինք այն իրավիճակին, որ Հայաստանը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում գործոն չլիներ. Աբրահամյան

Տեսանյութեր

Վաղ առավոտից տեղի ունեցան բողոքի խաղաղ ակցիաներ, ավտոերթեր, փակվեցին փողոցներ, եղան հարյուրավոր բերման ենթարկվածներ: Էրեբունու ուղղությամբ ճանապարհ փակողների շարքում էր նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց ստեղծված իրավիճակի մասին:

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՍԱԴՐՈՒՄ ԵՆ»

– Նկատեցինք, որ մի կերպ էր զսպվում բախումը ոստիկանության ու ցուցարարների միջեւ: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանության գործողությունները: 

– Ոստիկանության գործողությունները որեւէ ձեւով իրավաչափ չեն կարող համարվել: Ակնհայտորեն ոստիկանության շարքերում կան անձինք, ովքեր սադրում են եւ ամեն ինչ անում, որպեսզի խաղաղ անհնազանդության ակցիաները վերածվեն բախումների: Մասնավորապես` նման իրավիճակ ստեղծվեց, երբ երթն ուղեկցող ոստիկաններից մեկը, ով ընդհանուր համակարգում էր, այսպես կոչված, ուղեկցման գործընթացը, հայտարարեց, որ առաջ բերեն զորքը: Ընդ որում` սա այն դեպքում, երբ մենք ողջ ճանապարհը գնացել ենք` կատարելով ոստիկանության օրինական պահանջները, իսկ կարճ դադարները որտեղ եղել են, համաձայնեցրել ենք նրանց հետ: Բայց այդքանից հետո` ըստ էության, այն մարդիկ, ովքեր հրահանգներ են իջեցնում ոստիկանությանը, համարեցին, որ չպետք է խաղաղ երթ լինի, այլ պետք է լինեն բախումներ, եւ սադրանքների դիմեցին:

– Պարոն Աբրահամյան, բավական շատ բերման ենթարկվածներ եղան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատերին տարել են` ուղղակի փողոցում կանգնած լինելու համար: Այսինքն` ի սկզբանե ոստիկանության կողմից նպատակ է եղել բերման ենթարկել մարդկանց ու խաղաղ երթը վերածել քաշքշոցի կամ ծեծուջարդի: Իհարկե, մենք ճիշտ պահին կանգ ենք առել, ոստիկանությանը հորդորել ենք մնալ օրենքի շրջանակներում եւ շարունակել ենք մեր պայքարը, որը պետք է տանենք ու հասցնենք իր հանգրվանային կետին:

– Այդուհանդերձ, ըստ Ձեզ, ճանապարհներ փակելով, երթեր ու ակցիաներ անելով` հնարավո՞ր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

– Սա ճանապարհներից ու գործիքակազմից մեկն է, որը մենք այսօր կիրառում ենք: Պետք է աստիճանաբար թափ հավաքեն այս ակցիաները: Եթե այն համեմատում ենք 10-15 օր առաջվա միջոցառումների հետ, ուղղակի, անհամեմատելի է, որովհետեւ հանրության արձագանքը միանշանակ է: Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են մեզ միանում, եւ շարժումը շատ ավելի համաժողովրդական կարգավիճակ է ստանում: 

«ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»

– Զուգահեռ իրականության մեջ տեղի ունեցավ ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովը, եւ անդամ երկրների առաջնորդների կրեմլյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը` շեշտելով, թե այդ զենքն արդյունքում օգտագործվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Ավելին` նա կշտամբեց ՀԱՊԿ անդամ երկրներին` նշելով, որ իրենց արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Սակայն, այս ամենը նույն դահլիճում որեւէ արձագանք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից չունեցավ: Ինչո՞ւ:

– Հայտարարություն հնչեցնողը պետք է այնպիսի հայտարարություններ անի, որոնք ընկալելի կլինեն եւ արժեք կունենան: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը վերածել է այնպիսի կղզյակի, որի ո՛չ դիրքորոշումը, ո՛չ կարծիքը, ո՛չ տեսակետները որեւէ կերպ հաշվի չեն առնվում: Շատ երկար կարելի է խոսել ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին, կարելի է երկար խոսել այն մեխանիզմների մասին, որոնք ճկունություն եւ արդյունավետություն կբերեն համակարգին, բայց այն պարագայում, երբ դրա մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկի համար արժեք չունի: Այս մասին, իսկապես, ցավով եմ խոսում, որովհետեւ մենք չպետք է հասնեինք այն իրավիճակին, որ Հայաստանը նույնիսկ իրեն վերաբերող հարցերում գործոն չլիներ:

– Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց առանձնազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա կարո՞ղ է ազդակ լինել իր իշխանության դեռեւս երկարաձգման համար: 

– Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը որեւէ կերպ չեմ կապում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Կա դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ու անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ղեկավարում երկիրը, հարաբերությունների այդպիսի մակարդակը ենթադրում է նմանատիպ ձեւաչափի շրջանակներում նաեւ երկկողմ բնույթի հանդիպումներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода