Iravunk.com | Ադրբեջանցի դիվերսանտը խոստովանել է, որ Քարվաճառում է եղել նա
Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times «Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը

Ադրբեջանցի դիվերսանտը խոստովանել է, որ Քարվաճառում է եղել նա

Հասարակություն

Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիեւը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից, գրում է Սպուտնիկ Արմենիան։

2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տեւած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։

Գուլիեւը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիեւի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են իրականացրել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։

Նույն այդ Գուլիեւը, որը Ասկերովի հետ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում։ Նրանց կեղծ իշխանությունները ցանկանում էին Եվրոպային ցույց տալ, որ բռնել են ադրբեջանական ահաբեկիչների ու դիվերսանտների»։

Գուլիեւից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվական կայքին հարցազրույց է տվել նաեւ Ասկերովի որդին՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները մի քանի անգամ են ներխուժել Արցախի տարածք՝ 2005, 2007, 2009-10 թվականներին։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։ Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014-ին, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիեւը պատմում է, որ նույնանման տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։

«Հասանովին տվածս տեսաերիզը բռնվելուս օրը Ստեփանակերտում հայերը բերեցին, սեղանիս դրեցին»,- ասում է Գուլիեւը։

Պարզվում է՝ Գուլիեւն ու Ասկերովը Բաքու վերադառնալուց հետո սկսել են մեկը մյուսին մեղադրել բռնվելու համար։ Գուլիեւը պատմել է, որ իրենք բռնվել են, իսկ իրենց զինակիցը սպանվել է Ասկերովի պատճառով, որովհետեւ նախապես ծրագրված չի եղել Քարվաճառ քաղաք ներխուժել, սակայն վերջինս պնդել է, որ պետք է մտնել։ Դիլգամ Ասկերովն էլ, Բաքու վերադառնալուց հետո, իր հերթին հասցրել է պնդել, թե Գուլիեւը «հայկական լրտես է, իրեն ծախել է»։ Վերջին հաշվով, երկու հանցագործներն էլ պնդում են, որ Բաքու վերադառնալուց հետո պետությունն իրենց ընդհանրապես ուշադրության չի արժանացնում։ Ասկերովի որդին ասում է՝ հորը նույնիսկ թոշակ չեն տալիս, իսկ Գուլիեւը բողոքում է, որ ընդամենը 180 մանաթ թոշակ է ստանում (մոտ 48 հազար դրամ)։ Գուլիեւը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է ավելի շատ մանրամասներ հայտնել, իսկ այնուհետ ինքնասպան է լինելու։

Հիշեցնենք՝ երբ հայկական կողմը ադրբեջանցի հանցագործներին ձերբակալեց, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, թե նշված անձինք «խաղաղ բնակիչներ են, որոնք եկել էին իրենց նախնիների գերեզմաններ այցելության»։ Հայկական վերահսկողության տարածքում գտնվելու ընթացքում ադրբեջանցիները հասցրել էին առեւանգել եւ սպանել Քարվաճառի շրջանի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել էին մայոր Սարգիս Աբրահամյանին եւ ծանր վիրավորել նրա ուղեկից, 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին։ Հանցագործներից Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր նրանց հետ վերադարձնելու համար, ինչի համար նույնիսկ կազմակերպվեց 2014 թվականի օգոստոսյան փոքր պատերազմը, սակայն հայկական կողմը պնդում էր՝ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ հանցագործներ, եւ պետք է ազատազրկման ենթարկվեն։ Այնուամենայնիվ, 2020 թվականի դեկտեմբերին հանցագործներն արտահանձնվել են Բաքվին:



Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода