Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի Երբ եւ ինչ արդյունքներով կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ղրիմի փոխվարչապետի գնահատականները «Ճշմարտությունը պետք է հաղթի». ՌԴ դեսպանը ողջունեց ղրիմյան միջոցառումների մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում Կյանքից հեռացել է դերասան Ամիրան Գալստյանը «Մեկ տարի է այստեղ եմ  ոչ մեկը պետական համակարգից` ոչ Հայաստանից, ոչ Արցախից չի այցելել և չի առաջարկել իր աջակցությունը».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ Արիանայի մահից հետո Անիտայի հետ նամակագրական կապի մեջ էի. Լևոն Արոնյանը բացառիկ մանրամասներ է պատմել իրենց սիրային պատմությունից (տեսանյութ).Starnews.am Ինչ շքեղ նվեր է ստացել երգչուհի Նառայի դուստրը ՝ Էլեոնորան, երեխա ունենալու կապակցությամբ (տեսանյութ).Armlady.am ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ`ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ, ՌԵԺԻՍՈՐ ԵՎ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԲԱՐԵԿԱՄ Սառնասրտորեն սպանում էր վիրավորներին. ինչպես է Ուկրաինայյի ազգային գվարդիականը գնդակահարել ծառայակիցներին (տեսանյութ 18+)


ՆՈՒՅՆԻՍԿ ՔԱՋՆԱԶԱՐՆ Է ՍՐԱՆՑ ՇԱՏ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Պինդ բռնվեք... Ըստ մի «գռզոնյուզի»` Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, որին հրաշքով ներկա է նաեւ Սերժ Սարգսյանը: Համենայնդեպս` այդպիսի պատկեր երեւաց: Հիմա մնում է հասկանալ` սրանք անգրագետ դիլետա՞նտ են, թե՞ ենթագիտակցաբար Սերժ Սարգսյանին են սկսել հաճոյանալ: Ի դեպ, մի շատ վատ նախանշան էլ գործարար աշխարհից` հայտնի Գարեգին Նուշիկյանը հույժ դրական է գնահատում Նիկոլի հեռացումը պահանջող շարժումը: Իսկ բիզնեսի հոտառությունը սուր է` եթե խոշոր գործարարները ողջունում են հականիկոլ շարժումը, ուրեմն Նիկոլի երգը երգված է: Տեսնենք, ո՞վ է լինելու հաջորդը...

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ԲԱՔՈ՞ՒՆ Է

Դաժան բան է արձանագրել Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական  շարժումից:

Բանը հասել է նրան,որ Բաքուն ուղիղ հայտարարում է` այդ մարդիկ չպետք է գան իշխանության, ու նրանց հետ մենք չենք բանակցի:

Փաստորեն, մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը:

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է:

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա` հայը ծնկի երբեք չի գալու:

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին:

Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներինասելու եք` պապիկը, Էրդողանն ու Ալիեւը նույն գործն էին անո՞ւմԱսել մեր լոռեցիքին` մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ կլիներ»:

Ի դեպ, լրիվ ադրբեջանական է եւ ոստիկանական պահվածքը: Ցուցադրական դաժանություն հատկապես տարեց ցուցարարների նկատմամբ: Ավտոերթի մասնակիցներից շատերին, Նիկոլի հրամանով, ուժ կիրառելով բերման են ենթարկել: Նրանց վայրենի պահվածքը ապացույցն է այն բանի, որ նրանք սատարում են բացառապես Նիկոլի, կամ այլ կերպ ասած` Ադրբեջանի շահը: Նրանք այնքան են լկտիացել, որ նույնիսկ տարիք հաշվի չեն առնում եւ անհամաչափ բիրտ ուժ կիրառելով` բերման են ենթարկում նաեւ տարեց մարդկանց: Ոստիկանները կատարում են Նիկոլի հրամանները, ով հրամայել է ուժ կիրառել հայ ժողովրդի նկատմամբ, ով չի դադարում ցույց տալ իր հայատյացությունը: «Ախր այդպես էլ չհասկացան, որ բերման ենթարկելով` ոչ մեկիս չեն վախեցնի: Ես հասկանում եմ, որ իրենք են մեզանից վախենում, եւ հենց այդ վախն էլ ստիպում է բռնի ուժ կիրառել սեփական հայրենակիցների նկատմամբ, դե որովհետեւ մենք օր օրի ավելանում ենք, իսկ դա նշանակում է, որ շուտով մենք ապրելու ենք այնպիսի երկրում, որտեղ ոստիկանը ծառայելու է պետությանը, այլ ոչ թե պաշտպանելու է անհատի շահը»,- արձանագրում է շարժման ակտիվիստներից մեկը:

Ի դեպ, բրտորեն բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը` Արթուր Ասոյանը: Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ` դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ եւ ընկել հերոսի մահով:

Խունտայի եւ ազերիների թիրախը փաստորեն նույնն է... Ու թերեւս տեղին է վերլուծաբանների մտավախությունը` որ Նիկոլը «կիրթ ընկերոջից» կարող է օգնություն ստանալ նաեւ ներխուժման տեսքով: Ու թեեւ «բազմոցային փորձագետները» խոսում են, որ շարժումն անծրագիր է, սակայն Բաքվում ու Անկարայում լավ էլ ընկալեցին Ֆրանսիայի հրապարակում համառոտակի հնչեցրած ծրագրային դրույթները. «Պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնում, պետք է ստեղծենք մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսություն, կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն պետք է ունենանք մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, այդ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլեւ հարկ եղած դեպքում նաեւ հարձակվողական բանակ: Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականություն: Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով եւ Հայաստանի ու Արցախի շահերը սպասարկող օրակարգով»:

Թշնամին հասկացավ ամեն ինչ, իսկ մեր քաղաքական առեւտրականները, որոնց մի մասը ակնհայտորեն ծպտյալ նիկոլականներ են, ձեւ են անում, թե չեն հասկացել:

AZ

Ի ԴԵՊ

«Ազատություն» ռադիոկայանը բացահայտորեն լծվել է այսպես կոչված «անկլավները» ազերիներին հանձնելու քարոզչությանը, եւ վրդովված քաղաքացիները սկսել են բոյկոտել այդ քարոզչամիջոցին: Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի. «Միանում եմ Ազատություն ռադիոկայան-ին հրապարակավ պախարակելու եւ անարգանքի սյանը գամելու արշավին: Այդ քարոզչամիջոցը, նախ, 2018 թվականի դավադիր իշխանազավթման թիվ մեկ «տեղեկատվական հովանավորն» էր, իսկ այսօր անթաքույց լծվել է Հայաստանի թրքացման քարոզին:

Կոչ եմ անում «անլայք» անել այդ հակահայ քարոզչամիջոցի էջը եւ դադարել նրանց հետեւել: Եթե ցանկանում եք Ձեր ականջներին «նիկոլական լապշա» կախեն, ապա հետեւեք, օրինակ, Հ1-ին ու այլեւայլ «Պեռֆեկտ Թիվի»-ներին»:

ՈՒԺԱՅԻՆ ՍՑԵՆԱՐ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ՞

Որոշ տեղեկությունների համաձայն` այսօր առավոտյան ժամը 08:00-ից տագնապ է հայտարարված Հայաստանի Հանրապետության ողջ ուժային կառույցներում: Խոսքը ոստիկանության եւ  ԱԱԾ-ի մասին չէ միայն, ամբողջ ուժայիններին է վերաբերում, իսկ թե ինչու, առայժմ պարզ չէ... Հարց է ծագում` ի՞նչ է պատրաստում խունտան...

Համաժողովրդական շարժումը մտադիր է կաթվածահար անել մայրաքաղաքի ամբողջ երթեւեկը, դրա «նախավարժանքը» երկուշաբթի էր, որին ոստիկանությունն արձագանքեց այլանդակ կամայականությամբ` «հրաման ենք կատարում» բանաձեւով: Այսինքն` ի ցույց է դրվում, չի էլ թաքցվում ապօրինի հրամանի իրողությունը: Ի դեպ, ոստիկանությունն արդեն իսկ կատարել է քրեական հանցանքներ, ինչի առնչությամբ փաստաբան Ամրամ Մակինյանը նշել է. «Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք եւ հրաժարվում են վերադարձնել:

Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը: Ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…»:

Իրավապաշտպան Արսեն Բաբայանն էլ արձանագրում է` Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ կան, որոնք լիարժեք համապատասխանում են այն գործողություններին, որոնք կատարել են որոշ ոստիկաններ, դրանցից են` մարդուն ապօրինի ազատությունից զրկելը, նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նախնական համաձայնությամբ են կատարել), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (մի խումբ ոստիկանի համազգեստով անձին հենց այդպես էլ կատարել են), անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նույն վայրից առեւանգել են մի խումբ անձանց), կատարվել են կազմակերպված խմբի կողմից (ոստիկանության համազգեստ հագած կազմակերպված խմբով են կատարել): Իրավապաշտպանը նաեւ շեշտում է. «Քրեական օրենսգիրքը մարդուն թույլատրում է անհրաժեշտ պաշտպանության դիմելու միջոցով պաշտպանվել հանցավոր ոտնձգություններից: Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության: Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ, որ ձեր ապօրինի գործունեությունը կարող է բերել հանրային անկառավարելիության եւ ֆիզիկական վնասվածքների: Ձեր ակնհայտ ապօրինի, հաճախ` նաեւ հանցավոր վարքագիծը կարող է թողնել անդառնալի հետեւանքներ նախ ձեր համար, հետո շատ անձանց»:

Եվ հարց է ծագում` արդյո՞ք բանը կհասնի ուժային սցենարի իրագործմանը, արդյո՞ք դեռ կա խունտայի արտաքին աջակցությունը, արդյո՞ք ուժայիններն անմիտ կգտնվեն... Ինչեւէ, հուսանք, որ մայիսի 17-ը չի դառնա «ԼԳԲՏ օր» ամենավատ իմաստով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Կարևորը, քայլիստ Հովիկը մինչև Երևան֊Սևան մայրուղի հասնելը Ծերեթելին բարեհաջող անցնի.Գագիկ ՀամբարյանԱռաջիկա ամիսներին Ռուսաստանը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ ՊուտինՀղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կմնա ազատության մեջ․ փաստաբանՊուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում«Երեւան, դու հիասքանչ ես»․ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Հայաստանում է (լուսանկարներ)Բանջարեղենը պատրաստելու ո՞ր եղանակն է ավելի օգտակար օրգանիզմի համարԱՄՆ-ի գլխավորած դաշինքը հիասթափություն և ցավ է ապրում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով.The New York TimesՀայտնի է՝ երբ տեղի կունենա երգիչ Հովհաննես Վարդանյանի հոգեհանգստի արարողությունըՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի աղմկահարույց հայտարարությանըԻրականում Նիկոլը «գողացել է» հազարավոր ընտանիքների ամենակարևորին` իրենց զավակին.Տիգրան ՎարդանյանՆիկոլի՝ գրիչ գողանալը հերթական շեղումն է, հայեր ջան.Նաիրա ԿարապետյանԻրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծըՊիեռ Նարցիսի մայրը ցանկանում է նրան հուղարկավորել Կամերունում, Մոսկվայում վերջին հրաժեշտի միջոցառումն այսօր տեղի չի ունեցելՆա ամենուր է․ Զելենսկիին համեմատել են «նյարդայնացնող ցանի» հետՎրաստանի հարավում 43-ամյա հայ կինը 14-րդ երեխային է լույս աշխարհ բերելՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀատուկ գործերով ՀՀ դեսպանը ցնցումների մեջ է ընկել. Անահիտ ՄութաֆյանՄասնագետը նշել է՝ ինչ օգտակար ազդեցություն է ունենում առավոտյան գոլ ջուր խմելու սովորությունըՎա՜յ, Նիկոլ, համա վերջում 2 հատ չայի գդալ գողացավ (Video).Արամ ԳեւորգյանՌուս պատրիարք Կիրիլը պատարագի ժամանակ ընկել է (տեսանյութ)Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկըԻսրայելում խնձորով հարվածել են Մաքսիմ Գալկինի աչքինՎիշտը ծանր ա, բայց թող հանգիստ նստեն բոլորը. որևէ մեկն իրավունք չունի ասելու` այստեղ մի ապրիԿյանքից հեռացել է երգիչ Հովհաննես ՎարդանյանըՀամայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ. Արայիկ ՀարությունյանՏԿԵ նախարարն այցելել է Ազատի ջրամբարՀայտնի են պաղպաղակի վտանգավոր հետեւանքներըJune Song․ Զախարովան առաջին անգամ անգլերեն երգ է գրել«Գռզոն»՝ արյունահեղության մասնակից.Armenian infoԵրեկոյան ժամերին սպասվում է անձրևԻրանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱպարանում հարց լուծող Ռոմանն է կանչել. առաջինը ծեծել են Ռաֆոյին. Մանրամասներ արյունոտ միջադեպիցԱրցախի նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստինԻնձ հետ կապված որեւէ խնդիր չկա, պատահարի մասնակիցների մոտ էլ ամեն ինչ կարգին է․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումըՏարեք գերեզման ապերիս հետ խոսեմ, կարոտել եմ, ինձ էլ չի զանգում․Թշնամու գնդակից զոհված Հրաչի եղբայրը դեռ սպասում է նրանԱռաջին անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին չեն մասնակցում ո՛չ կաթողիկոսը, ո՛չ ՀՀ նախկին նախագահները, ո՛չ էլ Արցախի նախկին նախագահները. ԲաբայանԲաբաջանյան փողոցում 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվելԴեպուտատ կոչեցյալի եղբայրը ներկա է եղել որդուս սպանությանը․ բոլոր ներկաները պետք է պատասխան կրենԱպարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում․ՈւղիղԲոլոր պատվիրողներին, շաաատ խորին հարգանքներս․ Միքայել Ադամյանի ուշագրավ գրառումըՄինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի հետեւյալ հասցեներում և 8 մարզերումԴեսպան Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետՈրքան էլ դիմակը լավ պատրաստված լինի, միեւնույնն է մի օր դիմակը տարբերվում է դեմքիցԲերձորցին շարունակում է ապրել, իհարկե, արդեն նոր ձեւավորված իրականության ներքո․ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը տարածվող լուրերի մասինՔաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճարԻնչից հետո են գործադրվել զենքերը Ապարանում․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Գագիկ Մելքոնյանը Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը․ «Հրապարակ»Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի մեկինՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ«Հայաստանի անունը բազմիցս կհնչի աշխարհում». Հրազդան մարզադաշտը` «ՀԱՅԱ» փառատոնին ընդառաջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ