Կեղծ «ժողովրդավարություն», որտեղ ոչ միայն դռներ են փակում, այլ նույնիսկ բերաններ. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

«Երեկվա տվյալներով` 1908 ազգայնական լքել են «Азовсталь» գործարանի տարածքը եւ գերի հանձնվել: Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ից հայտնել են, որ գրոհայինների, այսպես կոչված, «հրամանատարը» նույնպես լքել է գործարանի տարածքը եւ որպեսզի Մարիուպոլի բնակիչները самосуд չանեն ու չբզկտեն դրան, նույնիսկ այդ արյունախումին ստիպված տարել են հատուկ զրահամեքենայով: Իհարկե, Զելենսկին կգերադասեր, որ դրանք բոլորը զոհվեին ռուսական հարձակման հետեւանքով եւ ուկրաինացի ժողովրդին հայտարարվեր, որ տղաները զոհվեցին հերոսաբար: Սակայն ռուսական կողմը զրկեց Ուկրաինայի նախագահին այդ հաճույքից եւ, առանց գրոհի, պարզապես փակեց բոլոր հնարավոր ճանապարհները դեպի Ազովստալ: Այնպես որ, այժմ էլ ուկրաինացիներին հայտարարում են, որ դա պայմանական գերություն է եւ բոլորին կփոխանակեն ռուս գերիների հետ: Ի պատասխան դրան, Ռուսաստանի Դումայում օրենքի նախագիծ առաջարկվեց, որի համաձայն Ռուսաստանում արգելված «Ազով» կազմակերպության «ռազմական հանցագործները» չեն փոխանակվելու ռազմագերիների հետ:

Իսկ ի՞նչ էր կատարվում երեկ Հայաստանում... Օ~...

Երեւանում երեկ Կառավարության շենքի մուտքը լվանում էին հրշեջ մեքենայի հզոր շիթով՝ ջրհեղեղի վերածելով ամբողջ փողոցը... Ստույգ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ մուտքը պլպլացնում էին, հավանաբար, Լիտվայից ժամանած պատվիրակության այցից առաջ: Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ Նախագահ Վ.Վ. Պուտինի այցի ժամանակ ոչ միայն օդանավակայանում չդիմավորեց բարձրաստիճան հյուրին, այլեւ՝ hուրախություն անգլոսաքսերի, կամ հե՛նց նրանց հրահանգով, նույնիսկ «լայախ չարեց» Նախագահական շենքից դուրս գալ եւ «клей»-ված մնաց միջանցքում, խախտելով  միջազգային այցեկարգով նախատեսված եւ ամրագրված նորմերը:

Լավ, բավական չի՞ տուն-տունիկ խաղաք եւ ցանկանաք երկու աթոռի վրա նստել... Այդ Եվրամիություն կոչված կառույցի երկրները, որոնք, ի դեպ, ամբողջովին ղեկավարվում են Ամերիկայից, այսօր կռվում են մեր ռազամական դաշնակցի դեմ եւ մենք Ռուսաստանին աջակցելու փոխարեն՝ դեռ Լիտվայի Նախագահ ե՞նք խաղացնում... Հայաստանի սահմանները Թուրքիայի հետ հսկում են ռուսակա՛ն սահմանապահ զորքերը, իսկ Արցախինն Ադրբեջանի հետ՝ ռուսական խաղաղապա՛հ զորքերը... Մենք ունենք ռազմական դաշնակից եւ մեր միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն հստակ ընդգծված վեկտորով: Ռուսաստանի ռազմական դաշնակից լինելը՝ դա ոչ միայն կարեւոր է թշնամական պետություններով շրջապատված Հայաստանի համար, այլ էքզիստենցիա՛լ նշանակություն ունի հայ ազգի համար: Հիշեցնեմ արեւմտամետներին, թե ինչպես Ֆրանսիայի պես պետությանը «քցեցին» հե՛նց ՆԱՏՕ-յի անդամներ Ամերիկան ու Մեծ Բրիտանիան, ստեղծելով նոր կառույց՝ AUKUS, եւ զրկելով Ֆրանսիային 56 միլիոն եվրոյի գործարքից Ավստրալիայի հետ:

Հ.Գ. - Հարց. եթե Հայաստանում որեւէ դեսպանատան վրա բարձրացվի դրոշ, որի վրա գրված լինի. «Մա՛հ հայերին» պետք է հանդուրժե՞ք եւ ասեք, դե, այդ տարածքը հայկական չի համարվում... Ո՞վ էր Ադրբեջանին մատակարարում ֆոսֆորային զենք, ո՞վ առաջինը շնորհավորեց Ադրբեջանին հայերի դեմ «հաղթանակի» կապակցությամբ... Ո՞ւմ օդաչուներն ու դիպուկահարներն էին կռվում Ադրբեջանի կողմից հայի դեմ դեռ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ... Այսօր Ուկրաինայի դրոշը ծածանվում է Լիտվայի Դեսպանատան վրա, որը գտնվում է անմիջապես Մայր Հայաստանի թիկունքում ու ռուս սահմանապահների պուրակի խաչմերուկում... Պարզից էլ պարզ է, որ դա հատուկ է արված՝ Ռուսաստանի դեմ, եւ սեփական տերերին եւս մեկ անգամ հաճոյանալու համար... Այդ կապակցությամբ ուզում եմ հարցնել. «Գոնե դիվանագիտական ՆՈՏԱ հայտարարվել է՞ Լիտվայի դեսպանին Հայաստանում...»: Վստահ եմ, որ ո՛չ, քանզի երեկ տեսա, թե ինչպիսի ջանասիրությամբ հրդեհը հանգցնելու համար նախատեսված մեքենան օգտագործվում էր Կառավարության շենքի աստիճաններն ու մայթը լվանալու համար... Այո՛, այո՛, բռանդսբոյտից ուղորդվող ջրի շիթով... Հուսամ, որ շուտով՝ Աստծո կամոք, նույն ջրի շիթով կլվացվի ե՛ւ ՀՀ Կառավարությունը, ե՛ւ Ազգային Ժողովը՝ այս անգամ արդեն Հայոց պետականությունը քանդող տարրերից, քանզի երեկ՝ նախկին լրագրողի «Ժողովրդական բաստիոնում», նույնիսկ ՀՀ պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարվեց, ուր մնաց թե լրագրողների, ում առհասարակ արգելվեց մտնել Marriott հյուրանոց եւ լուսաբանել Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումը: Կեղծ «ժողովրդավարություն», որտեղ ոչ միայն դռներ են փակում, այլ նույնիսկ բերաններ՝ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների բերաններ...», - այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Դուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիս«Ֆիլիպին պատմել էի Գառնիի մասին». ԲԵԴ­ՐՈՍ  ԿԻՐ­ԿՈ­ՐՈՎՊետք է մեր գրականությունը «զենք» դարձնենք. Հերմինե ԱվագյանԱնդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԵղանակը՝ առաջիկա օրերինԿարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելՀայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ` երկրորդ հայր. երգչի եղբոր բացառիկ զրույցըԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետՔաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունըՏարածաշրջանում բարդություններ կլինեն. ՀԱՊԿ֊ը զգուշացնում էԾանր բան է ապրել ու ամեն օր` թեկուզ հեռվից տեսնել զինված բարբարոսներին, բայց դիմանում ենք, վախենալ չկա. Կյանքը Մեծ ՇենումՓախեք․ Կադիրովը դիմել է ԶելենսկիինԿարճ ասած՝ Ուկրաինան ստում է․ ԼավրովԱՊՊԱ չունենալու համար տուգանքը 4 անգամ կնվազի. Արմեն ԽաչատրյանՌԴ ԱԳՆ-ն Պետդեպի հայտարարությանը պատասխանել է Բրիթնի Սփիրսի երգից տողերովՕրենքով գողը ցուցում է տվել պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվողին․ մանրամասներԻնչպես են երկրպագուները դիմավորում Մխիթարյանին «Ինտերի» մարզաբազայի մոտ. տեսանյութՊայթյունից տուժած 4 անձ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում. նրանցից մեկի վիճակը ծանր էԹշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք. «Հետք»Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարըԴատախազությունից հրաժարվում են հանդիպել զոհված զինծառայողների հարազատների հետՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներըՁեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից. ՀայտարարությունԱրաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըՎահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին«Զգուշացում․ եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն». Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆՔյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց. զոհված զինծառայողի ծնողԻրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր ԼապիդԱդամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրելՀուլիսի 6. Օրվա խորհուրդԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՊատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմՊայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա զոհ և վիրավորներ.Shamshyan.com«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի«Հրապարակ». Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  «Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրաԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ»Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»Լուկաշենկոն կոչ է արել «մեռնել, բայց խոտերը հավաքել» բերքահավաքի ժամանակԱմեն տեղ հորս եմ փնտրում. Հայրս ցավից չէր խոսում, իմ տան սյունը քանդվեց․ Մայքլ Քոթանջյան (Video)Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ (Video).Գագիկ ՀամբարյանՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)ԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ