Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԱՀԱԿԻ ՎՐԱ ԵՐԿԱՐ ՉԵՍ ՆՍՏԻ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Եվ այսպես, ԼԳԲՏ-ի միջազգային օրը` մայիսի 17-ին, կարմիրֆեսավորները սահմանեցին ԼԳԲՏ-ության իսկական ռեկորդ: Ինչպես արձանագրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը. «Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը: Հիշեցնեմ, որ ոստիկանությունն այսօր ձերբակալել է 417 արժանապատիվ քաղաքացու: Բոլոր այդ մարդիկ պահանջել են մեկ բան` առանց թուրքի Հայաստան, իսկ ոստիկանությունը, փաստորեն, դիմադրել է այդ պահանջին»: Իսկ «դիմադրելու» ձեւերն այն աստիճանի վայրագ ու կամայական էին, որ նույնիսկ տխրահռչակ Դանչիկ Իոաննիսյանը ստիպված եղավ արձանագրել, որ բերման ենթարկվածների այդպիսի քանակ չի եղել «հանցավոր նախկինների» օրոք:

ՍԱԴԻԶՄԸ ԵՎ ԲԵՍՊՐԵԴԵԼԸ` ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբաններն ու իրավապաշտպանները արձանագրել են այլանդակությունների աննախադեպ քանակ: Մի տղամարդու եւ մի 77-ամյա կնոջ ձեռքերն են կոտրել նիկոլապաշտպաննները, եւ դրա առնչությում փոխոստիկանապետը դեռ ցինիկաբար ասում է, որ երեւի «սայթաքել ընկել է» ցուցարարը: Դե, վստահաբար այդ կերկարի վրայից շուտով «սայթաքելու եւ ընկնելու» են գնդապետի աստղերը, իսկ փաստաբանները արձանագրել են, որ նույնիսկ ավտոլվացման կետից մեքենաներ են գողացվել եւ տարվել տուգանային հրապարակ, իսկ կարմիրֆեսավորները բերման էին ենթարկում անգամ մայթերով քայլող անցորդներին: Արմեն Աշոտյանին էլ բիրտ ձեւով բերման ենթարկեցին, երբ ծաղկեփունջը ձեռքին գնում էր Հոլոքստի զոհերի հուշարձանի մոտ, ինչը դժվար թե վրիպի միջազգային համապատասխան կառույցների աչքից:

Իսկ ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ ոստիկանների պահվածքն առավել քան ամոթալի է. «Ոստիկանության գործողությունները գնալով էլ ավելի ագրեսիվ են դառնում: Այսօր ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացիների, բերման են ենթարկել լրագրողի, բռնի ուժի կիրառման արդյունքում երկու քաղաքացու ձեռք կոտրվել է, ինչպես նաեւ 2008 թվականից ի վեր առաջին անգամ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քաղաքացու նկատմամբ, եւ այդ քաղաքացուն ձերբակալել են:

Ինչպես ավելի վաղ նշել էի, այսօր արձանագրված դեպքերի մասով արդեն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` կցելով առարկայական փաստեր:

Միջազգային գործընկերներին եւս ուղարկել եմ համապատասխան գրություններ եւ կոչ արել հանրայնորեն դատապարտել տեղի ունեցող ոչ օրինաչափ գործողությունները»:

Տպավորությունն այնպիսին է, որ կապիտուլյանտը հանձնարարել է ոստիկաններին բերման ենթարկելիս քաղաքացիների առողջությանը վնաս պատճառել, որպեսզի էլ չկարողանան մասնակցել անհնազանդության ակցիաներին: Այլապես դժվար է բացատրել, թե ինչու հատկապես տարեց ցուցարարների հանդեպ դրսեւորվում է առանձնահատուկ դաժանություն... Ժամանակին Թալեյրանն ասում էր, որ սվիններով հնարավոր է պաշտպանվել, սակայն սվինների վրա նստել հնարավոր չէ: Երեւի Նիկոլին թվում է, թե ոստիկանական մահակների վրա նստել հնարավոր է, կամ միգուցե այդտեղ մազոխիզմի պահ կա, դա էլ թող բացատրեն Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետները»: Իսկ Արսեն Բաբայանն արձանագրում է. «Եթե իշխանությունը շարունակի պնդել, թե փողոցում իրենց վռնդողների քանակը պակասում է, ապա ինձ չի մնում անել այլ ենթադրություն, քան այն, որ սրանք պարզապես մազոխիստ են: Այսօր, նախորդ հանրահավաքի համեմատ, մարդկանց քանակն առնվազն կրկնակի ավելացել է: Դուք իսկապե՞ս ուզում եք հունից հանել ժողովրդին: Բա հետո ո՞նց ենք ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովելուՆիկոլ, խելքի արի, հետո շատ ուշ կլինի... քեզ համար»:

Չէ, եթե սովետական հանրային տրասպորտում վարորդը նաեւ հսկիչ էր, ապա «նիկոլստանում» կապիտուլյանտը նաեւ մազոխիստ է:

Arm-copy

Ե՞ՐԲ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԱՄՈԹԱԼԻ ՇՐՋԱՆԸ

Թեեւ քաղաքացիներն անհամբեր են, սակայն ռեալպոլիտիկի դիրքերից հանդես եկող Արմեն Աշոտյանը նշում է, որ դա շաբաթների հարց է: Շա՞տ է` դժվար թե, հիշենք, որ իշխանափոխությունների պատմությունը արձանագրել է նաեւ դեպքեր, երբ գործընթացը ամիսներ է տեւել մինչեւ հաջողությամբ պսակվելը: Դա հատկապես վերաբերում է արտաքին աջակցությունը վայելող դիկտատորներին, սակայն Նիկոլը, նման է, բացի Էրդողանից ու Ալիեւից դրսում այլ հենարաններ չունի: Ինքն իր ձեռքով ստեղծել է վիճակ, որ Մոսկվայում իրենից զզվում են, ինչպես զզվում են մուրացիկ ստրուկից, իսկ պրագմատիկ ամերիկացիների հետ ինքն է հաջողությամբ փչացնում հարաբերությունները...

Բայց սրանց համար աթոռից կառչելը դարձել է գոյաբանական խնդիր, եւ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը զգուշացնում է. «Եթե անգամ 250.000 մարդ դուրս գա փողոց, կյանքը կաթվածահար լինի երկրում, իմացեք սա ոչ հրաժարական տվող է, ոչ էլ` իշխանությունը հանձնող: Հիշեք, որ ինքը կգերադասի ՀՀ-ն կործանվի, քան իշխանությունը որեւէ մեկին, անգամ իր թիմակիցներից որեւէ մեկին փոխանցի: Ոնց էր ասում, «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», հավանաբար նկատի ուներ, քանի որ Հայաստան այլեւս չէր լինի: Ներուժ կուտակեք առավել մեծ ու կոշտ պայքարի համար»: Թե որն է ավելի կոշտը... պատկերացնելն անգամ տհաճ է, բայց թերեւս քաղաքագետն իրավացի է: Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ դա առավել առարկայական է ներկայացնում. «Եթե դուք հասկանում եք, որ Նիկոլը քայլ առ քայլ, հետեւողական ձեւով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը, տանում է երկիրը կործանման, բայց որեւէ կերպով չեք հանրայնացնում ձեր այդ կարծիքը, մեծ հաշվով նշանակում է, որ նպաստում եք Նիկոլին հայկական պետության կործանման գործում:

Որովհետեւ Նիկոլին եւ իր պատվիրատուներին ընդամենը պետք է, որ իրեն քիչ խանգարեն:

Այսինքն, եթե լուռ եք, ապա Նիկոլին չեք խանգարում, նշանակում է` նպաստում եք, որ մնա ու շարունակի իր հանցավոր գործունեությունը:

Իսկ չլռելը կարող է շատ տարբեր ձեւերով լինել: Փողոց փակելով: Հավաքների ու երթերի մասնակցելով: Նիկոլի հեռանալու պահանջը սոցցանցերում արտահայտելով (օրինակ` պրոֆիլի նկարը փոխելով, գրառումներ ու լայվեր անելով եւն): Թռուցիկներ տարածելով: Մարդկանց հետ փողոցում եւ տրանսպորտում խոսելով: «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասող բարեկամներին համոզելով: Իշխանությունների բռնությունները եւ անօրինականությունները հրապարակայնորեն դատապարտելով: Եվ այլն, եւ այլն:

Այս պահին «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» կամ «ես առայժմ կլռեմ» ասելը հավասարազոր է «ես OK  եմ, որ Նիկոլը շարունակի ապամոնտաժել Հայաստանը» պնդմանը»:

Այսինքն` մոտենում ենք այն սահմանագծին, ուր չեզոքությունն անհնարին է: Ուր Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ չպայքարելը հավասարազոր է խունտային աջակցելուն: Եվ հարցը գնալով սրվում է: Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման: Խենթի երկիր է դարձել: Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երեւանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը`  թուրքերի ոտատակ դարձնել...

Այդ վտանգը կա, որ խունտան պետականաքանդությունը կդարձնի անշրջելի: Սակայն նման է, որ նաեւ աշխարհի` որոշում ընդունող կենտրոններում ավելի ու ավելի անընդունելի են համարում խաչմերուկ երկրում ահագնացող Երրորդ աշխարհամարտի պայմաններում ստախոս եւ արկածախնդիր կառավարիչ տեսնելը: Հա, ի դեպ, սատանիզմի խրախճանքի նմանվող Եվրատեսիլում էլ Հայաստանի մասնակցի երգում հնչել է չարագուշակ ամսաթիվը` հունիսի 22, առավոտյան ժամը 4-ին: Եվ ի դեպ, այդ օրը մայիսյան ուրբաթ 13-ից 40 օր անց է: Ծննդյա՞ն, թե՞ մահվան քառասունք է դա...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода