Ուրբաթ օրը Մխիթարյանը հաստատ չի խաղա, բայց փոքր հույս կա որ նա կմասնակցի եզրափակչին.Մոուրինյո
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոն խոսել է իր թիմի կադրային խնդիրների մասին.
«Մխիթարյանը հաստատ բաց կթողնի ուրբաթ օրվա`«Տորինոյի» դեմ հանդիպումը: Բայց կա փոքրիկ հույս, որ նա կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչին: Կա փոքր հնարավորություն, որ Ձանիոլոն կկարողանա մասնակցել ուրբաթ օրվա խաղին: Իսկ Սմոլինգը բաց կթողնի «Տորինոյի» հետ մրցավեճը: Կարսդրոպը միակն է չորսից, որը կլինի մեր տրամադրության տակ»,- ասուլիսի ժամանակ ասել է Ժոզե Մոուրինյուն: