Iravunk.com | Ազգադավները չեն կարողանալու խեղդել այս շարժումը. Գեւորգ Գեւորգյան
ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am Գերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ) Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ազգադավները չեն կարողանալու խեղդել այս շարժումը. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին ազդակների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

– Այս օրերին տեսնում ենք, թե ինչպիսի բիրտ ուժ է կիրառում ոստիկանությունը ընդդիմության ակցիաների ժամանակ: Ըստ Ձեզ, նման գործողություններով կարողանալո՞ւ են ճնշել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը:

– Համոզված եմ, որ այս ազգակործան եւ պետականակործան իշխանությունն ամեն կերպ փորձելու է ժողովրդի ցասումը ճնշել: Բայց, միեւնույնն է, չի հաջողվելու, որովհետեւ պայքարն անձերի միջեւ չէ, այլ հանուն հայրենիքի է: Իսկ հայրենիքը վեր է ամեն ինչից: Վստահ եմ՝ մեր պայքարը հաջողվելու է, որովհետեւ օր օրի, ժամ առ ժամ հասարակությունն ավելի ու ավելի է իրազեկվում ու հասկանում, որ իրականում ծանր վիճակում ենք: Այն, ինչ հիմա փորձում ենք անել, ինչքան առաջին հայացքից թվում է, թե դանդաղ քայլեր են, բայց իրականում դանդաղ չէ, այլ ձնագնդի էֆեկտն է ունենում: Հիմա դրվում է համահայկական, համաժողովրդական, համազգային շարժման հիմքերը, որի կայացմանը, կարելի է ասել, շատ մոտ ենք: Այնպես որ, այսօր իշխանությունում գտնվող ազգադավները չեն կարողանալու խեղդել այս շարժումը, այլ հակառակը՝ իրենց ամենօրյա քայլերով հիմնավորում են, որ սրընթաց քանդում են պետությունը, եւ ամենավերջին մարդն էլ, ով իրենց կուրորեն հավատում էր, հասկանում է, որ սրանք պետությունը տանում են կործանման: Հետեւապես, հարկավոր է միանալ այս շարժմանը:

– Այդուհանդերձ, շարունակվում են ձերբակալությունները, ամենօրյա ռեժիմով բերման են ենթարկվում հարյուրավոր ցուցարարներ, ամենաանհավանական քրեական գործերն են հարուցվում: Ի վերջո, ինչի՞ է հանգեցնելու այս ամենը:

– Առաջին գծի զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում հայն է կանգնած եւ ոչ մի սմ չպետք է զիջի թշնամուն, իսկ իրավապահ մարմինները պետք է հասկանան, որ մեր թշնամիներն արտաքին են: Մինչդեռ այսօր իշխանությունը զավթածների ազգանունները թեպետ «յան»-ով է վերջանում, բայց մեր հարեւան թշնամիների դրածոներն են: Ընդ որում՝ սրանք, պարզապես, խոսքեր չեն, իրականում այս 4 տարվա ընթացքում սրանք միայն պառակտում ու չարություն են մտցրել հայի տուն, մարդիկ սկսել են հեռանալ իրարից: Թուրքն այսօր գովում է այս իշխանությանը եւ ասում, որ իրենց ձեռք է տալիս: Եվ եթե մի իշխանություն թուրքին ձեռք է տալիս, այն չի կարող ձեռք տալ հային: Սա շատ պարզ բանաձեւ է, որը պետք է հասկանալ: Կարծում եմ՝ մեր իրավապահ մարմիններն էլ հասկանում են, մնում է ինչ-որ վայրկյանին իրենց մեջ համարձակություն գտնեն սա ընդունելու համար: Ի վերջո, միայն մի կտոր հանապազօրյա հացով չեն ընտանիք պահում, այլ նաեւ թասիբով, պատվով ու արժանապատվությամբ: Որ պահին եւ վերջնական կհասկանան սա, իրենք եւս կկանգնեն ժողովրդի կողքին: Այն հինգ հազար տղաները, որ երկինք բարձրացան, իրենք նույնպես ունեին ցանկություններ եւ երազանքներ՝ ընտանիք ստեղծելու ու պահելու, ուստի՝ հարկավոր է, որ մեր իրավապահ մարմինների, սպաների եւ ընդհանրապես՝ հայ մարդու արժանապատվությունն այնքան բարձր լինի, որ հասկանան՝ այս ամենն այսպես չի՛ կարող մնալ:

– ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են, ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ էության, ամերիկյան դեսպանատունն իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Իսկ մյուս կողմից վերջինիս հաջողվում է Մոսկվայում դեռ առանձնազրույցներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա նշանակո՞ւմ է, որ արտաքին ուժերի ջանքերով Նիկոլ Փաշինյանը կկարողանա երկարաձգել իր իշխանությունը:

– Խորապես համոզված եմ, որ այդպես չի լինի, եթե մենք չուզենք մեզ համար գտնել սողացող տեղեր, հետնահանջի ճանապարհներ, որով հիմնավորենք, թե իբր մեծ գերտերությունները ցանկանում են իշխանության ղեկին տեսնել սրան կամ նրան: Հայաստանն իմ տունն է, եւ իմ տան մեջ ոչ մեկը ինձ չի կարող ասել, թե ում եմ ես ընդունում, ում՝ ոչ, ով եմ ուզում կառավարի, ով չեմ ուզում կառավարի: Սա իմ տունն է եւ ո՛չ մի արտաքին ուժ, ո՛չ մի գերտերություն չի կարող որոշել իմ տան մեջ ով պետք է ապրի, ով՝ ոչ,  որոշումն իմն է: Դրանից հետո նոր կարեւոր են մեր փոխհարաբերություններն արտաքին քաղաքական ուժերի հետ, որոնք կկարգավորվեն: Այնպես որ, պետք չէ ասել, որ եթե Պուտինը կամ Բայդենը, Մակրոնն ու չգիտեմ ով ընդունում է, ուրեմն՝ վերջ: Այսօր մեր պետության առաջին դեմքը, որի ազգանունը «յան»-ով է գրվում, ցավոք, ներկայացնում է ոչ թե մեր, այլ թուրքի ու ադրբեջանցու շահերը, ինչն ուղղակի անթույլատրելի է:

– ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը` շեշտելով, թե այդ զենքն արդյունքում օգտագործվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Ավելին` նա կշտամբեց ՀԱՊԿ անդամ երկրներին` նշելով, որ իրենց արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մենք շատ լավ գիտենք, թե այդ գործընթացն ինչպես ընթացավ, եւ ինչ քայլերով էին նրանք դիմել ՀԱՊԿ-ին: Ամեն ինչ իր օրենքն ու ձեւն ունի, բայց այսօրվա իշխանությունը չգնաց այդ ճանապարհով, ու մեղքը փորձում է բարդել ուրիշների վրա: ՀԱՊԿ-ը համապատասխանաբար արձագանքել է այնպես, ինչին արժանի էին այս իշխանազավթները: Այդ կառույցն ունի գործելու իր ձեւաչափն ու արարողակարգը, հերի՛ք է բոլորին մեղադրենք մեր սխալների, բացթողումների, թերությունների մեջ: Ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք: Իսկ լուծելու համար բոլորս պետք է դառնանք մի բռունցք: Հակառակ դեպքում՝ ինչպես 107 տարի առաջ,այնպես էլ հիմա նույն ցեղասպանությունը քայլ առ քայլ տեղի է ունենալու, բայց այս անգամ տեղի է ունենալու մեր երկիրը զավթած իշխանության ձեռամբ:

– ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրեր առաջ  ներկայացրեց Հայաստանի կողմից ի պատասխան Ադրբեջանի 5 նախապայմանների՝ ներկայացված 6 կետերը: Մասնավորապես, նա նշել էր, թե հայկական կողմն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի: Ինչպե՞ս եք վերաբերվում առաջ քաշած այդ կետերին:

– Չեմ ուզում անուններ հնչեցնել, որովհետեւ նրանք ընդհանրապես արժանի էլ չեն հիշատակման, բայց ադրբեջանական 5 նախապայմաններից յուրաքանչյուրում ասվում էր՝ «տվեք, տվեք, տվեք… եւ սուս ու փուս վեր ընկեք տեղներդ, իսկ ի պատասխան հայկական կողմից հնչեցված վեց կետերից ամեն մեկում ասում է, որ «այո, համաձայն ենք», վերջին 6-րդ կետով էլ վերահաստատում՝ «էլ ինչպես ասենք, որ համաձայն ենք»: Այսինքն՝ ձեռք ձեռքի տված սրանք համագործակցում են: Այսօր Հայաստանում չունենք իշխանություն, եւ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո՝ մեր պետականությունը մեծ հարցականի տակ է արդեն վերջնական ձեւով: Դրա համար կա՛մ դուրս ենք գալիս պայքարի, կա՛մ՝ ոչ, բայց այդ «կա՛մ՝ ոչ»-ը պետք է բացառել բոլոր առումներով, որովհետեւ ընկալող զանգվածը պետք է հասկանա, որ թաքնվելով պայքարող ընկերների թիկունքում՝ չեն կարող խնդիրը լուծել, միայն հանապազօրյա հացով չէ, որ կարող են ապրել:

– Հավատո՞ւմ եք, որ խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռանալու է Նիկոլ Փաշինյանը:

– Նիկոլ Փաշինյանը ինչ ճանապարհներ էլ գծագրի, իր ուղին խաղաղ երբեք չի եղել: Նա չունի խաղաղություն: Ընդհանրապես՝ խաղաղությունն ու սերն Աստծուց է, իսկ Նիկոլն Աստծուց չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода