Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից

Հասարակություն

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծեց, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ: Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր Հայաստանում մնալու:

«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,-պարզաբանեց Դավթյանը:

Հայտը պետք է ներկայացնել օնլյան տարբերակով՝ workpermit.am կայքի միջոցով: Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին Հայաստանում 5 տարով պայմանագիր է կնքել որևէ ընկերությունում, ապա ստանում է 5 տարվա տեղեկանք: Իսկ, եթե պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 հազար 45: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47 հազար 381 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար 36 քաղաքացի, մարտին՝ 54 հազար 700 քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար 111 ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է: Սակայն Դավթյանը շեշտում է՝ սա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով ընդամենը 4 հազար ՌԴ քաղաքացի կար: «Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,-ասաց նա:

Հունվարին Հայաստանից գնացել է 55 հազար 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 հազար 548 քաղաքացի, մարտին՝ 44 հազար 438 քաղաքացի: Հունվարին ՌԴ քաղաքացիների ելքերի և մուտքերի տարբերությունը բացասական է եղել, հետո Հայաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք, արդյունքում այդ բացասական թիվը կրճատվել է, դարձել դրական, բարձրացել մինչև 4 հազար: Սակայն, օրինակ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, եռամսյակային տվյալներով թիվը գերազանցել է 1500-ը: Դավթյանը նկատեց. «Դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այդ թիվն անգամներով մեծ է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Ընդ որում, բաշխվածությունը հետևյալ կերպ է՝ հունվարին Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների թիվը  2079 է, փետրվարին՝ 1597, մարտին՝ 2262: Սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Ընդ որում, այս տարվա հունվարին և փետրվարին ևս տարբերությունը բացասական է եղել, մարտին արդեն՝ դրական: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:

Հայաստանից ապաստան հայցող, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:

Երբ այդ անձանց շնորհվի փախստականի կարգավիճակ, իրենք Հայաստանում ունենալու են օրինական բնակվելու իրավունք, նրանց տրամադրվելու է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի մոտ 160 պետություններում, որոնք ապաստանի նույն ընթացակարգով են առաջնորդվում: Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան:

 

Հայտնի փաստաբանը ահազանգում է. Ինչ իրավական խնդիրներ է առաջացրել այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը«Կարո՞ղ ա ես ձեզ պետք ա հիշեցնեմ՝ էս ինչ օրը սենց եմ ասել ու ոչ մի ռեակցիա». Փաշինյանը բարկացավԱշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիաԲորիս Ջոնսոնը հրաժարական է տալիսԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը«3 ամիսն ամռան համար քիչ ա»․ Արեւիկ ՈւդումյանԳողացել են ատամները․ Կատյա Լելը պատմել է այլմոլորակայիններ տեսնելու դեպքի մասինԲրեդ Փիթն անբուժելի հիվանդություն ունիԼիլի Մորտոն լողազգեստով ցուցադրել է փարթամ բարեմասնություններըԿոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրինՀայաստանը, ըստ ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության, ունի 500.000 թերսնվողներ` ամեն 6-րդը թերսնված է. Արթուր Թովմասյան«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի Ցեղասպանությունից հրաշքով փրկված և ԱՄՆ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմով «Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը». Տիգրան ԱբրահամյանԴեն Բիլզերյանը եկել է Հայաստան «Ծնունդդ շնորհավոր արկածախնդիր իմ սիրելի էակ»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու հետ լուսանկարԱյդ որոշումը նրան օգուտ կտա. Յուրա Մովսիսյանը` Սպերցյանի ապագայի մասինԵզակի պրոֆեսիոնալների մեջ կարող եմ առանձնացնել լրագրող Գայանե Զարգարյանին, ով միշտ կարողանում է գտնել ոսկե բանալին ու ժանգոտած կողպեքը3 մլն բնակչություն ունեցող Հայաստանն ունի 500.000 թերսնվողներԱրցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է2022թ. աշխարհում 40 մլն մարդ Ուկրաինայում իրավիճակի պատճառով կբախվի սովի խնդրինՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտինԴուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիսՎրաստանն առաջարկել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների անդամների հանդիպում անցկացնելՀայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի ՇամխանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԸնդդիմադիրների գրպանից՝ ՔՊ-ականների գրպանը.ինչո՞ւ են պահում աշխատավարձերը․ «Հրապարակ»Ինչու Փաշինյանը չէր գնացել Բրյուսովի միջոցառմանը․ «Հրապարակ»Հուլիսի 7. Օրվա խորհուրդԱմեն ինչ թանկացել է. ինչ գներ են շուկայում (Video)Ալեքս Միրզոյանը հայտնվել է ռուսական ֆիլմում՝ իտալացի լեգենդար ֆուտբոլիստների հետԳոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացրեք մարդկանց՝ մանդատները պահելու այս ինքնամոռաց ելույթներից հետո. ԲաբայանՁեր պաշտպանած հայրենիքում գինու փառատոն է, 50 cent-ի համերգ ու երկրի սահմաններին զորավարժություններ անող թշնամի. Հենրիխ ԴանիելյանՆիկոլն ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից․ Արթուր ԹովմասյանԱլթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Հայաստանը. Հենրիխ ԴանիելյանՀայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության. Արտակ ԶաքարյանԻնչպես է անցել դերասան Հովհաննես Գասպարյանի հարսանիքը եւ ովքեր էին ներկա (Ֆոտոշարք)«Ֆիլիպին պատմել էի Գառնիի մասին». ԲԵԴ­ՐՈՍ  ԿԻՐ­ԿՈ­ՐՈՎՀայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցըՊետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե ԱվագյանԱնդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԵղանակը՝ առաջիկա օրերինԿարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետՔաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունըՏարածաշրջանում բարդություններ կլինեն. ՀԱՊԿ֊ը զգուշացնում էԾանր բան է ապրել ու ամեն օր` թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, վախենալ չկա. Կյանքը Մեծ ՇենումՓախեք․ Կադիրովը դիմել է ԶելենսկիինԿարճ ասած՝ Ուկրաինան ստում է․ Լավրով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ