ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն

Բոլոր ունկնդիրները պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար. երգիչ Դավիթ

Մշակութային

Ով գիտի, ե՞րբ եւ ինչպե՞ս տոհմական բժիշկների դինաստիայում Դավիթը կառնչվեր երգի հետ, եթե չլիներ ... լոգոպեդը։ Այո, հենց նա խորհուրդ տվեց 3-ամյա երեխային հաղթահարել մանկական խոսքի թերությունը՝ առաջարկելով երգել այն ամենն, ինչ նա կցանկանար ասել: Հնարավոր է, լոգոպեդը՝ Աստծո նախախնամությունն էր․ խոսքի խնդիրը գնաց ու նրա փոխարեն եկավ սերը, անհաղթահարելի սերը՝ երգելու հանդեպ։ Համաձայնեք, երաժշտական կարիերայի յուրօրինակ եւ ոչ ստանդարտ սկիզբ է։ Դավիթի մասնագիտության ընտրության վրա ընտանեկան խորհուրդը ոչ մի ճնշում չի գործադրել։ Պարզապես, ինչպես հայտնի է, գեները՝ համառության ուժ ունեն, եւ Դավիթը ընտրեց ատամնաբույժի մասնագիտությունը։ Այժմ նա Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է եւ ոչ մի վայրկյան չի «դավաճանում» երգին։ Բայց դա անհամատեղելի է... Գուցե այսպես կասեն շատերն ու կսխալվեն։ Ինչպե՞ս է ապագա ատամնաբույժը համատեղում բժշկությունը երաժշտության հետ եւ ո՞րն է գերակա ուղղությունը, պարզել ենք հենց նրանից:

- Բժշկական համալսարան ընդունվել եք առանց կոնսերվատորիային հետադարձ հայացք գցելո՞ւ։

- Իրականաում, ես ընդունվեցի նաեւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ, սակայն հետո ընտրություն կատարեցի բուհերի միջեւ եւ հետ վերցրեցի փաստաթղթերս։

- Ծանր չէ՞ր հրաժարվել սիրած զբաղմունքից:

- Անկեղծ ասած՝ ծանր էր։ Վախենում էի, որ ստոմատոլոգիան ինձ ամբողջությամբ կկլանի, բայց ամենից շատ վախենում էի, որ իմ կյանքի գործը՝ երգարվեստը, ինչ-որ մեկը կարող էր «հոբբի» անվանել։ Ես երբեք չէի զբաղվի ինքնախաբեությամբ, եթե չտեսնեի, որ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, եթե հետադարձ արձագանք չզգայի։ Եվ ես ասացի՝ ես կերգեմ, մինչեւ կյանքիս վերջին օրերը։

- Ո՞վ է Ձեր լսարանը, որո՞նք են ոճային կողմնորոշման չափանիշները:

- Մենք ապրում ենք բարդ ժամանակներում։ Ես ինքս, որպես երաժշտասեր-մելոման, տարբեր երաժշտություն եմ լսում եւ չափորոշիչը մեկն է՝ հոգուն դիպչում է կամ չի դիպչում։ Կցանկանայի, որ իմ երաժշտությունն էլ նույն կերպ ընկալեին։ Իմ երաժշտությունը ազգություն չունի։ Եվ դա, բնավ, տուրք չէ նորաձեւությանը, ավելի շուտ, դա հնարավորություն է մոտեցնել եւ հաղորդակից դարձնել իմ արվեստին տարբեր ազգությունների ունկնդիրներին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնի իր հոգու մասնիկը:

- Ո՞ւմ հետ եք աշխատում եւ ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար շատ կարեւոր:

- Մարդ, ով ինձ հավատաց, ինքնավստահություն ներշնչեց, իմ ձեռքը տվեց խոսափողը, իմ խորհրդատուն է՝ Սերգեյ Օսիպյանը: Նա գրում է երաժշտություն, ես՝ երգի բառերը: Եվս մի անձնավորություն՝ Ռազմիկ Ամյան, ում երգերը մանկուց լսում էի։ Այսօր ստեղծագործական համագործակցություն ունեմ նրանց հետ, հաշվի եմ առնում ավագ ընկերներիս կարծիքը՝ մասնագիտական եւ կյանքի հարցերում։ Եվ, իհարկե, մայրս, նրա կարծիքն ու խորհուրդներն ինձ համար շատ կարեւոր են։

- Անվիճելի է, որ երկու մասնագիտությունները կարող են շահութաբեր լինել, բայց, այնուամենայնիվ, ստոմատոլոգիան ավելի կայուն է երեւում։ Վառ օրինակ՝ համաճարակը, երբ ավելի քան մեկ տարի, աշխարհը երգի կարիքն այնքան էլ չէր զգում, փոխարենը՝ ատամներ բուժելու անհրաժեշտությունը մշտապես առկա էր։ Մտածե՞լ եք արդյոք, որ ստոմատոլոգիայից ունեցած եկամուտը ստիպված լինեք ներդնել սեփական արվեստը տարածելու մեջ։

- Կա այսպիսի մի ճշմարտություն. եթե դու ունես պլան «Ա» եւ անմիջապես մշակում ես պլան «Բ»-ն՝ պլան «Ա»-ն չստացվելու դեպքում, ուրեմն՝ դու առաջինում լիարժեք վստահ չես: Ես դեռ 4 տարի պետք է սովորեմ, եւ այդ 4 տարիների ընթացքում ես, վստահաբար, չեմ վաստակի մեծ գումար, բայց չի բացառվում, որ այս ընթացքում ես կարող եմ հաջողության հասնել երգարվեստում։

- Այդ դեպքում, եթե ամբողջությամբ աշխատի պլան «Ա»-ն, մտավախություն կա՞ արդոք, որ հաջողված երգչին կարող են լուրջ չընդունել որպես հեռանկարային ատամնաբույժ: Նման բան մտածե՞լ եք։

- Այո, իհարկե, կարող են ասել՝ դու ի՞նչ ատամնաբույժ ես, եթե երգիչ ես եւ հակառակը։ Կարծում եմ, ժամանակը ցույց կտա, բայց մի բան մնում է անփոփոխ ՝ երաժշտությունը միշտ առաջնային է լինելու։

- Ատամնաբույժ Դավիթն ի՞նչ ծրագրեր ունի:

- Շատ ծրագրեր կան, առաջին հերթին, ինձ տեսնում եմ իմ սեփական կլինիկայում։

- Կես կատակ, կես լուրջ կարո՞ղ է ձեռք բերեք համբավ՝ կիրառելով իբրեւ ֆիրմային անզգայացում՝ Ձեր երգը։

- Կարեւորն այն է, որ հասկանաս, թե ի՞նչ նպատակով ես ընտրում կյանքի այս կամ այն ճանապարհը՝ կոմերցիոն նպատակներով, փող աշխատես եւ վերջ, թե՞ դա է քո կյանքի իմաստը: Ստեղծագործելը, երգելն ինձ համար հաճույքի բարձրագույն աստիճան է, հատկապես, երբ իմ երգը հասնում է մեկ այլ մարդու հոգուն, օգնում է նրան կյանքի ինչ-որ իրավիճակում: Այս տեսանկյունից, բոլոր ունկնդիրները՝ պացիենտ են, իսկ երգը՝ անզգայացում հոգու համար:

- Ուսանողական կյանքում երգարվեստն օգնո՞ւմ է:

- Այո, իհարկե։ Նույնիսկ եղել է դեպք, երբ երգեցի մի երգ եւ ստուգարք նշանակեցին ամբողջ խմբին (ծիծաղում է)։

- Հաճախ, բժիշկները, հատկապես ատամնաբույժները, հանդիպում են մի խնդրի։ Նրանք, ինչպես եւ բոլորը, ունեն դասընկերներ, համակուրսեցիներ, հարազատներ եւ բոլորն իրենց ծառայությունների կարիքն ունեն: Իսկ Դուք՝ դրան գումարած, գործընկերներ շոու-բիզնեսից։ Դարձյալ կատակ-հարց՝ նախատեսո՞ւմ եք հատուկ զեղչեր գործընկերների համար:

- Անշուշտ, 200% զեղչեր, պարզապես անվճար, եթե ես լինեմ շոու-բիզնեսում, ես հաճույքով կվճարեմ նրանց փոխարեն:

- Դա լուրջ խոստում է, այն կարող են Ձեզ հիշեցնել…

- Խնդիր չկա, ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար (ծիծաղում է):

- Ատամնաբուժության մեջ կա՞ ստեղծագործական տարր:

- Ստոմատոլոգիան՝ արհեստ է, դու ամեն օր նույն բանն ես անում: Մարդը պետք է սիրի, նույնիսկ պաշտի իր գործը, որպեսզի իր կյանքի 25, 30 տարին անցկացնի ատամնաբուժական աթոռի մոտ։ Ամենասարսափելին՝ գնալ աշխատանքի, որը չես սիրում։ Այսօրվա դրությամբ, ես տարված եմ երկու ուղղություններով եւ փորձում եմ համատեղել դրանք։ Ամենավատն այն է, որ 20 տարի անց հասկանաս, որ չես էլ փորձել զբաղվել սիրած գործով։

- Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

- Վերջերս տեղի ունեցավ «Թռչիր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Սա պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն է՝ երաժշտությունը՝ Սերգեյ Օսիպյանի եւ Ռազմիկ Ամյանի, գործիքավորումը՝ նույնպես Սերգեյ Օսիպյանի, Mix&Mastering-ը՝ Արարատ Զաքարյանի։ Բառերն իմն են, ես դրանք գրել եմ 15 տարեկանում եւ գրեթե ոչինչ չեմ փոխել: Ես երջանիկ եմ, որ երգը մարդկանց դուր եկավ, դատելով արձագանքներից, հասկանում եմ, որ երգը մեկ օրվա համար չէ: Վերջերս սկսել եմ աշխատել SS Rroduction-ի հետ, մենք ունենք շատ ծրագրեր, գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: «Թռչնակը» (խոսքը «Թռչել» երգի տեսահոլովակի մասին է) կունենա երկրորդ սերիան: Մենք պատրաստում ենք ձեզ համար շատ հետաքրքիր, որակյալ երաժշտություն։

- Երազանք ունե՞ք:

- Բարդ հարց է ... Ես երազում եմ, որ երաժշտությունը, որը մենք ստեղծում ենք, լսեն ու սիրեն շատ մարդիկ, որպեսզի այն հոգեպես ապաքինի մարդկանց։ Եթե դա երբեւէ տեղի ունենա՝ ես շատ երջանիկ կլինեմ:



ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս Արզումանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода