«Ինտերը», «Տոտենհեմը» և եւս երկու ակումբ կպայքարի Մխիթարյանի տրանսֆերի համար
Սպորտ
Մոտ մեկ ամիս ժամանակ ունի «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ համաձայնության հասնելու համար։ Քանի դեռ պայմանագիրը չկա, Մխիթարյանի շուրջ հետաքրքրությունների նոր շրջանակ է ստեղծվել։ Հանրահայտ լրագրող Ալֆրեդո Պեդուլան տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ասթոն Վիլան», «Տոտենհեմը» և «Նապոլին»։
Լրագրողի տեղեկություններով՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայ կիսապաշտպանի մեծ երկրպագուն է և կարծում է, որ Մխիթարյանը իդեալական կկարողանա փոխարինել թուրք ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուին։
Սակայն, Պեդուլան եւս վստահ է, որ հռոմեական ակումբը կկարողանա երակաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը։