Iravunk.com | ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ. «Շատ կիրթ կանայք կան, որոնք զբաղված են հասարակության պառակտմամբ ու հայրենիքի կազմաքանդմամբ»
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին Նախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը «Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ. «Շատ կիրթ կանայք կան, որոնք զբաղված են հասարակության պառակտմամբ ու հայրենիքի կազմաքանդմամբ»

Մշակութային

«Ժամանակը կերտողները»  խորագիրը կրող շարքի հյուրն է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ:  

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:  

 -Տարրական կրթություն ստացել եմ Սովետական Հայաստանի դպրոցում, երբ դպրոցն ու կրթությունը բարձր նշաձողի վրա էին, երբ ուսուցիչը ամենահարգված և գնահատված մարդն էր հասարակության մեջ։ Այնուհետև ամեն ինչ փոխվեց, փլուզվեց Սովետական Միությունը, սկսվեց Արցախյան պատերազմը, մութ ու ցուրտ տարիները։ Ուսուցչի ուսերին մնաց դպրոցն ու լեզուն պահելու ծանր բեռը։ Առանց աշխատավարձ ստանալու ու ցուրտ դասասենյակներում կազմակերպված 20 րոպեանոց դասերը ջերմացնում էին ուսուցիչները՝ իրենց հոգու ջերմությամբ ու լույսով, իրենց գիտելիքները անսպառ փոխանցելով, որ սերունդը անգրագետ չմնա։ Եվ ինձ համար ուսուցիչը դառնում էր ամենաուժեղ ու հաղթող մարդն, ում շնորհիվ մենք կերտում էինք մեր հաղթանակները։ Դպրոցում ես սովորում էի բացառապես բոլոր առարկաները, բայց հայոց լեզուն և գրականությունը իմ շունչն էին, իսկ իմ հայոց լեզվի ուսուցչուհին՝ ընկեր Օհանյանը, իր մարդկային ու մասնագիտական բարձր որակներով ազատ շնչել էր տալիս հայկական օդը։  

Ծնողներիս շնորհիվ մենք ունեինք հարուստ գրադարան ( մոտ 4000 կտոր գիրք ) ու ես անհագ կարդում էի հայ դասականների բոլոր հատորները, կարդում էի նաև սովետական թվերին արգելված գրականություն՝ Գարեգին Նժդեհ, Շիրազի «Դանթեական», որը չգիտեմ որտեղից էր մայրս ճարել ու, մեքանգիր թղթերից արտագրել ընդհանուր տետրի մեջ։ Կարդում էի լամպի լույսի տակ, երբեմն մայրս բարկանում էր, հանգցնում լամպի պատրույգը, թե հա՛մ կքոռանաս, համ էլ նավթ չկա այդքան։

Ու այսպես, չնայած այն բանին, որ ես ուզում էի հետախույզ կամ իրավագետ դառնալ, բայց... մասնագիտությունն ինքը ինձ ընտրեց, և ես հանգամանքների բերումով ու անկախ իմ կամքից դարձա ուսուցիչ, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն։

 - Ստեղծագործո՞ւմ եք:   

 -Կար ժամանակ, որ ստեղծագործում էի, պատմվածքներ էի գրում, բայց ինքնաքննադատ լինելու պատճառով արխիվացրեցի։ Ստեղծագործության մասին խոսելիս ասեմ, որ ամեն դասաժամ, երբ մտնում եմ դասարան, ինձ համար ստեղծագործական ձեռքբերում է դառնում․ երբ գրականությունն ու արվեստը, երաժտությունն ու երգը միաձուլվում են մի դասաժամի մեջ ու զգում ես, որ երեխաներն էլ հաճույքով ձայնակցում են քեզ, ու դասը վերածվում է արվեստի։ Ամեն նոր դաս և ամեն նոր սերնդի հետ շփում ինձ համար ստեղծագործական ձեռքբերում է, երբ զգում ես, որ քո ցանած հունդը ծլել է, դարձել հասարակությանը պիտանի Մարդ ու անհատ, դրանից մեծ ձեռքբերում չկա ինձ համար։

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

 -Յուրաքանչյուր մարդ ծնվում է ինչ-որ առաքելությամբ, ուղղակի պիտի միջավայրն ու շրջապատը նպաստեն դրա բացահայտմանը։ Վերևում նշել էի, որ մասնագիտություն ընտրելու տեսլականում ուսուցչի մասնագիտությունը հաստատ չկար, բայց փաստորեն իմ առաքելությունը ուսուցիչ լինելն էր, որպեսզի Հայրենիքի նկատմամբ ունեցած իմ ողջ սերն ու հիացմունքը կարողանամ Հայոց լեզվի, Հայ գրականության միջոցով փոխանցել իմ աշակերտներին, կարողանամ էքսկուրսիաների միջոցով սիրել տալ Հայրենիքի յուրաքանչյուր կտոր ու Հայրենաճանաչողությունը ներարկել նրանց երակներում ՝ առաջնորդվելով մոտավորապես այս մտքով. «Ճանաչիր և սիրիր Հայրենի հողդ ու ջուրդ այնպես, ինչպես ճանաչում և սիրում ես ծնողներիդ»։  

Ահա սա է իմ առաքելությունը որպես Հայ մարդ։

 - «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Իհարկե համամիտ եմ այս մտքին, ինչքան կիրթ ու գրագետ լինեն կանայք, այդքան շատ թվով կիրթ ու դաստիարակված մարդիկ կլինեն հասարակության մեջ։ Բայց... այստեղ մի շատ կարևոր բաց կա, ի տարբերություն Գոշի ապրած ժամանակահատվածի, քանի որ շատ կիրթ կանայք կան, որոնք զբաղված են հասարակության պառակտմամբ ու հայրենիքի կազմաքանդմամբ։ Դրա համար միայն կրթությունը քիչ է, պետք է նաև կինը դաստիարակված լինի ազգային ու հայրենատեր գաղափարներով, որպեսզի կարողանա դրանք փոխանցել իրենից ծնված ժառանգներին։

   - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե «Եվրոպայի դժբախտությունն այն  էր, որ նա, որպես քաղաքակրթական հիմք, ընդունեց Հունաստանը և ոչ՝ Հայաստանը»:

 -Շլիմանի խոսքերը, անկեղծ ասած, մեզ ոչինչ չեն տալիս։ Ոչ թե պիտի նստենք վիզ ծռենք, թե գուցե մի օր մեզ ընտրեն, այլ մենք՝ հայերս, պիտի կարողանանք համախմբվել, հզորանալ ու կոնկրետ գործողություններով ապացուցել աշխարհին, որ մենք աշխարհի ամենահին մշակույթ ունեցող երկրներից ենք, որ մենք կարողացել ենք անցնել ժամանակի միջով ու հասնել 21-րդ դար։ Մենք պիտի սովորենք մեզ հարգել, ոչ թե սպասենք, թե ով ինչ է ասում։ Այդ ասածներից դեռ մեզ ոչ մի օգուտ չի եղել։

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Իմ գաղափարախոսությունն է «Հայրենիքը պիտի սիրել կոնկրետ գործողություններով, Հայրենիքին պիտի նվիրվել ամբողջ հոգով ու սրտով՝ պահպանելով մեր ազգային ոգին, հավատը, մշակույթն ու ԼԵԶՈՒՆ»։ Դատարկ ու բարձրագոչ ճառերով Հայրենիք չես կարող սիրել։

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Աշխատում եմ անընդհատ թարմացնել իմ մասնագիտական հմտությունները: 40 տարեկանում ավարտեցի ԵՊՀ ու ստացա մագիստրոսի աստիճան, հիմա դիմել եմ «Դասավանդիր Հայաստան»  ծրագրին և սպասում եմ պատասխանի։ Աշխատում եմ միշտ թարմացնել իմ մեթոդներն ու ավանդականին զուգահեռ օգտագործել նաև նոր մեթոդներ։

Միակ խանգարող բանն այն է, որ ուզում եմ հաճախակի էքսկուրսիաներ կազմակերպել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերում, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս։  

Խանգարող բան չի կարող լինել, եթե մարդը ցանկություն ունի ինչ-ոչ բան փոխելու։

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

 -Այսօրվա իրականությունն անմխիթար է, այնպիսին է, ինչպիսին 1915թ երիտթուրքերի օրոք էր... այսօրվա իրականությունը, ցավոք, թելադրում են հայի ազգանուններով երիտթուրքերի հետևորդներն ու փորձում են ավարտին հասցնել նրանց երազանքը, բայց ես համոզված եմ, որ շատ շուտով իրենք են ավարտին հասնելու։

 Մերօրյա իրականությունը խաթարել է Հայ մարդու ներքին խաղաղությունը, Արցախի հանձնումը թշնամուն կոտրել է Հայ ժողովրդի թևերն ու վիրավոր արծվի նման ճախրանքից իջեցրել է նրան։ Մերօրյա իրականությունը ուզում է ապականել այն, ինչ դարեր շարունակ սուրբ է եղել Հայ ժողովրդի համար, խաթարում է ավանդական Ընտանիքի պատկերը, ծաղրում է հավատը, աղավաղում է մշակույթն ու փորձում է կեղծել այն ամենը, ինչը կապված է ազգի ու ազգայինի հետ։

Բայց ես համոզված եմ, որ մեր արծվի վիրավոր թևերը կլավանան շուտով, ու նա դարձյալ կճախրի Արցախի ու Հայաստանի լազուր երկնքում։

- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

  -Այնպիսի Հայրենիք կուզենայի թողնել, որտեղ չէր լինի ցավ ու հուսալքում, որտեղից ոչ թե գաղթեին այլ երկրներ, այլ ներգաղթեին ու շենացնեին իրենց Հայրենի հողը, որտեղ ոչ մի փակ դուռ չէր լինի, ամեն տնից մանկան ճիչ կլսվեր ու ամեն տան երդիկից դուրս կգար ծխանի ծուխն, ու լավաշի անուշ բույրը կտարածվեր ամենուր։ Այնպիսի հայրենիք, որտեղ Արցախը մեր մի մասն է, ու Շուշին հայկական է։

Կուզենայի, որ այն Հայրենիքը, որը ես կփոխանցեմ իմ սերունդներին արդեն հաղթահարած լինի Ցեղասպանության ցավն ու Թուրքիային ստիպած լինի ճանաչել իր պապերի հանցանքն ու փոխհատուցի մեր զոհերի արյան գինը, որպեսզի այսքան տարի հետո անմեղ զոհերի հոգիները խաղաղվեն ու հանգստանան։

Մի խոսքով. ԱԶԱ՛Տ, ԱՆԿԱ՛Խ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։

Քրիստինա Աբրահամյան

 



ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода