ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՁԵՌՔԸ ՓՐՓՈՒՐՆԵՐԻ՞Ց Է ԳՑՈՒՄ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ԱՄՆ դեսպանի այդ խոսքից հանրությունը կատաղած եւ հիասթափված է, զի դա նշանակում է 100% զորակցություն ՔՊ-ական խունտային: Եվ հարց է ծագում` այդ ի՞նչ է խոստացել Նիկոլն ամերիկացիներին, որ նրան փրկության հույս են տալիս:

SHAME ON YOU, AMERICA!

Դեսպան Թրեյսիի խոսքից գազազել է նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ հիշատակելով դեսպանուհու բոլոր մեղքերը` թվով 15, առաջարկել է Բայդենին դեսպանափոխություն անել: Բայց միաժամանակ տարբեր ԱԺԲ-ատիպ շրջանակները հիացած են դեսպանի հարցազրույցով` պնդելով, որ այն շատ հայանպաստ է: Դե հիմա տեսնենք, բացի «դեղելուց», դեսպանուհին ինչով է «եղել», կամ «եղելու» տպավորություն ստեղծել. «Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»:

Ակնանջ շոյող այդ խոսքերը, որ վերաբերում են մինչեւ կապիտուլյացիայի ստորագրումն առկա սկզբունքներին, խանդավառել են մեր ամերիկամետներին: Սակայն նրանք չնկատելու են տալիս դեսպանուհու` Բրյուսելում Նիկոլի կողմից դավաճանության նոր հիմքեր ստեղծելը ողջունելը. «Մենք ողջունեցինք վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը որպես դրական պահ` նախապատրաստելու խաղաղության բանակցությունները եւ ձեւավորելու երկկողմ հանձնաժողով սահմանների դելիմիտացիայի հարցով: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշեց պետքարտուղարը` մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` տեւական եւ համապարփակ խաղաղության հասնելու հարցում այդ երկրներին օգնելու նպատակով»:

Իսկ թե ինչու, Ավետիք Չալաբյանի խայտառակ ձերբակալությունն անտեսելով, ամերիկացիները հիմա գոնե խոսքով զորակցում են Նիկոլին` նման է, որ «շան գլուխը» թաղված է «Օմեգա» Արարատ Միրզոյանի ամերիկյան այցի կուլիսներում. «Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մենք չենք դիտարկում սոսկ որպես կոնկրետ արդյունքներ ապահովելու մեխանիզմ, այն նաեւ բարձր մակարդակում մեր երկու կառավարությունների միջեւ երկխոսության հարթակ է, որի միջոցով ընդգծում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառությունը: Այս երկխոսության շրջանակում մենք կարող ենք քննարկել մեր փոխգործակցության բազմաթիվ բաղադրիչներ` ինչպիսիք են, օրինակ, տնտեսական բարեկեցության ձեւավորումը, արդարադատության բարեփոխումների առաջընթացը, ժողովրդավարական կայացման ու մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանական ու անվտանգային համագործակցության ամրապնդումը»:

Ահա այդպես, Նիկոլը մե՛կ ռուսներին է հավատարմության երդում տալիս, մե՛կ ամերիկացիներին: Նման է, որ ամերիկացիներին տված այդ ստախոսի երդումը նրանց փոքր-ինչ ավելի արժանահավատ է թվացել, քան Մոսկվայում «ցարի» առաջ ի ցույց աշխարհի նիկոլական ինքնանվաստացումը:

Ment

«ԽԵԼՈՔ ԳԱՌ» ՉԷ, ԵՐԿԴԻՄԻ ՍՏԱԽՈՍ Է

Ի դեպ, Վաշինգտոնի համար կարեւոր ֆիգուրի` Ավետիք Չալաբյանի աբսուրդագույն ցուցադրական կալանավորումն էլ կարելի է ընկալել որպես Նիկոլի կողմից Մոսկվային ուղղված հավատարմության ժեստ: Սակայն Կրեմլում, նման է, որ այս անգամ «քվանշ» են արել կապիտուլյանտի հավաստիացումները, քանզի լույս աշխարհ են եկել խայտառակ արտահոսքեր, առ այն, որ նա մուրացել է ռուսական զինուժով հայ ժողովրդի հակադավաճանական ըմբոստացումը ճնշելը: Ու թեեւ խունտան դա պաշտոնապես հերքել է, սակայն ստախոսների այս բոլուկի պարագայում հերքված ամեն ինչը ենթակա է մանրազնին ուսումնասիրության:

Եվ այսպես, ռուսական Baza Տելեգրամ ալիքը (որը մասնագիտանում է արտահոսքերի ոլորտում), հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Նիկոլ Փաշինյանի փորձերի մասին` համոզելու Ռուսաստանի իշխանություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքեր ուղարկել երկիր` ճնշելու բողոքի զանգվածային ցույցերը Երեւանում: Ըստ հրապարակման` Փաշինյանը պաշտոնական հարցում է հղել ՀԱՊԿ-ին Մոսկվայում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին: Միեւնույն ժամանակ, ՌԴ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում կապիտուլյանտը փորձել է կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանալ, որ Հայաստան զորք կուղարկվի, եթե Երեւանում իրավիճակը զարգանա Ղազախստանի իրադարձությունների սցենարով: «Նախագահի աշխատակազմում Փաշինյանի խնդրանքը մերժվել է, իսկ նրան խնդրել են հետ վերցնել հարցումը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են պաշտոնապես հանել օրակարգից»,- ասել է Baza-ի աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ Փաշինյանն օգտվել է ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի հրավերից` միջոցառման ընթացքում փորձելով զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ի վերջո, «մերժվել է»: Ըստ աղբյուրի` Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել միջոցառման ավարտին. Հայաստանի վարչապետը հինգ ժամ սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հավանություն չի ստացել:

Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա... Ստացվում է, որ սույն ստախոսը Մոսկվայում փորձել է «ֆռացնել» վերնախավին եւ մեր բարեկիրթ եւ արժանապատիվ ցուցարարներին նույնացնել ղազախական ջարդարար «մամբեթների» հետ, սակայն չեն հավատացել, ցանկություն էլ չունեին ընդառաջել ստախոս «խալոպին» եւ չեղած տեղից հակառուսական տրամադրություններ գեներացնել: Եթե Նիկոլը ինչ-ինչ հավաստիացումներ հանկարծ ստանար, ապա խունտան, հերքումներ գրելու փոխարեն, կզբաղվեր արյունոտ բախումներ հրահրելով, ու Նիկոլը կփորձեր մեկ կրակոցով երկու նապաստակ խփել` ռուսների ձեռքով ճնշել ըմբոստացումը, իսկ հետո իր քաղաքական անկողինը բացի թուրքից, նաեւ ամերիկացիների հետ կիսել... Բայց կարծես չի ստացվում այդ «շուստրիությունը», եւ Շարմազանովի ձեւակերպմամբ, էական տարբերություն կա 2018-ի եւ 2022-ի միջեւ: 2018 -ի շարժումը` պետությունը քանդելու շարժում էր, իսկ 2022-ի շարժումը` պետությունը պահպանելու: 2018-ի շարժումն ուներ աշխարհաքաղաքական հովանավորներ, իսկ 2022-ի շարժման պատվիրատուն հավաքական Հայն է: 2018-ի շարժման մասնակիցներն իրենց շարժումը հակադրում էին Արցախյան շարժմանը, իսկ 2022-ի շարժումը` Արցախյան շարժման հերթական փուլն է: 2018-ի շարժումից Ալիեւը հիացած էր (իր իսկ խոսքերով`  աջակցել է նույնիսկ), իսկ 2022-ի շարժումից` վախեցած:

Իսկ տեխնոլոգիաները կարող են նման լինել, չէ՞ որ սուր դանակով հավասարապես հնարավոր է ինչպես մարդ մորթել, այնպես էլ` հաց կտրել, դանակը սեփական կամք չունի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Առավոտյան ժամը 10:30-ին ես լինելու եմ ԱԺ-ի դիմաց՝ մասնակցելու թրքահպատակ իշխանությունների դեմ իրականացվող բողոքի պիկետ ակցիային»✅Մինչև նիկոլիզմի հեռացում ✅Մինչև արտաքին տերերի հեռացում ✅Մինչև հաղթանակ. Հայկ Դերզյանի տեսաուղերձըԱյդ նախկիններն են (երեք նախկին նախագահների գլխավորությամբ) հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել. ՇարմազանովԴուք կարող եք ձեր ողջ ռեսուրսը օգտագործելով ջնջել տեսանյութերը, բայց ոչ երբեք պատմությունը, անցած ճանապարհը և իրողությունները. ՀՀԿ ԵԿ«Ես վստահ եմ, որ վաղը 19:30-ին կտեսնեմ քեզ Ֆրանսիայի հրապարակում։ Սպասելու եմ, չուշանաս»Մանդատները շուտ էր պետք դնել. Վահան ԲաբայանԿանխատեսելի տրուբադուրների հաջորդ քայլը կլինի Իշխանին մանդատից զրկելը եւ կալանավորելը. ՄութաֆյանԱյսօրվա բարերարները մեկ դրամ ներդրումից ցանկանում են ստանալ մի քանի դրավ ավել․ (Անոնս)Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկմանԸնդդիմություն, բա էս ո՞ւր եք... Ձեր "բորտ-ուղեկցորդների" հետ միասին՝Բերձորը սպասում ա Ձեզ ...Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է. ՇարմազանովԹատերախումբը հրաշալի է. դժվարանում եմ Ջուլիետ ընտրել. Օլեգ Վինոգրադովը՝ Երևանի օպերային թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրական աշխատանքների մասին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը 63-ամյա տղամարդը՝ դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց` ասելով, որ պետք է բժշկին սպանիԱմբողջովին մերկ տղամարդը վազում է Երևանի կենտրոնումՀոգեկան ի՞նչ խանգարման մասին կարող է վկայել սոցիալական ցանցերում անանունությունըԻնչո՞վ են վտանգավոր մկանների հանկարծակի կծկումներըԴոլարի փոխարժեքը կրկին նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամովԴավաճանական ցանց ունենք, որոնց՝ իմ կաբինետից դուրս գալու ու ԱԺ մտնելու մասին էլ է թշնամին իմանումՎարազդատ Հարոյանը հրաժարվել է տեղափոխվել  «Մալագա»  Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվիԲերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ ՀարությունյանՀայ տանկիստները պատրաստվում են Միջազգային բանակային խաղերինՄասնավոր ինքնաթիռ և քեմփինգ. ինչպես է Քիմ Քարդաշյանի դուստրը նշել իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Հակոբ ԲալայանըԻնչ երթուղիով է անցնելու նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհը. Բացառիկ մանրամասներՓաշինյանը ասուլիսում հանդես է եկել, որպես պաշտպանության կողմի վկա, միջնորդելու ենք, որպեսզի հրավիրվի դատարան. Ուշագրավ մանրամասներ Խծաբերդի գործով Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում վատ դրության մեջ է դրել Հարավային Կորեայի նախագահին (տեսանյութ)Թուրքիայի հետ կարգավորման հարցում մեծ առաջընթաց չկա. Ռուբեն ՌուբինյանԱմենակարևորը մեր համատեղ ծրագրերի իրականացումն է․ Պուտինն ու Ալիևը քնարկել են ԼՂ հարցը«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է». ԱԽ քարտուղար«I Believe I Can Fly» հիթի հեղինակը 30 տարվա ազատազրկման է դատապարտվելՄոտավոր 1,5 տարի ժամանակ ունենք․ Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի, Աղավնոյի ճակատագրի մասինՆիկոլը վախեցնում ա՝ ձեր էրեխեքին ԱԹՍ-ներով կոտորեցինք, մյուսներին էլ կկոտորենք․ պատերազմ չպիտի լինիԻշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցն առաջիկայում կքննարկենք․ ԿոնջորյանԼարված իրավիճակ դատախազության մոտ․ 10 ծնողի՝ առանց հեռախոսի ու լրագրողի, հանդիպման են կանչել44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցը հայտարարել է, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ները սպանել են ադրբեջանցի զինվորներին (տեսանյութ)Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք. Գևորգ ԴանիելյանՊետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծըԲերձորի բնակիչների քանակը չգիտեմ, եթե պետք է՝ 10 րոպե հետո կիմանամ. ՏԿԵ նախարար«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները.Բերձորի համայնքապետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Բերձորում առկա իրավիճակիցԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 4 մարզերումՇնորհակալությունս եմ հայտնում Արտաքին գործերի նախարարության աշխատակից Արմինեին եւ օդանավակայանի պաշտոնիային.Հայտնի փաստաբանը ուշագրավ գրառում է կատարելՄեկնարկել է կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂ«ԱՄՆ-ն չի շտապում օգնել եվրոպական երկրներին. նրանք շահում են այս իրավիճակից». ՎոլոդինՈւզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»«Ես վարչապետին ասել եմ՝ երեք հոգու մորթելու եմ, էս հարցին լուծում տվեք». Զոհվածի հայրը փնտրում է որդու դիակըՔաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է. «Ժողովուրդ»«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ